պաշտպան
Արման Թաթոյանը այցելել է հայրենիք վերադարձած 5 գերիներին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը այցելել է Հայաստան վերադարձած 5 գերներին: «Այս պահին մեր աշխատակազմի զինված ուժերում մարդու իրավունքների հարցերով դեպարտամենտի ղեկավարի և բժշկուհու հետ հոսպիտալում ենք` Ադրբեջանից այսօր Հայաստան վերադարձած 5 գերիների առողջական վիճակի ուսումնասիրության ու անհրաժեշտ այլ գործողությունների համար»:
Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները. ՄԻՊ
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել -ում, որում ասվում է. «Սիրելի՛ հայրենակիցներ, հարգարժա՛ն զինվորներ, ենթասպաներ, սպաներ և գեներալներ, Հայոց բանակը մեր պետականության բացառիկ խորհրդանիշ է, պետության անկախության ու մեզնից յուրաքանչյուրի անվտանգության գլխավոր երաշխավորը: Այն մեր ամենաարժեքավոր ձեռքբերումներից է: Մենք պատվով ենք հաղթահարելու բոլոր դժվարություններն ու մարտահրավերները հանուն մեր հայրենիքի հզորացման, մեր երեխաների…
ՄԻՊ ներկայացուցիչներն այցելել են ադրբեջանական գերությունից վերադարձած 4 գերիներին
Մարդու իրավունքների պաշտպանի հանձնարարությամբ Պաշտպանի ներկայացուցիչները, այդ թվում՝ աշխատակազմի բժիշկը, այցելել են Ադրեջանում գերությունից երեկ վերադարձած գերիներին: Հոսպիտալում կիրականացվի նրանց առողջական վիճակի ուսումնասիրություն ու անհրաժեշտ այլ գործողություններ:
Յուվենտուսը չի հրաժարվում Խուան Կուադրադոյի տրանսֆերից
Calcio Mercato-ի հաղորդմամբ՝ չինական մի քանի ակումբներ հետաքրքրված են «Յուվենտուսի» պաշտպան Խուան Կուադրադոյի տրանսֆերով։ Մի քանի չինական ակումբներ կապվել են Իտալիայի չեմպիոնների հետ՝ քննարկելու ֆուտբոլիստի հետ պայմանագիր ստորագրելու հնարավորությունը: Սակայն ակումբը հայտնել է, որ ֆուտբոլիստի տրանսֆերից չի պատրաստվում հրաժարվել։
Արտակ Բեգլարյանը հրաժարականի դիմում է ներկայացրել
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպան գրասենյակը հայտնում է, որ Արտակ Բեգլարյանը դեկտեմբերի 22-ին ԱՀ Ազգային ժողովի նախագահին է ներկայացրել հրաժարականի մասին գրավոր դիմում՝ առաջնորդվելով «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» Արցախի Հանրապետության օրենքի 13-րդ հոդվածի 2-րդ մասով և Արցախի Հանրապետության «ԱԺ կանոնակարգ» օրենքի 129-րդ հոդվածով: Պաշտպանի հրաժարականը պայմանավորված է պետական համակարգում այլ պաշտոնի անցնելու առաջարկով՝ ելնելով առկա…
ՄԻՊ-ը ավարտել է հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական դաժանությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Ավարտեցինք հայ գերիների ու զոհվածների մարմինների նկատմամբ ադրբեջանական զինված ուժերի դաժանությունների, վայրագությունների վերաբերյալ թվով 6-րդ փակ զեկույցը: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Հայաստանի ՄԻ պաշտպան Արման Թաթոյանը: Նա, մասնավորապես, նշել է. «Այն 6-րդն է միայն խոշտանգումների ու դաժանությունների հարցերով: Վերաբերում…
Սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը ունեն իրական հիմքեր
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Հայաստանի Սյունիքի մարզի Կապան, Գորիս և մյուս քաղաքների, սահմանային գյուղերի բնակիչների անհանգստությունն ու զայրույթը, այդ թվում` կապված մարզում սահմանազատումների և սահմանագծումների գործընթացի հետ, ունեն իրական հիմքեր: Խոսքը կոնկրետ մարդկանց` այդ բնակավայրերի բնակիչների կյանքի և կենսական կարևորության մյուս իրավունքների, նրանց ֆիզիկական անվտանգության ու…
Զենիթը հետաքրքրված է Պորտիմոնենսեի պաշտպանով
O Jogo-ի հաղորդմամբ՝ ռուսական «Զենիթը» մտադիր է ձեռք բերել «Պորտիմոնենսեի» պաշտպան Վիլիան Ռոշային։ Հայտնի է, որ ձմռանը սկսվելու են թիմերի միջև բանակցությունները։ ՌՊԼ-ի գործող չեմպիոնը պատրաստ է Ռոշայի դիմաց 20 միլիոն եվրո վճարել: Վիլիանի պայմանագիրը պորտուգալական ակումբի հետ ավարտվում է 2023 թվականին: Ընթացիկ մրցաշրջանում Ռոշան անցկացրել է 4 հանդիպում:
Թաթոյանը այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված գերիներին
Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այսօր այցելել է հայկական կողմին երեկ փոխանցված քաղաքացիական անձանց, որոնք գերեվարվել էին ադրբեջանական զինված ուժերի կողմից։ Այցի մանրամասները չեն հրապարակվելու։
ՄԻՊ-ի արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ
Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ հաշվի առնելով Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ հասցեագրված մի շարք ահազանգերը, ինչպես նաև դիտարկումների արդյունքները՝ Պաշտպանի հանձնարարությամբ արագ արձագանքման խմբեր են մեկնել Ոստիկանության բաժիններ։ Այցերի ընթացքում տեղի կունենան առանձնազրույցներ բերման ենթարկված քաղաքացիների հետ, կուսումնասիրվեն նրանց բերման ենթարկելու հիմքերն ու իրավունքների ապահովման վիճակը, ինչպես նաև այդ առնչությամբ իրավապահ մարմինների կազմած…
Անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները արցախցիների մասին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Բացարձակ անթույլատրելի են սոցիալական ցանցերում վիրավորական գնահատականները Արցախի մեր հայրենակիցների մասին: Մեր ուսումնասիրությունը ցույց է տալիս, որ թույլ են տրվում խտրական, իսկ որոշ դեպքերում՝ անգամ ներքին թշնամանքի հասնող արտահայտություններ: Ընդ որում, դրանք հաճախ հրահրվում են կեղծ կամ կասկածելի էջերից։ Արցախահայության բարձր արժանապատվությունն…
Ռամոսն այլ ակումբներից առաջարկներ չի ստացել․ նա կմնա Ռեալում
Մադրիդի «Ռեալի» պաշտպան Սերխիո Ռամոսը այլ ակումբներից առաջարկներ չի ստացել, ու ամենայն հավանականությամբ, կշարունակի մնալ մադրիդյան ակումբի խաղացող։ Այս մասին հայտնում է El Partidazo-ն։ Հիշեցնենք, որ ավելի վաղ «Ռեալը» 2 տարվա նոր պայմանագիր էր առաջարկել Ռամոսին։ Նշենք, որ ներկայիս պայմանագիրը, ֆուտբոլիստի ու ակումբի միջև, ավարտին է հասնում 2021 թվականի ամռանը։
ՄԻԵԴ-ում վարույթներ հարուցելու իրավասություն ունեն ՀՀ կառավարությունը և նրա մարմինները. ՄԻՊ
Հայաստանի Հանրապետության մարդու իրավունքների գրասենյակը հայտնում է, որ ադրբեջանական զինված ուժերի կողմից գերեվարված և անհետ կորած մեր հայրենակիցների գերությունից վերադարձի ու նրանց հայտնաբերման ուղիղ պատասխանատուն, Հայաստանի Հանրապետության անունից բանակցություն վարողը ՀՀ կառավարությունն է իր համապատասխան մարմիններով: Հայտարարությունում նաև ասվում է. «Կառավարության ուղիղ պարտավորությունն է այդ հարցերով իրական արդյունքին միտված կոնկրետ գործողություններով համակարգված աշխատանքների իրականացումը՝ ապահովելով անհրաժեշտ…
Նոյեմբերի 13-ից շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել. Արցախի ՄԻՊ
Արցախի մարդու իրավունքների պաշտպան Արտակ Բեգլարյանը գրառում է կատարել Facebook-ում, որում ասվում է. «Նոյեմբերի 13-ից մեկնարկած՝ անհայտ կորածների ու զոհվածների մարմինների որոնման ու փոխանակման գործընթացի արդյունքում արդեն շուրջ 350 հայ զինծառայողի մարմին է գտնվել կամ փոխանակվել: Աշխատանքները մեկնարկել էին Շուշիի հատվածում՝ վերջին օրերին ընդլայնվելով նաև Մարտունու, Կարմիր շուկայի ու Մատաղիսի ուղղություններով: Բանակցություններ են ընթանում նաև…
Արման Թաթոյանը այցեր է իրականացնում Ոստիկանությունում և ԱԱԾ-ում
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը հայտնում է, որ այս պահին Մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանն այցեր է իրականացնում Ոստիկանություն և Ազգային անվտանգության ծառայություն կապված անձանց բերման ենթարկելու և հրավիրելու դեպքերի հետ։ Պաշտպանի իրավասության շրջանակում ձեռնարկվում են անհրաժեշտ քայլեր։ https://www.facebook.com/Armenianombudsman/posts/1556450274542431










