Չիլի
Մանչեսթեր Յունայթեդը բանակցություններ է վարում Վիդալի ներկայացուցիչների հետ
«Բարսելոնա»-ի և Չիլիի ազգային հավաքականի կիսապաշտպան Արտուրո Վիդալը ձմեռային տրանսֆերային պատուհանի ընթացքում կարող է պայմանագիր կնքել անգլիական «Մանչեսթեր Յունայթեդի» հետ: Այս մասին հաղորդում է The Mirror-ը։ Անգլիական ակումբի ներկայացուցիչներն արդեն բանակցություններ են սկսել Վիդալի ներկայացուցիչների հետ: 31-ամյա կիսապաշտպանը կողմ է Պրեմյեր լիգա տեղափոխվելուն: Ավելի վաղ Վիդալը հայտարարել էր, որ ստիպված կլինի նոր ակումբ փնտրել, եթե…
Չիլիում անցկացվող ակցիաններից կան տուժածներ
Russia Today-ի հաղորդմամբ Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում 7 շաբաթ է, ինչ շարունակվում են հակակառավարական բողոքի բազմահազարանոց ցույցերը: Ակցիաների ընթացքում բախումներ են եղել ցուցարարների և իրավապահ մարմինների միջև: Ցուցարարները ոստիկանների ուղղությամբ քարեր են նետել, իսկ ոստիկանությունը դրան պատասխան , ջրցան մեքենաներ է գործի դրել: Ցուցարարները բուռն են արձագանքել ոստիկանների գործողություններին՝ ասելով, որ դրանց հետևանքով ավելի քան 230…
Չիլիում հանրաքվե կանցկացվի Սահմանադրության վերաբերյալ
Չիլիի իշխանություններն ու ընդդիմությունը համաձայնության են եկել, որ նոր 2020 թվականի ապրիլին երկրում հանրաքվե անցկացվի Սահմանադրության վերաբերյալ: Այդ մասին հաղորդում է Tercera հրատարակությունը: Ինչպես փոխանցում է աղբյուրը, երկարատև բանակցություններից հետո Չիլիի Սենատի ղեկավար Հայմե Կինտանան հայտարարել է երկրի կառավարող կուսակցությունների և ընդդիմության միջև պատմական համաձայնության ձեռքբերման մասին, որն ուղղված է 1981 թվականից գոյություն ունեցող Սահմանադրության…
Չիլիի իշխանությունը տեղի տվեց․ նոր սահմանադրություն կգրվի
Չիլիի կառավարությունը համաձայնել է նոր սահմանադրություն գրելուն, որը կփոխարինի դեռևս Պինոչետի դիկտատուրայի ժամանակներից գործող սահմանադրությանը։ Այդկերպ իշխանությունները որոշել են ընդառաջել բողոքողների պահանջներին։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։ Ներքին գործերի նախարար Գոնսալո Բլյումելի խոսքով՝ նախագահը, կառավարության անդամները և քաղաքական դաշնակիցնեը համաձայնել են, որ Կոնգրեսը պետք է ղեկավարի սահմանադրությունը գրելու գործընթացը։ Փաստաթուղթը կդրվի հանրաքվեի։ Հայտարարությունն արվել է…
Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի անցկացման վայրը փոխվել է
Լիբերտադորեսի Գավաթի եզրափակչի՝ «Ֆլամենգոյի» և «Ռիվեր Փլեյթի» միջև նախատեսված խաղը տեղի չի ունենա Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյում: Եզրափակչի անցկացման վայրը տեղափոխվել է Պերուի մայրաքաղաք Լիմա: Հանդիպման անցկացման օրը, ինչպես որ ենթադրվում էր չի փոխվել, այն կկայանա նոյեմբերի 23-ին: Այս որոշումը կայացվել է անվտանգության նկատառումներից ելնելով՝ հաշվի առնելով Չիլիում ահագնացող անկարգությունները: Չիլիում մի քանի աբաթից ավել է…
Չիլիում բողոքի ակցիաներ շարունակվում են
Չիլիում բողոքի գործողությունների շարունակվում են, դրանց հետևանքով հրդեհներն ու կողոպուտները ևս։ Ակցիաներին հազարավոր մարդիկ են մասնակցում: Այդ մասին հայտնել է La Tercera հրատարակությունը: Սանտյագոյի կենտրոնի Իտալիայի հրապարակում տեղի են ունեցել ընդհարումներ ոստիկանության հետ, կանգնեցվել են բարիկադներ, հրկիզվել է մետրոյի կայարաններից մեկը, խոշոր հրդեհ է տեղի ունեցել Սանտյագոյի կենտրոնի առևտրական կենտրոններց մեկում, որը հաջողվել է վերահսկողության…
Չիլիի նախագահը կառավարությանը խնդրել է հրաժարական տալ
Չիլիի նախագահ Սեբաստյան Պինյերան շաբաթ օրը բոլոր նախարարներին խնդրել է հրաժարական տալ, որպեսզի կառավարությունում փոխատեղումներ իրականացնի՝ կապված երկրում տարածված սոցիալական ցույցերի դեմ։ «Ես բոլոր նախարարներին խնդրել եմ հրաժարական տալ, որ նոր կաբինետ ձևավորեմ»,-ասել է նա ուղերձում, որը հեռարձակվել է Twitter-ում։ Նա նաև հայտնել է, որ եթե «հանգամանքները թույլ տան, ինքը մտադիր է, կիրակի օրվանից սկսած,…
Չիլիում անկարգությունները շարունակվում են․ զոհերի թիվը անցել է 10-ը
Չիլիում առնվազն 13 մարդ է զոհվել շարունակվող անկարգությունների ընթացքում: Այդ մասին, հայտնել է EFE գործակալությունը՝ վկայակոչելով ոստիկանության տվյալները: Ինչպես նշել են իրավապահ մարմիններում, բողոքների ընթացքում Սանտյագոյի մետրոպոլիտենի կայարաններին ու գնացքներին հասցված վնասը գնահատվում է 300 մլն դոլար: «Վանդալների գործողությունների պատճառով հարկ կլինի վերականգնել մետրոյի բոլոր կայարանների 40 տոկոսը»,-հայտարարել է մայրաքաղաքի գետնուղու ղեկավար Ռուբեն Ալվարադոն: Անկարգությունների…
Չիլիում ավելի քան 1500 ցուցարար է ձերբակալվել․ զոհերի թիվը հասնում է 10-ի
Չիլիում բողոքի ցույցերի ժամանակ զոհերի թիվը հասել է 10-ի, ձերբակալվել է ավելի քան 1500 ցուցարար: Այս մասին հաղորդում է BBC-ն։ Ինչպես փոխանցում է աղբյուրը, նրանց մեծ մասը զոհվել է առևտրի կենտրոններում բռնկված հրդեհների հետևանքով։ Այդ կենտրոնները հրկիզում են ցուցարարները կողոպուտից հետո: Ընդ որում՝ զոհերի թվում նաև Էկվադորի մեկ քաղաքացի կա, որը մահացել է Չիլիի Սերենա…
Չիլիում մեկնարկել է աշխարհում խոշորագույն օպտիկական աստղադիտակի կառուցումը
Ինժեներներն ու շինարարները սկսել են կառուցել E-ELT օպտիկական աստղադիտակի 2800-տոննայանոց գմբեթները: Շինարարությունն ավարտելուց հետո հաջորդ տասնամյակի կեսերին E-ELT-ը կդառնա աշխարհում ամենախոշոր օպտիկական աստղադիտարանը: Այդ մասին հայտնել է Եվրոպական հարավային աստղադիտարանի (ESO) մամուլի ծառայությունը: SO-ի հաղորդմամբ՝ արդեն այս շաբաթ պաշտոնապես մեկնարկել է շինության գմբեթի շինարարությունը, որտեղ կտեղակայվի E-ELT (European Extremely Large Telescope – «Եվրոպական գերխոշոր աստղադիտակ»)…
Սանչեսը իրեն բաց թողնելու խնդրանքով դիմել է Մանչեսթեր Յունայթեդի ղեկավարությանը
Անգլիական «Մանչեսթեր Յունայթեդ»-ի և Չիլիի ազգային հավաքականի հարձակվող Ալեքսիս Սանչեսի ապագան դեռևս մշուշոտ է: Միլանի «Ինտեր»-ը ցանկանում է վարձակալել Սանչեսին, իսկ մեկնարկած մրցաշրջանի ավարտին՝ ունենալ հարձակվողի տրանսֆերը ձեռք բերելու հնարավորություն: Ինչպես հաղորդում է Sky Italia-ն, Ալեքսիս Սանչեսը հանդիպել է «Մանչեսթեր Յունայթեդ»-ի ղեկավարության ներկայացուցիչներին և խնդրել է բաց թողնել իրեն: Ակնկալվում է, որ 30-ամյա հարձակվողի՝ «Ինտեր»…
Հրաձգություն Չիլիի խաղային ակումբում․ կան զոհեր
Հինգշաբթի երեկոյան Չիլիի մայրաքաղաք Սանտյագոյի մերձքաղաքային Պուենտե Ալտոյում խաղային ավտոմատների սրահում տեղի ունեցած հրաձգության հետևանքով 5 մարդ է զոհվել: Այս մասին հայտնել է BioBio ռադիոկայանը՝ վկայակոչելով իրավապահ մարմիններում աղբյուրներին: Այս մասին հայտնում է TACC-ը: Ականատեսները ռադիոկայանին հայտնել են, որ հաստատության այցելուների վրա կրակել է այնտեղ մտած անհայտ տղամարդը: Ոստիկանության տվյալներով՝ չարագործը կատարել է ոչ պակաս…
Եթե ես չցանկանամ Չիլիում անգամ մեկ տերև չի շարժվի. բռնապետ Ավգուստո Պինոչետիի մասին
Իշխանավարման տարիներին նա հաճախ նշում էր «Եթե ես չցանկանամ Չիլիում անգամ մեկ տերև չի շարժվի»: Նկարում պատկերված է Հարավային Ամերիկայի ամենասարսափելի բռնապետերից մեկը՝ Ավգուստո Պինոչետը: Չիլիի ռազմական բռնապետ գեներալ Պինոչետը ծնվել է 1915թ. նոյեմբերի 25-ին չիլիական Վալպարասիոյում: Տասնյոթ տարեկան հասակում Պինոչետը սկսել է ռազմական արվեստով զբաղվել: 1930-ականներին նա արդեն իսկ սպայական կոչումներ ուներ: Հարկ է…
Բրավոն բնակարաններ է գնել Չիլիի հրդեհներից տուժած ընտանիքների համար
«Մանչեսթեր Սիթի»-ի դարպասապահ Կլաուդիո Բրավոն 4 բնակարան է գնել Չիլիի անտառային հրդեներից տուժած ընտանիքների համար։ Այս մասին հայտնում է Daily Mail-ը: Ինչպես հաղորդում է աղբյուրը, Կամիլո անունով չիլիացի մի տղա նամակով խնդրել է դարպասապահի կողմից ստորագրված մարզաշապիկը: Բրավոն ոչ միայն կատարել է երեխայի խնդրանքն, այլև օգնել է հրդեհի հետևանքով տունը կորցրած նրա ընտանիքին: Նա հիանալի…
Մեսսին տուգանվել է 1500 դոլարով և որակազրկվել մեկ խաղով
Արգենտինայի հավաքականի հարձակվող Լիոնել Մեսսիին որակազրկվել է մեկ խաղով և տուգանվել 1500 դոլարով: Այս մասին հայտնում է skysports.com-ը: Այս որոշումը կայացրել է Ֆուտբոլի Հարավամերիկյան կոնֆեդերացիան: Այն կապված է Չիլիի դեմ խաղում հարձակվողին խաղադաշտից հեռացնելու իրավիճակի հետ: Խաղի 37-րդ րոպեին պարագվայցի մրցավար Մարիո Դիաս դե Վիվարը հեռացրել է Մեսսիին և չիլիացիների կիսապաշտպան Գարի Մեդելին: Պատճառը Մեսսիի…