Ուկրաինայի նախագահ
Զելենսկին իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփել է հարցազրույցով (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր պաշտոնավարման առաջին 100 օրն ամփոփել է հարցազրույցով: Ուկրաինայի նախագահը զրուցել է ՌԴ իր գործընկեր Վլադիմիր Պուտինի հետ հեռախոսազրույցների, իր գլխավոր ձեռքբերումների, հեծանիվով աշխատանքի չգնալու, մոր հետ հարաբերությունների և այլ հարցերի շուրջ: Զելենսկիի հետ հարցազրույցը վարել է նրա նախկին գործընկեր, դերասան Ստանիսլավ Բոլկանը: Հենց նրան էր ընտրել Զելենսկին իր պաշտոնավարման 100…
Զելենսկին խոստովանել է, թե որն է եղել իր պաշտոնավարման ամենաբարդ պահը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին խոստովանել է, թե որն է եղել իր պաշտոնավարման ամենաբարդ պահը: Այս մասին նա հայտարարել է 1+1 հեռուստաալիքի եթերում: «Ամենադժվար պահը, թերևս, երբ ստացա չորս զոհի մասին լուրը, որից հետո խոսեցի Ռուսաստանի նախագահի հետ»,- ասել է Զելենսկին: Զելենսկու խոսքով՝ ինքը դիմել է խնդրանքով՝ դադարեցնել «մարդկանց սպանությունը»: Պուտինը և Զելենսկին քննարկել են նաև…
Ինչպես են զարդարել Զելենսկիի աշխատասենյակը (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Ուկրաինայի նախագահի աշխատասենյակի պատերը զարդարել են երիտասարդ ուկրաինացի նկարիչների՝ Կիևի պատմության թանգարանում պահվող հավաքածուի նկարներով: Նկարներն ընտրել է անձամբ նախագահ Վլադիմիր Զելենսկին: Այդ մասին իր Facebook-ի էջում հայտնել է թանգարանի տնօրենի տեղակալ Տատյանա Կոստենկոն: Նա նաև հրապարակել է «երկրի ղեկավարության տրամադրության վրա ազդող և յուրահատուկ մթնոլորտ ստեղծող» կտավների լուսանկարները: Դրանց շարքում է նաև շաուրմայի կետ…
Թուրքիան չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին. Էրդողան
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պաշտոնական այցով մեկնել է Անկարա, որտեղ հանդիպել է իր թուրք գործընկեր Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ: Երկու երկրների նախագահները հանդես են եկել մամուլի ասուլիսով, որի ժամանակ Էրդողանը հայտարարել է, որ Թուրքիան չի ընդունել և չի ընդունի Ղրիմի բռնակցումը Ռուսաստանին: Ինչպես հաղորդում է РИА Новости-ին՝ Ղրիմի խորհրդարանի պատգամավոր Վլադիսլավ Գանժարան նշել է, որ…
Զելենսկին և Վիտալի Կլիչկոն վեճի մեջ են
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն վեճի մեջ է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկիի հետ: Պատճառը քաղաքապետի հետագա պաշտոնավարմման հարցն է: Այս մասին հայտնում է РБК-Украина-ն: Զելենսկիի գրասենյակը քաղաքապետին առաջարկել է հրաժարական ներկայացնել և քաղաքային իշխանությունում այլ սիմվոլիկ դեր կատարել՝ կաշառակերությանը նպաստելու և քաղաքային խորհրդի նկատմամբ վերահսկողությունը կորցնելու պատճառով: Նախագահի աշխատակազմի ղեկավարը նաև հայտարարել է, որ Կլիչկոյի անունից…
Կլիչկոն Զելենսկիին Յանուկովիչի հետ է համեմատել
Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իրեն դրսևորում է նախկինների պես, մասնավորապես՝ Յանուկովիչի: Նա նշել է, որ Ուկրաինայի նախագահը խախտում է օրենքը և ցանկանում է իրեն հանել քաղաքապետի պաշտոնից: Bild-ին տված հարցազրույցում Կլիչկոն նշել է. «Յուրաքանչյուր նախագահ ցանկանում է ազդեցություն ունենալ մայրաքաղաքի վրա, քանի որ Կիևը կարևոր քաղաք է: Բայց…
Սպիտակ տնից հայտնել են Զելենսկի-Թրամփ հեռախոսազրույցից մանրամասներ
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հեռախոսազրույց են ունեցել, որի ընթացքում քննարկել են համագործակցությունը էներգետիկայի և տնտեսության ոլորտներում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն: Սպիտակ տնից մանրամասներ են հաղորդել նրանց հեռախոսազրույցի մասին: «Այսօր նախագահ Դոնալդ Թրամփը զանգահարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն, որպեսզի շնորհավորի նրան վերջերս կայացած ընտրությունների արդյունքների համար: Նախագահները քննարկել…
Ամեն ինչ կավարտվի Ռուսաստանի կազմ Ուկրաինայի վերադարձով. Ժիրինովսկի
Ռուսաստանի Լիբերալ-դեմոկրատական կուսակցության նախագահ Վլադիմիր Ժիրինովսկին կարծում է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին երկիրը կկառավարի ոչ ավելի, քան երկու տարի, որից հետո նա ակնկալում է նոր «արյունալի» մայդան. Այս մասին հաղորդում է РИА Новости-ն: Ժիրինովսկին կարծում է, որ ամբողջ երկիրն արյան մեջ է, տնտեսություն չկա, մարդիկ լքում են երկիրը, այնտեղ հազարավոր զինված անձինք կան, ազգայանականներ,…
Փաշինյանն ուկրաիներենով շնորհավորել է Զելենսկուն
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը Twitter-ի իր էջում ուկրաիներենով շնորհավորել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա կուսակցությանը Գերագույն ռադայի ընտրություններում հաղթանակի կապակցությամբ: «Շնորհավորում եմ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն և նրա Ժողովդրի ծառա կուսակցությանը Գերագույն Ռադայի ընտրություններում տարած վստահ հաղթանակի կապակցությամբ: Վստահ եմ, որ նոր խորհրդարանը և կառավարությունը կշարունակեն բարեփոխումների ճանապարհը ավելի մեծ ջանքերով, և նոր…
Ափսոսում եմ, շատ կուսակցություններ չեն հաղթահարի 5%-ի շեմը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ափսոսանք է հայտնել, որ բարձր շեմի պատճառով Գերագույն ռադա չեն կարողանա անցնել մեծ թվով կուսակցություններ: «Ափսոսում եմ, շատ կուսակցություններ չեն հաղթահարի 5%-ի շեմը»,- լրագրողներին ասել է Զելենսկին և հավելել, որ դրա մեղավորը Ռադայի նախագահ Անդրեյ Պարուբին է Զելենսկին ցանկանում էր, որպեսզի անցողիկ շեմը սահմանվի 3%: Նա այդ մասին ասել էր նաև…
Զելենսկին արգելել է որդուն, որ ասի, թե ինքը նախագահի որդին է
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ արգելել է իր որդուն՝ Կիրիլին, ասել, որ ինքը նախագահի որդին է։ Այս մասին Զելենսկին պատմել է «Անկեղծ զրույց նախագահի հետ» հաղորդման ժամանակ: «Առաջին տիկինն ամեն ինչին շատ լուրջ է վերաբերվում, նա պեդանտ է և շատ է հուզվում, կեցցե: Դուստրս արդեն սովորել է ամեն ինչին, թեև սկզբում ևս հուզվում…
Զելենսկին մտադիր է հեռացնել միանգամից 12 դեսպանի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին մտադիր էերկրի դիվանագիտական համակարգում խորը փոփոխություններ իրականացնել: Նա ցանկանում է միանգամից փոխել տասնյակից ավելի դեսպանների։ Ուկրաինայի նախագահականից նշել են, որ արդեն իսկ որոշված է, թե որ երկրներում Ուկրաինայի դեսպաններն են հեռացվելու: Սակայնայդ տվյալները դեռևս չեն հրապարակվում։ Հայտնի է, միայն որ հեռացվելու են 12 երկրի դեսպաններ, որոնց թվում է նաև ԱՄՆ-ում Ուկրաինայի…
Զելենսկին պատրաստ է հետ վերադարձնել ռուս բանտարկյալներին, եթե նրանք վերադարձնեն ուկրաինացի նավաստիներին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հայտարարել է, որ Կերչի նեղուցում ձերբակալված ուկրաինացի նավաստիների ազատ արձակման հարցի շուրջ պատրաստ է վարել ցանկացած ձևաչափով բանակցություններ: Այդ մասին հայտնել է Kommersant.ru-ն: Զելենսկին լրագրողների հետ զրույցում նշել է, որ «թագն իր գլխից չի ընկնի», եթե քննարկումներ անցկացնի այդ հարցի շուրջ: Ն ա նաև հավելել է, որ իրենք պատրաստ են հետ…
Զելենսկին ու Պուտինը առաջին հեռախոսազրույցն են ունեցել
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը առաջին հեռախոսազրույցն է ունեցել Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ: Այս մասին հաղորդում է Ռիա Նովոստին՝ հղում անելով ՌԴ մամուլի խոսնակ Դմիտրի Պեսկովին: Պեսկովի խոսքով՝ զրույցը կայացել է ուկրաինական կողմի նախաձեռնությամբ, որի ընթացքում քննարկվել են Ուկրաինայի հարավարևելյան շրջանում, Դոնբասում իրավիճակի կարգավորման մասին հարցեր, ինչպես նաև հակամարտող 2 կողմերում պահվող անձանց վերադարձնելուն ուղղված…
Զելենսկին Պուտինին առաջարկել է բանակցել Ղրիմի և Դոնբասի շուրջ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին առաջարկել հանդիպել Մինսկում և քննարկել Ղրիմի և Դոնբասի հարցը: Զելենսկին ՌԴ նախագահին դիմել է ֆեյսբուքում իր հրապարակած տեսնայութի միջոցով: «Պե՞տք է խոսել: Պետք է: Եկե՛ք քննարկենք, թե ումն է Ղրիմը և ով չկա Դոնբասում: Առաջարկում եմ բանակցություններում ընդգրկել հետևյալ խումբը՝ ես, Դուք, ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը, Մեծ…














