պաշտպանության բանակ
ՊԲ նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանը մեղավոր ճանաչվեց. նրան սպառնում է մինչև 8 տարվա ազատազրկում
2025 թվականի հունվարի 15-ին Սյունիքի մարզի ընդհանուր իրավասության դատարանը, դատավոր Գարիկ Աբելյանի որոշմամբ, Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին մեղավոր ճանաչեց ՀՀ քրեական օրենսգրքի 550-րդ հոդվածի 3-րդ մասով: Հարությունյանը մեղադրվում է 44-օրյա պատերազմի ժամանակ իր ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելու մեջ, ինչի հետևանքով առաջացել են ծանր հետևանքներ: Հունվարի 23-ին նշանակված է լրացուցիչ դատական նիստ,…
Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել
NEWS.am-ի տեղեկություններով՝ Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, Արցախի նախագահի գլխավոր խորհրդական Միքայել Արզումանյանին մեղադրանք է առաջադրվել։ Նրան մեղադրանք է առաջադրվել՝ ծառայողական պարտականությունների նկատմամբ անփույթ վերաբերմունք դրսևորելը, որն անզգուշությամբ առաջացրել է ծանր հետևանքներ։ Ավելի վաղ տեղեկացրել էին, որ Միքայել Արզումանյանը ձերբակալվել է։
Ադրբեջանական կողմը Արցախի Հանարպետությանը խաղաղապահ զորակազմի միջոցով պահանջ է ներկայացրել
ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը տեղեկացնում է, որ Արցախի Հանրապետության Նախագահ Արայիկ Հարությունյանն օգոստոսի 2-ին հրավիրել է Անվտանգության խորհրդի ընդլայնված նիստ` ԱԺ քաղաքական ուժերի մասնակցությամբ: Ընդլայնված նիստում քննարկվել է շփման գծում նախօրեին ստեղծված իրավիճակը: Զեկուց է ներկայացրել Պաշտպանության նախարար Կամո Վարդանյանը: Ըստ նախարարի, լարվածությունը շփման գծի մի շարք հատվածներում շարունակվում է պահպանվել, և Պաշտպանության…
Արցախում հրազենային վիրավորումից զինվոր է զոհվել
Դեկտեմբերի 5-ին՝ ժամը 21:20-ի սահմաններում, ՊԲ զորամասերից մեկի պահպանության տեղամասում, դեռևս չպարզված հանգամանքներում հրազենային մահացու վիրավորում է ստացել ՊԲ ժամկետային զինծառայող 2002 թվականի ծնված Գոռ Էդուարդի Մարտիրոսյանը: Այս մասին տեղեկանում ենք Արցախի ՊՆ պաշտոնական կայքից։ Իրականացվել է մարտական հերթապահության հերթափոխ Ռազմական օդաչուներն իրականացնում են ուսումնավարժական թռիչքներ «Դեպքի մանրամանսերը պարզելու համար կատարվում է քննություն: ԱՀ Պաշտպանության…
Ադրբեջանական ԶՈւ-ն կրակ է բացել ՊԲ-ի սանիտարական մեքենայի ուղղությամբ (ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ)
Հոկտեմբերի 15-ին, ժամը 09։00-ի սահմաններում, ադրբեջանական զինված ուժերի ստորաբաժանումները կրակ են բացել Արցախի Հանրապետության հյուսիս-արևելյան ուղղությամբ տեղակայված Պաշտպանության բանակի ստորաբաժանման սանիտարական մեքենայի ուղղությամբ։ Այս մասին տեղեկանում ենք ՊԲ-ի Facebook-ի էջից։ Ի՞նչ իրադարձություններ են նախորդել Ադրբեջանի կողմից կրակ բացելուն․ երեկվա դեպքերի քրոնիկոնը Կառավարությունն ամրացնում է Սյունիքը․ որոշումն ընդունվեց «Հայկական կողմից տուժածներ չկան։ Դեպքի վերաբերյալ տեղեկացվել է…
Հոկտեմբերի 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը
ԱԺ պաշտպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանը Ազգային ժողովի ամբիոնից հայտարարեց, որ երկրի անվտանգությունը միայն սահմաններում չէ։ «Երկրի անվտանգությունը միայն սահմաններում չի, պարոն Ղազինյան, երկրի անվտանգությունը նաև այս դահլիճում է: Ինչքան էլ չուզեք 27-ի մասին խոսենք, խոսելու ենք, քանի դեռ այն բացահայտված չէ: 27-ից սկսվեց մեր երկրի մարտունակ բանակի գահավիժումը»,-ասաց նա: Նա…
Ադրբեջանը հող է նախապատրաստում՝ սադրիչ գործողությունների համար․ Արցախի ՊԲ
Ադրբեջանի պաշտպանության նախարարության տարածած հաղորդագրությունը, թե իբր օգոստոսի 13-ին՝ ժամը 02:30-ի սահմաններում Արցախի Հանրապետության ՊԲ ստորաբաժանումները հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Յուխարի Վեյսալի, Սղնախ գյուղերի, ինչպես նաև Շուշիի մերձակայքում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ, իրականությանը չի համապատասխանում: Ադրբեջանը կրակ է բացել Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ Եթե մենք կռվեինք Ադրբեջանի դեմ, նոր տարածքներ կպատճառեինք թշնամուն․․․ Մենք կռվել…
Որոշ մանրամասներ՝ ՊԲ զինծառայողի՝ մահացու վիրավորում ստանալու մասով
Քիչ առաջ հայտնի դարձավ, որ երեկ՝ հուլիսի 26-ին, ժամը 22։26-ի սահմաններում, ՊԲ N զորամասում մահացու հրազենային վիրավորում էր ստացել 2002 թվականին ծնված զինծառայող Սարգիս Ժիրայրի Գրիգորյանը։ Դեպքի վերաբերյալ որոշ մանրամասներ է ներկայացրել ՀՀ քննչական կոմիտեն։ Նշվում է, որ դեպքը տեղի է ունեցել զորամասի կրակային դիրքում։ Գրիգորյանը մահացու հրազենային վնասվածք է ստացել կրծքավանդակի ձախ շրջանում։ ՔԿ-ից…
Սամվել Բաբայանը ընտրություններին կմասնակցի Ազատական կուսակցության թիմի հետ
Արցախի Պաշտպանության բանակի նախկին հրամանատար Սամվել Բաբայանը հայտարարություն է տարածել, որում ասվում է. «Հարգելի՛ հայրենակիցներ. Այսօր մենք կանգնած ենք մեր պետականությունը կորցնելու վտանգի առաջ: Այդ վտանգի մասին տարիներ շարունակ ես նախազգուշացրել եմ բոլոր հնարավոր հարթակներում, բոլոր ղեկավարներին՝ բաց նամակներով և ուղիղ հաղորդագրություններով: Ասել եմ,որ քիչ ժամանակ ունենք, որ մենք փաստորեն չունենք ո’չ դաշնակիցներ, ո’չ գործընկերներ,…
Պաշտպանության բանակը կա, մնալու է և կդառնա ավելի մարտունակ. Արայիկ Հարությունյան
Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը մայիսի 18-ին այցելել է պաշտպանության նախարարություն, որտեղ Պաշտպանության բանակի բարձրագույն հրամկազմի հետ խորհրդակցություն է անցկացրել: Այս մասին տեղեկացնում է Արցախի նախագահի աշխատակազմը: Քննարկվել են բանակաշինությանը, երկրի պաշտպանունակությանը, ինչպես նաև զինծառայողների սոցիալական պայմանների բարելավմանը վերաբերող հարցեր: Նախագահը խորին երախտագիտություն է հայտնել Պաշտպանության բանակի ողջ անձնակազմին իր առաքելությունն անձնվիրաբար իրականացնելու ու ուժերի…
ՊԲ-ն հրապարակել է հայրենիքի համար ընկած 96 զինծառայողների անուններ
Արցախի Պաշտպանության բանակը հրապարակել է հայրենիքի պաշտպանության համար մղված մարտերում նահատակված զինծառայողների նոր անուններ։ Պապեյան Հարություն Ալիկի, ծնվ. 2001թ. Պողոսյան Արամ Խաժակի, ծնվ. 2002թ. Մանուկյան Գևորգ Եղիշեի, ծնվ. 2002թ. Եղիազարյան Պավլիկ Վանյայի, ծնվ. 1999թ. Բաղդասարյան Պողոս Բաղդասարի, ծնվ. 1999թ. Միրումյան Լևոն Սամվելի, ծնվ. 1998թ. Պուլուզյան Ավետիս Արայի, ծնվ. 2000թ. Կարապետյան Ալեքսանդր Աշոտի, ծնվ. 2002թ. Կամավորական…
Պաշտպանության բանակը հայտարարություն է տարածել
Արցախի պաշտպանության բանակը Facebook-ի իր էջում հայտարարություն է տարածել, որում ասված է․ «Ի գիտություն Արցախի Հանրապետության քաղաքացի հանդիսացող անհայտ կորած զինծառայողների, պահեստազորայինների, աշխարհազորայինների և կամավորականների հարազատների. Զինծառայողների ապահովագրության հիմնադրամի աջակցության ծրագրերից օգտվելու համար անհրաժեշտ է սեղմ ժամկետներում պաշտպանության նախարարության սոցիալական պաշտպանության բաժին ներկայացնել ծրագրի շահառու հանդիսացող անձանց վերաբերյալ հետևյալ փաստաթղթերը՝ -Շահառուի (անհետ կորածի հայր, մայր,…
Ճանաչենք մեր հերոսներին․ ՊԲ-ն հերոսական դրվագներ է հրապարակել
Պաշտպանության բանակը մարտական գործողությունների ժամանակ տեղի ունեցած հերոսական դրվագներ է ներկայացրել․ «Սերժանտ Արթուր Վաղինակի Սարհատյան: Ակտիվ մարտ է վարել գրոհող հակառակորդի դեմ, պատճառել վերջինիս մեծաթիվ կորուստներ, կասեցրել գրոհող ուժերի ներթափանցումը: Վիրավորվել է թշնամական հրետանու կրակից: Շարքային Վրույր Աշոտի Ղազարյանը ցուցաբերել է անհատական խիզախություն՝ պատճառելով թշնամուն կենդանի ուժի կորուստներ, կազմակերպել է տարբեր ապահովման հարցեր, տարհանել վիրավոր…
ՊԲ-ն պարզում է Ադրբեջանի տարածած կադրերում պատկերված անձանց ինքնությունը
Դեկտեմբերի 29-ին համացանցի ադրբեջանական տիրույթում տարածվել են կադրեր, որտեղ, ադրբեջանական կողմի պնդմամբ, պատկերված են Արցախի օկուպացված Հադրութի շրջանի Հակակու գյուղի մերձակայքում սպանված 6 հայ զինծառայողների մարմիններ: Այս մասին հաղորդագրություն է տարածել Արցախի ՊԲ-ն: Հաղորդագրությունում նաեւ ասվում է. «Արցախի Հանրապետության պաշտպանության բանակը եւս մեկ անգամ վերահաստատում է ավելի վաղ արված իր հայտարարությունն այն մասին, որ ո՛չ…
Զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ. ՊԲ
Արցախի պաշտպանության բանակը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ նշել է. «Հարգելի հայրենակիցներ, դեկտեմբերի 26-ին հրապարակված զոհված զինծառայողների ցուցակում տեղ են գտել մի շարք անճշտություններ: Անճշտությունների վերացման գործընթացով պայմանավորված՝ դեկտեմբերի 26-ին հրապարակված ցուցակը հանվել է կայքէջից: Հայցում ենք բոլորիդ ներողամտությունը»: Նշենք, որ ցուցակում ներառված էր 147 անուն: