պաշտպան
ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի
ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի, քանի որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժողներից մեկը առարկել է համաներումը կիրառելու դեմ. այս դեպքում առարկողը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավաբան Հարութ Ակլունցը պարզաբանեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց համաներման…
Վերաքննիչը վերացրել է Վահագն Հարությունյանին կալանավորելու որոշումը
Հայաստանի Վերաքննիչ քրեական դատարանն այսօր տեղի ունեցած նիստում որոշել է բավարարել Մարտի 1-ի գործով քննչական խմբի նախկին ղեկավար Վահագն Հարությունյանի պաշտպանի բողոքը։ Այսինքն՝ Վերաքննիչ դատարանը բեկանել է Երևանի ընդհանուր իրավասության դատարանի որոշումը, վերացրել է կալանքը և գործը ուղարկվում է առաջին ատյանի դատարան՝ նոր քննության։ «Մենք դեռ չենք ստացել դատարանի որոշումը, բայց կարծում եմ, որ Վերաքննիչ…
Բելյերինն այս մրցաշրջանում այլևս չի խաղա
Լոնդոնի «Արսենալի» պաշտոնական կայքը տեղեկություն է տարածել թիմի պաշտպան Հեկտոր Բելյերինի առողջականի մասին: Լոնդոնցիների պաշտոնական կայքը հայտնում է, որ իսպանացին ձախ ծնկի վնասվածք է ստացել ու վիրահատության կենթարկվի: Ֆուտբոլիստը բաց կթողնի 6-9 ամիս և այս մրցաշրջանում այլևս չի կարող օգնել իր թիմին: Լոնդոնցիները հայտնում են, որ ակումբում ամեն ինչ կանեն, որպեսզի խաղացողը որքան հնարավոր է…
Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է
Վերաքննիչ դատարանում ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի գործով դատական նիստը հետաձգվել է։ Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը մանրամասներ չի ներկայացրել, միայն տեղեկացրել է, որ երկրորդ անգամ ինքնաբացարկ է ներկայացվել դատավորին։ Նիստի ավարտից հետո ցուցարարներից երկուսը մոտեցել են պաշտպանին և ներողություն խնդրել նախորդ անգամ իրենց պահվածքի համար։ Ի պատասխան` Արսեն Մկրտչյանն ասել է, որ մեքենայով չի եկել…
Տեսաերիզներով հաստատվում է մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմանվոր լինելը. Քոչարյանի պաշտպան
ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի կալանքը ևս երկու ամսով երկարաձգելու Հատուկ քննչական ծառայության միջնորդության քննության ավարտից հետո ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանը լրագրողներին որոշ մանրամասներ է ներկայացրել դատական նիստի ընթացքից: Պաշտպանական կողմը դատարանին 15-ից ավելի տեսաերիզ է ներկայացրել, որոնք, ըստ պաշտպան Օրբելյանի, հաստատում են մեղադրանքում արձանագրված մի շարք փաստերի ոչ հիմանվոր լինելը:…
Այսօր տեղի ունեցավ Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը
Վերաքննիչ քրեական դատարանում` Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ, այսօր տեղի ունեցավ ԵԿՄ վարչության նախկին նախագահ, ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավով ազատ արձակելու որոշման դեմ ՀՀ գլխավոր դատախազության վերաքննիչ բողոքի քննությունը: Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանը լրագրողներին տեղեկացրեց, որ նիստը հետաձգվել է, պատճառները զուտ տեխնիկական են` որոշակի փաստաթղթերի տրամադրման անհրաժեշտություն կա՝ միջնորդություն պատրաստելու, ներկայացնելու համար: Լրագրողները հետաքրքրվեցին՝ ինչո՞ւ…
Ցուցարարների և Մանվել Գրիգորյանի պաշտպանի միջև ընդհարում տեղի ունեցավ
Ազգային ժողովի նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանին գրավի դիմաց ազատ արձակելու որոշմանը դեմ հանդես եկող քաղաքացիները քիչ առաջ մոտեցան Մանվել Գրիգորյանի պաշտպան Արսեն Մկրտչյանին և հարցրին, թե ինչո՞ւ է նա լրագրողների հետ զրույցում իրենց հասցեին վիրավորական արտահայտություն հնչեցրել: Ի պատասխան՝ Արսեն Մկրտչյանը հորդորեց ուշադիր լսել ձայնագրությունը և փորձեց հեռանալ: Ցուցարարները նրա հետևից սկսեցին բղավել ու վիրավորական…
Զարուհի Փոստանջյանը ներգրավվեց ՊՊԾ գնդի գրավման գործով որպես պաշտպան
ՊՊԾ գունդը գրաված «Սասնա ծռեր» խմբի 10 անդամների գործը քննող դատավոր Մեսրոպ Մակյանն այսօր որոշում կայացրեց Զարուհի Փոստանջյանին ներգրավել գործով ամբաստանյալներ Պավել Մանուկյանի և Արմեն Բիլյանի պաշտպան։ Նիստից հետո լրագրողների հետ զրույցում Զարուհի Փոստանջյանն ասաց, որ նրանց հետ ունի գործընկերային, ընկերական հարաբերությունները, նրանք դիմել են իրեն, ինքն էլ հանաձայնվել է ներկայացնել նրանց։ Նրա խոսքով, Պավել Մանուկյանը,…
Վերաքննիչ դատարանը մերժել է Վաչագան Ղազարյանի պաշտպանի բողոքը
Վերաքննիչ քրեական դատարանն այսօր մերժել է Հայաստանի երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի թիկնազորի նախկին պետ Վաչագան Ղազարյանի պաշտպան Արմեն Հարությունյանի բողոքը և ուժի մեջ է թողել առաջին ատյանի դատարանի որոշումը։ Հիշեցնենք, որ պաշտպան Արմեն Հարությունյան Վերաքննիչ քրեական դատարանում բողոքարկել էր Ղազարյանի կալանքի ժամկետը երկարացնելու վերաբերյալ առաջին ատյանի դատարանի որոշումը։
«Արմեն Գևորգյանը, մնալով ազատության մեջ, կդրսևորի պատշաճ վարքագիծ»,- Արմեն Գևորգյանի պաշտպան
Հայաստանի Հանրապետության նախկին փոխվարչապետ, ազգային անվտանգության խորհրդի նախկին քարտուղար Արմեն Գևորգյանին կալանավորելու միջնորդության վերաբերյալ դատարանի որոշումը կհրապարակվի դեկտեմբերի 14-ին: Նոր Նորքի նստավայրում կայացած դատական նիստի ավարտից հետո լրագրողների հետ զրույցում այս մասին հայտնեց Արմեն Գևորգյանի պաշտպան Էրիկ Ալեքսանյանը: «Դատական նիստն ավարտվեց, միջնորդության քննարկումն ավարտվեց, դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ, և վաղը, ժամը 16:00-ին դատական ակտը կկայացվի, կհրապարակվի,…
Մարտի 1-ի գործով անցնող Արմեն Գևորգյանը ցուցմունք է տվել
Armtimes.am-ի փոխանցմամբ, ՀՀ նախկին փոխվարչապետ Արմեն Գեւորգյանը ցուցմունք է տվել իրեն առաջադրված մեղադրանքների վերաբերյալ: Այս մասին այսօր, դատարանում պատասխանելով մեր հարցին, ասաց նրա պաշտպան էրիկ Ալեքսանյանը: Նա ասաց, որ նիստը մինչեւ 15:00-ն ընդմիջվել է. պատճառն այն է, որ պաշտպանական կողմը լրացուցիչ ապացույցներ է պահանջել դրանց ծանոթանալու համար: Ըստ պաշտպանի՝ պահանջված նյութերը կարեւոր են հետագայում Գեւորգյանի…













