չարտերային թռիչք
Լիոնից Երևան է եկել ավելի քան 70 ուղևոր
«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է՝ իրակացվել է հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ՝ ապահովելով ավելի քան 70 ուղևորի անվտանգ փոխադրումը Լիոնից Երևան: «Չվերթի կազմակերպման ընթացքում ցուցաբերած մեծ աջակցության համար ընկերությունը հատուկ շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայում ՀՀ դեսպանությանը և Լիոնում ՀՀ գլխավոր հյուպատոսությանը», ասված է գրառման մեջ։ https://www.facebook.com/aircompanyArmenia/posts/2566292610137885
Կիև-Երևան չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Ուկրաինայի 9 քաղաքացիներ
ՀՀ ԱԳՆ-ն Facebook-ի էջում գրառում է կատարել։ ԱԳՆ-ն հայտնում է, որ հունիսի 7-ին ուկրաինական SkyUp ավիաընկերության Կիև-Երևան չարտերային չվերթով Հայաստան մեկնեցին ՀՀ 84 քաղաքացիներ և Հայաստանի մուտքի իրավունք ունեցող Ուկրաինայի 9 քաղաքացիներ (ընդամենը՝ 93 հոգի): «Հնարավոր խնդիրները տեղում կարգավորելու նպատակով Կիևի «Բորիսպիլ» օդանավակայան էին մեկնել ՀՀ դեսպանության աշխատակիցները: Ուկրաինայում Հայաստանի Հանրապետության դեսպանությունը շնորհակալություն է հայտնում Չերկասիում…
Դոմոդեդովո օդանավակայանից հունիսի 8-ին տեղի կունենա Մոսկվա-Երևան հատուկ չվերթը
Ռուսաստանում ՀՀ դեսպանությունը հայտնում է, որ հունիսի 8-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան հատուկ չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ Դեսպանությունը նաև հրապարակել է այդ չվերթով մեկնողների անունները: «Հատուկ չվերթով Հայաստան կվերադառնան պարտադիր զինվորական ծառայության մեկնող քաղաքացիները, նրանց ընտանիքի անդամները, ինչպես նաև դեսպանությունում ցուցակագրված քաղաքացիների մի խումբ (մինչև՝ 1712 համարը): Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված…
Կազմակերպվել է Նուր-Սուլթան-Երևան չարտերային չվերթը
ԱԳՆ լրատվական ծառայությունից հայտնում են, որ հունիսի 5-ին կազմակերպվեց «SCAT» ավիաընկերության Նուր-Սուլթան-Երևան DV 5048 չարտերային չվերթը: «Ղազախստանում ՀՀ դեսպանության ջանքերով և ՂՀ իշխանությունների, հայկական համայնքային կառույցների աջակցությամբ ևս 36 ՀՀ քաղաքացի, ինչպես նաև 10 ՂՀ քաղաքացի մեկնեց ՀՀ: Հիշեցնում ենք, որ Պարետատան որոշմամբ Հայաստան վերադարձող քաղաքացիները «Զվարթնոց» օդանավակայանից անմիջապես տեղափոխվել են ինքնամեկուսացման վայրեր: Ղազախստանում ՀՀ դեսպանությունը…
Հունիսի 6-ին Դոմոդեդովո օդանավակայանից նախատեսված է Մոսկվա-Երևան չվերթը
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունից հայտնում է, որ հունիսի 6-ին «Դոմոդեդովո» օդանավակայանից նախատեսված «Ռեդ Վինգս» ընկերության Մոսկվա-Երևան չարտերային թռիչքը տեղի կունենա ժամը՝ 18։00-ին։ «Հերթերից խուսափելու նպատակով ցուցակագրված քաղաքացիները, ում հետ հաստատվել է հեռախոսակապ և ովքեր վերհաստատել են մեկնելու իրենց պատրաստակամությունը, կարող են այս չվերթի տոմսերը ձեռք բերել «Դոմոդեդովո» օդանավակայանի N 94 տոմսարկղից հունիսի 4-ին (ժամը՝ 19։00-ից 22։00-ն),…
Հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Ռոստով-Երևան չվերթը: «Երևանից մեկնում ժամը 08:30, ժամանում դեպի Երևան 12:30): Ս․ թ․ հունիսի 4-ին կիրականացվի Երևան-Վորոնեժ-Երևան չվերթը Aircompany Armenia ընկերության կողմից (Երևանից մեկնում ժամը 14:00, ժամանում դեպի Երևան 19:20): Պարետի ցուցումով ՀՀ Էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես…
Մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ Մոսկվա-Երևան չվերթները
Քաղաքացիական ավիացիայի կոմիտեն հայտնում է, որ ս. թ. մայիսի 31-ին կիրականացվի Մինսկ-Երևան-Մինսկ չվերթը Բելավիա ավիաընկերության կողմից (ժամանում դեպի Երևան 02:45, Երևանից մեկնում ժամը 03:35): Ս․ թ․ մայիսի 31-ին կիրականացվի Մոսկվա-Երևան չվերթը Red Wings ավիաընկերության կողմից (ժամանում 21:45): Պարետի ցուցումով ՀՀ էկոնոմիկայի նախարարության Զբոսաշրջության կոմիտեն կուղեկցի ժամանած ուղևորներին դեպի ինքնամեկուսացման վայրեր, այսինքն՝ ուղևորների կողմից նախապես տրված…
Մայիսի 29-ին կազմակերպվել է Դելի-Երևան հատուկ չվերթ
ՀՀ ԱԳՆ-ն Facebook-ի էջում գարռում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ աշխարհում նոր տիպի կորոնավիրուսի լայնածավալ տարածման կանխարգելման գործում օտարերկրյա պետություններում գտնվող ՀՀ քաղաքացիներին օգնություն ցուցաբերելու և հայրենիք վերադարձնելու ուղղությամբ իրականացվող գործողությունների շրջանակներում՝ ՀՀ ԱԳՆ, Հայաստանում Հնդկաստանի դեսպանության և Հնդկաստանում ՀՀ դեսպանության հետ համագործակցության արդյունքում, մայիսի 29-ին Հնդկաստանի կառավարության կողմից կոմերցիոն հիմունքներով կազմակերպվել է Դելի-Երևան…
Հունիսի 2-ին կիրականացվի Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ
«Արմենիա» ավիաընկերության փոխտնօրեն Գևորգ Խաչատրյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ «Հարգելի քաղաքացիներ, Հայտնում ենք, որ ս.թ. հունիսի 2-ին «Արմենիա» ավիաընկերությունը նախատեսում է իրականացնել հատուկ չվերթ Երևան-Լիոն-Երևան ուղղությամբ։ Երևան-Լիոն չվերթից կարող են օգտվել Ֆրանսիայի Հանրապետության քաղաքացիություն ունեցող և Ֆրանսիայում…
Առաջիկա օրերին նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթ
Սիրիայում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ առաջիկա 7-10 օրվա ընթացքում նախատեսվում է Դամասկոս-Երևան չվերթը։ «Հայաստան ճամփորդել ցանկացող ՀՀ քաղաքացիները պետք է նախապես գրանցվեն Սիրիայում ՀՀ դեսպանությունում։ Գրանցված քաղաքացիները լրացուցիչ կտեղեկացվեն թռիչքի օրվա և ժամի մասին։ Գրանցվելու և հավելյալ տեղեկատվություն ստանալու համար խնդրում ենք զանգահարել` +963 954 666 699»,-ասվում է հաղորդագրության մեջ։ https://www.facebook.com/armenianembassysyr/posts/3956488167727059
Արմենիա ավիաընկերությունը մայիսի 23-ին կիրականացնի Երևան-Վորոնեժ-Երևան չարտերային թռիչք
«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Ավիաընկերությունը հայտնում է, որ մայիսի 23-ին Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ հատուկ չվերթ կիրականացնի: «Հարգելի ուղևորնե՜ր, Մայիսի 23-ին «Արմենիա» ավիաընկերությունը կիրականացնի հատուկ չվերթ Երևան-Վորոնեժ-Երևան ուղղությամբ։ Երևան-Վորոնեժ չվերթին կարող են մասնակցել ՌԴ քաղաքացիները, ՌԴ-ում կեցության իրավունք ունեցող քաղաքացիները, ինչպես նաև այն ՀՀ քաղաքացիները, ում մերձավոր ազգականները(կին, ամուսին, երեխաներ) հանդիսանում են ՌԴ քաղաքացի…
Այսօր Մոսկվայից Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ մայիսի 17-ին Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ «Այս չվերթով Հայաստան է վերադառնում 229 քաղաքացի։ Նշենք, որ դեպի Երևան հաջորդ չարտերային չվերթները կիրականացվեն Սոչիից (մայիսի 19-ին), Կրասնոդարից (մայիսի 23-ին), Մոսկվայից (մայիսի 25-ին), Սանկտ Պետերբուրգից…
Մոսկվայից Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում տեսանյութ է հրապարակել և կից գրառում կատարել։ Գրառման մեջ նշվում է, որ Մոսկվայի «Դոմոդեդովո» օդանավակայանից «Ռեդ վինգս» ընկերության օդանավն ուղղություն վերցրեց դեպի Երևան։ «Նշյալ չվերթով Հայաստան է վերադառնում 232 քաղաքացի։ Այս մասին տեղեկացնում է ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը։ Մայիսի 14-ին իրականացված հատուկ չվերթով Հայաստան է տեղափոխվել արտերկրում կրթություն ստացող և դասընթացների…
Հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ
ՌԴ-ում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել և հրավիրել քաղաքացիների ուշադրությունը․ «Հերթական անգամ խնդրում ենք մեր հայրենակիցներին առաջնորդվել միայն պաշտոնական աղբյուրներից տրվող տեղեկատվությամբ։ Ի պատասխան այս օրերին հնչող բազմաթիվ հարցադրումների՝ կրկին նշենք, որ հերթական չարտերային չվերթի հնարավոր ժամկետների մասին տեղեկատվությունը դեռևս հստակեցված չէ։ Դեսպանությունը համապատասխան տեղեկատվություն ստանալուն պես կհայտնի լրացուցիչ»,- ասված է գրառման մեջ։…











