Ուկրաինայի նախագահ
Զելենսկին հրապարակել է Ուկրաինայի Սահմանադրության կոմիքսային տարբերակը
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին ֆեյսբուքյան իր էջում Ուկրաինայի Սահմանադրության կոմիքսային տարբերակի սևագիրն է հրապարակել: Ուկրաինայի նախագահը նշել է, որ նման նախաձեռնությունը հեղինակել է «Основы» հրատարակչությունը: Նախաձեռնության նպատակն է 4-8 տարեկան երեխաներին նկարների միջոցով ցույց տալ Ուկրաինայի քաղաքացու իրավունքներն ու պարտականությունները: Ավելի վաղ Զելենսկին ուկրաինացիներին կոչ էր արել մասնակցել ֆլեշմոբի՝ կարճ տեսանյութ նկարահանել՝ պատմելով Ուկրաինայի սահմանադրության…
Զելենսկին նշել է, որ իրավունք չունի Ավակովին ազատել ՆԳ նախարարի պաշտոնից
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին, անդրադառնալով ներքին գործերի նախարար Արսեն Ավակովին պաշտոնանկ անելու մասին էլեկտրոնային խնդրագրի, հայտարարել է, որ դրա համար օրենսդրական հիմքեր չկան։ Նա պարզաբանել է, որ դա անելու իրավունք չունի, քանի որ, ըստ օրենքի, պաշտոնից կարող է հեռացնել միայն այն պաշտոնյաներին, որոնց անձամբ է նշանակել։ Ուկրաինայի ՆԳ նախարարը կարող է պաշտոնաթող արվել Գերագույն ռադայի…
Անգելա Մերկելի ինքնազգացողությունը վատացել է Զելենսկու հետ հանդիպման ժամանակ
Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելի և Ոկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հանդիպման ժամանակ վատացել է Մերկելի ինքնազգացողությունը: Վերջինս ընկել է ցնցումների մեջ: Հաղորդում է REN TV- ն: Գերմանիայի կանցլերի ինքնազգացողության վատացման պատճառ կարող էր հանդիսանալ Բեռլինում բարձր ջերմաստիճանը, որը գերազանցում է 30 աստիճանը: Ինչպես հաղորդում է korrespondent.net-ը՝ Անգելա Մերկելը, անդրադառնալով իր ինքնազգացողության վատացմանը, նշել է. «Այդ ժամանակից…
Զելենսկին իրեն համեմատել է «Ժողովրդի ծառա» սերիալի գլխավոր դերասանի հետ
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին համեմատականներ է անցկացրել իր ու «Ժողովրդի ծառան» հեռուստասերիալու գլխավոր կերպարի՝ Վասիլի Գոլոբորոդկոյի միջև, որի կերպարը մարմնավորել է հենց ինքը: Հաղորդում է Bild պարբերականը: Նա հայտարարել է, որ իրենց միջև շատ ընդհանրություններ կան: Մասնավորապես, երկուսն էլ փորձում են ավելի բարեկեցիկ դարձնել ուկրաինացիների կյանքը: «Այս առումով ես նույնքան անկեղծ եմ, որքան Վասիլի Գոլոբորոդկոն»,-…
Զելենսկին պահել է ինձ տված խոստումը. Միխեիլ Սաակաշվիլի
Օդեսայի նախկին նահանգապետ Միխեիլ Սաակաշվիլին հայտարարել է, որ Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին պահել է իրեն տված խոստումը: Սաակաշվիլի նշել է, որ խոսքը վերաբերում է իրեն Ուկրաինայի քաղաքացիությունը վերադարձնելուն: Այս մասին հաղորդում է NewsOne-ը։ «Առաջին անգամ հայտնվեց մարդ, որն ասաց և արեց»,- ասել է նա: Նա շեշտել է, որ Զելենսկու հետ կապ է պահել նաև մինչև…
Զելենսկին թիկնապահների հետ անցել է շատրվանների միջով
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր թիկնապահների հետ միասին անցել է Մարիուպլ քաղաքում գտնվող գործող շատրվանի միջով: Այս մասին գրում է «ДонПресс»-ը: Ըստ ավղբյուրի՝ Զելենսկին ելույթ է ունեցել Մարիուպլի Թատերական հրապարակում ՝ անօրինական զինվորական խմբերից ազատագրման հինգերորդ տարեդարձի առթիվ: Ելույթից հետո նրա կողքին բազմություն է հավաքվել, իսկ նախագահը և իր թիկնապահները անցել են շատրվանի միջով՝ ձևացնելով,…
Պորոշենկոն խոստացել է օգնել Զելենսկուն
Ուկրաինայի նախկին նախագահ Պյոտր Պորոշենկոն Прямой հեռուստաալիքի ուղիղ եթերի ընթացքում խոստացել է օգնել երկրի նորընտիր նախագահ Վլադիմիր Զելենսկուն: Նա նշել է, որ ինքը կօգտագործի իրեն հասանելի բոլոր ռեսուրսները նախագահին օգնելու համար: Ուկրաինայի նախկին նախագահը կարծում է, որ այդ աշխատանքը անելու է ոչ թե իր քաղաքական հակառակորդի, այլ Ուկրաինայի համար: Նա նշել է, որ կանի ամեն…
Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ հանդիպում է կազմակերպել անտառում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին լրագրողների հետ փակ հանդիպում է կազմակերպել. Հանդիպումը տեղի է ունեցել անտառում: Այս մասին հաղորդում է «112 Ուկրաինա»-ն։ Նշվում է, որ ներկա է եղել ոչ միայն Զելենսկին, այլև նրա վարչակազմի աշխատակիցները։ Թե ինչ են խոսել հանդիպման ընթացքում, հայտնի չէ: Հանդիպման մասնակիցներից Facebook-ում նշել են, որ իրենց շաուրմա են հյուրասիրել։ https://www.facebook.com/svitlana.ostapa/posts/2211157872302037
Զելենսկին հանձնարարել է նախագահական ինքնաթիռով 10 երեխաներին ուղարկել հայրենիք
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին հանձնարարել է նախագահական ինքնաթիռով հայրենիք ուղարկել տասը երեխաներին, ովքեր եղել են Վրաստանում ձերբակալված ուկրաինուհի Յուլիա Սուսլյակի հետ։ Այս մասին ասել է երեխաների հարցերով նախագահի կողմից լիազորված անձ Նիկոլայ Կուլյոբան։ Կուլյոբան երախտագիտություն է հայտնել՝ օպերատիվ արձագանքի և բոլոր հարցերի լուծման համար՝ կապված երեխաներին Ուկրաինա ուղարկելու հետ՝ հավելելով, որ վրացական կողմը երեխաների հետ…
Զելենսկին ամերիկացի սենատորին հայտնել է նոր սպառազինությունների կարիքների մասին
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին Կիևում հանդիպել է ամերիկացի հանրապետական սենատոր (Օհայո նահանգից) Ռոբերտ Փորթմանի հետ: Ինչպես տեղեկացրել է Սենատորը, հանդիպման ընթացքում նրանք մոտ մեկ ժամ զրուցել են և քննարկել հարցերի լայն շրջանակ։ Ուկրաինայի նախագահը խոսել է սպառազինությունների նոր համակարգերում ուկրանական բանակի կարիքների մասին։ Այս մասին հաղորդում է C-SPAN հեռուստաալիքը։ Փորթմանը հանդիպել է նաև Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր…
Մենք չենք քննարկում Սաակաշվիլու՝ որևէ պետական պաշտոն զբաղեցնելու հարցը. Զելենսկի
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին դեռևս Վրաստանի նախկին նախագահ Միխեիլ Սաակաշվիլիին որևէ պաշտոնի նշանակելու մտադրություն չունի: Այս մասին հաղորդել է «Ինտերֆաքս-Ուկրաինան»: «Սաակաշվիլին ունի Ուկրաինայի անձնագիր: Այս փուլում մենք չենք քննարկում որևէ պետական պաշտոն զբաղեցնելու հարցը»,- ասել է Զելենսկին: Ուկրաինայի նախագահի մամուլի քարտուղար Յուլյա Մենդելը ևս հաստատել է, որ պետական մակարդակով որևէ խոսակցություն չկա Ուկրաինայում Սաակաշվիլիին որևէ…
Զելենսկին ապօրինի կերպով հարստացած պաշտոնյաների ունեցվածքը բռնագանձելու նախագիծ է ներկայացրել Ռադա
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին նոր նախագիծ է ներկայացրել Գերագույն ռադա: Նախաագիծը ֆիզիկական անձանց կոռումպացված ակտիվների քաղաքացիական բռնագրավման և ապօրինի հարստացման դեպքում քրեական պատասխանատվության ենթարկելու մասին է: Այս մասին գրված է Զելենսկու պաշտոնական կայքում: Նշենք, որ ըստ նախագծի չի սահմանվում ազատազրկում, սակայն 900.000 ուկրաինական գրիվնայից ավելի չհիմնավորված ակտիվների հայտնաբերման դեպքում պատասխանատվությունից չի կարողանա խուսափել անգամ այն պաշտոնյան,…
Զելենսկին ԱՄՆ այցելելու պաշտոնական հրավեր է ստացել Թրամփից
Վլադիմիր Զելենսկին հրավեր է ստացել Դոնալդ Թրամփից պաշտոնական այցով Վաշինգտոն այցելելու, տեղեկացնում է ZN.UA-ն։ Հանդիպումը տեղի կունենա արդեն ԱՄՆ նախագահի՝ ՌԴ նախագահի հետ հանդիպումից հետո, հավանաբար օգոստոս-սեպտեմբերին։ Հանդիպումը հնարավոր է դարձել Ուոլքերի, Փերիի, Չալիի եւ Թեյլորի ջանքերի շնորհիվ
Զելենսկին իր սեփական բրենդն է ստեղծում
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին որոշել է իր սեփական բրենդը ստեղծել՝ «Зекоманда»-ն, և իր քաղաքական գործունեության հետ կապված ապրանքային չորս նշաններ: Զելենսկին դիմում է ներկայացրել Ուկրաինայի մտավոր սեփականության ինստիտուտին «Зекоманда», «Ze», «Ze!» «Ze2019» և «Команда Зеленского» ապրանքանիշների գրանցման համար: Այդ անունները կօգտագործվեն գովազդի, կրթական գործունեության, տպագրության և ժամանցային ոլորտում:
Ուկրաինայում «լեզվական խայտառակ օրենքը» որևէ մեկին պետք չէ, բացի ծայրահեղ ազգայնամոլներից. Զախարովա
ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան մեկնաբանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկուն ուղղված Լվովի վարչակազմի պատգամավորների պահանջը: Ըստ այդ պահանջի նրանք պետք է դադարեն օգտվել ռուսերենից: «Ամենածիծաղելին այն է, որ նրանք արթնացան ընտրություններից հետո: Թեև դա միշտ էլ այդպես է պատահում «անխելք աղջիկների» հետ: Այն մարդու օգտին, որը կյանքում, աշխատանքում, նախընտրական քայլերում խոսել է ռուսերեն,…












