ՉԺՀ

  • ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներից

    ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների Է հրավիրում բոլոր երկրներից

    ՉԺՀ-ի կառավարությունը ներդրողների է հրավիրում բոլոր երկրներից չինական շուկան յուրացնելու համար և աջակցելու է այն բանին, որպեսզի կապիտալի ներդրումը երկրի տնտեսության մեջ շահավետ լինի յուրաքանչյուրին: Այդ մասին հոկտեմբերի 17-ին հայտարարել է Չինաստանի զարգացման և բարեփոխումների պետական կոմիտեի փոխղեկավար Չժաո Չենսինը: «Այստեղ հավաքվել են բազմաթիվ օտարերկրյա լրագրողներ: Օգտվելով առիթից՝ ցանկանում եմ հույս հայտնել, որ դուք կհասկանաք…

  • Չինաստանում ժամանակակից ավիակիր են ջրարկել

    Չինաստանում ժամանակակից ավիակիր են ջրարկել

    Շանհայում տեղի Է ունեցել ՉԺՀ-ի ռազմածովային ուժերի ամենաժամանակակից, երրորդ ավիակրի ջրարկման արարողությունը: Այս մասին հաղորդել Է Associated Press-ը: Ավիակիրը, որն ստացել Է «Ֆուցզյան» անվանումը, լքել Է չոր նավաշինարանը և կառանվել մոտակա նավամատույցում: «Ֆուցզյանը» չինական առաջին ավիակիրն Է դարձել, որը սարքավորվել Է Էլեկտրամագնիսական կատապուլտով՝ տարբեր տեսակի ինքնաթիռների գործարկման համար: Նավի լրիվ ջրատարողությունը կազմում է 80 հազար…

  • Amnesty International-ում հայտնել են, որ 2021 թվականին աշխարհում գրեթե 580 մարդ է մահապատժի ենթարկվել

    Amnesty International-ում հայտնել են, որ 2021 թվականին աշխարհում գրեթե 580 մարդ է մահապատժի ենթարկվել

    Անցած տարի աշխարհում մահապատիժների թիվը 2020 թվականի համեմատությամբ 20 տոկոսով աճել Է դատավարությունների եւ դատավճիռներն ի կատար ածելու վերսկսման ֆոնին, որոնք դադարեցվել Էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: Այդ մասին ասված Է Amnesty International ոչ կառավարական կազմակերպության՝ մայիսի 24-ին հրապարակված զեկույցում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: Ինչպես նշված Է ամենամյա հետազոտությունում, ընդամենը 2021 թվականին 18 երկրներում մահապատժի Է ենթարկվել…

  • ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին

    ՀՀ էկոնոմիկայի նախարարը հանդիպել է ՀՀ-ում ՉԺՀ նորանշանակ դեսպանին

    ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը դեկտեմբերի 16-ին հանդիպում է ունեցել Հայաստանի Հանրապետությունում ՉԺՀ նորանշանակ արտակարգ և լիազոր դեսպան Յոն Ֆանի հետ: Հանդիպմանը մասնակցել են ՀՀ էկոնոմիկայի նախարարի տեղակալ Ավագ Ավանեսյանը, նախարարության արտաքին կապերի վարչության պետ Արմեն Այվազյանը, Հայաստանում ՉԺՀ դեսպանության առևտրատնտեսական հարցերով խորհրդական Ռույժուան Վանը, էկոնոմիկայի նախարարության և ՉԺՀ դեսպանության այլ աշխատակիցներ։ Դեսպան Յոն Ֆանը…

  • Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի գագաթնակետը

    Չինաստանը հաղթահարել է կորոնավիրուսի գագաթնակետը

    Չինաստանի առողջապահության կոմիտեն հայտնել է, որ երկիրը հաղթահարել է կորոնավիրուսի պիկը: «Ներկայումս, բացառությամբ Ուհանի, Հուբեյի նահանգի բոլոր քաղաքներում մեկ շաբաթվա ընթացքում վարակի նոր դեպքեր չեն գրանցվել: Հուբեյի նահանգից դուրս հայտնաբերվել է 7 նոր դեպք, որից 6-ը եկածներ են դրսից: Այս տվյալները վկայում են, որ, ընդհանուր առմամբ, երկրում համաճարակի այս ալիքի գագաթնակետն արդեն անցել է»,-ասել է…

  • ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

    ՉԺՀ Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացին ժամանել է Հայաստան

    Չինաստանի Ուհան քաղաքից Ղազախստան տեղափոխված ՀՀ քաղաքացի Սուսաննա Աղաջանյանը ժամանել է Հայաստան: «Արմենպրես»-ի հետ զրույցում այս մասին հայտնեցին ՀՀ արտաքին գործերի նախարարությունից: Փետրվարի 2-ին Սուսաննա Աղաջանյանն Ուհանից Ղազախստան էր տարհանվել իր ցանկությամբ:

  • Թրամփը ՉԺՀ նախագահին խոստացել է հանգիստ արձագանքել կորոնավիրուսի թեմային

    Թրամփը ՉԺՀ նախագահին խոստացել է հանգիստ արձագանքել կորոնավիրուսի թեմային

    ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հեռոսխոսազրույց է ունեցել ՉԺՀ-ի նախագահ Սի Ծինփինի հետ։ ԱՄՆ նախագահը խոստացել է, որ Վաշինգտոնը այսուհետև հանգիստ է արձագանքելու կորոնավիրուսի հետ կապված իրադրությանը: Այդ մասին ասված է հեռախոսազրույցի արդյունքների վերաբերյալ Չինաստանի ԱԳ նախարարության տարածած հայտարարության մեջ։ Թրամփը հավաստիացրել է, որ ԱՄՆ-ը հանգիստ է վերաբերելու և արձագանքելու կորոնավիրուսի բռնկմանը, պատրաստ է համագործակցել Չինաստանի…

  • Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա բանտարկության

    Ինտերպոլի նախկին ղեկավարը դատապարտվել է 13,5 տարվա բանտարկության

    ՉԺՀ-ի հյուսիսի Տյանցզին քաղաքի միջին ատյանի ժողովրդական դատարանը հունվարի 21-ին 13,5 տարվա ազատազրկման է դատապարտել Ինտերպոլի նախկին ղեկավար, հասարակական անվտանգության նախկին փոխնախարար Մեն Հունվեյին: Այս մասին հաղորդում է Չինաստանի կենտրոնական հեռուստատեսությունը։ Հեռուստատեսության տեղեկատվությամբ՝ ամբաստանյալը ցանկություն չի հայտնել գանգատարկելու վճիռը և վճռափոխության գանգատ չի տվել, նա նաև պետք է վճարի 2 միլիոն յուանի (ընթացիկ փոխարժեքով շուրջ…

  • Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

    Վարչապետը շնորհավորական ուղերձ է հղել ՉԺՀ կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ

    Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի կազմավորման 70-ամյա հոբելյանի կապակցությամբ: Ուղերձում ասված է. «Սրտանց շնորհավորում և բարեմաղթանքներ եմ հղում Ձեզ Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձի կապակցությամբ: Այս նշանավոր հոբելյանը խորհրդանշում է արդիական պետության և հասարակության կառուցման գործում հնագույն քաղաքակրթություն կրող չին ժողովրդի մեծ հաջողությունները: Մենք Հայաստանում…

  • Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման տարեդար­ձի առթիվ

    Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Սի Ծինփինին՝ ՉԺՀ կազմավորման տարեդար­ձի առթիվ

    Հանրապետութան նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ Չինաստանի Ժողովրդական Հան­րա­պե­տու­թյան կազմավորման 70-րդ տարեդար­ձի առթիվ: «Հայ-չինական պատմական հարաբերությունները սկիզբ են առնում Մետաքսի մեծ ճանապարհի ժամանակներից, երբ մեր ժողովուրդների միջև ձևավորվել են առևտրական և մշակութային սերտ կապեր: Հայաստանը մեծապես կարևորում է Չի­նաստա­նի հետ բարեկամական հար­աբերությունների և քաղաքական երկ­խոսության հետևողական զարգացումը…

  • Ավինյանը մասնակցել է ՉԺՀ-ի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

    Ավինյանը մասնակցել է ՉԺՀ-ի 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը

    ՀՀ փոխվարչապետ Տիգրան Ավինյանը որպես պատվավոր հյուր մասնակցել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձին նվիրված միջոցառմանը: Տիգրան Ավինյանը հանդես է եկել ելույթով, որում, մասնավորապես, ասել է. «Ձերդ գերազանցություն դեսպան Թիեն Ըրլուն, Հարգարժան նախարարներ, դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչներ, Տիկնայք և պարոնայք, Այսօր հավաքվել ենք նշելու Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կազմավորման 70-րդ տարեդարձը և շնորհավորելու մեր չինացի գործընկերներին…

  • Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է ՉԺՀ պատվիրակությանը

    Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանն ընդունել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության առևտրի նախարարի տեղակալ Յույ Ցզյանհուայի ղեկավարած պատվիրակությանը, որը ժամանել էր Հայաստան մասնակցելու Առևտրատնտեսական համագործակցության հարցերով հայ-չինական համատեղ հանձնաժողովի 10-րդ նիստին: Ողջունելով հյուրերին՝ փոխվարչապետը կարևորել է Չինաստանի առևտրի փոխնախարարի մասնակցությամբ այսօր Երևանում կայացած հայ-չինական համատեղ հանձնաժողովի նիստը: Մհեր Գրիգորյանը նշել է, որ առկա են բոլոր նախադրյալները իրացնելու այն…

  • Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

    Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպանին

    ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարար Սուրեն Պապիկյանն հուլիսի 26-ին ընդունել է Հայաստանում ՉԺՀ արտակարգ և լիազոր դեսպան Թիար Էրլունին: Հանդիպման նպատակն էր քննարկել «Հյուիս-Հարավ» ճանապարհային միջանցքի ներդրումային ծրագրի ընթացքին վերաբերող հարցեր: Նախարար Սուրեն Պապիկյանը ողջունելով հյուրերին՝ շնորհակալություն է հայտնել հանդիպման համար և կարևորել այս ձևաչափով հանդիպումների անցկացումը՝ ընթացիկ հարցերը և լուծման տարբերակները համատեղ քննարկելու…

  • Կառավարությունը վավերացրեց մուտքի արտոնագրի պահանջի վերացման Հայաստան-Չինաստան համաձայնագիրը

    Կառավարությունը վավերացրեց մուտքի արտոնագրի պահանջի վերացման Հայաստան-Չինաստան համաձայնագիրը

    Կառավարությունը հավանություն տվեց 2019 թվականի մայիսի 26-ին ստորագրված «Հայաստանի Հանրապետության կառավարության և Չինաստանի Ժողովրդական Հանրապետության կառավարության միջև սովորական անձնագրեր կրող անձանց համար մուտքի արտոնագրի պահանջի փոխադարձաբար վերացման մասին» համաձայնագիրը վավերացնելու մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի նախագծի վերաբերյալ Կառավարության օրենսդրական նախաձեռնությանը: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ կառավարության տելեգրամյան էջից:

  • Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

    Սի Ծինփինը շնորհավորել է Արմեն Սարգսյանին՝ ծննդյան օրվա առթիվ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանին ծննդյան օրվա առթիվ շնորհավորական ուղերձ է հղել Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինը: Ուղերձում ասվում է. «Հայաստանը Չինաստանի համար համագործակցության ավանդական գործընկերներից է, հայ-չինական բարեկամական հարաբերություններն իրենց արմատներով գնում են դեպի հեռավոր անցյալ: Վերջին տարիներին երկկողմ հարաբերություններում նկատվում է զարգացման դրական դինամիկա, հետևողականորեն խորանում է գործնական համագործակցությունը: Ես մեծ նշանակություն եմ…