չեմպիոն

  • Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

    Սամվել Գասպարյանը՝ ծանրամարտի Եվրոպայի չեմպիոն, Արսեն Մարտիրոսյանը՝ Եվրոպայի փոխչեմպիոն

    Մոսկվայում շարունակվում է ծանրամարտի Եվրոպայի առաջնությունը: 102 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոն դարձավ Սամվել Գասպարյանը, իսկ փոխչեմպիոն՝ Արսեն Մարտիրոսյանը: Երրորդը ադրբեջանցի Դադաշբայլին էր:

  • ԵԱ․ այսօր հարթակ է դուրս գալու Սիմոն Մարտիրոսյանը

    ԵԱ․ այսօր հարթակ է դուրս գալու Սիմոն Մարտիրոսյանը

    Ռուսաստանի մայրաքաղաք Մոսկվայում շարունակվող Եվրոպայի առաջնությունում Հայաստանն այսօր նույնպես ներկայացվածություն ունի։ Այսօր հարթակ է դուրս գալու Եվրոպայի ու աշխարհի կրկնակի չեմպիոն, Օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Սիմոն Մարտիրոսյանը։ Նրանից բացի հարթակ են դուրս գալու նաև Սիմոնի եղբայր Արսեն Մարտիրոսյանը և Սամվել Գասպարյանը։ Կանանց մրցապայքարում այսօր նույնպես մասնակից ունենք․ 87 կիլոգրամ քաշային կարգում հարթակ դուրս կգա Տաթև…

  • Մահացել է ԽՍՀՄ չեմպիոն, ըմբիշ Նազար Ալբարյանը

    Մահացել է ԽՍՀՄ չեմպիոն, ըմբիշ Նազար Ալբարյանը

    77 տարեկան հասակում կյանքից հեռացել է Օլիմպիական խաղերին (1968) մասնակցած առաջին հայ ազատ ոճային ըմբիշ, ԽՍՀՄ միջազգային կարգի սպորտի վարպետ, ԽՍՀՄ չեմպիոն, Հայաստանի՝ ազատ ոճի հիմնադիրներից մեկը՝ Նազար Ալբարյան: Այդ մասին տեղեկացնում է ըմբշամարտի Հայաստանի ֆեդերացիան: Ալբարյանի հոգեհանգիստը կկայանա մարտի 31-ին, հայրենի Փարպի գյուղի (Արագածոտնի մարզ) գյուղապետարանում ժամը 17:00-20:00-ն: Հուղարկավորությունը նույն վայրից, հաջորդ օրը:

  • Մեր ըմբիշ հայրենակից՝ Բուլղարիայի պատանիների չեմպիոն

    Մեր ըմբիշ հայրենակից՝ Բուլղարիայի պատանիների չեմպիոն

    Հայաստանի ըմբշամարտի ֆեդերացիայի Facebook-ի էջում գրված է․ «Պատանի ըմբիշ, մեր հայրենակից Աշոտ Պողոսյանը (65կգ) դարձել է Բուլղարիայի պատանիների չեմպիոն»: https://www.facebook.com/wrestlingArm/posts/3192659554167725

  • Աբրահամն այցելել է իր առաջին մարզադպրոցը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Աբրահամն այցելել է իր առաջին մարզադպրոցը (ԼՈւՍԱՆԿԱՐ)

    Սուպերմիջին քաշային կարգում WBO վարկածով նախկին աշխարհի չեմպիոն Արթուր Աբրահամը Հայաստանում է։ Նա այցելել է Երևանում գտնվող բռնցքամարտի իր առաջին մարզադպրոցը։ Վերջինս անվանակոչված է Վլադիմիր Ենգիբարյանի անունով։ Այս մասին տեղեկանում ենք Աբրահամի տեղադրած լուսանկարից ու գրառումից՝ Facebook-ի իր էջում։ https://www.facebook.com/arthurabraham/photos/a.188119277918715/3894193780644561/?type=3

  • Խոսե Խունիոր Խուլիո Բուենոնին կարիերան կշարունակի Արարատ-Արմենիայում

    Խոսե Խունիոր Խուլիո Բուենոնին կարիերան կշարունակի Արարատ-Արմենիայում

    Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիան» հայտնում է, որ 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոնին կարիերան կշարունակի Հայաստանի չեմպիոն «Արարատ-Արմենիայում»: «Ուրախ ենք տեղեկացնել, որ ակումբին է միացել 24-ամյա պաշտպան Խոսե Խունիոր Խուլիո Բուենոն: Խոսեն նախկինում հանդես է եկել արգենտինական «Դեֆենսորես» և «Խիմնասիայ» ակումբներում։ Մինչ «Արարատ-Արմենիա» տեղափոխվելը հանդիսացել է կոլումբական «Օնսե Կալդեսի» ֆուտբոլիստ: Բարի գալուստ, Բուենո!»,-ասված է ակումբի հայտարարության մեջ:…

  • Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ

    Արման Ծառուկյանը կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ

    Խառը մենամարտերի ռուսաստանցի մարտիկ Արման Ծառուկյանը հունվարի 24-ին Աբու Դաբիում անցկացվելիք UFC 257 մրցաշարում կմենամարտի ամերիկացի Մեթ Ֆրևոլայի հետ: Հայտնենք, որ Ֆրևոլայի մրցակիցը պետք է լիներ Մարոկկոյի ներկայացուցիչ Օտման Այզատարը, սակայն նա հրաժարվել է մասնակցությունից, իսկ Արման Ծառուկյանը պետք է մենամարտեր Գերմանիան ներկայացնող Նասրատ Հակպարաստի հետ, սակայն այդ մենամարտը չեղարկվել էր։ Հակպարաստը չէր ներկայացել պաշտոնական կշռմանը։…

  • 2021-ի մեծ նպատակը՝ օլիմպիական չեմպիոն դառնալն է․ Արսեն Հարությունյան

    2021-ի մեծ նպատակը՝ օլիմպիական չեմպիոն դառնալն է․ Արսեն Հարությունյան

    «Ոչ միայն ինձ, այլև ողջ սպորտային աշխարհի համար շատ բարդ տարի էր»,- ArmSport-ի հետ սպորտային տարին ամփոփելով՝ ասել է ըմբշամարտի Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Նա նաև ասել է, որ հոգեբանորեն մրցաշարերին պատրաստվելը շատ դժվար է եղել: «Համավարակի պատճառով չեղարկվեցին հավաքները, և մարզիկների համար դժվար էր մոտիվացվել ինչ-որ բանով։ Հետո, պատերազմական վիճակը տեսնելով, չէինք կարողանում մարզվել:…

  • Մահացել է Գարի Կասպարովի մայրը

    Մահացել է Գարի Կասպարովի մայրը

    Շախմատի աշխարհի 13-րդ չեմպիոն Գարի Կասպարովը Twitter-ի իր էջում հայտնել է, որ կյանքին հրաժեշտ է տվել մայրը՝ Կլարա Շահենի Կասպարովան։ «Ինձ համար օրինակ, իմ մեծագույն չեմպիոն, իմ խոհեմ խորհրդատու ու ամենաուժեղ մարդ, որին երբևէ ճանաչել եմ: Սիրում եմ քեզ, մայրիկ», – գրել է Կասպարովը։ With great sorrow I share the news of the passing of…

  • Եվրոպայի չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

    Եվրոպայի չեմպիոնը մեկնարկեց հաղթանակով. Ըմբշամարտի աշխարհի գավաթ

    Սերբիայում ընթացող ազատ ոճի ըմբշամարտի աշխարհի գավաթի խաղարկությունում գերազանց մեկնարկեց 57 կգ քաշային, Եվրոպայի չեմպիոն Արսեն Հարությունյանը: Հայ ըմբիշը մրցապայքարը սկսեց 1/8 եզրափակչից և 7-0 հաշվով հաղթեց ռումինացի Ռազվան Մարիան Կովաչին: Հաջորդ՝ 1/4 եզրափակչում Արսենը կմրցի ուկրաինացի Անդրեյ Յացենկոյի հետ:

  • Զելարայանի Կոլամբուսը հաղթեց ու հռչակվեց MLS-ի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Զելարայանի Կոլամբուսը հաղթեց ու հռչակվեց MLS-ի չեմպիոն (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Կայացել է MLS-ի եզրափակիչ՝ «Կոլամբուս» – «Սիեթլ» հանդիպումը, որն ավարտվել է «Կոլամբուսի» խոշոր՝ 3-0 հաշվով հաղթանակով։ Հանդիպմանը մանսակցել է նաև «Կոլամբուսի» հայազգի ֆուտբոլիստ Լուկաս Զելարայանը, ով նաև դուբլի հեղինակ է դարձել։ Running a lap around the stadium celebrating. 👏 #MLSCup pic.twitter.com/y66TK8hpk7 — Major League Soccer (@MLS) December 13, 2020

  • Մենք ինչ-որ ներկայացման մեջ ընկանք, որի ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին․ Միհրան Հարությունյան

    Մենք ինչ-որ ներկայացման մեջ ընկանք, որի ռեժիսորները դիմակավոր մարդիկ էին․ Միհրան Հարությունյան

    Հունահռոմեական ըմբշամարտի օլիմպիական փոխչեմպիոն, MMA-ի մարտիկ Միհրան Հարությունյանը Instagram-ի իր էջում գրառում է կատարել և կից լուսանկար հրապարակել։ «Եղբայրներ, ցավոք, պետք է խոստովանեմ, որ ամեն ինչ չէ, որ մեր ուժերի սահմանում է: Մենք այստեղ էինք եկել՝ թողնելով մեր ընտանիքները, հարազատներին ու ընկերներին: Այնքան մարդ է զոհվել, այնքան շատ երիտասարդներ կան, որոնք դեռ շատ բան ունեին…

  • Սուգ կապելու փոխարեն ավտոմատ վերցրեք, մենք Շուշիում կռվում ենք. Միհրան Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սուգ կապելու փոխարեն ավտոմատ վերցրեք, մենք Շուշիում կռվում ենք. Միհրան Հարությունյան (ՏԵՍԱՆՅՈւԹ)

    Սուգ կապելու փոխարեն ավտոմատ վերցրեք, մենք Շուշիում կռվում ենք. Միհրան Հարությունյան https://www.facebook.com/UrishFootball/videos/854004298676056 Տեսանյութը տարածել է Facebook-ի Ուրիշ Ֆուտբոլ – Urish Football էջը։

  • Խավի Մարտինեսը հեռացել է Բավարիայից

    Խավի Մարտինեսը հեռացել է Բավարիայից

    «Բավարիայի» կիսապաշտպան Խավի Մարտինեսը հեռացել է թիմից: Մարտինեսը հանդես էր գալիս «Բավարիայում» 2012 թվականից։ Նա 8 անգամ դարձել է Գերմանիայի չեմպիոն, 5 անգամ նվաճել է երկրի գավաթը։ Այս մասին տեղեկացնում է Bild-ի լրագրող Քրիստիան Ֆալկը։

  • Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է

    Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել է

    Խառը մենամարտերի 2 քաշային կարգերում UFC-ի նախկին չեմպիոն Քոնոր Մաքգրեգորը ձերբակալվել: Հայտնի է, որ ձերբակալության պատճառ է դարձել սեռական բռնության փորձը և անպարկեշտ վարքը: Միջադեպը տեղի է ունեցել Ֆրանսիայի Կորսիկա կղզում։ Հարցաքննելուց հետո ոստիկանությունը բաց է թողել իռլանդացուն, որը չի ընդունում մեղադրանքները։ Այս մասին տեղեկանում ենք Daily Mail-ից։