պայթեցում
Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհին պայթեցման աշխատանքներ են նախատեսված
Շվանիձոր-Նռնաձոր ճանապարհին այսօր նախատեսված են պայթեցման աշխատանքներ՝ ժամը 14:00-ից 17:00-ի սահմաններում։ Բնակիչներին հորդորում են չանհանգստանալ։
Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու մեքենան (ՏԵՍԱՆՅՈւԹ)
«Երկիր ծիրանի» կուսակցության ղեկավար, քաղաքական գործիչ Զարուհի Փոստանջյանի ամուսնու՝ ատամնաբույժ Սուրեն Դրամփյանի Mercedes մակնիշի ավտոմեքենան գիշերը պայթեցրել են։ Այս տվյալ է A1plus-ի հետ զրույցում հաստատել է անձամբ Փոստանջյանը։ Վերջինս նշել է, որ մանրամասներ չունի առայժմ։ Մեքենան պայթեցվել է Արաբկիր վարչական շրջանի իրենց շենքի բակում։ Նշվում է, որ մեքենան ամբողջության վնասվել է։ Ոստիկանությունն էլ արդեն հաղորդում…
Պակիստանում ավտոբուս է պայթեցվել․ կա առնվազն 10 զոհ
Պակիստանի Վերին Կոխիստան շրջանում ողբերգական դեպք է գրանցվել․ պայթեցվել է մարդկանցով լի ավտոբուս։ Այս մասին տեղեկանում ենք այդ երկրի ԶԼՄ-ներից։ Նշվում է առնվազն 10 զոհի մասին։ Վիրավորների թիվը էլ ավելի մեծ է․ խոսվում է մինչև 39 վիրավորի մասին։ Պատահարը տեղի է ունեցել այսօր առավոտյան։
Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացվի զինամթերքի պայթեցման աշխատանքներ
ԱՀ ԱԻՊԾ-ից տեղեկացնում են, որ կեսօրին, «The Halo trust» ոչ կառավարական ականազերծող կազմակերպությունը, Ասկերանի շրջանի Իվանյան համայնքի վարչական տարածքում կիրականացնի հայտնաբերված զինամթերքի պայթեցման աշխատանք: Նշենք, որ ԱԻ պետական ծառայության սակրավորները, ռուս գործընկերների հետ մեկտեղ, հետախուզական աշխատանքներ են իրականացնում Ստեփանակերտ և Ասկերան քաղաքների մերձակա անտառային տարածքներում: Հայտնաբերված և կյանքի համար վտանգ ներկայացնող ռազմամթերքը, որպես կանոն՝ կոչնչացվի…
Իրան-Հայաստան գազատարի պայթեցման մասին լուրը հերքվել է
ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարության Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Ի պատասխան www.politik.am լրատվական կայքի դեկտեմբերի 23-ի «Տեսանյութ․ Ադրբեջանցիները պայթեցրել են Իրան-Հայաստան գազատարը» վերնագրով հրապարակման՝ տեղեկացնում ենք, որ հրապարակման մեջ նշված տեղեկությունը, թե երեկ Ադրբեջանի բանակը պայթեցրել է Իրան-Հայաստան գազամուղը, չի համապատախանում իրականությանը։ Իրան-Հայաստան գազամուղը շարունակում է ապահովել անխափան գազամատակարարումը Հայաստան: Լրատվամիջոցներին հորդորում ենք…
Շարունակում են «Ձյունիկ սառնարանի» շենքի պայթեցման աշխատանքները
2020 թվականի հոկտեմբերի 15-ին, ժամը 12:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները, հայտնում են ՀՀ ԱԻՆ պաշտոնական կայքից։ Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 11։30-ից մինչև 12։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց հատվածներում…
Ուշի-Արտաշավան ճանապարհին պայթեցման աշխատանքներ կլինեն
ՀՀ ՏԿԵՆ Facebook-ի պաշտոնական էջում գրված է․ «Մ3‚ Մարգարա-Վանաձոր-Տաշիր-հայ-վրացական սահման միջպետական նշանակության ավտոճանապարհի Ուշի-Արտաշավան կմ 48+750 հատվածում այսօր` սեպտեմբերի 17-ին‚ ժամը 17:00-19:00‚ տեղի կունենան պայթեցման աշխատանքներ։ Հիշեցնենք‚ որ այս ավտոճանապարհի կմ 45+300 – կմ 53+000 հատվածը‚ հիմնանորոգվում է և երթևեկության համար ժամանակավորապես փակ է։ Պայթեցման աշխատանքների հետևանքով այսօր՝ ժամը 17.00-19.00‚ անվտանգության նկատառումներից ելնելով, փակ կլինի…
Ձյունիկ սառնարան ՍՊԸ-ի շենքը կրկին կփորձեն պայթեցնել
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ 2020 թվականի օգոստոսի 24-ին, ժամը 16:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից շարունակվելու են Երևանի Արշակունյաց պողոտայի 9/2 հասցեում գտնվող «Ձյունիկ» սառնարանային համալիրի շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքները։ Պայթեցման աշխատանքների և ազգաբնակչության անվտանգությունն ապահովելու համար ժամը 15։30-ից մինչև 16։30-ը Քրիստափորի և Սևանի փողոցների խաչմերուկից մինչև Արշակունյաց պողոտա-Սևանի փողոց…
Ահաբեկիչները Աֆղանստանում հարձակվել են բանտի վրա․ կա շուրջ 40 մահացած
Աֆղանստանի Ջալալաբադ քաղաքում «Իսլամական պետություն» ահաբեկչական խմբավորումը հարձակվել է կալանավայրի վրա։ Խմբավորման անդամներից մեկը ավտոմեքենայով մոտեցել է կալանավայրի մուտքի մոտ ու պայթեցրել է ավտոմեքենան, որից հետո սկսվել է հրաձգություն, հայտնում է Al Jazeera-ն։ Արդյունքում՝ մահացել է շուրջ 40 անձ։ Նրանց թվում կան բանտարկյալներ, իրապահներ ու սովորական քաղաքացիներ։ Նշվում է, որ կան նաև տասնյակ վիրավորներ։ Ըստ…
Հուլիսի 8-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքները
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը հայտնում է, որ հուլիսի 8-ին կիրականացվեն «Ձյունիկ սառնարան» ՍՊԸ-ի շենքի պայթեցման աշխատանքներ «2020 թվականի հուլիսի 8-ին, ժամը 17:00-ին «ՆՈՐՏԵԽ ՇԻՆ» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության կողմից կիրականացվեն Երևանի Արշակունյաց 9/2 հասցեում տեղակայված «Ձյունիկ սառնարան» սահմանափակ պատասխանատվությամբ ընկերության շենքի պայթեցման եղանակով փլեցման աշխատանքներ։ Պայթեցման աշխատանքների ընթացքում բնակչության անվտնագությունն ապահովելու համար ժամը 16:30-ից մինչ 17:30-ն…
Ղրիմում ահաբեկչություն է կանխվել. կասկածյալը ձերբակալվել է
Ղրիմում ձերբակալվել է ուկրաինական ծայրահեղական կազմակերպությունների անդամ, Ռուսաստանի քաղաքացի, որը ծրագրում էր ահաբեկչություն իրականացնել հանրապետության տարածքում: Այս մասին հայտնում է РИА Новости-ն։ Անվտանգության դաշնային ծառայության հասարակայնության հետ կապերի կենտրոնի տեղեկացմամբ՝ կասկածյալը պատրաստվում էր պայթեցնել Ղրիմի վարչական շենքերից մեկը: Ձերբակալությունը տեղի է ունեցել Սակի քաղաքում: Տղամարդը նացիստական գաղափարախոսության կողմնակից է: Նրա ավտոտնակում իրավապահները հայտնաբերել են պատրաստի…
Գերմանիայի գետերից մեկում Երկրորդ համաշխարհային պատերազմից մնացած ռումբ են պայթեցրել
Ֆրանկֆուրտում մոտ 600 մարդու են տարհանել տներից, որպեսզի մասնագետները կարողանան վնասազերծել Երկրորդ համաշխարհային պատերազմի տարիներից մնացած ռումբը: Այն հայտնաբերել են Մայն գետում: Ըստ ծրագրի՝ ռումբը պայթեցրել են հենց գետում: Պայթյունի ժամանակ ուժեղ աղմուկ է լսվել, իսկ գետի վրա գոյացել է մեծ շատրվան: Ոստիկանությունից հայտնել են, որ ռումբն այլևս վտանգ չի ներկայացնում, քանի որ դրանից ոչինչ…
Ժամանակավոր սահմանափակում Մ6 ավտոճանապարհին. կատարվելու են պայթեցման աշխատանքներ
ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի կմ 53+800 հատվածում (Ալավերդի քաղաքի «Էնգելս» թաղամասից մոտ 400 մետր հեռավորության վրա) մարտի 8-ին իրականացվելու են պայթեցման աշխատանքներ: Այդ պատճառով նույն օրը՝ ժամը 13:00-19:00, նշված ճանապարհահատվածը երթևեկության համար փակ է լինելու։ Պայթեցման աշխատանքները կատարվում են Վանաձոր-Ալավերդի-Վրաստանի սահման (Մ6) միջպետական ավտոճանապարհի…













