ոստիկաններ

  • Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ցույցեր են եղել

    Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ցույցեր են եղել

    TUT.by-ի հաղորդմամբ՝ Մինսկում և Բելառուսի այլ քաղաքներում այսօր ցույցեր են եղել։ Իրավապահները սկսել են ցուցարարների ձերբակալությունները: Հրապարակված ցուցակների համաձայն՝ 19 մարդ է ձերբակալվել։ Մետրոյի մուտքի մոտ մարդկանց բազմության մոտ պայթյուններ են տեղի ունեցել ՝ վառ բռնկումներով և առատ ծխով: Հիշեցնենք, որ օգոստոսի 9-ին Բելառուսում նախագահական ընտրություններ են անցկացվել։ Ընտրատեղամասերի փակումից հետո հանրապետությունում սկսվել են զանգվածային բողոքի…

  • Արցախում սկսվել է ռուս ռազմական ոստիկանների պարեկությունը

    Արցախում սկսվել է ռուս ռազմական ոստիկանների պարեկությունը

    Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը տեղեկացնում է, որ ռուս ռազմական ոստիկաններն այսօրվանից պարեկային ծառայություն են իրականացնելու Լեռնային Ղարաբաղում: Պարեկային ծառայությունն իրականացվելու է ռուս խաղաղապահների «Հյուսիս» եւ «Հարավ» պատասխանատվության գոտիներում:

  • Ֆրանսիայում դեռահասի են դանակահարել. վիճակը ծայրահեղ ծանր է

    Ֆրանսիայում դեռահասի են դանակահարել. վիճակը ծայրահեղ ծանր է

    Ֆրանսիայի Մեն-Լուար դեպարտամենտի Ավրիյե քաղաքի դպրոցներից մեկի մոտ անհայտ անձինք հարձակվել են 16-ամյա դեռահասի վրա և դանակի մի քանի հարված հասցրել։ Հայտնի է, որ հանցագործները հետո փախուստի են դիմել դեպքի վայրից: Նախնական տվյալներով նրանք 3-ն են եղել և ոստիկանությունը շարունակում է նրանց որոնել, հանցագործության: Նշենք, որ տուժած դեռահասը տեղափոխվել է հիվանդանոց, նրա վիճակը գնահատվում է…

  • Հարությունյանը հետմահու պարգևատրել է Արցախի ոստիկաններին

    Հարությունյանը հետմահու պարգևատրել է Արցախի ոստիկաններին

    Արցախի Հանրաետության ոստիկանությունը հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանը հետմահու պարգևատրել է զոհված ԱՀ ոստիկաններին: 2020 թվականի սեպտեմբերի 27֊ին հակառակորդի սանձազերծած լայնածավալ ռազմական գործողությունների ընթացքում Արցախի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության ու խիզախության համար ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրով <Արիության համար> մեդալով հետմահու պարգևատրվել են ԱՀ ոստիկանության ծառայողներ՝ Գագիկ Պետրոսյանը Գարիկ Դոլուխանյանը Արսեն…

  • Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում հրաձգությունից զոհվել է 2 մարդ

    Նյու Յորքի Ռոչեսթեր քաղաքում հրաձգությունից զոհվել է 2 մարդ

    «13WHAM»-ի հաղորդմամբ՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի Ռոչեսթեր քաղաքում, որտեղ բողոքի ակցիաներ են, ոստիկանությունը տեղեկացրել էր հրաձգության և մի քանի զոհի մասին։ Դեպքը եղել է սեպտեմբերի 19-ի վաղ առավոտյան։ Կրակոցների զոհ է դարձել 2 մարդ, 14-ը վիրավորվել է: Հրաձգության զոհ են դարձել 18-22 տարեկան տղամարդ ու կին: Բողոքի ցույցերը սկսվել են Ռոչեսթերում աֆրոամերիկացի Դենիել Պրուդի մահից հետո:…

  • Կարոտել եմ. DJ Վակցինան դեռ լուր չունի իր անչափահաս երեխայից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կարոտել եմ. DJ Վակցինան դեռ լուր չունի իր անչափահաս երեխայից (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    DJ Վակցինա կեղծանվամբ հայտնի Արուսյակ Մկրտչյանը մի քանի օր է ինչ տեղեկություն չունի իր անչափահաս երեխայից: Նա հայտնում է, որ երեխան հոր մոտ է, իսկ հայրը վերջին խոսակցություններից հետո անհասանելի է և չի պատասխանում հեռախոսազանգերին: Ավելի մանրամասն` տեսանյութում: Տեսանյութը` Ազատություն ռադիոկայանի:   https://www.facebook.com/arusikvakcina/posts/10218556929422945 https://www.facebook.com/azatutyun/videos/327088378629213

  • Մինսկում Միասնության քայլերթ է սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Մինսկում Միասնության քայլերթ է սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Բելառուսի նախագահի թեկնածու Սվետլանա Տիխանովսկայան նոր տեսաուղերձով է հանդես եկել և բելառուսցիներին կոչ արել մասնակցել Միասնության քայլերթին։ Այն մեկնարկել է այսօր` Մինսկի ժամանակով 14։00-ին։ ՌԻԱ Նովոստի-ի թղթակցի հաղորդմամբ էլ՝ տասը զրահապատ մարտական մեքենա է գտնվում Մինսկում՝ Բելառուսի նախագահի նստավարում՝ Անկախության պալատում։ Պալատի հարևանությամբ է գտնվում նաև հանրապետության Գերագույն դատարանը։ Մոտակայքում տեղակայված են նաև փշալարերով մեքենաներ։…

  • Ոստիկաններն են Գոռին ու Էդգարին դաժան ծեծի ենթարկել. Գևորգ Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Ոստիկաններն են Գոռին ու Էդգարին դաժան ծեծի ենթարկել. Գևորգ Ղազարյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հայաստանի ազգային հավաքականի կիսապաշտպան Գևորգ Ղազարյանը Facebook-ի իր պաշտոնական էջում տեսանյութ է հրապարակել, որում անդրադարձել է «Փյունիկի» կիսապաշտպան Գոռ Մալաքյանի և «Արարատի» նորեկ Էդգար Մալաքյանի մասնակցությամբ միջադեպին: «Ցանկանում եմ կոչով դիմել այն մարդկանց, ովքեր անտարբեր չեն Գոռ և Էդգար Մալաքյանների գործով։ Ցանկանում եմ մի քանի թեմաների վերաբերյալ խոսել: Շատ հրապարակումներ եմ տեսնում, որտեղ ասվում է՝…

  • Մալաքյան եղբայրներին մեղադրանք է առաջադրվել. Փաստաբանը լուսանկարներ է հրապարակել

    Փաստաբան Գոռ Միքաելյանը լուսանկարներ է հրապարակել -ում և գրառում է կատարել: Փաստաբանը տեղեկատվություն է հայտնում Մալաքյան եղբայրների գործի հետ կապված: «Այսօր լրանում է ֆուտբոլիստներ Մալաքյան եղբայրների ձերբակալման 72 ժամը: 2 օրվա ինտենսիվ քննչական գործողություններից հետո գիշերը մեղադրանք է առաջադրվել Մալաքյան եղբայրներին: Մեղադրանքի էությունն այն է, որ Մալաքյան եղբայրները, իբր, բռնություն են գործադրել ՃՈ աշխատակիցների նկատմամբ,…

  • Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երևանում կրկին հայտնաբերվել են գերբեռնված ավտոբուսներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Օգոստոսի 24-ին ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետները ՀՀ Ճանապարհային ոստիկանության աշխատակիցների հետ համատեղ հերթական մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթներն են իրականացրել Երևանի Նոր Նորք և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջաններում՝ ՀՀ պարետի որոշմամբ հանրային տրանսպորտում անվտանգության կանոնների պահպանման նկատմամբ։ Նոր Նորքի 1-ին զանգվածում և Ծովակալ Իսակովի պողոտայում՝ Երևանի կենտրոնական «Կիլիկիա» ավտոկայանի հարակից տարածքում, Տեսչական…

  • Էրեբունու ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

    Էրեբունու ոստիկանները գրպանահատության դեպք են բացահայտել

    ՀՀ ոստիկանությունից տեղեկանում ենք, որ օգոստոսի 14-ին, ժամը 19.50-ին, ոստիկանության Էրեբունու բաժնի քրեական հետախույզները և պահպանության բաժնի ծառայողները Երևանի Խորենացու փողոցից, գողություն կատարելու կասկածանքով, բերման են ենթարկել Մարտունի քաղաքի 38-ամյա մի բնակչի: Պարզվել է, որ նա ժամը 17.50-ին Խորենացու փողոցի շուկայի մոտ մի կնոջ պայուսակից գողացել է դրամապանակը, որի մեջ եղել է փող և նույնականացման…

  • Բելառուսում ընտրատեղամասերի փակվելուց հետո բողոքի ակցիաներ և բախումներ են սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)

    Բելառուսում ընտրատեղամասերի փակվելուց հետո բողոքի ակցիաներ և բախումներ են սկսվել (ՏԵՍԱՆՅՈւԹԵՐ)

    Երեկ` օգոստոսի 9-ին Բելառուսում ավարտվել են նախագահական ընտրությունները, որին գրանցվել է մասնակցության բարձր ցուցանիշ` 79%: Հայտնի է, որ նախնական տվյալների համաձայն` երկրի գործող նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հաղթանակ է տարել ընտրություններում` հավաքելով ձայների 79,7%-ը, երկրում իրավիճակը սրվել է. ընտրողները ընդդիմության կոչով հավաքվել են ընտրատեղամասերի առաջ, բախումներ են տեղի ունեցել քաղաքացիների և ոստիկանների միջև, մի շարք քաղաքներում…

  • Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Լիբանանում ցուցարարները պահանջում եմ մի քանի պաշտոնատար անձանց հրաժարականը (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ` օգոստոսի 8-ին, Լիբանանի մայրաքաղաքում ցուցարարները գրավել են էներգետիկայի նախարարության շենքը, որտեղ հայտարարել են իրենց պահանջների մասին: Հայտնի է, որ նրանք պահանջում ենք Լիբանանի նախագահ Միշել Աունի, խորհրդարանի նախագահ Նաբիհ Բերիի և վարչապետ Հասան Դիաբի հրաժարականը: Հայտնենք, որ շաբաթ օրը Բեյրութի գրեթե ամբողջ կենտրոնը վերածվել է հատուկջոկատայինների և ցուցարարների միջև մարտադաշտի, որի հետևանքով 60-ից ավելի…

  • Հեծանվորդներին տարել են, հիմա էլ հեծանիվներն են տանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Հեծանվորդներին տարել են, հիմա էլ հեծանիվներն են տանում (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Facebook-ի օգտատաեր Լևոն Գալստյանը իր էջով ուղիղ եթեր էր մտել։ Տեսանյութում երևում է, թե ինչպես են ոստիկանները հեծանվորդներին տանելուց հետո, տանում՝ հեծանիվները։ «Ինձ էլ տարան առանց պահանջ ներկայացնելու»,- գրել է օգտատերը։

  • Երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

    Երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել

    ՀՀ քննչական կոմիտեն հայտնում է, որ Լոռու մարզային քննչական վարչությունում քննություն է տարվում՝ պարզելու Վանաձոր քաղաքում երկու ոստիկանի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքի հանգամանքները:   Նախնական տվյալներով՝ 2020թ. հուլիսի 28-ին՝ ժամը 18։40-ի սահմաններում, Վանաձոր քաղաքի Լոռվա փողոցում գտնվող ոստիկանության վարչական շենքի մոտ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարելու համար «Մերսեդես-Բենց» մակնիշի ավտոմեքենան տուգանային հրապարակ ուղեկցելու և վարորդի…