շրջանառություն
Որևէ պետական հիմնարկում պետք է բացառենք կանխիկ դրամի շրջանառությունը. Փաշինյան
Կենսաթոշակառուներին և նպաստառուներին անկանխիկ առևտրի դեպքում հետվճարի համակարգը բարեհաջող զարգանում է: Այս մասին այսօր Կառավարության նիստում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը: «2022 թվականի հունիսին կենսաթոշակառուների և նպաստառուների կողմից անկանխիկ առևտրի կամ գործարքների գրեթե զրոյական շրջանառություն ունենք: Արդեն հուլիսին 524 միլիոն դրամի շրջանառություն է արձանագրվել, օգոստոսին՝ 846 միլիոն, սեպտեմբերին՝ 1 միլիարդ 412 միլիոն, հոկտեմբերին՝ 1 միլիարդ…
Հունվարի 23-ից շրջանառության մեջ է դրվելու 1000 դրամ անվանական արժեքով նոր թղթադրամ
2023 թ. հունվարի 23-ից շրջանառության մեջ է դրվելու հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամը: Ինչպես «Արմենպրես»-ին հայտնում են ՀՀ Կենտրոնական բանկից, այս մասին որոշվել է ԿԲ խորհրդի նիստում: Սահմանվել է, որ հազար դրամ անվանական արժեքով 2022 թ. թողարկման Հայաստանի Հանրապետության թղթադրամները Հայաստանի Հանրապետության տարածքում օրինական վճարամիջոց են և ենթակա են անվերապահ…
ԿԳՄՍՆ-ն շրջանառության մեջ է դրել պարտադիր ծառայության զորակոչից տարկետում տալու նախագիծը
ԿԳՄՍ նախարարությունը շրջանառության մեջ է դրել «Կրթության և գիտության բնագավառում նշանակալի նվաճումներ ունեցող քաղաքացիների շարքային կազմի պարտադիր զինվորական ծառայության 2022 թվականի ամառային զորակոչից տարկետում տալու մասին» ՀՀ Կառավարության որոշման նախագիծը: Նախագծի վերաբերյալ առաջարկություններ և դիտողություններ ունենալու դեպքում անհրաժեշտ է զանգահարել ԿԳՄՍՆ իրավաբանական վարչություն, հեռ.՝ 010 599 662:
Խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքեր են բացահայտվել․ ԱԱԾ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԱԱԾ Արարատի մարզային վարչության աշխատակիցների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում պարզվել է, որ Հրազդան քաղաքի բնակիչ Խ.Թ-ն համաքաղաքացի Հ.Մ-ին պատվիրել է որոշակի գումարի դիմաց ավտոմեքենայով մեկնել հայ-իրանական սահման, իր ծանոթ, Իրանի Իսլամական Հանրապետության քաղաքացուց ստանալ Իրանից մաքսանենգությամբ Հայաստանի Հանրապետություն ներկրվող առանձնապես խոշոր չափերով թմրամիջոցները, դրանք փոխադրել Հրազդան քաղաք և հանձնել իրեն, հայտնում են ՀՀ…
ԱԱԾ-ն բացահայտել է խոշոր չափերով կեղծ փողերի շրջանառության դեպք (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ազգային անվտանգության ծառայության տնտեսական անվտանգության և կոռուպցիայի հակազդման ու քննչական դեպարտամենտների ծառայողների կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական համալիր գործողությունների արդյունքում բացահայտվել է մի խումբ անձանց կողմից, նախնական համաձայնությամբ, առանձնապես խոշոր չափերով կեղծ փողեր պահելու և իրացնելու դեպք, հայտնում են ՀՀ ԱԱԾ պաշտոնական կայքից։ Անհետաձգելի քննչական գործողությունների կատարման արդյունքում պարզվել է, որ եղբայրներ Գ.…
Հերոին ու հաշիշ շրջանառելու գործով առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի Արմավիրի մարզային քննչական վարչությունում ավարտվել է «Հերոին» և «Հաշիշ» տեսակի թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեպքի առթիվ հարուցված քրեական գործով մեկ մեղադրյալի մասով նախաքննությունը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Մինչդատական վարույթում իրականացված քննչական և դատավարական այլ գործողությունների արդյունքում պարզվել են մի շարք հանգամանքներ: Քննությամբ փաստական տվյալներ են ձեռք բերվել այն մասին, որ…
Սահմանների բացման և ապաշրջափակման հարցերը կկարգավորեն Հայաստանի, Ադրբեջանի և ՌԴ փոխվարչապետերը
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հետ հանդիպման ընթացքում ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը նշել է, որ Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի միջև կստեղծվի աշխատանքային խումբ, որը կզբաղվի տարածաշրջանում փակ սահմանների բացման և տնտեսական, առևտրային ու տրանսպորտային կապերի ապաշրջափակմամբ: «Հատուկ ուշադրության է արժանի տարածաշրջանում տնտեսական, առևտրային և տրանսպորտային կապերի ապաշրջափակումը, սահմանների բացումը: Նախատեսվում է,…
48-ամյա բնակչի կողմից թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու և իրացնելու գործից անջատված մասն ուղարկվել է դատարան
ՀՀ քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում ավարտվել է թմրամիջոց ապօրինի պահելու, փոխադրելու, առաքելու, ապօրինի իրացնելու դեպքի առթիվ հարուցված քրեական գործից անջատված մասով նախաքննությունը: Նախաքննության ընթացքում պարզվել է, որ Վանաձոր քաղաքի՝ 48-ամյա բնակիչը 2020թ. հունիսի 26-ին իր համաքաղաքացու հետ պայմանավորվածություն է ձեռք բերել՝ վերջինիս համար 140.000 ՀՀ դրամ գումարով «Մարիխուանա» տեսակի թմրամիջոց ձեռք բերելու շուրջ:…
ԼՀԿ-ն շրջանառության մեջ է դրել գերիների ու անհայտ կորածների վերաբերյալ օրենքի նախագծերի փաթեթ
ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Սիրելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ ՀՀ ԱԺ «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը շրջանառության մեջ է դրել օրենքների նախագծերի փաթեթ՝ գերության մեջ հայտնված և անհայտ կորած մեր հայրենակիցների ընտանիքների դրամական ապահովության խնդիրը կարգավորելու նպատակով։ Մասնավորապես, գործող օրենքը նախատեսում է, որ գերի ընկած պայմանագրային զինծառայողները պահպանում…
ԿԳՄՍՆ-ն շրջանառության է դրել 3 նոր նամականիշ
ՀՀ ԿԳՄՍՆ-ի Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «2020 թվականի նոյեմբերի 30-ին շրջանառության է դրվել երեք նամականիշ՝ նվիրված «Պատմամշակութային հուշարձաններ. Հայաստանի պատմամշակութային հուշարձաններ» թեմային: 240, 330 և 350 ՀՀ դրամ անվանական արժեքով երեք փոստային նամականիշերի հետ մեկտեղ «Հայփոստ» ՓԲԸ-ն թողարկել է 120 ՀՀ դրամ արժողությամբ նվիրատվության կտրոն: Կտրոնների վաճառքից գոյացած հասույթը կուղղվի Հայաստանի պատմամշակութային հուշարձանների պահպանմանը:…
Հայտնի շրջանակները հիմա էլ շրջանառության մեջ են դրել մի ուրիշ պնդում․ Քամալյան
Գագիկ Քամալյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Ձեզ հայտնի շրջանակների կողմից հիմա էլ շրջանառության մեջ է դրվել մի ուրիշ պնդում, թե բա Նիկոլը չի կարողանում բանակցել, դրա համար էլ զինադադար չի լինում։ Հետաքրքիր զուգադիպությամբ այդ նույն պնդմամբ նաև հանդես են գալիս ալիևյան պրոպագանդան ու ռուսական որոշ շրջանակներ։ Ինչպես նշեցի՝ զուգադիպությունը հետաքրքիր է, բայց քանի որ…
Պետական մտածողությամբ սատար լինենք մեր զինվորներին. ՊԵԿ նախագահը ուղերձ է հղել
ՀՀ ՊԵԿ նախագահ Էդվարդ Հովհաննիսյանի ուղերձը է հղել, որում մասնավորապես ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Արցախի Հանրապետության նկատմամբ Ադրբեջանի կողմից սեպտեմբերի 27-ին շփման գծի ողջ երկայնքով սանձազերծվել են և շարունակվում են լայնածավալ ռազմական գործողություններ, որի արդյունքում Հայաստանի Հանրապետությունում հայտարարվել է ռազմական դրություն: Հայաստանի Հանրապետությունը, լինելով Արցախի Հանրապետության անվտանգության երաշխավորը, մշտապես կանգնած է Հայկական երկրորդ պետության կողքին:…
ՔԿՀ-ի պաշտոնյան թմրամիջոցների ու հոգեմետ նյութերի շրջանառությամբ է զբաղվել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանման կողմից իրականացված օպերատիվ-հետախուզական արդյունավետ միջոցառումների, ինչպես նաև ՀՀ ԱՆ քրեակատարողական ծառայության օպերատիվ ծառայության աշխատակիցների գործուն աջակցության շնորհիվ բացահայտվել են խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի շրջանառության, կաշառք տալու և ստանալու դեպքեր, ինչպես նաև կանխվել է քրեակատարողական ծառայության պաշտոնատար անձի կողմից քրեակատարողական հիմնարկի տարածք խոշոր չափերով թմրամիջոցների ապօրինի ներկրումը, հայտնում են ՀՀ…
Թմրանյութերի շրջանառության ու ոստիկանի նկատմամբ բռնության համար առաջադրվել է մեղադրանք
ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչությունում իրականացված բազմակողմանի քննությամբ պարզվել են 33-ամյա տղամարդու կողմից խմբի կազմում թմրամիջոցների ապօրինի շրջանառությամբ զբաղվելու, ինչպես նաև ոստիկանության ծառայողի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերի հանգամանքները, հայտնում են ՀՀ ՔԿ պաշտոնական կայքից։ Նշվում է, որ քննությամբ ձեռք բերված փաստական տվյալների համաձայն՝ Երևան քաղաքի 33-ամյա բնակիչը, նախնական համաձայնության գալով մի…
Բացահայտվել է թմրամիջոցների շրջանառության շղթա․ մեղադրվում է 22 անձ
ՀՀ քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնում առանձնապես խոշոր չափերի «Մեթամֆետամին» և «Հերոին» տեսակի թմրամիջոցներ ապօրինի ձեռք բերելու, իրացնելու և պահելու դեպքերի առթիվ քննվող քրեական գործով բացահայտվել է հանցավոր շղթա, թմրամիջոցների իրացման մեխանիզմը, հայտնում են ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ նախաքննության ընթացքում իրականացված անհետաձգելի և…














