որոնողական աշխատանքներ
Հույս և տագնապ Յունտայի մոտ կորած Գասի որոնման ընթացքում
Չորսամյա Գասի որոնումները Յունտայի հարավում արդեն չորրորդ օրն են շարունակվում՝ ընտանիքի, ոստիկանության և համայնքի համատեղ ջանքերով հույսը դեռ պահպանելով, թեև սրտի ցավով։
ԼՂ հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտ 5000 է․ ԿԽՄԿ
Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետևանքով անհետ կորածների թիվը մոտենում է 5,000-ին, որոնցից շուրջ 1,000-ը հայեր են։ Այս տվյալները տրամադրել է Կարմիր խաչի միջազգային կոմիտեն (ԿԽՄԿ), որը ավելի քան 30 տարի աշխատում է տարածաշրջանում այս խնդրով։ Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության հաղորդակցման ծրագրերի ղեկավար Զառա Ամատունին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց, որ անհետ կորած անձանց ճակատագրի պարզումը ԿԽՄԿ-ի հիմնական առաջնահերթություններից…
Կրոկուս սիթի հոլից դուրս է բերվել 133 մարմին. որոնողական աշխատանքները շարունակվում են
«Կրոկուս սիթի հոլ»-ի տարածքում փրկարարական աշխատանքն ավարտվել է, որոնողականը` շարունակվում: Այդ մասին հայտնել է Մոսկվայի մարզի նահանգապետը: Մեկ օրվա ընթացքում առևտրի կենտրոնի փլատակներից դուրս է բերվել 133 մարմին: Նրանցից նախնական տվյալներով բացահայտվել է 50-ի ինքնությունը: Բժիշկները հիվանդանոցներում պայքարում են 107 մարդու կյանքի համար: Ահաբեկչության համար կասկածվող չորս անձ հարցաքննվում է ՌԴ ՔԿ-ում:
ՊԲ-ի կազմալուծում, որոնողական աշխատանքներ. Արցախից ներկայացրել են այս պահի գործողությունները
Արցախից ներկայացրել են, թե ռազմական գործողությունների դադարեցման մասին ռուսական կողմի միջնորդությամբ Ադրբեջանի հետ սեպտեմբերի 20-ին ձեռք բերված պայմանավորվածության համաձայն ներկա դրությամբ ինչ աշխատանքներ են իրականացվում։ Ըստ Արցախի տեղեկատվական շտաբի՝ իրականացվում են Պաշտպանության բանակի ստորաբաժանումների դուրսբերում մարտական դիրքերից ու տեղափոխում մշտական տեղակայման վայրեր՝ բանակի կազմալուծման աշխատանքներին զուգահեռ, որոնողական աշխատանքներ զոհվածների ու անհայտ կորածների հայտնաբերման ուղղությամբ, ծանր…
Հայ փրկարարները Հալեպում շարունակում են որոնողական աշխատանքները
Հալեպում ՀՀ գլխավոր հյուպատոսությունն իր էջում լուսանկարներ է հրապարակել հայ փրկարարների աշխատելու վայրերից՝ հայտնելով, որ որոնողական աշխատանքները շարունակվում են:
Սուրմալու առևտրի կենտրոնում որոնողական աշխատանքները շարունակվում են (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Օգոստոսի 17-ին, ժամը 12։00-ի դրությամբ որոնողափրկարարական աշխատանքները շարունակվում են։ Հրդեհը մեկուսացվել է օգոստոսի 16-ի ժամը 14։38-ին, մարվել՝ 17։49-ին։ Հրդեհաշիջման և փրկարարական աշխատանքների իրականացման տարածքը նախնական տվյալներով կազմում է մոտ 1 հա։ Փլուզվել է եռհարկանի շինությունը (մոտ 2889 քմ)։
Վերսկսվել են երեկ Աճանան գետը նետված քաղաքացու որոնողական աշխատանքները
ՀՀ ԱԻՆ-ը հայտնել է, որ վերսկսվել են երեկ Աճանան գետը նետված քաղաքացու որոնողական աշխատանքները: «Ժամը 09։25-ին որոնողական աշխատանքնեը վերսկսելու նպատակով դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հիշեցնենք, որ ապրիլի 3-ին, ժամը 10։49-ին Սյունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Նորաշենիկ գյուղի կամրջից քաղաքացին ընկել է…
ԱԻՊԾ ծառայողները բանակցում են վերսկսելու աճյունների որոնողական աշխատանքները
ԱԻՊԾ-ն հայտնել է, որ 2021 թվականի նոյեմբերի 15-21-ն ընկած ժամանակահատվածում ՆԳՆ ԱԻ պետական ծառայության 911 ահազանգման կենտրոնում գրանցվել է 774 զանգ: «Հրշեջ փրկարարները շաբաթվա ընթացքում կատարել են 2 ելք: Արագ արձագանքման հատուկ ստորաբաժանման օպերատիվ խմբերի կողմից անցած շաբաթ զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնումներ չեն իրականացվել: Աշխատանքները վերսկսելու ուղղությամբ ԱԻ պետական ծառայությունը բանակցում…
Մատաղիսում հայտնաբերվել է ևս 2 աճյուն. ԱԻՊԾ
Սեպտեմբերի 10-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով այսօր իրականացվել են հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիսում: «Հայտնաբերվել է ևս 2 հայ զինծառայողի աճյուն: Նրա ինքնությունը կհաստատվի դատաբաժշկական փորձաքննությունից հետո: Հավաք-խորհրդակցություն ՊՆ վարչական համալիրում Արցախի ՄԻՊ-ը Երևանում հանդիպել է հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչների հետ Հիշեցնենք, որ…
Ջրականում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում զինծառայողի աճյուն չի հայտնաբերվել
Օգոստոսի 16-ին Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է հաղորդել, որում հայտնել է, որ Ջրականի շրջանում օգոստոսի 16-ին իրականացված որոնողական աշխատանքներն արդյունք չեն տվել, զոհված զինծառայողի աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: «Որոնումների առաջիկա ուղղությունների մասին ՆԳՆ ԱԻ պետական ծառայությունը կտրամադրի հավելյալ տեղեկություն: Ստեփանակերտի ջրամատակարարման խնդիրների հետ կապված խորհրդակցություն է հրավիրվել Արցախը երբեք չի լինի Ադրբեջանի…
Մատաղիս-Թալիշ ուղղություններում շարունակվում են որոնողական աշխատանքները
Օգոստոսի 11-ին Արցախի արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հայտնել է, Մատաղիս-Թալիշ ուղղություններում շարունակվում են որոնողական աշխատանքները «Արցախյան 44-օրյա պատերազմի ընթացքում զոհված և մինչ օրս անհետ կորած համարվող զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները փրկարարական մեկ ջոկատով շարունակվում են Մարտակերտի շրջանի հյուսիսարևելյան թևում՝ Մատաղիս-Թալիշ ուղղություններում: ՆԳՆ ԱԻՊԾ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Որոնողական աշխատանքներն այսօր շարունակվում են Ջաբրայիլում․ ԱԻՊԾ Նշվում…
Որոնողական աշխատանքներն այսօր արդյունք չեն տվել
Օգոստոսի 6-ին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ը հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում այսօր իրականացված որոնողական աշխատանքներն ավարտվել են ապարդյուն: «Զոհված զինծառայողների կամ քաղաքացիական անձանց աճյուն կամ մասունք չի հայտնաբերվել: Հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի աճյուն. ԱԻՊԾ ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ-ում աշխատանքային խորհրդակցություն է անցկացվել Հիշեցնենք, որ զինադադարից հետո Արցախի գրավյալ տարածքներում իրականացված որոնողափրկարարական աշխատանքների արդյունքում հայտնաբերվել և տարհանվել…
Հայտնաբերվել է ևս 4 աճյուն
Հուլիսի 23-ին ԱՀ ՆԳՆ ԱԻՊԾ հայտնել է, որ Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում իրականացված որոնողական աշխատանքների ընթացքում փրկարարները հայտնաբերել և տարհանել են պշատերազմական գործողությունների ընթացքում զոհված և անհետ կորած համարվող ևս 4 զինծառայողի (կամավորներ, պահեստազորայիններ) աճյուն։ Նրանց ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում՝ դատաբժշկական փորձաքննությունից հետո։ 2020 թվականի նոյեմբերի 13-ից մինչև 2021 թվականի հուլիսի 23-ը՝ Ադրբեջանի վերահսկողության տակ անցած Արցախի…
Մառախուղի պատճառով կորած 2 զինծառայողի որոնողական աշխատանքները շարունակվում են
Հուլիսի 15-ին ՀՀ ՊՆ-ն լրատվամիջոցներին հայտնել է, որ Հայաստանի հարավ-արևելյան ուղղությամբ տեղակայված ՀՀ ԶՈՒ N զորամասի զինծառայող Արթուր Նալբանդյանի և վարորդ Արամայիս Տոռոզյանի որոնողական աշխատանքները շարունակվում են։ ՊՆ-ից հայտնում են, որ մառախուղի պատճառով որոնողական աշխատանքները դժվարանում են։ Հիշեցնենք, որ մառախուղի պատճառով հուլիսի 14-ից կորել է կապը երկու զինծառայողների հետ։ Ռուսական կողմի միջնորդությամբ, Ադրբեջանի ԶՈՒ ներկայացուցիչների հետ…
Զոհված զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսում և Վարանդայում
Հուլիսի 2-ին ՝ Արցախի ՆԳՆ արտակարգ իրավիճակների պետական ծառայությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ Արցախում զոհված և անհետ կորած համարվող զինծառայողների (կամավորներ, պահեստազորայիններ, քաղաքացիական անձինք) աճյունների որոնումները փրկարարական 2 ջոկատով շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ և Վարանդայի (Ֆիզուլի) շրջանում: Հաղորդագրության մեջ մասնավորապես ասված է․ Զինծառայողների աճյունների որոնողական աշխատանքները շարունակվում են Մատաղիսի ուղղությամբ Զինծառայողների աճյունների որոնումները…













