Ուզբեկստան
Միրզոյանը գործընկերների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացրել հայ գերիներին
Նախօրեին, ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովի աշխատանքների շրջանակում ՀՀ ԱԺ նախագահ Արարատ Միրզոյանը հանդիպումներ է ունեցել Ուզբեկստանի Օլի Մեջլիսի Սենատի նախագահ Թանզիլա Նարբաևայի, Մոլդովայի խորհրդարանի նախագահ Զինաիդա Գրեչանիի, Ղրղզստանի Ժոգորկու Քենեշի նախագահ Թալանտ Մամիտովի և Ղազախստանի Սենատի նախագահ Մաուլեն Աշիմբաևի հետ։ Այս մասին տեղեկանում ենք Միրզոյանը Facebook-ի պաշտոնական էջից։ «Խորհրդարանների խոսնակների հետ զրույցներում առանձնակի տեղ է հատկացվել…
Ռուսաստանը կորոնավիրուսի պատվաստանյութի 35 միլիոն չափաբաժին կուղարկի Ուզբեկստան
Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամը հանդես է եկել հայտարարությամբ: Հիմնադրամը տեղեկացնում է, որ Ռուսաստանի ուղիղ ներդրումների հիմնադրամն ու ուզբեկական Laxisam դեղագործական ընկերությունը պայմանավորվել են Ուզբեկստան մատակարարել կորոնավիրուսի դեմ «Սպուտնիկ V» պատվաստանյութի մինչև 35 մլն չափաբաժին: Նշվում է, որ ընթացիկ տարում կարող է մատակարարվել մինչև 10 մլն պատվաստանյութ, իսկ հաջորդ տարի՝ ևս մինչև 25 մլն։ Այս մասին…
ԱԻՆ մասնագետները մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի համաժողովին
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունից տեղեկանում ենք, որ տեսակոնֆերանսի միջոցով կայացել է Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի 18-րդ համաժողովը, որին մասնակցել են Արդյունաբերական անվտանգության միջպետական խորհրդի անդամներ և լիազորված ներկայացուցիչներ Հայաստանի Հանրապետությունից, Ռուսաստանի Դաշնությունից, Բելառուսի Հանրապետությունից, Ղազախստանի Հանրապետությունից, Ղրղզստանի Հանրապետությունից, Տաջիկստանի Հանրապետությունից, Ուզբեկստանի Հանրապետությունից, Մոլդովայի Հանրապետությունից, Ադրբեջանի Հանրապետությունից, ինչպես նաև ԱՊՀ գործադիր կոմիտեի և ՄԱԿ-ի Եվրոպական տնտեսական…
Ծանրամարտի առցանց մրցաշարում Հայաստանը ունի 3 ներկայացուցիչ
Այսօր մեկնարկում է Ուզբեկստանի անկախության տոնին նվիրված առցանց մրցաշարը։ Այն կտևի 2 օր ու կավարտվի օգոստոսի 30-ին։ Հայաստանը նույնպես ներկայացված է լինելու ստուգատեսին։ Մեր դրոշը մրցաշարում կներկայացնեն 89 կիլոգրամ քաշային կարգում Անդրանիկ Կարապետյանը, 102 կիլոգրամում՝ Սամվել Գասպարյանը, իսկ 109+ քաշային կարգում՝ Վարազդատ Լալայանը։ Մրցաշարին մասնակցելու է մինչև 140 մարզիկ։
Ծանրամարտի հեռավար մրցաշարին 3 հայ ծանրորդ կմասնակցի
Կորոնավիրուսի պանեմիայի պատճառով հետզհետե ավելանում են մարզական հեռավար ստուգատեսները։ ՀԱՕԿ-ի պաշտոնական կայքի հաղորդմամբ՝ օգոստոսի 29-ին կայանալիք ծանրամարտի միջազգային հեռավար խոշոր մրցաշարը նվիրվելու է Ուզբեկստանի անկախության օրվան։ Հայաստանին հատկացվելու է հինգ տեղ։ Մասնակիցներն են՝ Անդրանիկ Կարապետյան / 87 կգ /, Սամվել Գասպարյան / 102կգ /, գերծանքաշային Վարազդատ Լալայան։ Թիմում են նաև Սիմոն Մարտիրոսյանը և Գոռ Մինասյանը, սակայն…
Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի նախագահին՝ ծննդյան օրվա առթիվ
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Ուզբեկստանի Հանրապետության նախագահ Շավքաթ Միրզիյոևին՝ ծննդյան օրվա առթիվ: Ուղերձում ասված է․ «Հարգելի Շավքաթ Միրոմոնի, Ընդունեք անկեղծ շնորհավորանքներս Ձեր ծննդյան օրվա կապակցությամբ: Ցանկանում եմ մաղթել Ձեզ անսպառ եռանդ, մեծ հաջողություններ և նոր ձեռքբերումներ Ձեր պատասխանատու պետական գործունեության մեջ, ինչպես նաև նպատակների իրականացում` ի շահ Ուզբեկստանի ժողովրդի: Համոզված եմ, որ…
22 միլիոն ԱՄՆ դոլլար արժողությամբ առանձնատան սեփականատիրոջ որոնման հարցը տանում է դեպի Ուզբեկստանի բանտ
Մեծ Բրիտանիայի դատախազները ստիպված կլինեն այցելել Ուզբեկստանի բանտ, եթե ցանկանում են հետաքննել և սառեցնել 26 միլիոն ֆունտ (29 միլիոն դոլլար) կարողությունն ունեցող անձին։ Ուզբեկստանի նախկին նախագահի դուստր՝ Գյուլնարա Քարիմովային է պատկանում կամ նա է վերահսկում այն հաշիվները, որը 2017-ին լոնդոնյան դատարանում՝ Լուրջ խարդախությունների գրասենյակի առաջարկությամբ սառեցվել էր, հնարավոր կոռուպցիոն ռիսկերի պատճառով։ Այս պահին նա գտնվում…
ԵՏՄ-ի ներկայացուցիչների կողմից քննարկվել են կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները
ԵՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության ոլորտի իրավասու մարմինները երեկ՝ մայիսի 12-ին տեղի ունեցած տեսակոնֆերանսժամանակ քննարկել են Միության երկրներում կորոնավիրուսի դեմ պայքարի միջոցառումները: Այս մասին հաղորդում է «Ռոսպոտրեբնադզոր»-ը: «Եվրասիական տնտեսական միության երկրների կողմից COVID-19 կորոնավիրուսային ինֆեկցիայի վերահսկման հակահամաճարակաբանական միջոցառումների իրականացումը և սահմանափակումների ընթացիկ ռեժիմներից դուրս գալու գործողությունները քննարկել ենք ԵՏՄ անդամ պետությունների բնակչության սանիտարա-համաճարակաբանական բարեկեցության…
Տաշքենդում ահաբեկչական կազմակերպության գործունեություն է կասեցվել
Ուզբեկստանի իրավապահ մարմինները ձերբակալել են երկրի 21 բնակչի, որոնք կասկածվում են «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» ահաբեկչական կազմակերպության անդամ լինելու մեջ: Այս մասին հայտարարություն է տարածել Տաշքենդի արտաքին գործերի նախարարության գլխավոր վարչության մամուլի ծառայությունը: «Փետրվարի 19-ին Տաշքենդում չեզոքացվել է «Քաթիբա Թաուխիդ վալ-Ջիհադ» միջազգային ահաբեկչական կազմակերպության կողմնակիցների և անդամների գործունեությունը»,-նշված է մամուլի ծառայության հաղորդագրության մեջ: Նախարարության փոխանցմամբ՝ հարուցված…
ԱԺ-ում կստեղծվի Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ
Ազգային ժողովում Հայաստան-Ուզբեկստան բարեկամական խումբ կստեղծվի: Այս հարցը քննարկվեց ՀՀ Ազգային ժողովի արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նիստում։ Հենց նիստի ժամանակ էլ հանձնաժողովը դրական եզրակացություն տվեց բարեկամական խմբի ստեղծման հարցին: Նշենք, որ հանձնաժողովի անդամները միաձայն աջակցեցին տվյալ նախաձեռնությանը:
Նախագահ Սարգսյանը հանդիպել է Ուզբեկստանի Սենատի նախագահի հետ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ճապոնիա աշխատանքային այցի շրջանակում Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանն այսօր հանդիպել է Ուզբեկստանի Օլիյ Մաժլիսի (խորհրդարանի) Սենատի նախագահ Տանզիլա Նարբաևայի հետ, որը գլխավորում է Ուզբեկստանի պատվիրակությունը Ճապոնիայի կայսեր գահակալության արարողությանը։ Տանզիլա Նարբաևան Հայաստանի նախագահին է փոխանցել Ուզբեկստանի նախագահ Շավքաթ Միրզիյոևի ջերմ ողջույններն ու Հայաստանի հետ փոխշահավետ գործակցության պատրաստակամությունը։ Նշելով, որ երկու երկրներն ունեն համագործակցությունը զարգացնելու…
Մեկնարկում է սամբոյի երիտասարդական և պատանեկան Աշխարհի առաջնությունը
Ուզբեկստանի մայրաքաղաք Տաշքենդում հոկտեմբերի 10-14-ը կկայանա սամբոյի երիտասարդների, պատանիների և աղջիկների աշխարհի առաջնությունը: Հայաստանն առաջնությունում ներկայացնելու է 18 մարզիկ: Երիտասարդների առաջնությունում մեդալների համար պայքարելու են Կարեն Սարգսյանը (52 կգ), Դավիթ Իսրայելյանը (57 կգ), Նարեկ Դալլաքյանը (62 կգ), Դավիթ Գաբրիելյանը (68 կգ), Կարեն Հովհաննիսյանը (82 կգ) և Արման Ավանեսյանը (100 կգ): Պատանիների պայքարում Հայաստանը ներկայացնելու են…
Հայաստանի և Ուզբեկստանի գլխավոր դատախազները ստորագրել են համագործակցության հուշագիր
ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Հայաստանի Հանրապետության գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը և Ուզբեկստանի Հանրապետության գլխավոր դատախազ Նիգմաթիլլա Իյուլդաշևը Բիշքեկում ստորագրել են հանցավորության վիճակի և այլ հարցերի վերաբերյալ տեղեկատվության փոխանակման, իրավական հարցերով խորհրդատվությունների, քրեական գործերով իրավական օգնություն ցույց տալու և հանձնման մասին հարցումների շրջանակներում հաղորդակցության արդյունավետության բարձրացման, դատախազական մարմինների գործունեության…
Քննարկվում է Ուզբեկստանի՝ ԵԱՏՄ-իմ միանալու հարցը․ Մատվիենկո
Ռուսաստանի Դաշնության խորհրդի խոսնակ Վալենտինա Մատվիենկոն հայտնել է, որ Ուզբեկստանի նախագահ Շավկաթ Միրզիյոևը որոշում է ընդունել՝ ուսումնասիրել Եվրասիական տնտեսական միությանը հանրապետության միանալու հարցը։ Այս մասին տեղեկացնում է TACC-ը: «Մենք դա գիտենք, հնչեցվել է, որ Ուզբեկստանի նախագահը որոշում է ընդունել, այժմ ուսումնասիրվում է Եվրասիական տնտեսական միությանը Ուզբեկստանի միանալու հարցը»,-ասել է Մատվիենկոն Ուզբեկստանի Օլիյ մաժլիսի (խորհրդարանի) Օրենսդիր…
Թամերլան․ մարդ, որը հիանում էր Չինգիսխանով և ամեն կերպ ձգտում էր ընդօրինակել նրան
Դավիթ Ֆիդանյանը ֆոյսբուքյան իր էջում գրել է․ «Նկարում պատկերված է ուշ միջնադարյան ժամանակաշրջանի ամենասարսափելի կերպարներից մեկը Թամերլանը (1336-1405թթ.): Մարդ, որը միլիոնավոր մարդկանց մահվան պատճառ է դարձել: Մարդ, որը հիանում էր Չինգիսխանով և ամեն կերպ ձգտում էր ընդօրինակել նրան: Թամերլանը (Լենկ Թեմուր) ծնվել է Ուզբեկստանում գտնվող Խոջե-Իլգար համայնքում: Նա Բարլասների ցեղային միավորման առաջնորդի որդին էր: Նա…















