պանդեմիա
Տիգրան Ավինյանը կորոնավիրուսի դեմ երկրորդ պատվաստումն է ստացել
ՀՀ փոխվարչապետի պաշտոնակատար Տիգրան Ավինյանը հունիսի 28-ին ՀՀ առողջապահության նախարարության «Հիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում» ստացել է կորոնավիրուսային հիվանդության դեմ երկրորդ պատվաստումը։ Փոխվարչապետի պաշտոնակատարը պատվաստվել է «AstraZeneca» պատվաստանյութով։ Այս մասին հայտնում են Տիգրան Ավինյանի գրասենյակից: Պատվաստվել ցանկացող քաղաքացիները կարող են դիմել ցանկացած պոլիկլինիկա` անկախ կցագրումից, և գրանցվելուց ու պատվաստման ցուցում ունենալուց հետո ստանալ պատվաստում։…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 74 հազար քաղաքացի
Ըստ Առողջապահության նախարարության՝ COVID-19-ի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր հունիսի 27-ի դրությամբ` կատարվել է 74 հազար 814 պատվաստում, որից առաջին դեղաչափ` 58 հազար 618, երկրորդ դեղաչափ` 16 հազար196։ Նախարարությունը հիշեցնում է, որ պատվաստումներն իրականացվում են առողջության առաջնային պահպանման կազմակերպություններում շաբաթվա բոլոր օրերին. շաբաթ և կիրակի սահմանվել են հերթապահություններ՝ ժամը 10։00-16։00-ը․ կարող են պատվաստվել նաև օտարերկրյա…
Կորոնավիրուսով վարակվածներից ծայրահեղ ծանր վիճակում են 51, ծանր վիճակում` 171 քաղաքացի
Հայաստանում կորոնավիրուսով վարակված՝ ծանր և ծայրահեղ ծանր վիճակում գտնվող քաղաքացիների թիվը մոտ է 222-ին: «Արմենպրես»–ի հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ առողջապահության նախարարի մամուլի խոսնակ Հռիփսիմե Խաչատրյանը: «Ներկայում ՀՀ տարածքում 7 բժշկական կենտրոն է սպասարկում կորոնավիրուսով հիվանդներին՝ 2-ը մարզային, մնացածը՝ մայրաքաղաքում: Մարզային ԲԿ-ները գտնվում են Սպիտակում և Կապանում: Թոքային օդափոխման սարքերին միացված է 24 քաղաքացի,…
2021-ի հունվարից հունիսի 1-ը COVID-19-ի շրջանակում տրամադրվել է 65 մլն դրամ պարգևավճար
Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային համավարակի (COVID-19) կանխարգելման, վերահսկման, բուժման և այլ համալիր միջոցառումների շրջանակներում ՀՀ առողջապահության նախարարության կողմից իրականացված ծախսերի մասով կից տրամադրվում է տեղեկատվություն` 2021 թվականի հունվարից մինչև հունիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համար: Այս մասին հայտնում է Առողջապահության նախարարությունը: Աղյուսակում ներառված են բացառապես առողջապահության նախարարության կողմից կատարված ծախսերը, քանի որ ծախսեր եղել են նաև այլ…
Արցախում կորոնավիրուսի դեմ պատվաստումները շարունակվում են
Արցախի Հանրապետությունում շարունակվում է իրականացվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19)-ի դեմ կանխարգելիչ պատվաստումների գործընթացը: Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստումները իրականացվում են ԱՀ առողջապահության նախարարության «Հանրապետական բժշկական կենտրոն» ՓԲԸ ամբուլատոր-պոլիկլինիկական բաժանմունքում «Արևիկ» բուժմիավորումում և շրջանային բուժմիավորումներում: «Սպուտնիկ V» պատվաստանյութի առաջին մեծ խմբաքանակը՝ 15,000 չափաբաժինը, որով կարող են պատվաստվել 7500 քաղաքացի, Արցախ է ներկրվել Ռուսաստանի Դաշնությունից՝ ռուս-հայկական Լազարևյան ակումբի…
Ղազախստանը պատրաստ է իր արտադրած պատվաստանյութը տրամադրել Հայաստանին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներն ու պատվաստումների ակտիվ գործընթացը: «Շատ ուրախ եմ Ձեզ…
ԱԱՏՄ-ն հիշեցնում է մանկապարտեզների համար սահմանված հիգիենիկ նորմերը
Հաշվի առնելով վերջին շրջանում նախադպրոցական կազմակերպություններում արձանագրված դեպքերը՝ ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմինը՝ որպես բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման բնագավառում վերահսկողություն իրականացնող մարմին, հորդորում է խստագույնս պահպանել վերոնշյալ կազմակերպությունների համար սահմանված սանիտարական կանոնների և հիգիենիկ նորմերի պահանջները։ Մասնավորապես, կազմակերպությունների հատակը պետք է լվանալ օրը 2 անգամից ոչ պակաս, 1 անգամը՝ պարտադիր կահույքի տեղաշարժով,զուգարանների հատակը, նստակոնքերը…
Ավստրիայի կանցլերը Պուտինին շնորհակալություն է հայտնել Սպուտնիկ V-ի համար
Ավստրիայի կանցլեր Սեբաստիան Կուրցը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինին շնորհակալություն է հայտնել «Սպուտնիկ V»-ի և կորոնավիրուսի դեմ պայքարում նախաձեռնությունների համար. Ավստրիայի ղեկավարի խոսքով՝ համավարակի դեմ պայքարում պատվաստանյութի աշխարհագրական ծագումը կարևոր չէ։ Նա նշել է, որ անպայամնորեն պետք է հաղթահարեն համավարակը։ «Հնարավոր չէր լինի այդ նպատակին հասնել, եթե մենք համատեղ չաշխատեինք գիտության և քաղաքականության բնագավառում: Ուստի ոչ…
ԵՄ մի քանի երկրներ կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր կտրամադրեն
ԵՄ անդամ 7 պետություններ սկսել են կորոնավիրուսի դեմ պատվաստումը հաստատող վկայագրեր տրամադրել: Վկայագրերը տրամադրվելու են Բուլղարիայում, Չեխիայում, Դանիայում, Գերմանիայում, Հունաստանում, Խորվաթիայում և Լեհաստանում, կլինեն անվճար՝ էլեկտրոնային և թղթային տարբերակներով։ «Դա ապացույց կլինի, որ անձը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ, թեստի բացասական պատասխան է ստացել կամ վերականգնվել է վարակից», – ասված է հայտարարության մեջ: Վկայագրերի տրամադրման համակարգը…
Կոտայքում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2593 քաղաքացի
Մայիսի 31-ի դրությամբ, Կոտայքի մարզի բժշկական հաստատություններում և առողջության առաջնային պահպանման կենտրոններում կորոնավիրուսի դեմ պատվաստվել է 2593 քաղաքացի: Մարզպետարանից հայտնում են, որ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով պատվաստվել է 1184 հոգի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 1048 հոգի, «Կորոնավակ»-ով՝ 361 հոգի: Այսօր՝ մայիսի 31-ին, Կոտայքի մարզում պատվաստվել են 153 քաղաքացիներ՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութով՝ 8 հոգի, «Սպուտնիկ-Վի» պատվաստանյութով՝ 64 հոգի, «Կորոնավակ» պատվաստանյութով՝ 81…
ԱՀԿ-ն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու առաջարկ կանի
Առողջապահության համաշխարհային կազմակերպության խոսնակ Ֆադելա Չայբը հայտնել է, որ ԱՀԿ-ը մասնագետներն առաջարկ կներկայացնեն կորոնավիրուսի ծագման վերաբերյալ նոր հետազոտություններ ացկացնելու մասին: Միացյալ Նահանգները նախօրեին ԱՀԿ-ին կոչ էին արել երկրորդ հետաքննությունն անցկացնել կորոնավիրուսի ծագման վերաբերյալ, իսկ անկախ փորձագետներին Չինաստանում լիարժեք հասանելիություն կտրվի նախնական տվյալներին եւ նմուշներին: Բրիտանիան եւս համանման կոչով է հանդես եկել: Այս մասին տեղեկանում ենք…
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք, հաստատված դեպքերի թիվը հասնել է 4 մլն 992 հազար 554-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում 8 709 է, ակտիվ դեպքերը 1042-ի մոտ կլինիկական դրսևորումներ չեն հայտնաբերվել։ Մեկ օրում ՌԴ-ում…
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 187 մարդ
IRNA գործակալության հաղորդմամբ՝ Իրանի առողջապահության նախարարությունը հայտնել է, որ երկրում կորոնավիրուսից մահերի թիվը վերջին 24 ժամում ավելացել է 187-ով՝ հասնելով 78 հազար 381-ի: Վերջին մեկ օրում Իրանում գրանցվել է վիրուսի 8005 նոր դեպք, նրանցից 1175-ը հոսպիտալացվել է: Երկրում գրանցված ընդհանուր 2 մլն 823 հազար 887 դեպքից առողջացել կամ հիվանդանոցներից դուրս է գրվել 2 մլն 319…
Հայաստանում Արգենտինայի դեսպանը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Հայաստանում Արգենտինայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Մարիանո Վերգարան պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ Այդ մասին տեսանյութն ու նրա՝ պատվաստում ստանալու անհրաժեշտության մասին ուղերձն իր ֆեյսբուքյան էջում հրապարակել է առողջապահության նախարարությունը։ https://www.facebook.com/1455050464736078/videos/297730598726477
Կայացել է ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի նիստը
ՀՀ առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանի մասնակցությամբ տեղի է ունեցել ԱՊՀ առողջապահության բնագավառում համագործակցության խորհրդի 32-րդ առցանց նիստը։ Այն կազմակերպվել էր ԱՊՀ գործադիր կոմիտեի կողմից՝ Ղազախստանի Հանրապետության առողջապահության նախարարության նախաձեռնությամբ և նվիրված էր ԱՊՀ մասնակից պետություններում COVID-19 համավարակի ընթացքում առողջապահական ծառայությունների հասանելիության գործում առաջնային բժշկասանիտարական օգնության դերին։ Նիստին մասնակցել են նաև ԱՊՀ մասնակից պետությունների առողջապահության…














