չեռնոգորիա
ՀՀ նախագահը շնորհավորել է Չեռնոգորիայի նախագահ Միլո Ջուկանովիչին Պետականության տոնի կապակցությամբ: Շնորհավորական ուղերձում նախագահը մասնավորապես նշել է. «Շնորհավորում եմ Ձեզ և Չեռնոգորիայի բարեկամ ժողովրդին Պետականության օրվա կապակցությամբ։ Հայաստանը կարևորում է Չեռնոգորիայի հետ ընդհանուր արժեքների վրա հիմնված փոխշահավետ գործակցության և բարեկամական կապերի խորացումն ու ամրապնդումը: Առանձնահատուկ ջերմությամբ և սիրով եմ հիշում վերջերս Հայաստան կատարած Ձեր պաշտոնական…
Հայաստանի ազգային հավաքականը երեկ հաղթանակ տոնեց Չեռնոգորիայի ընտրանու նկատմամբ՝ 1-0 հաշվով։ Հանդիպման միակ գոլի հեղինակ հավաքականի երիտասարդ ու տաղանդավոր ֆուտբոլիստ Վահան Բիչախչյանը։ Վերջինիս գոլին արձագանքել է մեր հավաքականի նախկին ֆուտբոլիստ Մարկոս Պիզելին՝ Instagrami-ի իր պատմություններ բաժնում տեղադրելով կադր, որտեղ Վահանը տոնում է իր գոլը։ Դրան կից Պիզելին գրել է․ «Ապրես, Վահան»։
Այսօր՝ մարտի 24-ին, Երևանում մեր ընտրանին ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հավաքականի հետ։ Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան Facebook-ի էջում հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի վերջնական հայտացուցակը՝ այսօրվա հանդիպման համար։ Նշենք, որ խաղը կմեկնարկի Երևանի ժամանակով 20:00-ին։
Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիան տեղեկություններ է տրամադրել նախախաղային մամուլի ասուլիսների ու մարզումների վերաբերյալ՝ Չեռնոգորիայի հետ հանդիպման մասով։ FIDE-ն Կարյակինին որակազրկեց կես տարով․ նա հրապարակային աջակցել է ՌԴ-ի Ուկրաինա ներխուժմանը Հայաստանի ազգային հավաքականը սկսեց մարզական հավաքը «Մարտի 24-ին՝ Երևանում, Հայաստանի ազգային հավաքականը ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի ընտրանու հետ։ Հայաստանի ազգային հավաքականի գլխավոր մարզիչ Խոակին Կապառոսի և պաշտպան…
Հայաստանի ազգային հավաքականը ևս մեկ կորուստ ունի՝ առաջիկա խաղերի համար։ Սարգիս Ադամյանը «Բրյուգեի» կազմում վերջին խաղում ստացած վնասվածքի պատճառով չի միանա հավաքականին։ Այս մասին տեղեկանում ենք Հայաստանի ֆուտբոլի ֆեդերացիայի Facebook-յան գրառումից։ Նշվում է, որ Ադամյանի փոխարեն հավաքական է հրավիրվել «Ուրարտուի» ֆուտբոլիստ Արթուր Միրանյանը։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպում կանցկացնի Չեռնոգորիայի հետ,…
Հայաստանի ազգային հավաքականը սկսել է մարզական հավաքը։ Այս մասին տեղեկանում ենք ՀՖՖ պաշտոնական կայքից։ Հիշեցնենք, որ մարտի 24-ին մեր ընտրանին Երևանում ընկերական հանդիպումում ուժերը կչափի Չեռնոգորիայի հետ, իսկ մարտի 29-ին Օսլոյում՝ Նորվեգիայի հետ։ Նշվում է, որ արդեն իսկ հավաքականին են միացել 18 ֆուտբոլիստներ։ ՀՖՖ-ից տեղեկացնում են, որ վնասվածքի պատճառով հավաքական չի ժամանել Լուկաս Սելարայանը։ Մեր…
Բռնցքամարտի Հայաստանի երիտասարդական հավաքականը մեկնել է Չեռնոգորիայի Բուդվա քաղաք։ Հոկտեմբերի 13-24-ը կայանալու է երիտասարդների Եվրոպայի առաջնությունը: Այս մասին հայտնել են ֆեդերացիայից։ «Հայաստանի ընտրանին մրցավայր է մեկնել մեծաքանակ թիմով` 15 մարզիկով: Բռնցքամարտի աշխարհի կանանց առաջնությունը կանցկացվի Ստամբուլում Երիտասարդ բռնցքամարտիկները պատրաստվում են ԵԱ-ին 48 կգ Թովմասյան Թումաս /ԼՈՌԻ/ 51 կգ Սահակյան Հենրիկ /ԵՕՀՊՄՔ/ 54 կգ Ռուբենյան Սուրեն…
ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանը մայիսի 25-ին ընդունել է Հայաստանի Հանրապետությունում Չեռնոգորիայի նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Դրագիցա Պոնորացին։ Հանդիպմանը ներկա էր նաև ՀՀ էկոնոմիկայի նախարարության զբոսաշրջության կոմիտեի նախագահի պարտականությունները կատարող Ալֆրեդ Քոչարյանը։ Շնորհավորելով Դրագիցա Պոնորացին դիվանագիտական առաքելությունը ստանձնելու կապակցությամբ` Վահան Քերոբյանը նորանշանակ դեսպանին մաղթել է հաջող ու բեղմնավոր աշխատանք և պատրաստակամություն հայտնել ծավալել…
Հայաստանի Բարձրագույն խմբում հանդես եկող «Ալաշկերտ» ակումբի Facebook-ի էջում գրված է․ «Ուրախ ենք տեղեկացնել, որ «Ալաշկերտը» պայմանագիր է ստորագրել Չեռնոգորիայի ազգային հավաքականի դարպասապահ Անդրիյա Դրագոևիչի հետ: 28-ամյա դարպասապահը միացել էր «Ալաշկերտին» 2018-ի փետրվարին, ինչից հետո վարձավճարով տեղափոխվել էր «Արարատ»: Նախորդ երկու տարիներին «Փյունիկում» հաջողությամբ խաղացած Դրագոևիչը նախկինում հանդես է եկել Սերբիան, Մոնտենեգրոն, Բոսնիան, Ալբանիան և…
Live Italy-ի հաղորդմամբ՝ Իտալիայի իշխանությունների որոշմամբ՝ երկրիը երկարաձգել է 16 երկրների համար մուտքի արգելքը: Որոշման պատճառ է դարձել այն, որ երկրում կորոնավիրուսով վարակման նոր դեպքերի մեծ մասը՝ 30-40 տոկոս, կապված է արտասահմանցիների կամ արտասահմանցիների հետ շփում ունեցածների հետ: Հայաստանի համար ևս երկարաձգվել է մուտքի արգելքը: Մյուս երկրներն են՝ Բանգլադեշը, Բահրեյնը, Բրազիլիան, Բոսնիա և Հերցեհովինան, Չիլին, Քուվեյթը, Հյուսիսային…
Schengenvisainfo.com կայքը հայտնում է, որ Շվեյցարիան միացել է ԵՄ այն երկրներին, որոնք Վրաստանի համար բացում են սահմանները: Հուլիսի 20-ից Վրաստանի քաղաքացիները Շվեյցարիա կարող են մեկնել։ Երկրի իշխանությունները առայժմ սահմանը չեն բացում Սերբիայի, Չեռնոգորիայի և Չինաստանի քաղաքացիների համար: Նշենք, որ մինչ այս Եվրամիությունը Վրաստանն ընդգրկել էր ԵՄ-ի ոչ անդամ 15 անվտանգ երկրների շարքում, որոնց համար հուլիսի 1-ից բացում…
Եվրամիությունը կառավարությունները հաստատել են 14 երկրներից կազմված ցուցակը, որոնց քաղաքացիների համար բաց են ԵՄ սահմանները: Հուլիսի 1-ից երկրների քաղաքացիների ուղևորությունների համար սահմանափակումները հանվելու են։ Այդ երկրների թվում են՝ Ալժիրը, Ավստրալիան, Կանադան, Վրաստանը, Ճապոնիան, Չեռնոգորիան, Մարոկկան, Նոր Զելանդիան, Ռուանդան, Սերբիան, Հարավային Կորեան, Թաիլանդը, Թունիսը, Ուրուգվայը, Չինաստանը՝ փոխադարձության սկզբունքով։ Փոխադարձությունը պետք է մշտական բնույթ կրի: Այն երկրներում, որտեղ…
Համաճարակի պատճառով տևական ժամանակ արգելափակված երկրները սկսում են վերաբացել իրենց սահմանները։ Այդ պետությունների կառավարությունները գնահատելով իրենց երկրներում տիրող կորոնավիրուսյան իրավիճակն ու հնարավորությունները, իրականացնում են քայլեր, որոնք կնպաստի զբոսաշրջիկների մուտքն իրենց երկիր։ Ամբողջ Եվրոպայում սահմանային իրավիճակը գտնվում է անկանոն իրավիճակում, յուրաքանչյուր երկիր պարտադրում է իր օրենքներն ու սահմանների վերաբացման ժամանակացույցը: Հաշվի առնելով այս ամենը, euronews-ը կազմել…
Չեռնոգորիայի խորհրդարանի ընդունած դավանանքի մասին օրենքի շուրջ տարաձայնությունները Սերբիայի խորհրդարանում ծեծկռտուքի են հասցրել։ Այս մասին հաղորդում է Euronews-ը: Սերբիայի ընդդիմադիր կուսակցության առաջնորդ Բոշկո Օբրադովիչը և կուսակցության անդամ Իվան Կոստիչը ամբիոն են բարձրացել պաստառներով, որոնց վրա գրված էր՝ «Վուչիչ և Միլո՝ երկվորյակ եղբայրներ» և «Սերբիա, ինչո՞ւ ես լռում»: Չեռնոգորիայում ձերբակալվել են խորհրդարանի ընդդիմադիր պատգամավորները Նրանք իշխող…
Չնայած Չեռնոգորիայում թափ առած բողոքի ակցիաներին՝ երկրի խորհրդարանը ձայների մեծամասնությամբ ընդունել է «Դավանանքի ու համոզմունքների և կրոնական համայնքների իրավական վիճակի մասին» օրենքը։ Օրենքն անցել է միաձայն։ Դեմ և ձեռնպահ ձայներ չեն եղել, քանի որ փաստաթուղթը քննարկվել է ոստիկանության կողմից ընդդիմության բոլոր պատգամավորների ձերկալումից հետո: Այսպիսով փաստաթուղթն ընդունվել է ձայների պարզ մեծամասնությամբ: Նշենք, որ օրենքը սահմանափակում…