պատիժ
Զորահավաքից խուսափելը՝ ավելի խիստ պատիժներով
Հայաստանի Պաշտպանության Նախարարությունը նախաձեռնել է օրենսդրական փոփոխություններ, որոնք նպատակ ունեն խստացնել պատասխանատվությունը վարժական հավաքներից խուսափելու համար։ Առաջարկվող փոփոխությունները վերաբերում են ոչ միայն պատժամիջոցների խստացմանը, այլև զորահավաքային գործընթացում ռազմական ոստիկանության դերակատարման հստակեցմանը։ Ներկայիս օրենսդրությունը, ըստ ՊՆ-ի, հստակ չի սահմանում վարժական հավաքից խուսափելու բոլոր հնարավոր ձևերը, ինչը դժվարացնում է իրավախախտումների ամբողջական պատկերը գնահատելը։ Օրենքի այս բացը թույլ…
Կիևի դատարանը կրճատել է ռուս զինվորականի պատիժը
Կիևի վերաքննիչ դատարանը ուրբաթ հայտարարել է, որ կրճատում է 21-ամյա ռուս զինծառայող Վադիմ Շիշիմարինի պատիժը։ Այս մասին գրում է CNN-ը։ Շիշիմարինին ցմահ բանտարկության են դատապարտել մայիսի 23-ին՝ Ռուսաստանի ներխուժումից հետո Ուկրաինայի ռազմական հանցագործությունների գործով առաջին դատավարության ժամանակ: Նրա պատիժը կրճատվել է մինչև 15 տարվա ազատազրկում։ Նա մեղավոր է ճանաչվել պատերազմի առաջին օրերին 62-ամյա քաղաքացիական անձի…
Պատժի կրումից խուսափելու մեղադրանքով հետախուզվողը ներկայացել է բաժին
ՀՀ ոստիկանությունը հայտնել է որ Տաշիրի բաժնի ՔՀԲ ծառայողների բացատրական աշխատանքի արդյունքում նոյեմբերի 10-ին բաժին է ներկայացել 40-ամյա Արմեն Պ.-ն, որը օգոստոսի 12-ից ՌԴ ԱՆ պատիժների իրականացման ֆեդերալ ծառայության կողմից հետախուզվում էր ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեղադրանքով պատժի կրումից խուսափելու համար: Խափանման միջոցը՝ ստորագրություն: Ովքե՞ր են Քանաքեռում սպանվածները․ Ոստիկանությունը մանրամասներ է հայտնել (ՏԵՍԱՆՅՈւԹ) Ոստիկանությունը…
ԱՄՆ-ում վանդալիզմով զբաղվողներին կսպառնա մինչև 10 տարվա ազատազրկում. Թրամփ
Այսօր ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտնել է, որ ԱՄՆ-ում հուշարձանների վնասումը կպատժվի մինչև 10 տարվա ազատազրկմամբ: Թրամփը նշել է, որ ինքը դաշնային կառավարությանը թույլատրել է կալանավորել բոլորին, ովքեր ԱՄՆ-ում կզբաղվեն վանդալիզմով և կավերեն հուշարձանները: «Նրանց նկատմամբ կիրառել ընդհուպ մինչև 10 տարվա ազատազրկման պատիժ՝ ըստ վետերանների հուշահամալիրների պահպանման մասին օրենքի և այս հարցին առնչվող այլ ակտերի»,- նշել…
Եթե ինչ-որ մեկը Ստյոպա Սաֆարյանից վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն սադրում է
ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը գրառում է կատարել Facebook-ում: Պատգամավորը անդրադարձել է` Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանը անվայելուչ արտահայտություններով Facebook-ում կատարած գրառմանը, որտեղ նա վիրավորել է ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային։ «Հիմա եթե ինչ-որ մեկը Հանրային խորհրդի նախագահ Ստյոպա Սաֆարյանից ադրբեջանագետ Անժելա Էլիբեգովային վիրավորելու համար պատիվ պահանջի, կասեն այդ մեկը սադրում է: Հետո կասեն պատիվ պահանջողները սևեր են,…
Հնդակաստանում կարանտինը խախտող երիտասրդին ոստիկանները ստիպել են կքանստել (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Հնդկական Մադհյա Պրադեշ նահանգում քաղաքացիներին թույլ է տրվում տնից դուրս գալ միայն խիստ անհաժեշտության դեպքում: Ոստիկանները նկատել են առանց պաշտպանիչ դիմակի փողոցում Porsche մեքենայով շրջող երիտասարդի։ Երտիտասարդին ոստիկանները կանգնեցրել են ու որպես պատիժ ստիպել, ձեռքերով ականջներից բռնած, մի քանի րոպե կքանստել: Այնուհետև պարզվել է, որ կարանտինի սահմանափակումները խախտողը նահանգի ամենահարուստ բնակիչներից մեկի որդին է: Ոստիկանների…
Սինգապուրը օրենքի լրացումներ է կատարել կորոնավիրուսի տարածումը կանխելու համար. Dailymail
Կորոնավիրուսի դեմ երկամսյա պայքարի ընթացքում Սինգապուրը իր մոտեցման և կազմակերպվածության համար արժանացել է միջազգային գովասանքի, քանի որ նման վերահսկողությունը թույլ է տվել երկրին խուսափել առօրյա կյանքի շատ սահմանափակումներից: Հայտնենք, որ Սինգապուրը Ինֆոկցիոն հիվանդությունների մասին գործող օրենքում լրացումներ է կատարել, որոնք ուժի մեջ են մտել մարտի 27-ին, օրենքում նոր սահմանափակում կա ակումբների փակման, ինչպես նաև աշխատավայրից…
Չեմ կարծում՝ էջմիածնեցի կինը ենթադրել է, որ միջոցառման ժամանակ մեկին կվարակի․Ալեն Սիմոնյան
Մարտի 21-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ ԱԺ փոխնախագահ Ալեն Սիմոնյանը ԲՀԿ խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանի այն հարցին՝ ինչ է նշանակում հանցավոր անզգուշություն, պատասխանել է․ «Էջմիածնի դեպքը ամենավառ օրինակն է հանցավոր անզգուշության»: Նա նշել է, որ պետք է հաշվի առնեն, օրնեքն ունենում է նաև կանխարգելիչ ֆունկցիա։ Ալեն Սիմոնյանը հավելել է․ «Կինը ենթադրել է, որ ինքն իրեն…
Ինքնամեկուսացման պահանջի խախտումը կպատժվի. Նոր օրինագիծ
Ազգային ժողովն այսօր՝ մարտի 20–ին, արտահերթ նիստում առաջին ընթերցմամբ ընդունեց ՀՀ քրեական օրենսգրքում և Վարչական իրավախախտումների վերաբերյալ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին կառավարության ներկայացրած օրինագծերի փաթեթին։ Կողմ քվեարկեց 102, դեմ՝ 0, ձեռնպահ՝ 0։ Երկրորդ ընթերցումը նշանակվեց երկուշաբթի ժամը 11–ին։ Նշենք, որ փոփոխություններով սահմանվում է, որ Արտակարգ իրավիճակի հիմքով հայտարարված արտակարգ դրության ժամանակ մեկուսացման կամ ինքնամեկուսացման պահանջները…
Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելը պատժվում է
Ֆրանսիայում կարանտինի կանոններին չհետևելու համար պատիժ սահմանող հրաման է հրապարակվել պետական պաշտոնական «Ժուռնալ օֆիսյել» տեղեկատուում: Որոշման մեջ նշվում է․ «Հրամանը չորրորդ աստիճանի տուգանք է սահմանում հաստատված պարտավորությունների արգելքի խախտման կամ շեղման դեպքում: Ֆիքսված տուգանքը և մեծացված ֆիքսված տուգանքը կազմում են համապատասխանաբար՝ 135 և 375 եվրո»։ Հրամանում նշվում է, որ տուգանքը կարող է մեծացվել մինչև 375…
ԵԽ-ն կարգապահական տույժի է ենթարկել Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավորին
Եվրոպական խորհրդարանը պատիժ է սահմանել Բրյուսելում կայացած ԵԽ գլխավոր ասամբլեայի նիստում Թուրքիայի դրոշը պատռած հույն պատգամավոր Իոանիս Լագոսի համար։ ԵԽ որոշման համաձայն՝ Լագոսը չի ստանա 7 օրվա աշխատավարձ, ինչպես նաև՝ 4 օրով կզրկվի խորհրդարանի գործունեությանը մասնակցելու իրավունքից։ Այս մասին հաղորդում է Ermeni Haber-ը։ Ֆրանսիայի Ստրասբուրգ քաղաքում թեմային անդրադարձած Եվրախորհրդարանի նախագահ Դավիթ Սասոլին նշել է, որ…
Կհստակեցվեն պատասխանատվության միջոցները զորավարժություններից խուսափելու համար․ ԱԺ-ն ընդունեց
«Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» և «ՀՀ քրեական օրենսգրքում փոփոխություններ կատարելու մասին» նախագծերի փաթեթը այսօր՝ հունվարի 24-ին, առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ-ում: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 116 կողմ ձայնով: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն է։ ՀՀ պաշտպանության նախարարի տեղակալ Գաբրիել Բալայանի խոսքով՝ փաթեթով նախատեսվում է հստակեցնել վարժական հավաքներից և զինվորական վարժանքներից ու զորավարժություններից խուսափելու…
Կխստացվի զինծառայողին ինքնասպանության դրդելու համար սահմանված պատիժը
Զինծառայողին ինքնասպանությանը դրդելու համար նախատեսված պատիժը խստացնող օրենքի նախագիծը երկրորդ ընթերցմամբ և ամբողջությամբ ընդունվեց ՀՀ Ազգային ժողովի այսօրվա նիստում։ Հայաստանի Հանրապետության քրեական օրենսգրքում լրացում կատարելու մասին օրենքի նախագիծը հեղինակել են «Բարգավաճ Հայաստան» խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը: Օրենքի նախագիծն ընդունվեց միաձայն՝ 120 կողմ ձայնով: Օրենքի նախագծով առաջարկվում է օրենսգիրքը…
Զինծառայողին ինքնասպանության մղելու համար պատժի խստացման օրինագիծը առաջին ընթերցմամբ ընդունվեց
Դեկտեմբերի 9-ին Ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց զինծառայողին ինքնասպանության մղելու համար պատժի խստացման մասին օրինագիծը: Նշենք, որ Քրեական օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրինագիծը ներկայացրել էին «Բարգավաճ Հայաստան» խորհրդարանական խմբակցության անդամներ Նաիրա Զոհրաբյանը, Վահե Էնֆիաջյանը, Շաքե Իսայանը և Արման Աբովյանը: Առաջարկվում է օրենսգիրքը լրացնել նոր հոդվածով, ըստ որի՝ զինծառայողին զորամասում կամ զինծառայությունը կրելու այլ վայրում մեկ…
Թուրքական իշխանությունների պատիժները սոցցանցում գրառումների համար
Ինչի՞ համար են Թուրքիայի իշխանությունները պատժում սոցցանցերի օգտատերերին: Գերմանիայի քաղաքացի, թուրքական ծագմամբ Օսման Բ.-ին ձերբակալել էին հուլիսի սկզբին Անթալիայի օդանավակայանում: Նա կասկածվում է ահաբեկչության քարոզչության մեջ: 36-ամյա տեղամարդուն ազատազրկում է սպառնում այն բանի համար, որ նա Facebook-ի իր էջում տեղադրել է Քրդական աշխատավորական կուսակցության առաջնորդ Աբդուլլահ Օջալանի լուսանկարը: Գերմանական տեսանկյունից՝ Օսմանի ձերբակալությունը մտքի ազատության խախտում…