պատիվ ունեմ

  • ՀԴ-ն ու ՊՈւ-ն պատրաստվում են պահանջել Ալեն Սիմոնյանի հրաժարականը

    ՀԴ-ն ու ՊՈւ-ն պատրաստվում են պահանջել Ալեն Սիմոնյանի հրաժարականը

    Ազգային ժողովի ընդդիմադիր «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները պատրաստվում են պահանջել ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հրաժարականը։ Այս մասին հայտնեց ՀԴ-ից Արծվիկ Մինասյանը։ Նա նշեց Ալեն Սիմոնյանի կողմից գերիների վերաբերյալ հայտարարությունը, ասելով, որ այն ցավ ու տառապանք է պատճառում ու նաև թուլացնում է ՀՀ պաշտպանությունը։ Պատգամավորը կարծիք հայտնեց նաև, որ Սիմոնյանը չի կարողանում ԱԺ-ում պահպանել կարգուկանոնը։…

  • ՊՈւ-ն պակասեց մեկ պատգամավորով․ Զաքարյանը լքել է խմբակցությունը

    ՊՈւ-ն պակասեց մեկ պատգամավորով․ Զաքարյանը լքել է խմբակցությունը

    ԱԺ ընդդիմադիր «Պատիվ ունեմ» խմբակցությունը պակասել է մեկ պատգամավորով։ Պարզվում է, որ երեկ ՊՈւ-ից դուրս է եկել պատգամավոր Իշխան Զաքարյանը։ Այս մասին հայտնեց Ազգային ժողովի փոխնախագահ Ռուբեն Ռուբինյանը։ Նա նշեց, որ Զաքարյանը երեկ՝ դեկտեմբերի 9-ին, գրություն է ուղարկել ԱԺ նախագահին՝ տեղեկացնելով, որ դուրս է գալիս «Պատիվ ունեմ»-ից ու հանդես է գալու որպես անկախ պատգամավոր։

  • Հադրութում 62 զինվորների գերեվարման թեման կապված է շատ բարձր պաշտոնյաների հետ․ Փաշինյան

    Հադրութում 62 զինվորների գերեվարման թեման կապված է շատ բարձր պաշտոնյաների հետ․ Փաշինյան

    ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը այսօր Խորհրդարանում հարց ուղղեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին՝ կապված Արցախի Հադրութի շրջանի 2 գյուղերում գերեվարված 62 զինծառայողների թեմային։ Փաշինյանը նախ նշեց, որ Հին Թաղերում 9 հերոսներ մինչև վերջ կանգնել են ու տվել են իրենց կյանքը՝ հանուն հայրենիքի։ Վարչապետի խոսքով՝ այդ դեպքով քերական գործ է հարուցված, որով անցնող…

  • Վարդենիսը Կառավարության համար կարևոր ուղղություն է․ Խաչատրյան

    Վարդենիսը Կառավարության համար կարևոր ուղղություն է․ Խաչատրյան

    ՀՀ ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանն այսօր Ազգային ժողովում 2022-ի պետբյուջեի նախագծի վերջանական տարբերակը ներկայացնելիս անդրադարձավ նաև Վարդենիսի ճանապարհներին։ Նա խոսեց այս թեմայից՝ ի պատասխան «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի, որ Մարտունիից հետո Կառավարության վերաբերմունքը կտրուկ փոխվում է Վարդենիսի նկատմամբ ու իրենք ստիպված են լինում հաղթահարել ահռելի փոսեր։ Խաչատրյանն ասաց, որ այդ հարցը լուծման ճանապարհին…

  • Թորոսյանը Թովմասյանի նախագիծը որակեց պոպուլիստական

    Թորոսյանը Թովմասյանի նախագիծը որակեց պոպուլիստական

    Այսօր ԱԺ-ում փոքր բանավեճ ծավալվեց՝ կապված «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Թագուհի Թովմասյանի ներկայացրած նախագծի հետ։ Նախագծով առաջարկվում էր զինծառայողների առողջական վիճակի հետազոտությունը, փորձաքննությունը և բուժումը կատարել առաջնահերթ և անվճար։ Սակայն, առողջապահության նախկին նախարար Արսեն Թորոսյանն այս նախագիծը համարեց պոպուլիստական։ Թովմասյանը նախագծի մասին խոսելուց նշեց, որ զինծառայողը արտահերթ բուժման արտոնություն ունի մինչև զինծառայության անցնելը, իսկ դրանից…

  • Քասախի համայնքապետը կկալանավորվի․ Վերաքննիչի որոշումը

    Քասախի համայնքապետը կկալանավորվի․ Վերաքննիչի որոշումը

    ՀՀ վերաքննիչ դատարանը Քասախի համայնքապետ Արա Մկրտչյանին կալանավորելու որոշում է կայացրել։ Այս տեղեկությունը News-ի հետ զրույցում հաստատել է ՀՀ քննչական կոմիտեի մամուլի խոսնակ Վարդան Թադևոսյանը։ Մինչ այս Դատախազությունը միջնորդել էր կալանավորել Մկրտչյանին, բայց ընդհանուր իրավասության դատարանը չէր բավարարել միջնորդությունը, իսկ Դատախազությունը բողոքարկել էր դատարանի որոշումը Վերաքննիչում։ Նշենք, որ համայնքապետը մեղադրվում է՝ ընտրություններին բնակիչների կամաարտահայտության վրա…

  • Կաշառքի համար մեղադրանք է առաջադրվել ՊՈւ-ից պատգամավորի թեկնածուին

    Կաշառքի համար մեղադրանք է առաջադրվել ՊՈւ-ից պատգամավորի թեկնածուին

    2021 թվականի հունիսի 26-ին ՀՀ ոստիկանության Եղեգնաձորի բաժնում օպերատիվ տեղեկություններ են ստացվել այն մասին, որ Վայոց ձորի մարզի Գլաձոր համայնքի Վերնաշեն բնակավայրի բնակիչը ընտրակաշառք է տվել նույն համայնքի Գլաձոր բնակավայրի մի բնակչուհու, որպեսզի վերջինիս ընտանիքի անդամները 2021թ. հունիսի 20-ին կայացած Ազգային ժողովի արտահերթ ընտրությունների ժամանակ քվեարկեն «Պատիվ ունեմ» դաշինքի օգտին: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ…

  • Ձեր խմբակցությունը որևէ նախագիծ չի առաջարկել․ Ռուբինյանը՝ ՊՈւ-ի պատգամավորին

    Ձեր խմբակցությունը որևէ նախագիծ չի առաջարկել․ Ռուբինյանը՝ ՊՈւ-ի պատգամավորին

    ՀՀ ազգային ժողովում շարունակվում է այսօր մեկնարկած նիստը, որի օրակարգում է 7 հարց։ Օրակարգի վերաբերյալ խոսք ասաց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Գրիգորյանը։ Նա ասաց, որ կան շատ ավելի հրատապ հարցեր, օրինակ՝ անվտանգությունը, որն ընդգրկված չէ օրակարգում։ Սրան ի պատասխան «Քաղաքացիական պայմանագրից» Ռուբեն Ռուբինյանը հիշեցրեց ԱԺ-ի աշխատանքի ձևը։ Նա ասաց, որ լինում են ԱԺ հանձնաժողովների,…

  • Հայկ Մամիջանյանը զրկվել է պետական կառավարման ակադեմիայում դաս տալու հնարավորությունից

    Հայկ Մամիջանյանը զրկվել է պետական կառավարման ակադեմիայում դաս տալու հնարավորությունից

    ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը զրկվել է ՀՀ պետական կառավարման ակադեմիայում դասավանդելու հնարավորությունից։ Այս մասին Facebook-ի իր էջում հոկտեմբերի 1-ին գրել է Մամիջանյանը։ Նա իր հեռացումը մեկնաբանել է որպես իր քաղաքական գործունեության արդյունք։ Մամիջանյանը կարծիք է հայտնել, որ իշխանություններն իր լսարան մտնելը կապել են քաղաքական քարոզի հետ, բայց, իր պնդմամբ, իր դասերին այդպիսի…

  • ՀԴ-ն ու ՊՈւ-ն չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

    ՀԴ-ն ու ՊՈւ-ն չեն մասնակցում ԱԺ արտահերթ նիստին

    Ազգային ժողովում շարունակվում է հրավիրված արտահերթ նիստը, որի օրակարգում է համայնքների խոշորացման հարցը։ Հարցի քննարկումը սկսելուց առաջ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները հայտարարեցին, որ նիստին չեն մասնակելու։ ՀԴ-ից Արծվիկ Մինասյանը խոշորացման գործընթացը որակեց հակասահմանադրական, իսկ դրա շրջանակներում քննարկվող հարցերը հակաօրինական։ ՊՈւ-ից Հայկ Մամիջանյանն էլ նշեց, թե համայնքների խոշորացումը իշխանությունների համար անցանկալի ՏԻՄ ղեկավարներին հեռացնելու նպատակ…

  • ՊՈւ-ի պատգամավորն ասում է, որ իրենք փողկապավոր ընդդիմություն չեն դարձել

    ՊՈւ-ի պատգամավորն ասում է, որ իրենք փողկապավոր ընդդիմություն չեն դարձել

    ՀՀ ազգային ժողովում կայացան խորհրդարանական ճեպազրույցները։ Դրանց ընթացքում ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը պատասխանելով լրագրողի հարցին ասաց, որ իրենք փողոցային պայքարից չեն հրաժարվել ու փողկապային ընդդիմություն չեն դարձել։ Մամիջանյանը նշեց, որ իրենք բոլոր միջոցներն օգտագործելու են՝ ԱԺ-ում հարցադրում անելուց մինչև փողոց փակելը։

  • ՊՈւ-ից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր վերաբերյալ քրգործը դատարանում է

    ՊՈւ-ից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր վերաբերյալ քրգործը դատարանում է

    «Պատիվ ունեմ» դաշինքից պատգամավոր Աննա Մկրտչյանի հոր՝ Արա Մկրտչյանի դեմ հարուցված քրեական գործն արդեն դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատալեքսից։ Նշվում է, որ գործը քննվելու է դատավոր Հովհաննես Ավագյանի նախագահությամբ։ Հիշեցնենք, որ ըստ մեղադրանքի՝ Մկրտչյանը, լինելով Քասախ գյուղի ղեկավարը, հարկադրել է բնակիչներին չքվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության օգտին, միևնույն ժամանակ քողարկված քարոզել է քվեարկել «Պատիվ…

  • 20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

    20 անձի մեղադրանք է առաջադրվել ընտրողներին կաշառք տալու և կաշառք ստանալու համար

    Մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ ընտրողներին կաշառք տալու, ստանալու և ընտրակաշառքի միջնորդության դեպքերի առթիվ ՀՀ ազգային անվտանգության ծառայությունում նախապատրաստված նյութերի հիման վրա հարուցված և ՀՀ հատուկ քննչական ծառայությունում քննված քրեական գործի նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի Հանրապետական կուսակցության Արթիկի շրջանային կոմիտեի կազմակերպիչ, 2021 թվականի հունիսի 20-ին նշանակված ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններում «Պատիվ ունեմ»…

  • ԱԺ ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի լիազորությունները վիճարկող հայցով դիմել են ՍԴ

    ԱԺ ընդդիմությունը Ալեն Սիմոնյանի լիազորությունները վիճարկող հայցով դիմել են ՍԴ

    Ազգային ժողովի «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները համատեղ հայտարարություն են տարածել, որում ասում են, որ դիմել են Սահմանադրական դատարան՝ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի լիազորությունները վիճարկելու հարցով։ Տվյալ հայտարարությունում ասվում է, որ կամայական է մեկնաբանում ԱԺ նիստերը նախագահողի լիազորություններին ու տարբերակված մոտեցում է ցուցաբերում՝ ԱԺ նախագահին օրենսդրությամբ նախատեսված լիազորությունների նկատմամբ։ Հիշեցնենք, որ վերջին նիստերից մի քանի…