ուսանողներ
ՊՆ-ն՝ պատերազմին մասնակից ուսանողների ուսման վարձի հատուցման կարգի մասին
ՀՀ պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ կառավարության դեկտեմբերի 10-ի նիստում ընդունվել է «2020 թվականի սեպտեմբերի 27-ից Ադրբեջանի Հանրապետության կողմից Արցախի Հանրապետության դեմ սանձազերծված պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից սովորողների, ինչպես նաև պատերազմի ընթացքում մարտական գործողությունների մասնակից անձանց սովորող երեխաների և սովորող ամուսնու ուսման վարձի փոխհատուցման մասին» N 2008-Լ որոշումը։ 2020-2021 ուսումնական…
Արցախի պետհամալսարանը հետ կվերադարձնի հանրակացարանում բնակվելու վարձավճարները
Արցախի պետական համալսարանը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Երկրում ստեղծված իրավիճակով պայմանավորված և համաձայն գիտխորհրդի համապատասխան որոշման` ԱրՊՀ հանրակացարանում բնակվելու համար ուսանողների մուծած վարձավճարները հետ կվերադարձվեն. այլ ուսումնական հաստատությունների ուսանողները վարձավճարները հետ ստանալու համար անհրաժեշտ է մինչև սույն թվականի հունվարի 20-ը անձնագրի պատճենը (երկու կողմից) ներկայացնել ԱրՊՀ հաշվապահություն կամ հանրակացարանի պարետին: Հունվարի 20-ից հետո…
Ֆրանսիական համալսարանը մշակել է զինվոր ուսանողներին աջակցելու ծրագրեր
ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը ընդունել է Հայաստանում ֆրանսիական համալսարանի նորանշանակ ռեկտոր Բերտրան Վենարին։ Հանդիպման ընթացքում նախարարի տեղակալին ներկայացվել և քննարկվել են Հայաստանում ֆրանսիական համալսարանի ընթացիկ և առաջիկա պլանները, այդ թվում՝ առաջնահերթաբար պատերազմի հետևանքով տուժած զինվոր ուսանողներին աջակցելու գործողությունները։ Կողմերի համոզմամբ պատերազմում ներգրավված երիտասարդների քաջության և հերոսության համար երախտագիտությունը միայն…
Կարվի առավելագույնը Արցախցիների կրթության շարունակականության համար․ ԿԳՄՍՆ
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանն ընդունել է Արցախի Հանրապետության կրթության, գիտության և մշակույթի նախարարի տեղակալ Հասմիկ Մինասյանին։ Հանդիպման ընթացքում քննարկվել են պատերազմական իրավիճակով պայմանավորված Արցախի Հանրապետությունից տեղափոխված ուսանողների կրթության շարունակականության կազմակերպմանն առնչվող հարցեր, հայտնում են ՀՀ ԿԳՄՍՆ պաշտոնական կայքից։ Ա․ Մարտիրոսյանն անդրադարձել է կրթության իրավունքի ոտնահարման խնդրին, որն այժմ արձանագրվում է Արցախի և Հայաստանի…
ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով
ԵՊՀ գիտական խորհրդի ուսանող անդամները այսօր դիմել են Գիտական խորհրդին՝ ընթացիկ քննությունները չեղարկելու առաջարկով: Այս մասին հայտարարությամբ է հանդես եկել ԵՊՀ ՈւԽ նախագահությունը։ «Հարգելի՛ ուսանողներ, ԵՊՀ ռեկտորատի՝ նոյեմբերի 2-7-ը ընթացիկ քննություններ կազմակերպելու որոշումը դարձել է դժգոհությունների պատճառ: Հոկտեմբերի 17-ին ԵՊՀ ՈւԽ կազմակերպած առցանց քննարկմանը ուսանողները հնարավորություն ունեցան իրենց դժգոհություններն եւ փաստարկները ուղղելու ԵՊՀ պրոռեկտորներին եւ…
Թումոյի յուրաքանչյուր կենտրոնում հնարավորություն կստեղծվի մինչև 320 ուսանողի ուսուցման համար. Նախագահ
Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ հանդիպել է «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: «Հարգելի ՛ հայրենակիցներ Հայաստանի Հանրապետության Անկախության տոնին ընդառաջ՝ աշխատանքային այցով Երևանում եմ: Օգտագործելով պատեհ առիթն՝ այսօր ընդունել եմ «Թումո» ստեղծարար տեխնոլոգիաների կենտրոնի տնօրեն Մարի Լու Փափազյանին: Շատ օգտակար քննարկում ենք ունեցել Արցախում «Թումո»…
Ուսանողները պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում
Այսօր՝ սեպտեմբերի 15-ին, Երևանի պետական համալսարանի գլխավոր մասնաշենքից մի խումբ ուսանողները քայլերթ են իրականացրել դեպի Կառավարության շենք: Նրանք 5000-ից ավելի ստորագրություններով խնդրանք-պահանջ են պատրաստել, որով պահանջում են ուսման վարձերի մասնակի փոխհատուցում: Ուսանողները նշում են, թե համավարակով պայմանավորված, երբ կրթական գործընթացը շարունակվել է հեռավար տարբերակով, եղել է ոչ բարձր որակով, ինչի հետևանքով ուսանողները տուժել են: Այժմ…
ՇՊՀ ՈՒԽ-ն դիմել է ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը
ՇՊՀ Ուսանողական խորհուրդը նախագահության նիստից հետո որոշեց հանդես գալ հետևյալ հայտարարությամբ: Այս մասին տեղեկանում ենք ՇՊՀ Ուսանողական Խորհուրդի Facebook-ի էջից։ «Հաշվի առնելով համաճարակային իրավիճակի հետևանքով ուսումնական գործընթացի առցանց իրականացումն ու դրանից բխող բարդությունները՝ որոշեցինք դիմել ՀՀ կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և բուհի ղեկավարությանը, որպեսզի այս իրավիճակում փոխհատուցվի ուսանողների վարձավճարների գոնե որոշակի մասը, ելնելով այն հանգամանքից, որ…
Դասերի տևողությունը սահմանվել է 60 րոպե․ ԵՊՀ հայտարարությունը
ԵՊՀ պաշտոնական կայքից տեղեկանում ենք, որ 1-ին կուրսեցիների դասերը մեկնարկնարկելու են սեպտեմբերի 1-ին. մեկ մասնաշենքում միաժամանակ գտնվող ուսանողների թիվը չպետք է գերազանցի 150-ը։ «1. Բակալավրիատի առաջին կուրսեցիների համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 1-3-ն ընկած ժամանակահատվածում՝ համաձայն ուսումնամեթոդական վարչության հետ նախապես համաձայնեցված ժամանակացույցի: 2. Մյուս կուրսերի համար ուսումնական գործընթացը սկսել սեպտեմբերի 15-ից: 3. Ուսումնական գործընթացը կազմակերպել առկա…
Ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների շուրջ 80 տոկոսը նշել է՝ երեխաներին պատրաստ է դպրոց ուղարկել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերի համապետական ծնողական ժողովի ընթացքում պատասխանել է հասարակությանը հուզող հարցերին: «Մեզ հաջողվեց ապահովել կրթության շարունակականությունը՝ նախորդ ուսումնական տարվա ավարտին: Հիմա գալիս է նոր ուսումնական տարին: Ծնողների գերակշիռ մեծամասնությունը ցանկանում է, որ դպրոցները բացվեն: Մեր ցանկությունն էլ է դա»,- ասել է նախարարը՝ ավելացնելով, որ ոչ պաշտոնական հարցման արդյունքում ծնողների…
Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով. նախարար (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Ազատությանը» որոշ մանրամասներ է փոխանցել կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը: Ուսանողներն ու աշակերտները դասի կնստեն դիմակներով, ախտահանիչ միջոցները կապահովեն դպրոցները։ Դասարաններն ամեն օր կախտահանվեն դասերից առաջ ու հետո: Հնգօրյայի փոխարեն դասերը կլինեն վեցօրյա, որպեսզի հնարավոր լինի դասաժամերը կրճատել։ Դասերը կանցկացվեն առավելագույնը 20 աշակերտով, մյուսները ծրագրից հետ չեն մնա՝ երկրորդ հերթով դասի կգնան։…
Նախարարը աշակերտներին և ուսանողներին կոչ է արել ինքնամեկուսանալ
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Կամավոր ինքնամեկուսացման կամ շփումների սահմանափակման կոչ՝ աշակերտներին և ուսանողներին Սիրելի ծնողներ, աշակերտներ և ուսանողներ, արդեն տեղեկացրել ենք, որ բուհերում և հանրակրթական հաստատություններում ուսումնական գործընթացը մեկնարկում է սեպտեմբերի երկրորդ կեսից (բացառությամբ առաջին կուրսի ուսանողների): Ամբողջ տարվա ընթացքում ուսումնական գործընթացն ամբողջությամբ իրականացնելու, նոր սահմանափակումներից խուսափելու համար խնդրում…
Սեպտեմբերի 15-ից բուհերը կվերսկսեն դասապրոցեսը. նախարար
Որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաեւ բուհերում: Այս մասին Facebook-ի իր էջում գրառում էկատարել ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը։ «Բուհերը նույնպես կբացեն դռները Հարգելի ուսանողներ և դասախոսներ, այսօր պարետատան հետ քննարկման արդյունքում որոշում է կայացվել վերսկսել դասապրոցեսը նաև բուհերում: Սեպտեմբերի 1-ին դասապրոցեսը կմեկնարկի միայն բակալավրի առաջին կուրսի ուսանողների համար: Դասերի մեկնարկի կարգի և դասացուցակների մասին…
Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն. Նաիրա Զոհրաբյան
ԲՀԿ-ական պատգամավոր Նաիրա Զոհրաբյանը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ անդրադարձել է արտերկրի բուհեր ընդունված ուսանողների խնդրին, ովքեր արտակարգ դրության պատճառով չեն կարողանում մեկնել երկրից։ «Պարո՛ն վարչապետ, հիմա այս երիտասարդները ի՞նչ պիտի անեն Ահա այս երեք հրաշալի աղջիկները՝ Անգելինա Կոգուրը, Արևիկ Զաքարյանն ու Տաթևիկ Սահակյանը դիմել են ինձ և հիմա ես էլ դիմում եմ…
ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ են անցկացրել ԵՊՀ ուսանողների համար
ՀՀ արտաքին գործերի նախարարությունից տեղեկանում ենք, որ ՀՀ դեսպանները հեռավար դասախոսություններ անցկացրեցին ԵՊՀ ուսանողների համար: «ԱԳՆ և ԵՊՀ Միջազգային հարաբերությունների ֆակուլտետի միջև հաստատված համագործակցության շրջանակներում հուլիսի 15-ից 31-ը անցկացվեց հեռավար ամառային դպրոց «Հայաստանի Հանրապետության հարաբերությունները համաշխարհային քաղաքականության խոշոր դերակատարների հետ» խորագրի ներքո: Ամառային դպրոցի շրջանակներում ԵՊՀ միջազգային հարաբերությունների ֆակուլտետի մագիստրոսների համար դասախոսություններով հանդես եկան նաև…