պանդեմիա

  • Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

    Մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով

    Հուլիսի 23-ին ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ մեկնարկել է սփյուռքահայ ուսուցիչների վերապատրաստման ծրագիրը՝ առցանց ձևաչափով: «ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը նշել է, որ այս տարվա վերապատրաստումը ևս բոլորին կհամախմբի համընդհանուր նպատակների շուրջ և կստեղծի զարգացման նոր հնարավորություններ։ Վերապատրաստման ծրագրի մեկնարկի կապակցությամբ ԿԳՄՍ նախարարի պաշտոնակատար Վահրամ Դումանյանը շնորհավորել…

  • Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է

    Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է

    Հուլիսի 20-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Անահիտ Ավանեսյանի գլխավորած պատվիրակությունն Աթենքում է։ «Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը մեկնել է Հունաստան` մասնակցելու Աթենքում ընթացող բնակչության հոգեկան առողջության և ծառայությունների մատուցման համակարգերի վրա COVID-19 համավարակի ազդեցության հարցերով գագաթնաժողովին: Այն անցկացվում է Հունաստանի կառավարության բարձր հովանու ներքո` Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) եվրոպական…

  • Վրաստանում կորոնավիրուսը դեռևս չի նահանջում

    Վրաստանում կորոնավիրուսը դեռևս չի նահանջում

    Stopcov.ge կայքի հրապարակած տվյալենորվ հարևան Վրաստանում կորոնավիրուսային պանդեմիան դեռևս չի նահանջում: Վրաստանում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման 1 286 նոր դեպք: Երկրում վերջին 24 ժամում ապաքինվել է 1 701 մարդ: Մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 13 պացիենտ: Երկրում կորոնավիրուսից մահացածների ընդհանուր թիվը կազմում է 5 551:

  • Ինչ է հայտնի COVID-19-ի Դելտա շտամի մասին․ ԱՆ անդրադարձը

    Ինչ է հայտնի COVID-19-ի Դելտա շտամի մասին․ ԱՆ անդրադարձը

    Հուլիսի 16-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, կորորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամն աշխարհում մտահոգության առիթ է, քանի որ դրա վարակելիությունը բարձր է: COVID-19-ի այս շտամն արդեն իսկ շրջանառվում է մի շարք երկրներում։ «Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը (ԱՀԿ) հետևում է «Դելտա» շտամի աշխարհով մեկ արագ տարածման միտումներին: Ներկայումս կորոնավիրուսային հիվանդության «Դելտա» շտամով վարակման դեպքեր…

  • Վրաստանում կարող են սահմանափակումներ դրվել ժամանցային միջոցառումների վրա

    Վրաստանում կարող են սահմանափակումներ դրվել ժամանցային միջոցառումների վրա

    Վրաստանի առողջապահության փոխնախարար Թամար Գաբունիան՝ նշելով, որ վարակն արագորեն տարածվում է, և այդ ցուցանիշն է՛լ ավելի կբարձրանա, եթե չձեռնարկվի ակտիվ միջամտություն հայտնել է, որ Վրաստանում համաճարակային իրավիճակն ավելի է վատթարանում: Նա նշել է, որ հանգստավայրերը բացվել են, ժամանացային միջոցառումներ են անցկացվում, որոնց մարդիկ մասնակցում են առանց դիմակների և հեռավորություն պահպանելու։ «Հակահամաճարակային կանոների չպահելը բարդացնում է համաճարակային…

  • Վերսկսվել է ՀՀ-ից Իսպանիա մեկնելու համար վիզաների տրամադրման գործընթացը

    Վերսկսվել է ՀՀ-ից Իսպանիա մեկնելու համար վիզաների տրամադրման գործընթացը

    Հայաստանում Իսպանիայի դեսպանությունը տեղեկացնում է, որ Երևանում գործող BLS International Armenia Իսպանիայի վիզաների կենտրոնը հուլիսի 14-ից վերսկսում է մուտքի արտոնագրերի տրամադրումը Հայաստանից Իսպանիա մեկնել ցանկացող զբոսաշրջիկներին։ Նշվում է, որ Իսպանիա մուտք գործելիս պատվաստված լինելը պարտադիր չէ, բավարար է ներկայացնել ՊՇՌ թեստի բացասական արդյունքը։ Իսպանիայում հուլիսի 13-ի դրությամբ ընդհանուր առմամբ գրանցվել է կորոնավիրուսով վարակի 3,971,124 դեպք, որից…

  • Հայաստանում կարանտինը երկարաձգվել է

    Հայաստանում կարանտինը երկարաձգվել է

    Հուլիսի 11-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Հայաստանում կարանտինը երկարաձգվել է 6 ամսով։ «Կորոնավիրուսային հիվանդության տարածման ռիսկը հնարավորինս նվազեցնելու նպատակով Հայաստանի Հանրապետությունում հայտարարված կարանտինի ժամկետը երկարաձգվել է մինչև 2021 թվականի դեկտեմբերի 20-ը: Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նախազգուշացնում է համավարակի հիվանդացության աճի չորրորդ ալիքի մասին: Միաժամանակ ամբողջ աշխարհում, այդ թվում` հարևան Ռուսաստանի…

  • Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանփակումները կերկարաձգվեն 6 ամսով

    Հայաստանում կորոնավիրուսով պայմանավորված սահմանփակումները կերկարաձգվեն 6 ամսով

    ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը հուլիսի 9-ի ասուլիսի ժամանակա հայտնել է, որ Հայաստանում նախատեսվում է 6 ամսով երկարաձգել կարանտինը: «Կարանտինի մասին որոշման նախագիծը կառավարությունում է: Կարծում եմ՝ այսօր դրա երկարացման որոշումը կկայացվի: Միանշանակ պետք է երկարացվի: Կարանտինի մասին որոշումը ստեղծում է մի գործիքակազմ, որը հնարավորություն է տալիս սահմանափակումների խիստ կամ նվազ ծավալ կիրառել: Այո՛,…

  • Ավանեսյանը անդրադարձել է Աստրազենեկայի հավաստագիրը ԵՄ-ի կողմից չընդունվելու լուրերին

    Ավանեսյանը անդրադարձել է Աստրազենեկայի հավաստագիրը ԵՄ-ի կողմից չընդունվելու լուրերին

    Այսօրվա Կառավարության նիստից հետո լրագրողների հետ ճեպազրույցում ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ասաց, որ կեղծ լուրեր են տարածվում, թե Հայաստանում կորոնավիրուսի դեմ օգտագործվող «Աստրազենեկա» պատվաստանյութի հավաստագիրը ԵՄ որոշ երկրների կողմից չի ընդունվում։ «Չգիտեմ՝ ինչ ենթադրություններից ելնելով՝ այսպիսի կեղծ լուրեր տարածվեցին, թե կա ինչ-որ «Աստրազենեկա», որն ընդունելի է, կա ինչ-որ մեկը, որն ընդունելի չէ։ Ես…

  • Քերոբյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում Sputnik V-ի արտադրության հեռանկարները

    Քերոբյանը ՌԴ գործընկերոջ հետ քննարկել է Հայաստանում Sputnik V-ի արտադրության հեռանկարները

    Հուլիսի 6-ին ՀՀ էկոնոմիկայի նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունը հաղորդագրություն է տարածել, որում ասվում է. «ՀՀ էկոնոմիկայի նախարարի պաշտոնակատար Վահան Քերոբյանի գլխավորած պատվիրակությունը հուլիսի 5-ին մեկնել է ՌԴ՝ մասնակցելու «Իննոպրոմ-2021» միջազգային արդյունաբերական 11-րդ ցուցահանդեսին և ցուցահանդեսի շրջանակում կազմակերպվող միջոցառումներին: Պատվիրակության կազմում են նախարարի տեղակալ Նարեկ Տերյանը, ՀՀ էկոնոմիկայի նախարարության արդյունաբերության զարգացման վարչության պետ…

  • Տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

    Տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ պատվաստվել են կորոնավիրուսի դեմ

    ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ տարբեր գերատեսչությունների փոխնախարարներ այսօր շարժական կայանում պատվաստվել են COVID-19-ի դեմ, այդ թվում` առողջապահության նախարարի առաջին տեղակալ Լենա Նանուշյանը: COVID-19-ի դեմ պատվաստվել են նաև առողջապահության նախարարության աշխատակիցները:

  • ԵՄ-ում սկսել են գործել կորոնավիրուսի վկայագրերը

    ԵՄ-ում սկսել են գործել կորոնավիրուսի վկայագրերը

    Հուլիսի 1-ից ամբողջ ԵՄ տարածքում և Շենգենյան տարածքում սկսել են գործել թվային COVID-վկայագրեր: Վկայագրերը թեթևացնելու են համավարակի պայմաններում ճանապարհորդությունները, հատկապես ամառային արձակուրդների սեզոնի գործընթացը: Եվրոպական վկայագրերը կլինեն երեք տեսակի՝ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող, բացասական թեստի պատասխանը կամ հիվանդությունից ապաքինումը հավաստող: Մարդիկ, որոնք վարակվել են կորոնավիրուսով, կկարողանան վկայագիրը ստանալ PCR-ի դրական պատասխանից առնվազն 11 օր անց:…

  • Պատվաստման որևէ բարդացման դեպք չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

    Պատվաստման որևէ բարդացման դեպք չենք ունեցել. Նիկոլ Փաշինյան

    Հունիսի 30-ին հաղորդագրություն է տարածել վարչապետի կայքը։ Հաղորդագրության մեջ ասվում է, որ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ կայացել է խորհրդակցություն։ «Վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ այսօր կայացել է խորհրդակցություն, որի շրջանակում քննարկվել են Հայաստանում կորոնավիրուսի համավարակային իրավիճակը, դրա տարածումը կանխարգելող միջոցառումները և պատվաստումային գործընթացը: Խորհրդակցության սկզբում Նիկոլ Փաշինյանը, մասնավորապես, նշել է. «Հարգելի գործընկերներ, ցավոք, նոր տիպի կորոնավիրուսի…

  • Բրիտանիայում կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը․ Ջոնսոն

    Բրիտանիայում կչեղարկվեն կորոնավիրուսային սահմանափակումների մեծ մասը․ Ջոնսոն

    Բրիտանիայի վարչապետ Բորիս Ջոնսոնը հայտնել է, որ մտադիր են հուլիսի 19-ին չեղարկել կորոնավիրուսի կապակցությամբ սահմանված արգելքների մեծ մասը:  Վարչապետն ընդգծել է զգուշավորություն պահպանելու անհրաժեշտությունը: «Կարծում եմ` առաջիկա երեք և կես շաբաթների ընթացքում մենք պետք է զգուշությամբ, բայց անդառնալիորեն շարժվենք առաջ, ևս 5 միլիոն դեղաչափ ներարկենք, որ էլ ավելի հզորացնենք մեր պաշտպանությունը և հասնենք հուլիսի 19-ին,…

  • Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ երկրորդ դեղաչափն է ստացել

    Ավանեսյանը կորոնավիրուսի դեմ երկրորդ դեղաչափն է ստացել

    ՀՀ առողջապահության նախարարությունից հայտնում են, որ հունիսի 28-ին նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանը ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստման 2-րդ դեղաչափը: Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումն է ստացել Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 74 հազար քաղաքացի Նախարարությունը հիշեցնում է` պատվաստումից առաջ որևէ հետազոտության անհրաժեշտություն չկա, եթե հարցման, անամնեզի և ստուգաթերթի լրացման արդյունքում չկա հակացուցում, ապա…