չարթերային թռիչք
Ղազախստանից ՀՀ է վերադառնում 15 ՀՀ և 1 ՂՀ քաղաքացի
Ղազախստանում ՀՀ դեսպանությունը գրառում է կատարել Facebook-ում: Դեսպանությունը հայտնում է, որ այսօր Ղազախստանից ՀՀ է վերադառնալու 15 քաղաքացի և 1 ՂՀ քաղաքացի: «Հայտարարություն ‼️ Տեղեկացնում ենք, որ ս.թ. հուլիսի 2-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Ակտաու-Երևան DV 5035 չարտերային չվերթը: Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով ևս 15 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 1 ՂՀ քաղաքացի մեկնում է ՀՀ: Հիշեցնում…
Մանրամասնություններ Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը հայտարարություն է տարածել Facebook-ում: Դեսպանությունից մանրամասնություններ են հայտնում Մոսկվա-Երևան չարտերային թռիչքի մասին: «ԿԱՐԵՎՈՐ Հայտնում ենք, որ մայիսի 25-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 19։00-ին։ Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի…
Սանկտ Պետերբուրքից Հայաստան է վերադառնում 230 քաղաքացի
ՀՀ քաղաքացիական ավիացիայի կոմիտեն Facebook-ում գրառում է կատարել: Կոմիտեն հայտնում է, որ այսօր չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 230 քաղաքացիներ: Նրանք մասնավորապես գրել են. «Սանկտ Պետերբուրգից չարտերային չվերթն իրականացնող «Уральские авиалинии» ընկերության օդանավը ուղղություն վերցրեց դեպի Երևան։ Մոսկվա-Սանկտ Պետերբուրգ-Երևան չվերթով հայրենիք է վերադառնում ավելի քան 230 քաղաքացի։ Համընդհանուր ջանքերով հնարավոր դարձավ ապահովել քաղաքացիների անվճար մեկնումը հայրենիք։…
Չարթերային թռիչքներ շարունակվելու են կազմակերպվել. Ավետ Ադոնց
Ապրիլի 21-ին լրագրողների հետ կայացած ասուլիսի ժամանակ ԱԳ փոխնախարար Ավետ Ադոնցը խոսքում նշեց, որ Հայաստանի ԱԳՆ-ն տեղյակ է Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանում տեղի ունեցածից, որտեղից նախօրեին Հայաստանի քաղաքացիներին վտարել են: Փոխնախարարը նշեց, որ չարթերային չվերթներ շարունակվում են կազմակերպվել և ոչ ոք չի մոռացվել: Փոխնախարարը միաժամանակ արտասահմանում գտնվող հայրենակիցներին հորդորեց ենթարկվել ընդունող երկրի իշխանությունների պահանջներին և եթե…
Նոր տեղեկատվություն Մոսկվա-Երևան երրորդ չարթերային թռիչքի մասին
ՌԴ-ում ՀՀ դեսպանատունը Facebook-ում հայտարարություն է տարածել Մոսկայից Երևան երրորդ չարթերային թռիչքի մասին: Դեսպանատունը մասնավորապես գրել է. ԿԱՐԵՎՈՐ Մոսկվա-Երևան երրորդ չարտերային թռիչքի վերաբերյալ Հայտնում ենք, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից դեպի Երևան երրորդ չարտերային թռիչքը (WZ4323) «Ռեդ Վինգս» ավիաընկերությունը կիրականացնի ապրիլի 12-ին (ժամը՝ 15։40-ին)։ Նշենք, որ իրականացվելիք չարտերային թռիչքով Հայաստան վերադարձող քաղաքացիների համալրվող ցուցակը պարբերաբար հրապարակվում…
ՌԴ-ից Հայաստան են ժամանել 400-ից ավելի քաղաքացիներ. ԱԳՆ
Հայաստանի Հանրապետության արտաքին գործերի նախարարությունը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ 2 օրվա ընթացքում Ռուսաստանի Դաշնությունից Հայաստան են ժամանել 400-ից ավելի քաղաքացիներ: «Կարևոր❗️❗️❗️ Հայտնում ենք, որ ապրիլի 6-ին և 7-ին «Ռեդ Վինգս» ավիանկերության կողմից իրականացված Մոսկվա-Երևան երկու թռիչքով Հայաստան են վերադարձել ՌԴ-ում գտնվող չորս հարյուրից ավելի ՀՀ քաղաքացիներ: Հաշվի առնելով ՀՀ քաղաքացիներից ոմանց մոտ…
Մոսկվայից չարթերային թռիչքով Երևան կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ. Պարետ
ՀՀ պարետ Տիգրան Ավինյանը Facebook-ում գրառում է կատարել և հայտնել, որ ՌԴ-ից չարթերային թռիչքով ՀՀ կժամանեն 222 ՀՀ քաղաքացիներ: «Սիրելի՛ հայրենակիցներ, «Red Wings» ավիաընկերության կողմից իրականացվող Մոսկվա-Երևան չարտերային թռիչքով այսօր Հայաստան են ժամանելու Ռուսաստանի Դաշնությունում գտնվող և վերադառնալու ցանկություն հայտնած Հայաստանի Հանրապետության 222 քաղաքացիներ: Մեր քաղաքացիները մեկուսացված կարգով կտեղափոխվեն Երևանում ու Ծաղկաձորում գտնվող հյուրանոցներ, որտեղ…
Չարթերային թռիչքով Հռոմից ՀՀ են ժամանել 67 քաղաքացիներ (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՀՀ կառավարության Facebook-ից տեղեկացնում են, որ ժամեր առաջ Հռոմից իրականացված չարթերային թռիչքով Երևան են ժամանել 67 ՀՀ քաղաքացի: Բոլոր ուղևորները մեկուսացված կարգով փոխադրվել են հատուկ բնակության վայր. նրանք գտնվելու են 14–օրյա կարանտինում։ Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus։ https://www.facebook.com/armgovernment/videos/2856770567751148/?__xts__[0]=68.ARAyGMvPoe5RVcSGFw3Osq_qiocCdvVODEW3Wn6_cMirUqhNTCx0DFL6-fpHBGlcmhg1cmAVOGIlE7jBILBukXpwUP8_NRP1QGyt8rOH8kKjLKaXwDA6xSLwfB1jWyovcjn9_LyeVfx76QMC85aj9_iDQOoA15Dup9XkzAOXeu1Tm8WxC_suGEp4cxs1KCu7P_-tyHUrCpetbCRtAqy6iyHjyyoMUYvPsjPYgX3w9P5a5nbt2LZhw9zuIdkevqIAbwqCEBNS7l-Q2DbmiZN85_WzKk4bFdxTKF6WGGQVzvxl0_P3Hym9ZR6uZcCBEhfngPAaZP8mUDs_UVh2BxBNrmjbwlfoYZZrCgeXeA&__tn__=-R
Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան. Տիգրան Ավինյան
ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը իր Facebook-ում գրել է. «Հարգելի՛ հայրենակիցներ, Տեղեկացնում եմ, որ այս կիրակի՝ մարտի 15-ին, հայկական «Atlantis European Airways» ավիաընկերության կողմից Հռոմից կազմակերպվելու է չարթերային թռիչք դեպի Երևան, որի ֆինանսական ծախսերը կհոգան ՀՀ կառավարությունը, «Atlantis European Airways» ավիաընկերությունն ու «Արմենիա միջազգային օդանավակայաններ» ընկերությունը: Թռիչքի ժամի ու Հռոմի կոնկրետ օդանավակայանի մասին լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի…
ԱՄՆ-ում Boeing-ն ընկել է գետը
Boeing 737 ուղևորատար ինքնաթիռն ԱՄՆ Ֆլորիդա նահանգի Ջեքսոնվիլ քաղաքի մոտակայքում ընկել է գետը: Այս մասին հայտնում է Heavy-ն։ Ինքնաթիռում 135 ուղևոր և անձնակազմի 7 անդամ է եղել։ Ինքնաթիռը գետն է ընկել Ջեքսոնվիլի օդանավակայանից օդ բարձրանալուց անմիջապես հետո։ Նախնական տեղեկություններով՝ զոհեր չկան։ 21 ուղևոր վնասվածքներով հոսպիտալացվել է։ CBS-ի տվյալներով՝ ինքնաթիռը պատկանում է Miami Air ընկերությանը, որը…







