որոշումներ

  • Երևան մոլ և Դալմա մոլ առևտրի կենտրոններում Էական խախտումներ չեն արձանագրվել

    Երևան մոլ և Դալմա մոլ առևտրի կենտրոններում Էական խախտումներ չեն արձանագրվել

    Հայկական միասնական տեղեկատվական կենտրոնը հայտնում է, որ ՀՀ շուկայի վերահսկողության տեսչական մարմինը մշտադիտարկում է իրականացրել Երևան քաղաքի մի շարք խոշոր առևտրի կենտրոններում: Տեսչական մարմնի աշխատակիցները շրջել են «Երևան մոլ», «Դալմա մոլ» առևտրի կենտրոններում և Մալաթիա-Սեբաստիա վարչական շրջանում գործող ոսկու տոնավաճառի տաղավարներով, հորդորել են տնտեսավարողներին պահպանել պարետատան սահմանած հակահամաճարակային անվտանգության նորմերը, հավուր պատշաճի լրացնել ջերմաչափման գրանցամատյանը:…

  • Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար

    Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին. ԿԳՄՍ նախարար

    ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը ընդգծել է, որ աջակցում է շախմատի մեր հավաքականին՝ բողոք հղելով ՖԻԴԵ-ին: «Աջակցությունս եմ հայտնում շախմատի մեր հավաքականին` բողոք հղելով ՖԻԴԵ-ին: ՄԻՋԱԶԳԱՅԻՆ ՖԵԴԵՐԱՑԻԱՅԻ ՆԱԽԱԳԱՀ ՊԱՐՈՆ ԱՐԿԱԴԻ ԴՎՈՐԿՈՎԻՉԻՆ Հարգելի պարոն Նախագահ, Սույն գրությամբ իմ մտահոգությունն ու հիասթափությունն եմ հայտնում Շախմատի միջազգային ֆեդերացիայի (ՖԻԴԵ) կողմից Հայաստանի շախմատի…

  • Կայացրել ենք համարձակ որոշումներ դասապրոցեսը սկսելու վերաբերյալ․ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կայացրել ենք համարձակ որոշումներ դասապրոցեսը սկսելու վերաբերյալ․ Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում տեսանյութ է տեղադրել, որին կից գրել է․ «Նախօրեին հրավիրած խորհրդակցությունը նվիրված էր նոր ուսումնական տարում կրթական հաստատություններում ուսումնական գործընթացի կազմակերպման հարցերին: Բովանդակային քննարկումներից հետո կայացրել ենք մի շարք համարձակ որոշումներ ուսումնական հաստատություններում համավարակի պայմաններում դասապրոցեսը սկսելու վերաբերյալ: Սակայն հաջողելու համար խիստ անհրաժեշտ է լինելու բոլորիդ աջակցությունը ու…

  • 24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

    24 ժամով արգելվել է Բեսթ Ռեզորթ Աղվերանի և Արթուրս Աղվերան Ռեզորթի կողմից անձանց ընդունելությունը

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից պարետի որոշմամբ այսօր 24 ժամով արգելվել է «Հոթել Աղվերան» («Բեսթ Ռեզորթ Աղվերան»), «Դրիմ Ռեսթ» («Արթուրս Աղվերան Ռեզորթ»), «ՄԳԵ Կավալեռ» (հանգստյան համալիր) , «Աշոտ Աբրահամյան» (հյուրատուն) և «Լիլիթ Կարախանյան» («Ջերմուկ Նաիրի») ընկերությունների կողմից անձանց ընդունելությունը: Նշված հասցեներում նախորդ օրերի դիտարկումների ընթացքում պարետի կողմից սահմանված մի շարք նորմերի խախտումներ էին…

  • Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր

    Սննդի շղթայի կազմակերպություններում խախտումներ չեն հայտնաբերվում արդեն 10 օր

    ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ կիրակի օրվա ստուգայցերի ու կրկնայցերի արդյունքները՝ ՀՀ սննդամթերքի անվտանգության տեսչական մարմնի մասնագետների վերջին շրջանի լայնածավալ մշտադիտարկումների հետ միասին, գոհացուցիչ արդյունքներ են արձանագրել հանրապետության ողջ տարածքում: ՍԱՏՄ տեսուչներն այսօր երկրի մարզերում և Երևանում այցելել են գրեթե հարյուր կազմակերպություն, հատկապես հանրային սննդի օբյեկտներ՝ նկատի ունենալով աշխատանքային շաբաթվա լարվածությանը հաջորդող օրերի ակտիվությունը հանգստյան…

  • ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակել է ստուգումները

    ՔՏՀԱ տեսչական մարմինը շարունակել է ստուգումները

    ՀՀ կառավարությունը հայտնում է, որ շաբաթ օրը Երևանի Կենտրոն և Արաբկիր վարչական շրջաններում շարունակվել է ՀՀ քաղաքաշինության, տեխնիկական և հրդեհային անվտանգության տեսչական մարմնի մասնագետների և ՀՀ ՃՈ համատեղ մշտադիտարկումները և վերահսկողական գործառույթները։ Վերահսկողական աշխատանքների շրջանակում տաքսի ավտոմոբիլներով ուղևորափոխադրման համակարգում խախտումներ չեն հայտնաբերվել։ Նախորդ օրերի հետ համամատած, այսօր կանոնավոր ուղևորափոխադրման համակարգում վաղ առավոտից իրականացված դիտարկումների արդյունքում…

  • Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

    Մինչ օրս որոշում է կայացվել ժամանակավորապես կասեցնել 15 մանկապարտեզի գործունեություն

    ՀՀ կրթության տեսչական մարմինը հայտնում է, որ այսօր խստացված վերահսկողություն է իրականացրել Արաբկիր վարչական շրջանի նախադպրոցական ուսումնական հաստատություններում: Տեսչական մարմնի ծառայողների շրջայցին է միացել նաև Կրթության տեսչական մարմնի ղեկավար Ալեքսանդր Շագաֆյանը, որը տեղում փաստել է, որ առկա է խախտումների նվազման դինամիկա: Մինչ օրս Կրթության տեսչական մարմնի կողմից իրականացվել է 900 մշտադիտարկում Երևանում գործող համայնքային և…

  • Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ

    Հյուրանոցներում և հանգստյան տներում շարունակում են արձանագրվել խախտումներ

    ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը հայտնում է, որ ուշադրության կենտրոնում է անվտանգության նորմերի պահպանումը ՀՀ մարզային տնտեսավարողների մոտ։ ԱԱՏՄ արևմտյան տարածքային կենտրոնի մասնագետները մշտադիտարկումները շարունակել են Կոտայքի մարզի Աղվերան քաղաքի խոշոր հյուրանոցներում և հյուրատներում։ Այստեղ զգալի խախտումներ են գրանցվել՝ չեն եղել սահմանված թվով ոտնակով փակվող աղբամաններ, որոշ հյուրանոցներում աշխատակիցների սնվելու համար չի հատկացվել առանձին…

  • Վրաստանում մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր

    Վրաստանում մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր

    Վրաստանի կառավարությունը «Մեկուսացման և կարանտինի կանոնների մասին» հրամանագրում փոփոխություն է կատարել։ Փոփոխության համաձայն՝ մեկուսացման պարտադիր ժամկետը 14 օրից կրճատվել է մինչև 12 օր: Օրենքը ուժի մեջ է մտել այսօր՝ օգոստոսի 13-ին: Երկիր ժամանող անձը, կամ վարակվածի հետ շփում ունեցող անձինք, ենթակա են 12 օրվա պարտադիր կարանտինի` նախկին 14 օրվա փոխարեն: Նույն օրենքը կտարածվի նաև ինքնամեկուսացածների վրա:…

  • Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով

    Արցախում արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով

    ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը հայտնում է, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի այսօր՝ օգոստոսի 12-ին ստորագրած հրամանագրի համաձայն, հանրապետությունում 2020 թվականի ապրիլի 12-ին հայտարարված արտակարգ իրավիճակի ժամկետը երկարաձգվել է ևս մեկ ամսով՝ մինչև սեպտեմբերի 11-ը, ժամը 22-ը ներառյալ: «Արցախի Հանրապետությունում արտակարգ իրավիճակ հայտարարելու մասին» հրամանագրում ևս երկու կարևոր փոփոխություններ են կատարվել. Այսուհետ անցակետով թույլատրվում է Արցախի…

  • ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց

    ՍԱՏՄ կիրակնօրյա ստուգայցերը արձանագրել են դրական առաջընթաց

    ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ ՍԱՏՄ ուժեղացված ծառայությունը հանրապետության սննդի շղթայի կազմակերպություններում շարունակվում է նաև հանգստյան օրերին. այսօր հյուրանոցային համալիրների հանրային սննդի օբեկտներում իրականացված մշտադիտարկումների ու կրկնայցերի ընթացքում արձանագրված իրավիճակը փաստում է, որ տնտեսավարողները մեծավ մասամբ պահպանում են սահմանված նորմերը: Մասնավորապես, Տավուշի և Լոռու հանգստյան տների հանրային սննդի օբյեկտներից միայն մի քանիսում են թերացել ՀՀ պարետի…

  • Սբ․ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին է․ Փամուք

    Սբ․ Սոֆիան մզկիթի վերածելու որոշումը Աթաթուրքի աշխարհիկությունը չհարգելու մասին է․ Փամուք

    Ermenihaber-ի հաղորդմամբ՝ հանրաճանաչ թուրք գրող, գրականության ասպարեզում Նոբելյան մրցանակի դափնեկիր Օրհան Փամուքը նորից անդրադարձել է Ստամբուլի կենտրոնում գտնվող բյուզանդական Սբ․ Սոֆիայի տաճարը մզկիթի վերածելու թուրքական իշխանությունների որոշմանը։ «Այա Սոֆիան (ՍԲ․ Սոֆիա) որպես մզկիթ վերաբացելը նշանակում է շատ պարզորոշ կերպով ասել՝ արդեն չենք հարգում Քեմալ Աթաթուրքի հիմնած աշխարհիկությունը»,-  նշել է Փամուքը «Deutsche Welle»-ին տված հարցազրույցի ընթացքում։ Փամուքը…

  • Արարատ Միրզոյանը ԱԺ բոլոր պատգամավորներին, բացի իրենից, արձակուրդ է տրամադրել

    Արարատ Միրզոյանը ԱԺ բոլոր պատգամավորներին, բացի իրենից, արձակուրդ է տրամադրել

    ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը ամենամյա հերթական արձակուրդ տրամադրելու մասին որոշում է ստորագրել. «Ղեկավարվելով Հայաստանի Հանրապետության աշխատանքային օրենսգրքի 163-րդ հոդվածով և «Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորի գործունեության երաշխիքների մասին» օրենքի 10-րդ հոդվածի 1-ին և 3-րդ մասերով` կարգադրում եմ. 1.Ազգային ժողովի պատգամավորներին (բացառությամբ Ազգային ժողովի նախագահ Արարատ ՄԻՐԶՈՅԱՆԻ) տրամադրել 2020 թվականի ամենամյա հերթական արձակուրդը` 30 աշխատանքային…

  • Էրդողանը հետևել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելու գործընթացին

    Էրդողանը հետևել է Սուրբ Սոֆիայի տաճարը մզկիթ վերածելու գործընթացին

    Ինտերֆաքս լրատվական կայքը հայտնում է, որ կիրակի օրը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը այցել է Սուրբ Սոֆիայի տաճար։ Նախագահը հետևել է, թե ինչպես է ընթանում տաճարը մզկիթի վերածելու գործընթացը։ Տաճարի ներսում կատարվել են նախապատրաստական աշխատանքներ։ Հնարավոր է, որ հուլիսի 24-ին կկայանա առաջին մահմեդական աղոթքը, որին մասնակցելու է շուրջ 500 հավատացյալ։ Հիշեցնենք, որ հուլիսի 10-ին, Թուրքիայի բարձրագույն դատարանը…

  • Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ ԱԱՏՄ

    Սիսիանն ու Գորիսը խախտումների նվազման բարվոք պատկեր են գրանցում․ ԱԱՏՄ

    ՀՀ Կառավարությունը հայտնում է, որ Սիսիանն ու Գորիսը ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ուժեղացված անակնկալ ստուգայցերի այսօրվա օրակարգում էին։ Համավարակի տարածման կանխարգելմանն ուղղված վերահսկողական աշխատանքներն ԱԱՏՄ արևելյան տարածքային կենտրոնի մասնագետներն այսօր շարունակել են Սյունիքի մարզում։ «Դիտարկումներն ընդգրկում են ԱԱՏՄ վերահսկողության լայն ոլորտներ՝ առևտրի և սպասարկման օբյեկտներ, բժշկական, ստոմատոլոգիական հաստատություններ, գեղեցկության կենտրոններ, արտադրություններ և այլն։ Այսօրվա…