որակավորման փուլ

  • Հայաստանի Մ-21 հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

    Հայաստանի Մ-21 հավաքականը կմրցի Եվրոպայի առաջնության որակավորման փուլում

    Եվրոպայի մինչև 21 տարեկանների 2027 թվականի առաջնության որակավորման փուլի վիճակահանության արդյունքում Հայաստանի Մ-21 հավաքականը հայտնվել է E խմբում։ Նրա մրցակիցներն են Իտալիայի, Լեհաստանի, Շվեդիայի, Հյուսիսային Մակեդոնիայի և Չեռնոգորիայի հավաքականները։ Այս խումբը բավականին ուժեղ է և Հայաստանի հավաքականին սպասում են բարդ խաղեր։ Իտալիան, Լեհաստանը և Շվեդիան ունեն ֆուտբոլային հարուստ պատմություն և ուժեղ երիտասարդական հավաքականներ։ Հյուսիսային Մակեդոնիան…

  • Եվրոպայի Մ21 առաջնություն․ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը հետաձգվել է

    Եվրոպայի Մ21 առաջնություն․ Հայաստան-Ուկրաինա հանդիպումը հետաձգվել է

    Հետաձգվել է Հայաստանի մինչև 21 տարեկանների հավաքականի ու Ուկրաինայի մինչև 21 տարեկանների հավաքականի առաջիկա հանդիպումը։ Վիրահատության է ենթարկվել Ալեքսանդր Կարապետյանը Մխիթարյանը Ռոմայի՝ փետրվարի լավագույն ֆուտբոլիստի կոչման 4 հավակնորդի թվում է «Մարտի 24-ին՝ Արմավիրում, պետք է կայանար UEFA Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի H խմբի յոթերորդ մրցափուլի Հայաստան Մ-21 – Ուկրաինա Մ-21 հանդիպումը: Ուկրաինայում…

  • Աշխարհի առաջնություն․ Հայաստանը Ռումինիայից վերադառնում է ձեռնունայն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աշխարհի առաջնություն․ Հայաստանը Ռումինիայից վերադառնում է ձեռնունայն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ գիշերը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի 8-րդ տուրի Ռումինիա-Հայաստան արտագնա հանդիպումը։ Սա խիստ սկզբունքային խաղ էր՝ մրցաշարային աղյուսակի տեղաբաշխման տեսանկյունից։ Եվ մեզ, և ռումինացիներին պետք էր առնվազն չպարտվել։ Սակայն դա անել հաջողվեց միայն տանտերերին։ Հայաստանի ազգային հավաքականն առաջին կեսում շատ վատ տեսք ուներ։ Մեր մրցակիցներն անընդհատ գրոհում էին, իսկ մենք չէինք կարողանում ոչնչով…

  • Աշխարհի առաջնություն․ կանանց հավաքականը մեկնեց Նորվեգիա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աշխարհի առաջնություն․ կանանց հավաքականը մեկնեց Նորվեգիա (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կանանց Հայաստանի ազգային հավաքականը մեկնել է Նորվեգիա՝ Աշխարհի 2023 թվականի առաջնության որակավորման շրջանակներում տեղի ազգային հավաքականի հետ հանդիպում անցկացնելու համար։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ-ի Facebook-ի էջից։ Նշվում է, որ մեր ընտրանին կանցկացնին որակավորման խմբային փուլի առաջին հանդիպումը։

  • Աշխարհի առաջնություն․ Հայաստանը չկարողացավ դիմադրել Գերմանիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Աշխարհի առաջնություն․ Հայաստանը չկարողացավ դիմադրել Գերմանիային (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Երեկ գիշերը կայացավ Աշխարհի առաջնության որակավորման խմբային փուլի՝ Գերմանիա-Հայաստան սկզբունքային հանդիպումը, որի ընթացքում որոշվում էր խմբի առաջատարի հարցը։ Ցավոք, Հայաստանի հավաքականի համար ամեն ինչ վատ դասավորվեց։ Նախ, շատ արագ՝ 6-րդ ու 15-րդ րոպեներին դուբլ ձևակերպեց Սերժ Գնաբրին։ 35-րդ րոպեին Մարկո Ռոյսը հաշիվը էլ ավելի խոշոր դարձրեց։ Անցավ ևս 9 րոպե ու Տիմո Վերները արդեն առաջին…

  • Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

    Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ազգային հավաքական

    Օգոստոսի 20-ին «Ռոստով»-ի մամուլի ծառայությունը հայտնել է, որ «Ռոստով»-ի կիսապաշտպան Խորեն Բայրամյանը հրավիրվել է Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքական։ Նշվում է, որ նա մասնակցելու է 2022 թվականի աշխարհի առաջնության որակավորման փուլի խաղերին: Բայրամյանը Հայաստանի հավաքականի կազմում մասնակցել է 6 խաղի՝ դառնալով 2 գոլի հեղինակ․ սա նրա առաջին հրավերը չէ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսը…

  • ԱԱ-ում Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ կկիրառվի VAR համակարգ․ UEFA-ի որոշումը

    ԱԱ-ում Հայաստանի հավաքականի խաղերի ժամանակ կկիրառվի VAR համակարգ․ UEFA-ի որոշումը

    UEFA-ն հայտարարել է, որ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 4-րդ տուրից սկսած կկիրառվի VAR համակարգը։ Այս մասին տեղեկանում ենք UEFA-ի գործադիր կոմիտեի որոշման մասին արձանագրությունից։ Համակարգը կսկսվի կիրառվել 2021 թվականի սեպտեմբերից։ Դրա ապահովման համար կօգտագործվեն VAR համակարգի հատուկ ֆուրգոններ։ Հիշեցնենք, որ Հայաստանի ազգային հավաքականը նույնպես մասնակցում է ԱԱ-ի որակավորման փուլին ու սեպտեմբերին անցկացնելու է…

  • Չեմպիոնների Լիգա․ Ալաշկերտը վաղը բարդ հանդիպում կունենա Շերիֆի հետ

    Չեմպիոնների Լիգա․ Ալաշկերտը վաղը բարդ հանդիպում կունենա Շերիֆի հետ

    Վաղը՝ հուլիսի 28-ին, կկայանա Չեմպիոնների Լիգայի որակավորման երկրորդ փուլի «Ալաշկերտ»-«Շերիֆ» պատասխան հանդիպումը։ Խաղը կայանալու է Մոլդովայում ու մեկնարկելու է Երևանի ժամանակով 21:00-ին։ Հայկական ակումբի խաղացողներն արդեն մեկնել են Մոլդովա։ Այս մասին տեղեկանում ենք «Ալաշկերտի» Facebook-ի էջից։ Հիշեցնենք, որ առաջին խաղում «Ալաշկերտը» տանը 0-1 հաշվով պարտվեց մոլդովական ակումբին։

  • Կոնֆերենցիաների գավաթ․ Նոա-ԿուՊՍ հանդիպումը կլինի Հ1-ի եթերում

    Կոնֆերենցիաների գավաթ․ Նոա-ԿուՊՍ հանդիպումը կլինի Հ1-ի եթերում

    UEFA-ի Կոնֆերենցիաների գավաթի որակավորման առաջին փուլի «Նոա» – «ԿուՊՍ» խաղը կհեռարձակվի Հանրային հեռուստաընկերության ուղիղ եթերում։ Այս մասին տեղեկանում ենք «Նոայի» Facebook-ի էջից։ Հանդիպումը տեղի է ունենալու հուլիսի 8-ին՝ ժամը 18:00-ին՝ Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում։ Հանդիպումը մեկնաբանելու է Արմեն Գարամյանը։

  • ԱԱ-2022. Հայաստանը հաղթելով կզբաղեցնի առնվազն 2-րդ հորիզոնականը

    ԱԱ-2022. Հայաստանը հաղթելով կզբաղեցնի առնվազն 2-րդ հորիզոնականը

    Հայաստանի ազգային հավաքականին այսօր կարևոր հանդիպում է սպասվում․ 2022 թվականի Աշխարհի առաջնության որակավորման փուլի 2-րդ տուրում մեր ընտրանին «Հանրապետական» մարզադաշտում ընդունելու է Իսլանդիայի հավաքականին։ J խմբում առաջին տուրից հետո կան երեք առաջատարներ՝ Գերմանիան, Ռումինիան ու Հայաստանը։ Իսլանդացիները հետնապահների ցանկում են՝ 0 միավորով։ Բացի Հայաստան-Իսլանդիա զույգից, մեր խմբում այսօր կկայանա ևս 2 դիմակայություն՝ Ռումինիա-Գերմանիա, Հյուսիսային Մակեդոնիա-Լիխտենշտեյն։…

  • Թենիս․ Գասպարյանը լքեց Australian Open-ը

    Թենիս․ Գասպարյանը լքեց Australian Open-ը

    Ռուսաստանը ներկայացնող հայազգի թենիսիստ Մարգարիտա Գասպարյանը 2 սեթում պարտություն է կրել Ցվետանա Պիրանկովայից ու դուրս մնացել Australian Open-ի հետագա պայքարից։ Գասպարյանը պարտվել է 3-6 ու 5-7 հաշիվներով։ Սա որակավորման փուլի 3-րդ խաղն էր, որում հաղթելով Գասպարյանը ուղեգիր կնվաճեր։ Powering back into the #AusOpen main draw 💥@TPironkova ➡️ #AO2021 pic.twitter.com/blIc5kbMuR — #AusOpen (@AustralianOpen) January 13, 2021

  • Եվրոպա Լիգա․ Արարատ-Արմենիա – Ֆոլա էշ, մեկնարկային կազմեր

    Եվրոպա Լիգա․ Արարատ-Արմենիա – Ֆոլա էշ, մեկնարկային կազմեր

    Հայաստանի Բարձրագույն խմբի չեմպիոն «Արարատ-Արմենիան» այսօր՝ սեպտեմբերի 17-ին՝ Երևանի ժամանակով 18:00-ին կհանդիպի «Ֆոլա էշի» հետ։ Խաղը կայանալու է Եվրոպա Լիգայի որակավորման երկրորդ փուլի շրջանակներում։ Արդեն հայտնի են թիմերի մեկնարկային կազմերը։ «Արարատ-Արմենիա» https://www.facebook.com/araratarmeniafc/posts/841714043032088?__cft__[0]=AZXGwBdu86wgukOQnwHb9B0H6oc_zczMzV0yjY6qLz7uHA5SniKZNUW434-rD4Xj7vpxMDWCVeM4cr1yB0AHLRdRzkRNT06cZsQwG-CCQohURacJSx4PlTr8x4b1dUncvrLgatqGSUtce7WxKMLKphN0Mwa8o4we5Y4DrI2sOmNYDg&__tn__=%2CO%2CP-R «Ֆոլա էշ»

  • Տեսակոնֆերանս՝ ՄՕԿ-ի գործկոմի և միջազգային ֆեդերացիաների մասնակցությամբ

    Տեսակոնֆերանս՝ ՄՕԿ-ի գործկոմի և միջազգային ֆեդերացիաների մասնակցությամբ

    ՄՕԿ- ի գործկոմի և միջազգային մարզական ֆեդերացիաների մասնակցությամբ երեկ անցկացվել է տեսակոնֆերանս։ Նախատեսվում է, որ այն մարզիկները, որոնք անցել են որակավորման փուլը և ձեռք են բերել «Տոկիո – 2020» -ի մասնակցության ուղեգիր, առանց նոր ընտրության գործընթացի կարող են մասնակցել խաղերին։ Ներկայումս խաղարկվել է օլիմպիական ուղեգրերի 57% -ը։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Եվրոպայի առաջնություն․ Սլավիկ Սարգսյանը հաղթահարել է որակավորման փուլը

    Եվրոպայի առաջնություն․ Սլավիկ Սարգսյանը հաղթահարել է որակավորման փուլը

    Ավստրիայի Գրաց քաղաքում մեկնարկել է գեղասահքի Եվրոպայի առաջնությունը: 26 երկրների 35 մենասահորդներ / տղամարդիկ / հանդես եկան կարճ ծրագրում: Երևանցի Սլավիկ Հայրապետյանը հաջողությամբ հաղթահարեց որակավորման փուլի արգելքը: Նա վաստակեց 66.89 միավոր, գրավեց 20-րդ տեղը և 24 մարզիկների հետ իրավունք ստացավ պայքարելու ազատ ծրագրում: Հուսանք,որ Սլավիկի վեցերորդ մասնակցությունը եվրոպականում հաջողությամբ կավարտվի:Այս մասին կիմանանք այսօր երեկոյան: Այսօր…

  • Կայացել է Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

    Կայացել է Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը

    Դեկտեմբերի 3-ին՝ շվեյցարական Նիոն քաղաքում, կայացավ Եվրոպայի Մ17 առաջնության որակավորման փուլի վիճակահանությունը։ Հայաստանի Մ17 հավաքականն ընդգրկվեց 12-րդ խմբում: Մրցակիցներն են Սերբիայի, Դանիայի և Լատվիայի հավաքականները։ Հանդիպումները կանցկացվեն 2020 թվականի սեպտեմբերի 24-ից 30-ը՝ Սերբիայում։ Այս մասին տեղեկացնում են ՀՖՖ պաշտոնական կայքից։