ուշագնաց
Դատարանում ուշագնաց է եղել Արմեն Գրիգորյանը
Պրոդյուսեր Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացել է դատական նիստի ընթացքում և կորցրել է գիտակցությունը։ Դատական նիստն ընդհատվել է։ Երևանի ընդհանուր իրավասության դատարանում ընթանում էր Արմեն Գրիգորյանի վերաբերյալ դատական նիստը։ Երբ նրա պաշտպան Ռուբեն Մելիքյանը միջնորդություն էր ներկայացնում դատարանին, Արմեն Գրիգորյանի ինքնազգացողությունը վատացավ։
Կառլոս Սանտանան համերգի ժամանակ ուշագնաց է եղել
Երաժիշտ Կառլոս Սանտանան կորցրել է գիտակցությունը Դետրոյթի մերձակայքում տեղի ունեցած համերգի ժամանակ, հայտնում է TMZ-ը։ 75-ամյա երաժիշտը մի քանի երգ երգելուց հետո ուշագնաց է եղել՝ նա նախ նստել է բեմի վրա, իսկ հետո ընկել մեջքի վրա։ Տեղում աշխատող բժիշկներն օգնել են նրան և իջեցրել բեմից։ Սանտանայի ներկայացուցիչն ուշագնացությունը վերագրել է շոգին և ջրազրկմանը: «Գրեմմի»-ի բազմակի…