չեղարկում
Արմենիա ավիաընկերությունը մինչև հունիսի 13-ը չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները
«Արմենիա» ավիաընկերությունը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել։ Ընկերությունը հայտնել է, որ մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները։ «Հարգելի ուղևորներ, Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) հետևանքով իրադարձությունների զարգացմամբ պայմանավորված՝ «Արմենիա» ավիաընկերությունը, մինչև հունիսի 13-ը ներառյալ, չեղարկում է բոլոր կանոնավոր չվերթները՝ Երևան-Լիոն-Երևան, Երևան-Թել Ավիվ-Երևան, Երևան-Վորոնեժ-Երևան, Երևան-Միներալնիյե Վոդի-Երևան ուղղություններով: Երևան-Մոսկվա-Երևան և Երևան-Թբիլիսի-Երևան բոլոր կանոնավոր չվերթերը չեղարկվում…
Վրաստանը մայիսի 22-ին չեղարկելու է արտակարգ դրությունը
Վրաստանի վարչապետ Գեորգի Գախարիան լրագրողների հետ զրույցում հայտնել է, որ Վրաստանում մայիսի 22-ից չեղարկվում է արտակարգ դրությունը: Վարչապետը նշել է, որ երկրում երկարաձգվելու են որոշակի սահմանափակումները, որոնք ուղղված են կորոնավիրուսի տարածման կանխմանը: «Մենք պետք է հասկանանք, որ մեր հաջողության գինը զրոյի կհասնի այն դեպքում, եթե բոլոր սահմանափակումները արագ հանելու մեր չկշռադատված քայլով երկրին, յուրաքանչյուր քաղաքացու…
Վոլեյբոլի 2020 թվականի Ազգերի լիգան չեղարկվեց
Չեղարկվել է այս մրցաշրջանի վոլեյբոլի Ազգերի Լիգան։ Այս մասին տեղեկացրել են Վոլեյբոլի միջազգային ֆեդերացիայից (FIVB)։ Որպես պատճառ նշվում է կորոնավիրուսի համաճարակը։ Սկզբում նախատեսված էր, որ մրցումները պետք է սկսվեին մայիսին, այնուհետև դրանք հետաձգվեցին մինչև տարեվերջ, իսկ այժմ չեղարկվեցին։ FIVB-ի նախագահ Արի Գրասան նշել է, որ այժմ նրանք կկենտրոնան 2021 թվականի խաղարկության վրա։
Հետաձգվել են բադմինթոնի մեծ մրցանակի խաղարկության 3 փուլերը
Բադմինթոնի միջազգային ֆեդերացիան հայտնել է, որ մեծ մրցանակի խաղարկության 3 փուլերը հետաձգվում են։ Դրանք պետք է կայանային Ավստրալիայում, Թաիլանդում և Ինդոնեզիայում։ Հիշեցնենք, որ կորոնավիրուսի տարածման հետևանքով արդեն իսկ բազմաթիվ սպորտային մրցաշարեր հետաձվել ու չեղարկվել են։
Չեղարկվեց Ֆորմուլա 1-ի Ֆրանսիայի Գրան Պրին
Հայտնի դարձավ, որ հետաձգվել է նաև «Ֆորմուլա 1»-ի Ֆրանսիայի Գրան Պրին։ Մրցաշարի մամուլի ծառայությունը տեղեկացնում է, որ այն պլանավորված էր հունվարի 26-ից 28-ը, սակայն կորոնավիրուսի համաճարակի հետևանքով չեղարկվել է։ Ավելի վաղ չեղարկվել էին նաև մրցաձևի մի շարք այլ Գրան Պրիներ։
Չեղարկվել է թեթև աթլետիկայի Եվրոպայի առաջնությունը
Թեթև աթլետիկայի եվրոպական ֆեդերացիան չեղարկել է Եվրոպայի առաջնությունը։ Պատճառը կորոնավիրուսի համաճարակն է։ Այս մասին հայտնում է կառույցի պաշտոնական կայքից։ Մրցաշարը պետք է անցկացվեր Փարիզում՝ օգոստոսի 26-ից 30-ը։ Նշվում է, որ կազմկոմիտեի արտահերթ նիստում մրցումների անցկացման նոր ամսաթվերը չի հաջողվել որոշել։
Հարկերի չեղարկման, կասեցման, ներման հարց չի քննարկվում․ Անանյան
Այսօր՝ մամուլի ասուլիսի ընթացքում, ՀՀ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանը խոսել է հարկերի չեղարկման, կասեցման, ներման ու հարկային արձակուրդի հնարավորության մասին։ «Հարկային արտոնություններ, որոնք ենթադրում են հարկերի չեղարկում, կասեցում կամ ներում, չեն քննարկվում այսօր: Կարող են քննարկվել հարկային արձակուրդներ տրամադրելու միջոցառումներ», – նշել է Անանյանը։ Նա նաև հավելել է, որ ոչինչ բացառված չէ։
Իտալիայում գտնվող ՀՀ քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից
Իտալիայում ՀՀ դեսպանությունը Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանությունը հայտնում է, որ Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիները կարող են օգտվել Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ «Հայաստան վերադառնալու ցանկություն ունեցող քաղաքացիներին տեղեկացնում ենք, որ հնարավորություն կա օգտվելու Հռոմ-Մինսկ-Երևան չվերթից։ Ըստ «Բելավիա» ընկերության պաշտոնական կայքի, այս պահի դրությամբ առկա են ապրիլի 24-ի և դրանից հետո ընկած ժամանակահատվածի համար նախատեսված թռիչքների…
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունը հրապարակել է թռիչքին սպասող քաղաքացիների ցուցակը
ՌԴ–ում ՀՀ դեսպանատունն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ Դեսպանատունը քաղաքացիների խնդրանքով հրապարակել է «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։ «Ի հավելումն հրապարակված նախորդ ցուցացկի՝ ներկայացնում ենք «Դոմոդեդովո» օդանավակայանում գտնվող և դեսպանության կողմից հյուրանոցներ տեղափոխված, դեպի Հայաստան հնարավոր առաջիկա թռիչքին սպասող քաղաքացիների համալրված ցուցակը։…
Չեղարկվել են շախմատային գերհզոր մրցաշարեր
«Մրցաշրջան 2020» –ի ընթացքում, «Grand Chess Tour»- ի շրջանակներում, նախատեսված էր անցկացնել հինգ մրցաշար ՝ աշխարհի 10 լավագույն շախմատիստների մասնակցությամբ: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով բոլոր մրցաշարերը չեղարկվել են։ Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։
Օլիմպիական խաղերի չեղարկումը արդարացի չէր լինի․ Բախ
Միջազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Թոմաս Բախը խոսել է Տոկիոյի օլիմպիական խաղերի անցկացման մասին։ «Օլիմպիական խաղերի չեղարկումը կկործանի 11 հազար մարզիկի երազանք: Նման որոշում ընդունելը արդարացի չէր լինի: Խաղերի կազմակերպումը հսկայական ջանքեր, միջոցներ և ներդրում է պահանջում», – Südwestrundfunk ռադիոյի հաղորդմամբ՝ ասել է Բախը։
Հայաստանի հավաքականի ընկերական հանդիպումները չեն կայանա
Հաշվի առնելով կորոնավիրուսի տարածումը աշխարհի բազմաթիվ երկրներում և անվտանգության նկատառումներից ելնելով՝ մարտի 26-ին նախատեսված Ուզբեկստան-Հայաստան և մարտի 30-ին նախատեսված Ղազախստան-Հայաստան ընկերական հանդիպումները չեն կայանա: Վաղը՝ մարտի 17-ին, ՈՒԵՖԱ-ի կողմից կլինի հայտարարություն իր հովանու ներքո անցկացվող բոլոր մրցաշարերի վերաբերյալ: Ամենայն հավանականությամբ, կհետաձգվեն նաև Եվրոպայի մինչև 21 տարեկանների առաջնության որակավորման փուլի՝ մարտին կայանալիք հանդիպումները: Այս մասին տեղեկացնում…
Չեղարկվել է գեղասահքի աշխարհի առաջնությունը
Կանադայի Մոնրեալ քաղաքում նախատեսված էր մարտի 16 – 22-ը անցկացնել գեղասահքի աշխարհի առաջնությունը: Բայց մարզաձևի միջազգային ֆեդերացիան կորոնավիրուսի պատճառով չեղարկել է: Հայաստանի մարզական դրոշի պատիվը պետք է պաշտպանեին մենասահորդներ Անաստասիա Գալուստյանը, Սլավիկ Հայրապետյանը և Թինա Կարապետյան – Սիմոն Սենեկալ պարային զույգը: Ավելորրդ չէ նշել, որ մինչ այս, համանուն մրցումների պատմությունում, չեղարկվելու կամ մրցավայրը տեղափոխելու ևս…
Ryanair-ը կրճատում է թռիչքները․ պատճառը կորոնավիրուսն է
Ryanair բյուջետային ավիաընկերությունը մարտի 2-ին ուղևորներին տեղեկացրել է, որ կորոնավիրուսով պայմանավորված կրճատում է իր թռիչքները: Թռիչքներից հիմնականում կրճատվում են դեպի Իտալիա ուղևորվող և Իտալիայից մեկնողները: Ընկերությունը հաղորդում է, որ նախնական սահմանափակումը կտևի երեք շաբաթ՝ մարտի 17-ից մինչև ապրիլի 8-ը: Կորոնավիրուսով պայմանավորված՝ ավիաընկերությունը վերջին շաբաթվա ընթացքում նկատում է մարտի վերջի և ապրիլի սկզբի համար տոմսերի ամրագրման…
Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը չեղարկվել է․ ՔՊ
«Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը հայտարարություն է տարածել, որում ասվում է․ «Հարգելի՛ հայրենակիցներ, «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչությունը որոշում կայացրեց չեղարկել Մարտի 1-ի զոհերի հիշատակին նվիրված երթը՝ կապված Հայաստանում գրանցված կորոնավիրուսով հիվանդացության առաջին դեպքի հետ։ Ստեղծված իրավիճակում առաջնային է Առողջապահության նախարարության հորդորներին հետևելը և կանխարգելիչ բոլոր միջոցառումների ձեռնարկումը։ Կոչ ենք անում պահպանել հանգստություն և վստահել միայն պաշտոնական…















