ուսանողներ
18 և ավելի գնահատական ստացած և չընդունվածներից 4-ն արդեն ուսանող են
Այսօր ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը Facebook-ի ուղիղ եթերում ամփոփել է ընդունելության քննությունները։ «Գնահատման և թեստավորման կենտրոնից ստացված տվյալների համաձայն 2020 թվականի միասնական ընդունելությանը հայտագրվել է 11979 դիմորդ: Միասնական քննություններին մասնակցել է 11648 դիմորդ, դրական գնահատական ստացել է 9372 դիմորդ, ներառված չեն ռազմական և գերատեսչական բուհերի ուսանողները, որից բարձրագույն ուսումնական հաստատություններ ընդունվել են 8706 դիմորդ: Թափուր…
Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ-2020» միջոցառմանը
ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունից տեղեկանում ենք, որ նախարար Հակոբ Արշակյանը մասնակցել է «Հայաստան-Ինժեներական շաբաթ-2020» միջոցառմանը: Նախարարը ողջունել է միջոցառման մասնակիցներին: «ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարության, «Ձեռնարկությունների ինկուբատոր» հիմնադրամի և Ինժեներական ասոցիացիայի նախաձեռնությամբ հուլիսի 6-10-ը առցանց ձևաչափով անցկացվում է «Հայաստան – Ինժեներական շաբաթ 2020» խորագրով, արդեն ավանդական դարձած՝ 3-րդ ամենամյա միջոցառումը: Միջոցառման բացման արարողությանը մասնակցել…
ԱՀ նախագահը մինչև տարեվերջ աշխատավրձը կտրամադրի բարեգործությանը
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը գրառում է կատարել Facebook-ում: Նախագահը հայտնում է, որ որոշում է կայացրել մինչև տարեվերջ աշխատավարձը տրամադրել բարեգործության: «Հարգելի՛ հայրենակիցներ Հանրապետության վարչապետի և պետական նախարարի պաշտոններում ավելի քան մեկ տասնամյակ աշխատածս տարիների ընթացքում ամենամսյա աշխատավարձս պարբերաբար տրամադրում էի տարբեր բարեգործական ծրագրերի իրականացմանը: Քանի որ ընտանիքս եկամտի այլ աղբյուրներ ունի, իսկ այդ մասին…
ԱՄՆ-ն գերձայնային հրթիռ է մշակում. Թրամփ
Նյու Յորքի նահանգում Ուեսթ Փոյնթ ակադեմիայի շրջանավարտների առջև ելույթ ունենալու ժամանակ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ն մշակում է գերձայնային հրթիռ, որը կզարգացնի 17 անգամ ավելի մեծ արագություն, քան այժմ գոյություն ունեցողներն են, այն ունակ կլինի հասնել 1600 կմ հեռավորությամբ գտնվող թիրախին։ Թրամփը հաստատել է, որ հրթիռը «կարող է հասնել 1000 մղոն (մոտ…
Մայիսի 29-ին կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ
ՀՀ ԱԳՆ-ն Facebook-ի էջում գարռում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան…
Ուսանողների ուսման վարձի փոխհատուցման նպատակով տրամադրվել է 82 մլն դրամ
Կառավարության այսօրվա՝ մայիսի 21-ի նիստում որոշում կայացվեց ՀՀ բուհերի անվճար համակարգում չընդգրկված ուսանողների ուսման վարձավճարի փոխհատուցման նպատակով ՀՀ բուհերին հատկացնել համապատասխան ֆինանսական միջոցներ: Ըստ այդմ, ուսման վարձավճարի փոխհատուցում կտրամադրվի` 1) Հայաստանի Հանրապետության մասնակցությամբ հիմնադրված բուհեր սահմանված կարգով առկա ուսուցմամբ բակալավրի կրթական ծրագրով ընդունված երկու և ավելի անչափահաս երեխա ունեցող ուսանողներին՝ ամբողջությամբ՝ բուհի կողմից փոխհատուցվող գումարի…
Նախարարը հաստատել է աշակերտների փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների ուսումնառության կարգը
ՀՀ ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանի հրամանով հաստատվել է 2019-2020 ուսումնական տարում հանրակրթական դպրոցի սովորողի փոխադրման, ավարտման, բացակա ունեցողների հետագա ուսումնառության կարգը: Նախարարի հրամանով կարգավորվում են 2019-20 ուսումնական տարում հանրակրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատության սովորողների կրթական ծրագրի յուրացման, ամփոփիչ ստուգման կամ ատեստավորման, փոխադրման և ավարտական գործընթացների կազմակերպման առանձնահատկությունները: https://www.facebook.com/MoESCS.Armenia/posts/2886108168283125
14-րդ միջոցառումից օգտվում են բոլոր ուսանողները. Նիկոլ Փաշինյան
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը իր Facebook-ի էջում գրառում է կատարել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառման մասին: Վարչապետը մասնավորապես գրել է, որ այս ծրագիրը իրենց կարևորագույն ծրագրերից է: «Ընդ որում, ծրագրից օգտվում են առանց բացառության բոլոր ուսանողները։ Լավ սովորողները շատ, վատ սովորողները քիչ»,-գրել է Փաշինյանը։ Ինգա Եղիազարյան
Ուսանողներին վերաբերվող 14-րդ միջոցառումը հաստատվեց
Կառավարությունը այսօրվա՝ ապրիլի 23- նիստում որոշում կայացրեց հաստատել կորոնավիրուսի տնտեսական հետևանքների չեզոքացման 14-րդ միջոցառումը: Այն ներկայացրեց ԿԳՄՍ նախարար Արայիկ Հարությունյանը, ով նշեց, որ 14-րդ միջոցառման նպատակն է կորոնավիրուսի տարածման հետևանքով առաջացած դժվարությունների հաղթահարման համար օժանդակել ՀՀ բարձրագույն և հետբուհական /կլինիկական օրդինատուրա/ կրթական ծրագրեր իրականացնող ուսումնական հաստատությունների (այսուհետ՝ բուհերի) սովորողներին, որոնք հանդիսանում են ՀՀ քաղաքացի: Միջոցառման…
Իրանում կրոնական կենտրոններն ու մզկիթները կշարունակեն փակ մնալ․ Tasnim
ԻԻՀ նախագահ Հասան Ռոհանին հայտարարել է, որ Իրանում կրոնական կենտրոններն ու մզկիթները կշարունակեն փակ մնալ մինչև մայիսի 4-ը կորոնավիրուսի տարածման կապակցությամբ։ Նախագահը նշել է, որ երկրի Արդարադատության նախարարությունը կերկարացնի ևս մեկ ամսով նաև «կալանավորների արձակուրդները»։ Կալանավորները կարող են վայելել իրենց ազատությունը մինչև մայիսի 20-ը, քանի որ վտանգ չեն ներկայացնում կորոնավիրուսով վարակվելու սպառնալիքի առումով։ Ռոհանին հայտնել…
Հակաճգնաժամային 14-րդ միջոցառումը կվերաբերվի ուսանողներին․ Փաշինյան
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Facebook-ի իր էջում գրել է. «Հակաճգնաժամային 14-րդ միջոցառման շրջանակներում աջակցություն կցուցաբերենք ուսանողներին, հետևյալ սկզբունքով. 1. Պետական բուհերի առկա համակարգի բակալավրիատի, մագիստրատուրայի և օրդինատուրայի 90 և ավելի ՄՈԳ ունեցող և ավարտական կուրսում գտնվող ուսանողների կիսամյակի ուսման վարձերը կառավարության կողմից կվճարվեն 100%-ով։ 90 և ավելի ՄՈԳ ունեցող ոչ ավարտական կուրսերի ուսանողների կիսամյակային ուսման վարձերը…
ԵՊՀ-ում ուսանողները ավարտական աշխատանքները կպաշտպանեն առցանց
ԵՊՀ-ի ուսուցման կառավարման հարթակում (http://e-learning.ysu.am) պաշտպանություններն առցանց կազմակերպելու նպատակով յուրաքանչյուր ուսումնական ծրագրի համար ստեղծվել է առանձին վիրտուալ տարածություն, ինչպես նաև մշակվել են ուղեցույցներ: ԵՊՀ ՏՏ կրթական և հետազոտական կենտրոնի ուսումնական նոր տեխնոլոգիաների լաբորատորիայի կողմից ստեղծված վիրտուալ տարածություններում հնարավոր է իրականացնել ավարտական աշխատանքների և մագիստրոսական թեզերի նախապաշտպանությունները և պաշտպանությունները: Վիրտուալ այդ տարածքներում քայլերի հաջորդականությունը մշակվել է՝…
Այժմ դիտարկում ենք բուհերին և ուսանողներին հնարավորինս աջակցելու գործողություններ․ Արայիկ Հարությունյան
Ապրիլի 15-ին ՀՀ ԱԺ նիստի ընթացքում ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Արայիկ Հարությունյանը հայտնել է, որ ՀՀ կառավարությունը մտադրություն ունի օգնել այն բուհերին, որոնք ժամանակավորապես զրկվել են ուսման վճարներից կորոնավիրուսի պատճառով։ Նախարարը նշել է, որ այս պահին կառավարությունը դիտարկում է բուհերին և ուսանողներին հնարավորինս աջակցելու գործողություններ։ «Կան բուհեր, որտեղ առաջին կիսամյակում վարձավճարները կազմել…
Կազմակերպվել է հատուկ չվերթ՝ Կալկաթայից հայ ուսանողներին ու ուսուցիչներին Հայաստան տեղափոխելու համար
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել․ «Մարտի 31-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի նախաձեռնությամբ և ֆինանսավորմամբ, Պարտետատան և ԱԳՆ համակարգմամբ, կազմակերպվեց հատուկ չվերթ՝ իրականացնելու Հնդկաստանում գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանի 68 սաների և նրանց ուսուցիչների Հայաստան փոխադրումը: Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի հովանու ներքո Հնդկաստանում արդեն երկու հարյուրամյակ գործող Կալկաթայի Հայոց Մարդասիրական ճեմարանը…