Շրջկենտրոն
Արցախում միջգերատեսչական նիստ է գումարվել կորոնավիրուսի տարածումը վերահսկելու համար
Արցախ / Տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել․ «Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի գլխավորությամբ նոր կորոնավիրուսի տարածման կանխարգելման աշխատանքները համակարգող միջգերատեսչական հանձնաժողովի նիստ է գումարվել, որին մասնակցել է միջգերատեսչական հանձնաժողովի նախագահ, պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Սկզբնապես Նախագահին է ներկայացվել Հանրապետությունում վարակի հնարավոր տարածումը կանխարգելող ախտահանիչ աշխատանքների ընթացքը: Բակո Սահակյանը նշել է, որ…
Բակո Սահակյանը աշխատանքային խորհրդակցություն է անցկացրել Մարտունիում
Արցախի Հանրապետության Նախագահ Բակո Սահակյանը փետրվարի 19-ին Մարտունի շրջկենտրոնում հրավիրել է աշխատանքային խորհրդակցություն շրջվարչակազմի և համայնքների ղեկավարների մասնակցությամբ և նրանց հետ քննարկել մի շարք սոցիալ-տնտեսական ծրագրերի իրականացմանն առնչվող հարցեր: Խորհրդակցությանը ներկա էին պետնախարար Գրիգորի Մարտիրոսյանը, պաշտոնատար այլ անձինք: Այս մասին տեղեկացնում են Արցախի նախագահի պաշտոնական կայքից։


