որոշումներ
Մայիսի 2-ին Արցախում կբացվի Կովսականի անցակետը
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Շտաբը հայտնում է, որ մայիսի 2-ին` ժամը 09:00-ին, Կովսականի անցակետը կվերաբացվի։ Այս անցակետում կգործեն մնացած 3 անցակետերում գործող սահմանափակումները, որոնք կարգավորվում են պարետի որոշումներով։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.105197087787747/135315468109242/?type=3&theater
Արցախի 3 համայնքներում հանվել են անձանց տեղաշարժի սահմանափակումները
Արցախի Տեղեկատվական շտաբը հայտնում է, որ ԱՀ Պարետի 2020թ. ապրիլի 28-ի որոշմամբ 3 համայնքից հանվել են անձանց տեղաշարժի սահմանափակումները: «Արցախի Հանրապետություն մուտք գործելիս և ԱՀ վարչական սահմաններում կիրառվող սահմանափակումներից հանել Մարտակերտի շրջանի Վերին Հոռաթաղ, Կոճողոտ և Հաթերք համայնքները»,- ասված է որոշման մեջ։ https://www.facebook.com/ArtsakhInformation/photos/a.104748431165946/134449831529139/?type=3&theater
ԱՀ ոստիկանությունը պարտավորեցնում է, որ Արցախ մուտք գործած անձիք 14 օր ինքնամեկուսանան
Արցախի տեղեկատվական շտաբը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: «Արցախի Հանրապետության ոստիկանությունը շարունակում է սահմանային հսկիչ «Աղավնո», «Խարխափուտ», «Խնձորեսկ», «Կապան-Կովսական» անցակետերում նոր կորոնովիրուսային վարակի տարածումը կանխելուն ուղղված աշխատանքներ իրականացնել: ԱՀ ոստիկանության…
Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն շահերից․ Արայիկ Հարությունյան
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Նախարարը հայտնել է, որ վերջնականացնում են ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: «Սիրելի հայրենակիցներ, վերջնականացնում ենք ուսումնական տարվա ավարտի, բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունելության կարգերը մշակելու գործընթացը: Բոլոր որոշումները կայացվում են` ելնելով սովորողների լավագույն ՇԱՀԵՐԻՑ: Այս փուլը հաջողությամբ ավարտելու համար հետևե՛ք…
Լուկաշենկոն կոչ է անում ԵՏՄ պետություններին համախմբվել պանդեմիայի պայմաններում․ BelTA
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն կոչ է արել Եվրասիական տնտեսական միության (ԵՏՄ) դաշնակից պետություններին համախմբվել կորոնավիրուսային պանդեմիայի պայմաններում: Լուկաշենկոն ընդգծել է, որ Բելառուսի իշխանությունները կատարում են բոլոր անհրաժեշտ միջոցառումները կորոնավիրուսի պանդեմիայի օրերին։ Բելառուսի նախագահը նշել է, որ նրանք միջոցներ են ձեռնարկում նաև «բոլոր տեսակի վարակների» տարածման դեմ պայքարելու համար: «Մենք բոլորս լրջորեն ենք վերաբերվում այդ խնդրին,…
Գարեգին Բ-ն նոր նշանակումներ է արել
Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսի հայրապետական տնօրինությամբ կատարվել են եկեղեցականների նոր նշանակումներ: Արժանապատիվ Տ․ Սիմեոն քահանա Հովհաննիսյանը իր հոգևոր սպասավորությունը կշարունակի Գեղարքունյաց թեմում, իսկ Արժանապատիվ Տ․Համազասպ քահանա Հագեյանը՝ Կոտայքի թեմում։ Տ. Բաբկեն վարդապետ Սալբիյանը, ով Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի միաբան Հոգեշնորհ է ազատվելով Ռումինիայի հայոց թեմում ստանձնած իր հոգևոր պարտականություններից, ծառայության…
ՀՀ կառավարության այսօրվա կայացրած որոշումները
ՀՀ կառավարության Տելեգրամի պաշտոնական ալիքը գրում է. Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշեց` ✔ 2019 թվականի մարտի 31-ից դադարեցնել ֆինանսների նախարարության «Արտասահմանյան ֆինանսական ծրագրերի կառավարման կենտրոն» պետական հիմնարկի գործունեությունը: ✔ Հիմնարկի գործառույթները կշարունակի իրականացնել ֆինանսների նախարարությունը:







