չվերթ
Հետախուզվողը Մոսկվա-Երևան չվերթով ժամանեց Հայաստան
Ոստիկանության Չարենցավանի քրեական հետախույզների անցկացրած բացատրական աշխատանքների շնորհիվ հուլիսի 11-ին, ժամը 04.45-ին, Մոսկվա-Երևան չվերթով Երևան է ժամանել 48-ամյա Համլետ Գ.-ն, որը ոստիկանության Կենտրոնական բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 179 հոդվածի (յուրացնելը կամ վատնելը) 3-րդ մասի 1 կետի մեղադրաքնով: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքից։
Georgian Airways-ը կրկնակի ավելացրել Է Երևան չվերթների քանակը
Georgian Airways ավիաընկերությունը Ռուսաստանից թռիչքների ժամանակավոր արգելքի սահմանումից հետո հուլիսի 8-ից Թբիլիսի-Երևան չվերերթերի հաճախությունը կրկնակի ավելացրել է: Այդ մասին, ինչպես հաղորդում է Ալիք Մեդիան, տեղեկանում ենք Վրաստանի Քաղաքացիական ավիացիայի մամուլի ծառայությունից: «Հուլիսի 8-ից Georgian Airways-ն օդային գծում ավելացրել Է յոթ թռիչք և մինչև ամառային սեզոնի վերջը կկատարի շաբաթական 14 կանոնավոր թռիչք: Համապատասխանաբար, ավիաընկերությունն ուղևորներին կառաջարկի…
Մոսկվայի օդանավակայաններում 30-ից ավելի չվերթ է չեղարկվել կամ հետաձգվել
Մոսկվայի օդանավակայաններում չեղարկվել կամ հետաձգվել է 30 չվերթ: Նշվում է, որ «Վնուկովո» օդանավակայանում հետաձգվել է 13 չվերթ, «Դոմոդեդովո» օդանավակայանում չեղարկվել է 4 և հետաձգվել է 7 թռիչք, իսկ «Շերեմետևո» օդանավակայանում` հետաձգվել 6 թռիչք: «Ժուկովսկի» օդանավակայանում չեղարկված կամ հետաձգված թռիչքների մասին տվյալներ չկան:
Georgian Airways-ը Թբիլիսի-Երևան-Մոսկվա տրանզիտային չվերթ է առաջարկում
Վրացական Georgian Airways ավիաընկերությունը ֆեյսբուքյան իր էջում հայտարարություն է տարածել, ըստ որի, եթե հուլիսի 8-ից թռիչքներ կատարելու Ռուսաստանի արգելքն ուժի մեջ մտնի, ապա ավիաընկերությունը Թբիլիսի-Երևան-Մոսկվա տարանցիկ չվերթներ կիրականացնի: Սպասումը ուղևորների համար կտևի 1 ժամ։ Հավելենք, որ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հրաման է ստորագրել, որով արգելում է ավիաընկերություններին իրականացնել փոխադրումներ Ռուսաստանից դեպի Վրաստան։ Այն ուժի մեջ…
Ճապոնիայում ներդնում են չվերթի ավտոմատ գրանցման եզակի համակարգ
Ճապոնիան շարունակում է ներդնել բարձր տեխնոլոգիաներ մարդու կենցաղում, որպեսզի ավելի հարմարավետ դարձնի այն։ Այս անգամ խոսքը չվերթի ավտոմատ գրանցման մասին է, որը շուտով կարող է հայտնվել Տոկիոյի օդանավակայաններից մեկում: Այս մասին հայտնում է Planet Today-ը։ Առաջին օդանավակայանը, որը կունենա նման համակարգ, կլինի Տոկիոյի «Նարիտան»։ Ճապոնիայի ղեկավարությունը պատրաստվում է ամառային Օլիմիական խաղեր 2020-ին։ Իսկ մարդկանց դեմքերը…
Մոսկվայից Սամարա թռչող ինքնաթիռը վերադարձել է օդանավակայան
«Աերոֆլոտ» ավիաընկերության Մոսկվա-Սամարա չվերթի SSJ-100 (Sukhoi Superjet 100) ինքնաթիռը վերադարձել է «Շերեմետևո» օդանավակայան: Այս մասին հայտնել է Flightradar պորտալը: Համաձայն այդ տվյալների՝ SSJ-100-ը վերելք է կատարել գիշերը 01:59-ին, սակայն դեռ մեկ ժամ չանցած՝ Վլադիմիրի մարզում շրջվել է և վերադարձել: Ինքնաթիռը պետք է Սամարա հասներ տեղի ժամանակով 04։30-ին, սակայն ժամանման ժամը փոխել են: Անցյալ շաբաթ «Աերոֆլոտը»…
Մոսկվա-Մուրմանսկ չվերթի զոհերի թիվն ավելացել է
Հրապարակվել են մայիսի 5-ին «Շերեմետևո» օդանավակայանում Sukhoi Superjet 100-ի վթարային վայրէջքի հետևանքով զոհված անձանց անունները, որոնց մեջ հայեր չկան՝ նախնական տվյալներով։ Հաղորդվում է, որ զոհերի թիվը հասել է 41-ի, որոնց թվում՝ 40 ուղևոր և 1 անձնակազմի անդամ։
Հնդկաստանում ցիկլոնի պատճառով չեղարկվել են գնացքների չվերթերը
Հնդկաստանի երկաթուղիների նախարարությունն տեղեկացրել է Օդիշա արևելյան նահանգի տարածքով անցնող ավելի քան 220 գնացքների չվերթերի չեղարկման մասին։ Պատճառը այստեղ մոլեգնող «Ֆանի» հզոր ցիկլոնն է։ Այս մասին հայտնում է The Economic Times թերթը: Հնդկաստանի Քաղաքացիական ավիացիայի վարչությունը հայտարարել է Բհուբանեշվար քաղաքի օդանավակայանը փակելու մասին։ Փակ կլինի նաև Կալկաթայի օդանավակայանը: Օդիշայի իշխանությունները տարհանել են ավելի քան 1…
Սկանդինավյան երկրներում օդաչուների գործադուլի պատճառով ավելի քան 600 չվերթ է չեղարկվել
Դանիայում, Շվեդիայում և Նորվեգիայում SAS (Scandianavian Airlines System-խմբ.) ընկերության ավելի քան 1400 օդաչուներ գործադուլ են հայտարարել: Ինչպես հայտնում է շվեդական The Local-ը, այս երկրներում, ընդհանուր առմամբ, մոտ 600 չվերթ է չեղարկվել: Մասնավորապես հաղորդվում է, որ Դանիայում գործադուլին միացել է 372, Նորվեգիայում 545 և Շվեդիայում 495 օդաչու: Այսպիսով, չեղարկվել են ընկերության կողմից իրականացվող մոտ 70 տոկոս…
Մոսկվա-Երևան չվերթի ժամանակ Հայաստանի քաղաքացի է մահացել
Մոսկվա-Երևան չվերթն իրականացնող Nordwind Airlines ավիաընկերության օդանավն արտակարգ վայրէջք է կատարել Դոնի Ռոստովի օդանավակայանում: Ուղևորներից մեկը թռիչքի ժամանակ վատ է զգացել, ինչից հետո օդանավի անձնակազմն արտակարգ վայրէջքի որոշում է ընդունել: Ավելի ուշ հայտնի է դարձել, որ Հայաստանի քաղաքացին մահացել է: Հաղորդվում է նաև, որ օդանավում եղել է 176 ուղևոր և անձնակազմի 6 անդամ:
Տեխնիկական պատճառներով Երևան-Գյումրի գնացքի չվերթը չեղարկվել է
Տեխնիկական խնդիրների պատճառով ապրիլի 5-ին` ժամը 09:40-ին, Երևանի երկաթուղային կայարանից մեկնող Երևան-Գյումրի արագընթաց գնացք չվերթը չեղարկվում է: Այս մասին հայտնում են «Հարավկովկասյան երկաթուղի» ՓԲԸ-ից: Իսկ Երևան-Գյումրի-Երևան երթուղու այլ արագընթաց էլեկտրագնացքները, որոնք մեկնում են Գյումրիից 09:05-ին, 17:10-ին, Երևանից` 17:15-ին, աշխատելու են առանց փոփոխությունների: Անփոփոխ է մնում նաև արագընթաց էլեկտրագնացքների` ապրիլի 6-7-ի չվացուցակը:
Երևանից Կրասնոդար մեկնած ինքնաթիռը վայրէջք է կատարել այլ վայրում
Կրասնոդարի միջազգային օդանավակայանում խիտ մառախուղի պատճառով հետաձգվել է ավելի քան 10 չվերթ, Մոսկվայից և Երևանից մեկնած երկու օդանավ գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Այս մասին հայտնում է «Բազել Աերո» ընկերության ներկայացուցչին: «Մոսկվայից և Երևանից մեկնած ինքնաթիռները գտնվում են Սոչիի և Դոնի Ռոստովի այլընտրանքային օդանավակայաններում: Հետաձգված չվերթների ուղևորների հետ աշխատում են ավիաընկերության ներկայացուցիչները», –…
Կազանում 81 ուղևորով օդանավն արտակարգ վայրէջք է կատարել
Ուղևորափոխադրող ինքնաթիռը, որի սրահում 81 մարդ էր գտնվում, այսօր արտակարգ վայրէջք է կատարել Կազանի օդանավակայանում՝ վառելիքի ցուցիչի հետ կապված խնդրի պատճառով, հայտնում է РИА Новости-ն: «Իկար» ավիաընկերության Embraer 190 օդանավը վայրէջք է կատարել տեղական ժամանակով 04:54-ին: Այն իրականացնում էր Օրսկ-Մոսկվա չվերթը: Արտակարգ վայրէջքի պատճառը վառելիքի ցուցիչի հետ կապված խնդիրն էր: Ուղևորներից բողոք չի ներկայացվել:
Հետախուզվող կինը Ստամբուլից ժամանել է Երևան
Ոստիկանության Բաղրամյանի բաժնի և անձնագրային բաժանմունքի ծառայողների բացատրական աշխատանքների շնորհիվ, նոյեմբերի 20-ին, ժամը 03.20-ին, Ստամբուլ-Երևան չվերթով «Զվարթնոց» օդանավակայան է ժամանել 1954 թ. ծնված Գոհարիկ Դ.-ն, որը 2017թ. սեպտեմբերի 29-ից Արմավիրի բաժնի կողմից հետախուզվում էր ՀՀ քրեական օրենսգրքի 178 հոդվածի (խարդախությունը) 1-ին մասի 3-րդ կետի մեղադրանքով: Տեղեկացնում է 168.am-ը:















