ՊԱԺ

  • Լյուսիեն Ֆավրը գլխավորել է  Նիցան

    Լյուսիեն Ֆավրը գլխավորել է Նիցան

    Լյուսիեն Ֆավրը փոխարինել է Քրիստոֆ Գալտիեին։ Այս մասին տեղեկացնում է ակումբի մամուլի ծառայությունը։ վերջերս միջազգային մամուլում լուրեր են շրջանառվում, որ Գալտիեն ՊՍԺ-ի մարզչի պաշտոնում կփոխարինի Մաուրիսիո Պոչետինոյին։ Որպես փոխհատուցում «Նիցան» կստանա մոտ 10 միլիոն եվրո։

  • Նեյմարի ապագայի մասին խոսել է ֆուտբոլիստի գործակալը

    Նեյմարի ապագայի մասին խոսել է ֆուտբոլիստի գործակալը

    Նեյմարի գործակալը պարզաբանել է ՊՍԺ-ից հնարավոր հեռանալու շուրջ ստեղծված իրավիճակը: Ըստ Վագներ Ռիբեյրոյի՝ հարձակվողը ցանկանում է մնալ ակումբում և հաղթել Չեմպիոնների լիգան։ Դա բրազիլացու երազանքն է։ «Նեյմարը երազանք ունի՝ ՊՍԺ-ի հետ հաղթել Չեմպիոնների լիգան։ Չնայած նրա հեռանալու մասին բոլոր խոսակցություններին՝ Նեյմարը մոտիվացված է ինչպես երբեք և կանգ չի առնի այնքան ժամանակ, քանի դեռ չի հասել…

  • Բարսելոնային Նեյմարի ծառայություններն է առաջարկել ՊՍԺ-ը

    Բարսելոնային Նեյմարի ծառայություններն է առաջարկել ՊՍԺ-ը

    Նեյմարը ընթացիկ տրանսֆերային պատուհանի ժամանակ կարող է հեռանալ ՊՍԺ-ից։ Ինչպես տեղեկացնում է El Chiringuito-ն, խաղացողին առաջարկել են կատալոնական «Բարսելոնային», որի կազմում նա հանդես է եկել նախքան Ֆրանսիայի մայրաքաղաք տեղափոխվելը։ Ըստ աղբյուրի՝ փարիզցիները պատրաստ են 30-ամյա հարձակվողին բաց թողնել «Կամպ Նոու»-ում 50 միլիոն եվրոյի դիմաց։ Ֆուտբոլիստի գործակալն այս մասին արդեն բանակցություններ է վարել «կապտանռնագույնների» հետ։ Ինչ…

  • ՊՍԺ-ում  2 աստղերի միջև կոնֆլիկտ է առաջանում

    ՊՍԺ-ում 2 աստղերի միջև կոնֆլիկտ է առաջանում

    ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը ցանկանում է լինել թիմի հիմնական առաջին համարը: Ինչպես հայտնում է Corriere dello Sport-ը, կոստառիկացին մտադիր չէ խաղաժամանակը կիսել Ջանլուիջի Դոնարումայի հետ և ցանկանում է, որ ակումբը ազատվի իտալացուց։ Միևնույն ժամանակ, ինքը՝ Դոննարուման, չի ցանկանում որևէ տեղ գնալ և նույնպես դեմ է Նավասի հետ խաղաժամանակն ու դարպասը կիսելուն։ Այս իրավիճակը ֆուտբոլիստների միջև…

  • ԱՊԼ է վերադառնում Պոչետինոն

    ԱՊԼ է վերադառնում Պոչետինոն

    ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն, ով պաշտոնանկ է լինելու, արդեն գիտի, թե ինչ է անելու հետո։ Ինչպես տեղեկացնում է The Telegraph-ը, մարզիչը մտադիր է կարճատև ընդմիջում կատարել կարիերայում՝ ընտանիքի հետ ժամանակ անցկացնելու համար։ Հանգստից հետո Պոչետինոն ցանկանում է կրկին աշխատել Անգլիայի Պրեմիեր լիգայում՝ հույս ունենալով գլխավորել թոփ-ակումբներից մեկը։ Մինչ ՊՍԺ-ին միանալը Պոչետինոն անգլիական «Տոտենհեմը» և…

  • Ո՛չ կինս, ո՛չ երեխաներս թույլ չէին տա, որպեսզի գլխավորեի Բարսելոնան. Պոչետինո

    Ո՛չ կինս, ո՛չ երեխաներս թույլ չէին տա, որպեսզի գլխավորեի Բարսելոնան. Պոչետինո

    ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչու ժամանակին չի գլխավորել «Բարսելոնան»: Արգենտինացին կարող էր ընդունել կատալոնական ակումբի առաջարկը 2020 թվականի հունվարին, սակայն ի վերջո նշանակվեց Կիկե Սետյենը։ «Ո՛չ կինս, ո՛չ երեխաներս դա թույլ չէին տա։ Ես շատ ամուր կապ ունեմ «Էսպանյոլի» հետ, ուստի դա անհնար կլիներ։ «Բարսան» բավական տարբերակներ ունի հրավիրելու մարդու, ով…

  • Ես շատ եմ կարոտում նրան. Մեսսի

    Ես շատ եմ կարոտում նրան. Մեսսի

    ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին ասել է, որ կարոտում է իր հայրենակցին՝ «Մանչեսթեր Սիթիի» նախկին հարձակվող Սերխիո Ագուերոյին։ «Ճշմարտությունն այն է, որ մենք իրականում չգիտեինք, թե ինչ է պատահել նրա հետ: Համենայն դեպս, ես հեռու էի նրանից և չէի հասկանում իրավիճակը, քանի դեռ չկարողացա խոսել նրա հետ, և ես համոզվեցի, որ նրա առողջական վիճակը կարող է…

  • Նավասը որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան. L’Equipe

    Նավասը որոշել է՝ որտեղ է ցանկանում շարունակել կարիերան. L’Equipe

    ՊՍԺ-ի դարպասապահ Կեյլոր Նավասը նշել է այն ակումբը, որտեղ մտադիր է շարունակել պրոֆեսիոնալ կարիերան, հայտնում է L’Equipe-ը։ Աղբյուրի տեղեկություններով՝ կոստառիկացի դարպասապահը մտադիր է մնալ ներկայիս թիմի ճամբարում՝ Ջանլուիջի Դոննարումայի հետ մրցակցելու համար։ Հիշեցնենք, որ ֆուտբոլիստն ունի ևս երկու տարվա պայմանագիր։ Հատկանշական է, որ ավելի վաղ Նավասը հայտարարել էր, որ մտադիր չէ համակերպվել փոխարինող դարպասապահի դերի…

  • Առաջին անգամ եմ տեսնում ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք. Ֆերդինանդ

    Առաջին անգամ եմ տեսնում ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք. Ֆերդինանդ

    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեի՝ Մադրիդի «Ռեալ» չտեղափոխվելու որոշումը ֆուտբոլային աշխարհում բազմաթիվ հակասություններ է առաջացրել։ Իր կարծիքն է հայտնել նաև անգլիացի նախկին պաշտպան Ռիո Ֆերդինանդը, ով նշել է, որ նախկինում երբևէ չէր տեսել որևէ ակումբի նկատմամբ նման անհարգալից վերաբերմունք։ «Ես երբեք չեմ տեսել այնպիսի անհարգալից վերաբերմունք, ինչպիսին Մբապեն ցույց տվեց «Ռեալի» նկատմամբ։ Այս ակումբին պետք է…

  • Քաթարի էմիրը միայն մեկ մասնագետի է տեսնում որպես ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

    Քաթարի էմիրը միայն մեկ մասնագետի է տեսնում որպես ՊՍԺ-ի գլխավոր մարզիչ

    Քաթարի էմիրը ցանկանում է, որ ՊՍԺ-ի գլխավոր մարզիչը դառնա Զինեդին Զիդանը։ Լրագրող Ֆաբրիս Հոքինսի կարծիքով՝ Թամիմ բեն Համադ Ալ Թանին հետաքրքրված է միայն Զիդանի նշանակմամբ, ով այս մրցաշրջանում չի աշխատել։ Սակայն մինչ այժմ չի հաջողվել պայմանավորվել Մադրիդի «Ռեալի» նախկին մարզչի հետ։ Ակումբում նաև կասկածներ կան, որ Զիդանը և ապագա մարզական տնօրեն Լուիս Կամպոսը հնարավոր է…

  • Մենք պայմանավորվածություններ ունենք Ռեալի և ՊՍԺ-ի հետ, առաջարկները հավասար են. Մբապեի մայր

    Մենք պայմանավորվածություններ ունենք Ռեալի և ՊՍԺ-ի հետ, առաջարկները հավասար են. Մբապեի մայր

    Կիլիան Մբապեի մայրը խոսել է Մադրիդի «Ռեալից» և ՊՍԺ-ից որդուն ուղղված առաջարկների մասին, հայտնում է Kora Plus-ը: «ՊՍԺ-ի հետ Մբապեի ապագայի վերաբերյալ նոր բանակցություններ չկան, այստեղ ամեն ինչ ավարտված է։ Մենք համաձայնագիր ունենք Մադրիդի «Ռեալի» և ևս մեկ պայմանավորվածություն ՊՍԺ-ի հետ, և բանակցություններն արդեն ավարտված են։ Այժմ Կիլիանը պետք է ընտրություն կատարի։ Մադրիդի «Ռեալի» և…

  • Marca. Մբապեին և նրա ընտանքին ճնշում են

    Marca. Մբապեին և նրա ընտանքին ճնշում են

    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն մեծ ճնշման տակ է, որպեսզի մնա ՊՍԺ-ում: Ինչպես հայտնում է Marca-ն, հարձակվողը վերջին շրջանում ապրում է հսկայական ճնշման տակ։ Նա և իր ընտանիքը զանգեր են ստանում Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնից, Քաթարից և Ֆրանսիայի ֆուտբոլի ֆեդերացիայից, որի հետ Մբապեն ամենաջերմ հարաբերությունները չունի: Կիլիանը անհանգստանում է իր ընտանիքի, հատկապես իր կրտսեր եղբոր՝ Էտանի…

  • Աշխարհի լավագույն խաղացողին սուլում են… Դժվար է հավատալ. Դի Մարիա

    Աշխարհի լավագույն խաղացողին սուլում են… Դժվար է հավատալ. Դի Մարիա

    ՊՍԺ-ի կիսապաշտպան Անխել դի Մարիան քննադատել է ՊՍԺ-ի երկրպագուների սուլոցները ուղղաված Լիոնել Մեսսիին: «Աշխարհի լավագույն խաղացողին սուլում են… Դժվար է հավատալ: Բայց ՊՍԺ-ում ուլտրաները պահանջկոտ են, շատ կրքոտ: Նրանք տեսնում են, որ լավագույն խաղացողները գալիս են, և մենք դուրս ենք մնում Չեմպիոնների լիգայի 1/8 եզրափակչից։ Նորմալ է, որ հիասթափված են։ Սա տեղի է ունենում ամենուր:…

  • ՊՍԺ-ն  և Մբապեն  համաձայնեցրել են պայմանագիրը

    ՊՍԺ-ն և Մբապեն համաձայնեցրել են պայմանագիրը

    ՊՍԺ-ի հարձակվող Կիլիան Մբապեն կարող է մնալ ակումբում մինչև 2024 թվականը։ Այս մասին հայտնում է neunzigplus.de-ը: Աղբյուրի փոխանցմամբ՝ կողմերը պայմանավորվել են երկարաձգել պայմանագիրը ևս երկու մրցաշրջանով։ Մբապեի և ՊՍԺ-ի միջև գործող պայմանագիրը հաշվարկված է մինչև ընթացիկ մրցաշրջանի ավարտը։ Վերջերս Մբապեն Լիգա 1-ում ՊՍԺ-ի կազմում խփած գոլերի քանակով շրջանցեց Զլատան Իբրահիմովիչին։

  • Մեսսին չի հավակնում Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

    Մեսսին չի հավակնում Լիգա 1-ի լավագույն ֆուտբոլիստի կոչմանը

    ՊՍԺ-ի հարձակվող Լիոնել Մեսսին չի ընդգրկվել Լիգա 1-ի ընթացիկ մրցաշրջանի լավագույն խաղացողի կոչման հավակնորդների ցուցակում, տեղեկացնում է Ֆրանսիայի ֆուտբոլիստների միությունը՝ UNFP-ը: Ցուցակում ընդգրկված են հինգ խաղացողներ՝ Կիլիան Մբապեն (ՊՍԺ), Վիսամ Բեն Յեդերը («Մոնակո»), Դիմիտրի Պայեն («Մարսել»), Լուկաս Պակետան («Լիոն») և Մարտին Տերիեն («Ռեն»): Մրցանակաբաշխությունը տեղի կունենա մայիսի 15-ին։