Շուշան Ստեփանյան
Հակառակորդը հրետանային կրակ է վարել Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ
Այսօր՝ ժամը 18:10-ի սահմաններում, ադրբեջանական կողմը հրետանային միջոցներից կրակ է վարել ՀՀ ԶՈւ մարտական դիրքերի և Դավիթ Բեկ բնակավայրի ուղղությամբ, ինչի հետևանքով մեկ քաղաքացիական անձ զոհվել է, ևս երկուսը` վիրավորվել: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3381681281868008
Նոյեմբերի 1-ի մարտերի ժամանակ վիրավորում է ստացել մեկ զինծառայող. Ստեփանյան
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ նոյեմբերի 1-ին արցախաադրբեջանական ճակատային գծի հյուսիս-արևմտյան հատվածում ծավալված թեժ մարտերի ժամանակ, որի ընթացքում հակառակորդը ջախջախվել է, վիրավորում է ստացել մեկ զինծառայող: Շուտափույթ ապաքինում: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3381129311923205
Ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են պարզունակ հայտարարություններ տարածելու գործին
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջում գրել է. «Արցախի ՊԲ-ն թշնամական ուժերի կողմից քիմիական զենքի տարրեր պարունակող ֆոսֆորային զինատեսակի կիրառման անհերքելի փաստեր ներկայացրեց, որից հետո ադրբեջանական պաշտոնական շրջանակները լծվել են զավեշտի հասնող պարզունակ հայտարարություններ տարածելու անհեռանկար գործին` անհաջող ճիգեր գործադրելով ջրից չոր դուրս գալու համար»: https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3375571195812350
Հայկական կողմին է փոխանցվել զոհված 29 հայ զինծառայողների մարմինները. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում զոհված 29 հայ զինծառայողների մարմինները: Հոկտեմբերի 29-ին Ռուսաստանի Դաշնության բացառիկ միջնորդական ջանքերի շնորհիվ, ԿԽՄԿ-ի և ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցչի դաշտային թիմի մասնակցությամբ հայկական կողմին է փոխանցվել ռազմական գործողությունների ընթացքում երեսուն զոհված հայ զինծառայողների մարմինները: Միաժամանակ, ԿԽՄԿ-ի ջանքերով Հայաստան…
Հայաստանի ԶՈւ-ն Սմերչով չի հարվածել Բարդա քաղաքին. ՀՀ ՊՆ խոսնակ
Ադրբեջանի ՊՆ-ի հայտարարությունը, թե, իբր, Հայաստանի ԶՈւ-ն «Սմերչով» հարվածել է Բարդա քաղաքին, անհիմն և կեղծ է: Այս մասին գրել է ՀՀ ՊՆ մամուլի քարտուղար Շուշան Ստեփանյանը։ The statement of the Ministry of Defense of Azerbaijan that the Armed Forces of Armenia allegedly hit the town of Barda with Smerch is groundless and false. Заявление Минобороны…
Նրանք հայրենիքն են պաշտպանում (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հրապարակել է մեր հայրենիքի պաշտպանների լուսանկերները: Լուսանկարները` Սիփ Մարկոսյանի:
Հակառակորդի կողմից ՀՀ սահմանի թիրախավորման կադրեր (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ պաշտպանության նախարարության մամուլի խոսնակը տեսանյութ է հրապարակել, որտեղ հակառակորդի կողմից ՀՀ սահմանն է թիրախավորվում: Նա նշել է, որ այս ամենին զուգահեռ թշնամին ջանադրաբար հերքում է այս լուրերը: Տեսանյութը` Արմենպրեսի:
Մեր արժանապատվության կռվի մարտիկները (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Պաշտպանության նախարարության մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյաանը լուսանկարներ է հրապարակել առաջնագծից: Լուս.` Սիփան Գյուլումյանի
17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է. ՊՆ խոսնակ
Պաշտպանության նախարարության մաուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը հայտնում է, որ ժամը 17:00-ից Արցախի սահմանի երկայնքով կրակի խտությունը կտրուկ մեծացել է: Հակառակորդը ՊԲ դիրքերի ուղղությամբ կիրառում է փողային և ռեակտիվ հրետանի, նաև` տանկեր: Գրառումը` այստեղ:
Հակառակորդը Սմերչ տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Զարդարաշեն գյուղի ուղղությամբ
Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում հայտնում է, որ չնայած ԱՄՆ-ում ձեռք բերված հրադադարի մասին նոր պայմանավորվածությանը՝ ադրբեջանական ուժերը գրոհ են ձեռնարկել հարավ-արևելյան հատվածում տեղակայված զորամասերից մեկի առաջնագծի ուղղությամբ՝ շարունակելով հրետակոծել նաև խաղաղ բնակավայրերը: Մասնավորապես, ժամը 13:50-ի սահմաններում հակառակորդը «Սմերչ» տիպի համազարկային կրակի ռեակտիվ համակարգից 1 հրթիռ է արձակել Մարտունու շրջանի Զարդարաշեն գյուղի ուղղությամբ: ՊԲ ստորաբաժանումները պաշտպանական…
Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հակառակորդի՝ այսօր խոցված հերթական ԱԹՍ-ն: Այս մասին իր Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը և լուսանկարներ է հրապարակել:
ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ հակառակորդի ԱԹՍ են խոցել
Քիչ առաջ ՀՀ ԶՈւ ՀՕՊ ստորաբաժանումները ՀՀ հյուսիսարևելյան ուղղությամբ խոցել են հակառակորդի ԱԹՍ:Այս մասին Facebook-ի էջում գրել է ՀՀ ՊՆ խոսնակ Շուշան Ստեփանյանը։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3354587121244091
Ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել
Շուշան Ստեփանյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Հարավային ուղղությամբ հայկական ուժերի հաջող գործողության արդյունքում ոչնչացվել է հակառակորդի հատուկ նշանակության խոշոր ստորաբաժանում, 9 միավոր տեխնիկա, իսկ մի քանիսը` առգրավվել: Գերեվարվել է ադրբեջանական զինուժի զինծառայող, որը այս պահին վիրահատվում է հայ ռազմաբժիշկների կողմից»,- ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3354536424582494
Այս պահին թշնամին ռմբակոծում է Մարտակերտը. կիրառվում է ռազմական ավիացիա
Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնում է, որ կեսօրին, ժամը 14։20-ի սահմաններում թշնամին գրադ կայանքից հրթիռակոծել է Քաշաթաղի շրջանի Քարեգահ համայնքի տարածքը, այնուհետև Քարեգահ-Բերձոր ճանապարհահատվածը։ Նյութական վնասներից բացի` խաղաղ բնակչության շրջանում տուժածներ չկան։ Ռազմական որևէ օբյեկտ այս տարածքում չկա: Այս պահին թշնամական ուժերը ռմբակոծում են Մարտակերտը։ Քաղաքի վրա կիրառվում է ռազմական ավիացիա: —- https://www.facebook.com/shushanstepanyan/posts/3354138417955628
Բանակի հզոր ժպիտը (ԼՈւՍԱՆԿԱՐ)
ՀՀ Պաշտպանության նախարարի մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը իր Facebook-ի էջում լուսանկար է հրապարակել առաջնագծից: «Բանակի հզոր ժպիտը Լուս․՝ Սիփան Գյուլումյանի»,- գրել է նա:











