պատիվ ունեմ
Մեղադրանք է առաջադրվել Քասախի ղեկավարին
Օգոստոսի 31-ին ՀՀ հատուկ քննչական ծառայությունը հայտնում է, որ ՀՔԾ-ում քննվող քրեական գործով ձեռք բերված բավարար ապացույցների համակցությամբ հիմնավորվել է, որ Քասախ համայնքի ղեկավար Արա Մկրտչյանը, օգտագործելով նույն համայնքի բնակիչների կողմից` իրենից այլ կախվածության մեջ գտնվելու հանգամանքը, գույքին վնաս պատճառելու սպառնալիքով վերջիններիս հարկադրել է ՀՀ Ազգային ժողովի արտահերթ ընտրություններին դեմ քվեարկել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը, միևնույն…
Արթուր Թովմասյան ՀՀ ԱԺ երեք խմբակցությունների ղեկավարներին և անդամներին հրավիրել է Արցախ
ԱՀ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանն աշխատանքային այցով Երևանում է: Այցի շրջանականերում Արթուր Թովմասյանը հանդիպել է ՀՀ Աժ խմբակցությունների ղեկավարների և պատգամավորների հետ: Հանդիպումների ընթացքում քննարկվել են Արցախի կարգավիճակի, բռնի տեղահանվածների, օկուպացված տարածքների, բնակչության անվտանգային և սոցիալ-տնտեսական խնդիրներին, ինչպես նաև Հայաստանի և Արցախի խորհրդարանների միջև համագործակցությանը վերաբերող հարցեր: Պետք է շրջադարձային քայլեր արվեն ազգային փոքրամասնությունների ոլորտում․…
Ալեն Սիմոնյանն Աննա Մկրտչյանին դահլիճից հեռացրենելու որոշում կայացրեց և 20 րոպեով ընդմիջեց նիստը
Օգոստոսի 24-ին Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը խորհրդարանում կառավարության ծրագրի քննարկման ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանին նիստերի դահլիճից հեռացնելու որոշում կայացրեց՝ նշելով, որ չհեռալու դեպքում ստիպված կլինեմ անվտանգության աշխատակիցներին դիմել։ Նիստի ընթացքում վարչապետ Նիկոլ Փաշինյանը պատասխանում էր «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի հարցին, սակայն Աննա Մկրտչյանը տեղից միջամտեց: Աննա Մկրտչյանը դահլիճից չհեռացավ,…
Թովմասյանն Ադրբեջանի վայրագությունների առնչությամբ ակնկալում է միջազգային հանրության կողմից գործուն քայլեր
Օգոստոսի 17-ին ԱԺ արտահերթ նիստի ժամանակ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր, Մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ Թագուհի Թովմասյանը նշել է, որ ակնկալում է Եվրամիության, ՄԱԿ-ի, ԵԱՀԿ-ի, ԵԽ-ի և ԵԽԽՎ-ի, Եվրանեսթի, ինչպես նաև Մարդու իրավունքների պաշտպանության ոլորտում գործունեություն ծավալող միջազգային այլ հեղինակավոր կազմակերպությունների դատապարտող և կանխարգելող վճռական քայլեր: Թագուհի Թովմասյանը ընդգծել է, որ…
Ալեն Սիմոնյանի նախագահությամբ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ է կայացել
Օգոստոսի 16-ին տեղի է ունեցել ՀՀ ԱԺ խորհրդի արտահերթ նիստ՝ խորհրդարանի ղեկավար Ալեն Սիմոնյանի նախագահությամբ։ Օրակարգում ԱԺ ութերորդ գումարման մշտական հանձնաժողովների նախագահների տեղակալների առաջադրման հարցն է: Ազգային ժողովը նախագահ չընտրեց․ լրացուցիչ նիստ կգումարվի Ազգային ժողովի հերթական նիստը չկայացավ քվորում չլինելու պատճառով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 138-րդ հոդվածով սահմանված բանաձեւի համաձայն՝ Ազգային ժողովի խմբակցությունների ղեկավարները…
ՊՈւ խմբակցության ղեկավար Վանեցյանը կարո՞ղ է օգնել գերիների վերադարձման հարցում․ Բաթոյանի հարցը Թովմասյանին
ԱԺ-ի 8-րդ գումարման առաջին նստաշրջանը շարունակվում է։ «Պատիվ ունեմ» խմբակցությունը ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու է առաջադրել Թագուհի Թովմասյանին։ Նրա ելույթից հետո «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Զարուհի Բաթոյանը հարց ուղղեց Թովմասյանին գերիների մասով, հիշեցնելով ՊՈւ խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանի հայտարարությունը, թե ինքը կարող է իր կապերն օգտագործելով 3 օրվա…
Թագուհի Թովմասյանն առաջադրվեց ԱԺ մշտական հանձնաժողովներից մեկի նախագահի թեկնածու
Ազգային ժողովում շարունակվում է 8-րդ գումարման առաջին նստաշրջանը։ Այսօրվա նիստի օրակարգում է ԱԺ մշտական հանձնաժողովների նախագահների ընտրության հարցը։ Այսօր ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի պաշտոնում ընդդիմությունն առաջադրեց «Պատիվ ունեմ» խմբակցությունից Թագուհի Թովմասյանի թեկնածությունը։ Թովմասյանն իր ելույթում ասաց, որ ի լուր աշխարհի պետք է բարձրաձայնվի Ադրբեջանի կողմից մարդու իրավունքների վերաբերյալ բոլոր…
Մերժված չիբուռաշկա․ ՔՊ-ականների պատասխանը՝ «Պատիվ ունեմ»-ի պատգամավորին (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Այսօր ԱԺ նիստի ընթացքում «Պատիվ ունեմ» խմբակցությունից Աննա Մկրտչյանը ԱԺ ամբիոնից կրկին արեց՝ «կապիտուլյանտ Նիկոլ» արտահայտությունը։ Դրանից անմիջապես հետո ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ասաց, որ անջատեն Մկրտչյանի խոսափողը, այնուհետև նշեց, որ դուրս է հրավիրում ՊՈւ-ի պատգամավորին նիստերի դահլիճից ու զրկում է նրան մինչև այսօր նիստի ավարտը վերադառնալ նիստերի դահլիճ։ Բայց, մինչ դա, ի պատասխան Մկրտչյանի…
Հայաստան և Պատիվ ունեմ խմբակցությունները դիմել են ՍԴ
«Հայաստան» դաշինքը հայտնում է, որ այսօր ԱԺ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները դիմում են ներկայացրել ՍԴ՝ վիճարկելով Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու 2021թ. օգոստոսի 2-ի ԱԺ որոշման սահմանադրականությունը։ ՍԴ-ում որպես ներկայացուցիչ հանդես կգա «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը:
«Պատիվ ունեմ»-ը Ձեզ չի ընտրի․ Մամիջանյանը՝ Ռուբինյանին
Այսօր նորընտիր Ազգային ժողովը ընտրում է ԱԺ նախագահի 3 տեղակալներին։ Որպես թեկնածու ՔՊ-ից առաջադրված է Ռուբեն Ռուբինյանի ու Հակոբ Արշակյանի թեկնածությունը։ Ռուբինյանի թեկնածությանը անդրադարձավ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր, ՀՀԿ-ական Հայկ Մամիջանյանը։ «Վստահաբար «Պատիվ ունեմ» խմբակցությունը ձեզ չի ընտրի», – ասաց Մամիջանյանը։
ԱԺ ընդդիմադությունը դիմելու է Սահմանադրական դատարան
Այսօր ԱԺ նիստի ընթացքում ընդդիմադիր «Հայաստան» դաշինքի պատգմավոր Արծվիկ Մինասյանն ասաց, որ դիմելու են Սահմանադրական դատարան՝ վիճարկելու ԱԺ նախագահի ընտրության սահմանադրականությունը։ Ընդդիմությունը հակասահմանադրական է որակում այն հանգամանքը, որ ԱԺ նախագահի իրենց թեկնածուները՝ Մխիթար Զաքարյանն ու Արթուր Սարգսյանը, անձեռնմխելիության պայմաններում գտնվում են կալանքի տակ։ Հիշեցնենք, որ Մեղրիի ու Սիսիանի նախկին քաղաքապետերը կալանավորված են պաշտոնեական լիազորությունները չարաշահելու…
Ընդդիմությունը լքել է ԱԺ նիստերի դահլիճը. պահանջը՝ ազատել 2 պատգամավորներին
Օգոստոսի 2-ին խորհրդարանական ընդդիմությունը լքել է Ազգային ժողովի նիստերի դահլիճը, երբ «ՔՊ»–ն պետք է ներկայացներ ԱԺ նախագահի թեկնածու Ալեն Սիմոնյանին։ Ավելի վաղ «Հայաստան» դաշինքը ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Մխիթար Զաքարյանին, որն այս պահին կալանքի տակ է։ «Պատիվ ունեմ»–ը նույնպես ներկայացրել էր ԱԺ նախագահի իր թեկնածուին` Արթուր Սարգսյանին, որը նույնպես կալանավորված է։ Ալեն Սիմոնյանին…
Քաղաքականության մեջ ես ընկեր կամ նախկին ընկեր չունեմ․ Վանեցյանը՝ Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու մասին
ՀՀ ԱԺ 8-րդ գումարման՝ «Պատիվ ունեմ» դաշինքի պատգամավոր Արթուր Վանեցյանը լրագրողների հետ կարճ զրույցում պատասխանեց՝ «իր ընկեր կամ նախկին ընկեր» Ալեն Սիմոնյանին ԱԺ նախագահ ընտրելու վերաբերյալ հարցին։ Վանեցյանը հարցին ի պատասխան ասաց, որ քաղաքականություն ընկերներ, նախկին ընկերներ, հարազատ կամ բարեկան ինքը չունի։ Նրա խոսքով՝ կա քաղաքական թիմ ու կան քաղաքական որոշումներ, որոնցով ինքը առաջնորդվում է։…
Հայաստան և Պատիվ ունեմ դաշինքները ԱԺ-ում փոխխոսնակի միասնական թեկնածուով հանդես կգան
«Պատիվ ունեմ» դաշինքի մամուլի խոսնակ Սոս Հակոբյանը հայտնել է, որ «Հայաստան» և «Պատիվ ունեմ» դաշինքները Ազգային ժողովում հանդես կգան միասնական թեկնածուով։ Իսկ թե ով է այդ թեկնածուն Հակոբյանը չի բացահայտում: Հիշեցնենք, որ ԱԺ փոխնախագահները ընտրվելու են օգոստոսի 2-ի նիստում։











