Ոստիկանությւոն
Ոստիկանության կողմից հետախուզվողը հայտնաբերվել է Սևան քաղաքում
Սեպտեմբերի 19-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է․ «Ոստիկանության ՔՈԳՎ և Սևանի բաժնի քրեական հետախույզների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում, սեպտեմբերի 17-ին, ժամը 22.50-ին, Սևան քաղաքի Շահումյան փողոցում հայտնաբերվել և բաժին բերման է ենթարկվել Արմեն Ի․-ն, որը հուլիսի 20-ից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178-րդ հոդվածի (Խարդախությունը) 2-րդ մասի և 325-րդ հոդվածի (Փաստաթղթեր,…
Երթևեկության փոփոխություն Անտառային-Լեռ Կամսար-Կապուտիկյան փողոցների հատվածում
Հուլիսի 23- ին Ճանապարհային ոստիկանությունը հաղորդագրություն է տարածել, որում երթևեկության կազմակերպման փոփոխություն Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս.Կապուտիկյան փողոցների հատվածում «Երևան քաղաքի Անտառային փողոցի Լեռ Կամսար և Ս. Կապուտիկյան փողոցների հատվածում 2021 թվականի հուլիսի 26-ից կկատարվի երթևեկության կազմակերպման փոփոխություն։ Փոփոխության արդյունքում Անտառային փողոցի վերոնշյալ հատվածում երկկողմանի կսահմանափակվի տրանսպորտային միջոցների երթևեկությունը»,- ասված է հաղորդագրության…
ԱԱԾ-ն որևէ մասնակցություն չի ունեցել ոստիկանության ուժեղացված ծառայությանը. պարզաբանում
Հուլիսի 23-ին Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունը հաղորդագրություն է հրապարակել, որում պարզաբանել է, որ ԱԱԾ ծառայողները որևէ մասնակցույուն չեն ունեցել հուլիսի 21-ի երեկոյան Երևանում ոստիկանության իրականացրած ուժեղացված ծառայությանը: ԱԱԾ-ն պարզաբանում է տարածել՝ արձագանքելով Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տարածած «ՀՀ Ոստիկանության և ԱԱԾ-ի կողմից «ուժեղացված ծառայության» գործողությունները չեն համապատասխանում ժողովրդավարական պետությունում հասարակական կարգի և անվտանգության…
ԱԱԾ և ոստիկանության համատեղ բացահայտումը (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հուլիսի 14-ին ՀՀ Ոստիկանությունը հաղորադգրություն է տարածել, որում հայտնել է, որ Ազգային անվտանգության ծառայության և ոստիկանության համատեղ ձեռնարկած ծավալուն միջոցառումների արդյունքում շորթմամբ պահանջած փողը ստանալիս բռնվել է ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը։ «Մասնավորապես, ձեռնարկած միջոցառումներով տվյալներ են ձեռք բերվել, որ Երևանի քաղաքապետարանի «Քանաքեռ-Զեյթուն» բժշկական կենտրոնի ակնաբուժական կլինիկայի վիրաբույժը, մի քաղաքացու անչափահաս որդուն նույն կլինիկայում, պետական պատվերի առկայության պայմաններում,…
Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ՃՏՊ-ները. Արցախի ոստիկանությունն ամփոփում է շաբաթը
Հունիսի 28-ին Արախի Ոստիկանությունը հայտարարություն է տարածել, որում հայտնել է, որ 2021 թվականի հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում Արցախի ՆԳ նախարարության ոստիկանության քաղաքային ու տարածքային բոլոր ստորաբաժանումներն իրականացրել են ուժեղացված ծառայություն: Հայտարարությունը ներկայացնում ենք ստորև․ «Նախորդ շաբաթվա համեմատ աճել են ճանապարհատրանսպորտային պատահարները: Հունիսի 21-ից 27-ն ընկած ժամանակահատվածում հանրապետության տարածքում արձանագրվել է խարդախության՝ 4, գողության՝ 2,…
Ապրօրինի թմրաշրջանառություն․ 33-ամյա արտաշատցին թմրանյութ է պատրաստել վայրաճ կանեփի թփերից
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի օգտագործման և անօրինական թմրաշրջանառության դեմ հետևողական պայքարը: Հունիսի 14-ին հերթական դեպքը բացահայտեցին ոստիկանության Արտաշատի բաժնի ծառայողները։ Բաժնի քրեական հետախույզները Արտաշատի Շահումյան փողոցից, թմրանյութ պահելու և օգտագործելու կասկածանքով, բերման ենթարկեցին Արտաշատ քաղաքի 33-ամյա մի բնակչի: Նրա անձնական խուզարկությամբ հայտնաբերվեցին կանեփանման բույսի զանգվածներ։ Ըստ բերման ենթարկվածի` հայտնաբերվածը թմրանյութ է, քաղել և պատրաստել էր…
Ոստիկանությունը կապահովի ընտրելու իրավունքի անխափան իրականացումը
Ոստիկանությունը ընտրությունների հետ կապված միջոցառումներում ապահովելու է պատշաճ կարգ ու կանոն՝ օպերատիվ արձագանքելով ցանկացած ապօրինության։ Ոստիկանությունը տեսահոլովակ է հրապարակել։
Անհրաժեշտության դեպքում անձնագրային ստորաբաժանումները կաշխատեն սահմանված ժամից ավելի
2021 թվականի հունիսի 9-ին համացանցում տարածված «Հսկայական հերթեր են գոյացել ՀՀ ոստիկանության անձնագրային բաժիններում» հրապարակումների կապակցությամբ պարզաբանում ենք, որ ներկայումս ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչության բոլոր ստորաբաժանումները պատշաճ իրականացնում են իրենց բոլոր գործառութային պարտականությունները` չնայած գերծանրաբեռնված աշխատանքային ռեժիմին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունից: Երևան քաղաքի որոշ ստորաբաժանումներում առաջացել են…
Գեղամ Մանուկյանը հրավիրվել է ոստիկանություն
2021 թվականի մայիսի 23-ին ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանի կողմից «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գևորգյանի՝ «Իշխանությունները բացահայտ շանտաժի են ենթարկում համայնքների ղեկավարներին և բիզնես ներկայացուցիչներին…» գրառման վերաբերյալ տրված պարզաբանման առնչությամբ օգտատեր, ՀՅԴ կուսակցության և «Հայաստան» դաշինքի անդամ Գեղամ Մանուկյանը կատարել է մեկնաբանություն այն մասին, որ առկա են կոնկրետ փաստեր: ՀՀ Ոստիկանության…
Զինվորներին օգնելու պատրվակով խարդախը երևանցիներից գումարներ է հափշտակել
Երևանում զարգանում է խարդախության նոր տեսակը՝ բանակին, զինվորին օգնելու պատրվակով գումարներ են հավաքագրվում ու յուրացվում։ Խարդախության հերթական դեպքը բացահայտվել է վերջերս, որի հիմնական գործող անձը ֆիզիկական քաղաքացի է։ Նա 2020 թվականի հոկտեմբեր ամսից մինչև 2021 թվականի ապրիլի 06֊ն ընկած ժամանակահատվածում, ջրմուղի տեսուչ կամ վիրավոր զինվորի համար գումար հավաքագրող անձ ներկայանալու պատրվակով մուտք է գործել տարբեր…
Ինքնաձիգ, նռնականետ, փամփուշտներ․ քաղաքացիները կամավոր զենք-զինամթերք են հանձնել
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Մարտունու բաժնի ծառայողների իրականացրած բացատրական աշխատանքի շնորհիվ Մարտունի քաղաքի մի բնակիչ հանձնել է «Կալաշնիկովի» ինքնաձիգ ու փամփուշտներ։ Վարդենիսի ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում էլ Տրետուք գյուղի բնակիչներից մեկը կամավոր հանձնել է «Կարաբին» տիպի հրազեն ու տարբեր տրամաչափի և հրազենների 350-ից ավելի փամփուշտ։ Արդյունավետ էր նաև Ճամբարակի ոստիկանների բացատրական աշխատանքը։ Ճամբարակի…
Սյունիքի մարզային վարչության ստորաբաժանումներում հրազեններ են հանձնել
«Զինանոց-2021» համալիր կանխարգելիչ միջոցառման շրջանակներում ոստիկանության Սյունիքի մարզային վարչության ենթակա ստորաբաժանումների ծառայողները շարունակում են ակտիվ բացատրական աշխատանքը։ Գորիսի բաժին զանգած տղամարդը հայտնել է, որ Արցախյան 2-րդ պատերազմից հետո զենք-զինամթերք էր բերել, որոնք թողել է Քարահունջ բնակավայրի ցուցանակի տակ։ Այդ տարածքում ոստիկանները հայտնաբերեցին «Կալաշնիկովի» ինքնաձիգ և ինքնաձիգի պահունակներ՝ լիցքավորված 270 փամփուշտով։ ՊՊԳՎ Գորիսի պահպանության բաժնի ծառայողների…
Հայաստանում ընտրողների թիվը 2 583 823 է
ՀՀ ոստիկանության անձնագրային և վիզաների վարչությունը ներկայացրել է ՀՀ ընտրողների քանակը՝ ըստ մարզերի: Այսպիսով Երևանին բաժին է ընկնում ընտրողների գերակշիռ մեծամասնությունը՝ 855 631 անձ, հաջորդ տեղում Կոտայքի մարզն է՝ 242490 ընտրողով: ԿԸՀ կայքում նաև հրապարակվել են տեղեկություններ՝ ՀՀ ԱԺ 2021 թվականի հունիսի 20-ին կայանալիք արտահերթ ընտրություններին նախորդող վերջին մարդահամարի տվյալներով առավել մեծ թվով մշտական բնակչություն…
Ավտոտնակի դուռը լինգով բացելիս բռնվել էին․ Մուշի ոստիկանների բացահայտումը
Մայիսի 7-ին, ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Մուշի բաժնի ծառայողները գիշերային շրջայցի ժամանակ նկատել էին, որ երկու երիտասարդ լինգով փորձում են բացել Բուլվարային թաղամասի ավտոտնակներից մեկի դուռը: Երկուսին էլ բռնել էին և, գողություն կատարելու կասկածանքով, բերման ենթարկել ոստիկանության Մուշի բաժին: Այս մասին հայտնում են ՀՀ ոստիկանությունից: Երիտասարդները Գյումրիի 8-րդ զինվորական թաղամասի բնակիչ էին, մեկը`18, մյուսը՝ 20…













