պաշտոնյաներ
Մի շարք պաշտոնյաներ, գործիչներ, լրագրողներ նամակ են ստացել, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ
Տեղեկացնեմ, որ նախորդ գիշեր մի շարք ՀՀ քաղաքացիներ ստացել են Apple-ից նամակ, որ իրենք դարձել են պետական հաքերների հարձակման զոհ։ Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է տեղեկատվական անվտանգության փորձագետ Սամվել Մարտիրոսյանը: «Մենք Cyberhub.am-ում Artur Papyan-հետ տեղյակ ենք մոտ տաս մարդու մասին։ Որոնց մեջ կան լրագրողներ, բարձրաստիճան պաշտոնյաներ, ընդդիմադիր հայտնի գործիչներ։ Մենք հասցրել ենք ստուգել…
Ճապոնիայի պատժամիջոցների տակ է հայտնել նաև Մարիա Զախարովան
Ճապոնիան պատժամիջոցներ է սահմանել Ռուսաստանի ֆիզիկական և իրավաբանական մի շարք անձանց ու ընկերությունների նկատմամբ։ Այս մասին հայտարարություն է տարածել Ճապոնիայի ԱԳՆ-ն։ Դրանում ասվում է 15 անձանց և 9 ընկերությունների կամ կազմակերպությունների մասին։ Այդ անձանց թվում է նաև ՌԴ արտգործնախարարության մամուլի խոսնակ Մարիա Զախարովան, ինչպես նաև ՊՆ բարձրաստիճան պաշտոնյաներ։ Կազմակերպությունների ցանկում է հայտնել նաև Միացյալ ավիաշինական…
Թալիբները համաներում են հայտարարել պաշտոնյաների համար
«Թալիբան» շարժումը, որը զավթել է երկրի իշխանությունն ու կառավարում հաստատել Աֆղանստանի տարածքում, համաներում է իրականացրել պետական բոլոր պաշտոնյաների համար։ Այս մասին հայտնում է AFP-ին՝ հղում անելով թալիբների հայտարարությանը։ Նրանք նշել են, որ պաշտոնյաները պետք է վերադառնան սովորական կյանքին։ Հիշեցնենք, որ օգոստոսի 15-ին թալիբները հասան մայրաքաղաք Քաբուլ, որից հետո պարզ դարձավ, որ երկրի իշխանությունը փոխանցվում է…
Մեղադրանք է առաջադրվել ՊԵԿ-ի 9 պաշտոնատար անձի․ ՀՔԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ բացահայտվել են Մեղրիի մաքսակետի պաշտոնատար անձանց կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք ստանալու, պաշտոնեական լիազորությունների չարաշահման, պաշտոնեական կեղծիք կատարելու, ինչպես նաև քաղաքացիների կողմից առանձնապես խոշոր չափերի կաշառք տալու, խոշոր և առանձնապես խոշոր չափերով հարկ չվճարելու դեպքեր, որոնց հետևանքով պետական բյուջե չեն վճարվել…
ԱԱԾ-ն պաշտոնյաների կողմից արված հանցագործություններ է բացահայտել
ՀՀ ազգային անվտանգության ծառայության Տավուշի մարզային վարչությունում նախապատրաստված նյութերով ձեռք են բերվել փաստական տվյալներ, որ 2011-ից 2017 թվականների ընթացքում Հայաստանի Հանրապետության պետական համապատասխան գերատեսչությունների մի խումբ բարձրաստիճան պաշտոնատար անձինք, նախնական համաձայնությամբ, կատարել են առանձնապես խոշոր չափերի վատնում, ինչպես նաև անձնական այլ շահագրգռվածությունից կամ խմբային շահերից ելնելով՝ չեն կատարել իրենց ծառայողական պարտականությունները, ինչն անզգուշությամբ առաջացրել է…
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ
ՀՀ ԱԳ նախարարի բոլոր տեղակալները ներկայացրել են աշխատանքից ազատման դիմումներ, որոնք անցյալ շաբաթ համապատասխան միջնորդագրերով ուղարկվել են վարչապետի աշխատակազմ: Այս մասին հայտնել են ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից: Հիշեցնենք, ՀՀ ԱԳ նախարարի պաշտոնակատար Արա Այվազյանը մայիսի 27-ին հրաժարականի դիմում է ներկայացրել: Նույն օրը ԱԳ նախարարի տեղակալի պաշտոնից ազատման դիմում է ներկայացրել Գագիկ Ղաչալյանը:
Արցախի նախագահը պաշտոնյաների վարձատրության մասին օրենք է ստորագրել
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանն ստորագրել է ««Դատախազության մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին», ««Պետական պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Բնապահպանական և բնօգտագործման վճարների մասին» օրենքում լրացում կատարելու մասին», ««Արցախի Հանրապետության 2021 թվականի պետական բյուջեի մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և ««Արցախի Հանրապետության բյուջետային համակարգի մասին» օրենքում լրացումներ…
Արցախի 10 համայնքի ղեկավարների դեմ հարուցված քրգործերը վարույթ են ընդունվել
ԱՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերով քննության վարչությունում վարույթ են ընդունվել ներկայումս Ադրբեջանի Հանրապետության վերահսկողության տակ անցած 10 համայնքների ղեկավարների կողմից 2020թ. դեկտեմբեր և 2021թ. հունվար ամիսներին պաշտոնեական դիրքն օգտագործելով, անձնական այլ շահագրգռվածությունից ելնելով՝ ֆինանսական աջակցություն տրամադրելու կարեկցանքով պայմանավորված, ՀՀ կառավարության որոշմամբ աջակցման միջոցառումների ծրագրի շրջանակներում համայնքի շահառուների ցուցակներում ակնհայտ կեղծ տվյալներ մտցնելու եղանակով, տվյալ…
ԱՄՆ-ն պատժամիջոցներ է սահմանել Չինաստանի և Հոնկոնգի 24 պաշտոնյայի նկատմամբ
Միացյալ Նահանգները պատժամիջոցներ է սահմանել Չինաստանից և Հոնկոնգից 24 պաշտոնյայի նկատմամբ: Նշվում է, որ պատժամիջոցները սահմանվել էին Հոնկոնգի ինքնավարության մասին օրենքին համապատասխան և ներառում են այն անձանց ցուցակը, որոնք, ինչպես համարվում է, նպաստում են «Չինաստանի կողմից Հոնկոնգի մինի սահմանադրությամբ նախատեսված պարտավորությունների չկատարմանը»: ԱՄՆ պատժամիջոցներին ենթարկված 24 պաշտոնյայի թվում են Չինաստանի կոմունիստական կուսակցության քաղբյուրոյի անդամ Վան…
Կարող եմ ապացուցել ռուսական ընկերությունների ու ՊՆ պաշտոնյաների ուղիղ հանցակցությունը․ Բաբաջանյան
ՀՀ ԱԺ անկախ պատգամավոր Արման Բաբաջանյանը Facebook-ի իր էջում գրել է․ «Պատերազմում պարտությունից հետո սկսել եմ խորապես ուսումնասիրել բազմաթիվ ապացույցներ, որոնք վեր են հանում ՀՀ պաշտանական գերատեսչության ամենաբարձր օղակներում կանգնած նախկին պաշտոնյաների կողմից կատարված հանցագործությունները։ Մի քանի անգամ ավելի թանկ գնով ձեռք բերված ժամկետանց սպառազինության գործում Պատրոն Դավոն ունեցել է բարձրաստիճան պաշտոնյա հանցակիցներ։ Նամակագրական կապերով…
ՏԻՄ ղեկավարներ իրենց ենթականերին պարտադրում են մասնակցել հավաքներին. ԱԱԾ
ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում ստացված տեղեկությունների համաձայն՝ մի շարք իրավաբանական անձինք, տեղական ինքնակառավարման մարմինների ղեկավար պաշտոնյաներ ենթակա աշխատակիցներին համոզելու, նյութապես շահագրգռելու, իսկ որոշ դեպքերում՝ նաև աշխատանքից ազատելու սպառնալիքով պարտադրում են մասնակցել Հայաստանի Հանրապետությունում կազմակերպված հավաքներին: Այդ կապակցությամբ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունը կոչ է անում տուրք չտալ գործատուների նման անօրինական պահանջներին և տեղեկացնում, որ «Հավաքների ազատության…
ԱՀ նախագահի հրամանագրերով՝ մի շարք պաշտոնյաներ աշխատանքից ազատվել են
ԱՀ նախագահի աշխատակազմից տեղեկացնում են, որ ԱՀ նախագահ Արայիկ Հարությունյանի հրամանագրերի համաձայն՝ այսօր աշխատանքից ազատվել են․ ԱՀ նախագահի օգնական Ռուդիկ Մարտիրոսյանը ԱՀ գլխավոր դատախազի տեղակալներ Էրիկ Վերդիյանը և Սասուն Գաբրիելյանը ԱՀ վիճակագրության պետական խորհրդի անդամ Արմեն Սողոմոնյանը Վաղաժամկետ դադարեցվել են ԱՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի անդամ Եղիշե Արզումանյանի լիազորությունները: Հանրապետության նախագահը հաստատել է նաև կառավարության որոշումներ,…
Բացահայտվել են Փարաքարի ու Դիլիջան ազգային պարկի պաշտոնյաների կողմից հափշտակման դեպքեր
ՀՀ ազգային անվտանգության ծառայության համապատասխան ստորաբաժանումների կողմից ձեռնարկված արդյունավետ օպերատիվ-հետախուզական համալիր միջոցառումների արդյունքում ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ առ այն, որ Արմավիրի մարզի Փարաքար համայնքի ղեկավարը մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ, մեկ միասնական դիտավորությամբ, ապօրինի, անհատույց շահադիտական դրդումներով, վատնման եղանակով, հափշտակել է համայնքի՝ առանձնապես խոշոր չափերի՝ 12.935.000 ՀՀ դրամի դրամական միջոցները, հայտնում են…
Իրանի Բուշեհր նավահանգստում բռնկված հրդեհից վնասվել է յոթ նավ
Իրանում տեղի ունեցած ուժգին պայթյունների հետևանքով տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան։ Բուշերի հարավ-արևմտյան նավահանգստում՝ իրանական նավահանգստի տարածքում, բռնկված հրդեհը վնասել է առնվազն յոթ նավ ՝ առանց որևէ զոհ պատճառելու, հայտնում են տեղական ԶԼՄ-ները: Չորեքշաբթի նավահանգստում տեղի ունեցած հրդեհը առաջինը չէր։ Դեռ հունիսից Իրանի ռազմական, միջուկային և արդյունաբերական օբյեկտների մոտ տեղի են ունեցել մի քանի պայթյուններ…













