Պատվաստանյութ

  • Միջազգային տեսամարաթոնը մոտ 8 մլրդ եվրո կհավաքագրի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար

    Միջազգային տեսամարաթոնը մոտ 8 մլրդ եվրո կհավաքագրի կորոնավիրուսի պատվաստանյութի մշակման համար

    Reuters լրատվական գործակալությունը հայտնում է, որ աշխարհի մի քանի երկրների ղեկավարներ միջազգային տեսամարաթոն են կազմակերպել, որպեսզի առնվազն 7,5 մլրդ եվրո հավաքագրեն կորոնավիրուսի պատվաստանյութի և դեղամիջոցի մշակման համար։ Միջոցառմանը մասնակցել են Եվրոպական Միությունը, Մեծ Բրիտանիան, Նորվեգիան, Ճապոնիան, Կանադան և Սաուդյան Արաբիան։ Նախաձեռնության նպատակն է առաջիկա մի քանի շաբաթների կամ ամիսների ընթացքում հավաքագրել նշված գումարը։ Եվրոպական հանձնաժողովի…

  • Անհրաժեշտ է երաշխավորել, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կվաճառվի արդար գնով

    Անհրաժեշտ է երաշխավորել, որ կորոնավիրուսի պատվաստանյութը կվաճառվի արդար գնով

    Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենը հարցազույցի ժամանակ հայտնել է, որ կորոնավիրուսի տարածման խնդրի լուծումը, ինչպես նաև պատվաստանյութի ստեղծումը և դրա արտադրության կազմակերպումը հնարավոր է միայն համընդհանուր և համակարգված գործողությունների շնորհիվ: «Անհրաժեշտ է երաշխավորել, որ դրանք վաճառվեն արդար և մատչելի գներով աշխարհի ցանկացած անկյունում: Մենք աշխատում ենք դրա վրա, և դրա համար մեզ անհրաժեշտ են…

  • Եթե չունենանք պատվաստանյութ` օլիմպիական խաղերն անցկացնելը բարդ կլինի․ Յոկոկուրա

    Եթե չունենանք պատվաստանյութ` օլիմպիական խաղերն անցկացնելը բարդ կլինի․ Յոկոկուրա

    Ինչպես արդեն գիտենք, Տոկիոյի օլիմպիական խաղերը հետաձգվել են ու կանցկացվեն 2021 թվականին։ Սակայն, Ճապոնիայի բժիշկների ասոցիացիայի ղեկավար Յոշիտակե Յոկոկուրան հայտնել է, որ եթե մինչ այդ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ չհայտնվի, ապա խաղերի կազմակերպումը խնդիր է լինելու։ «Իմ կարծիքով, եթե մենք չունենանք արդյունավետ պատվաստանյութ, դժվար կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Ես չեմ ասում, որ խաղերը չպետք է անցկացվեն…

  • Ջոնաս Սոլքը հայտնագործել է առաջին պատվաստանյութը պոլիոմիելիտի դեմ

    Ջոնաս Սոլքը հայտնագործել է առաջին պատվաստանյութը պոլիոմիելիտի դեմ

    Պատմաբան Դավիթ Ֆիդանյանը Facebook-ի իր էջում գրառում է կատարել։ Պատմաբանը լուսանկար է հրապարակել, որում Ջոնաս Սոլքն է, ով պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստանյութը հայտնագործողն է։ «Ջոնաս Սոլքն է: Մարդ ով 1955թ. պոլիոմիելիտի դեմ առաջին պատվաստանյութը հայտնագործեց: Իր հայտնագործության շնորհիվ հազարավոր երեխաների կյանքեր հնարավոր եղավ փրկել: Սոլքը հրաժարվեց պատվաստանյութի արտոնագրումից, որպեսզի այն հասանելի լինի բոլորին կարիքավորներին»։ https://www.facebook.com/photo.php?fbid=2941924702523451&set=a.501083209940958&type=3&theater

  • Օլիմպիական խաղերն իրատեսական են՝ պատվաստանյութի պատրաստ լինելու դեպքում․ գիտնական

    Օլիմպիական խաղերն իրատեսական են՝ պատվաստանյութի պատրաստ լինելու դեպքում․ գիտնական

    Էդինբուրգի համալսարանի գլոբալ առողջապահության ամբիոնի վարիչ, պրոֆեսոր Դևի Շրիդհարը կարծում է, որ կորոնավիրուսի դեմ պատվաստանյութը եթե պատրաստ լինի հաջորդ տարի, ապա Տոկիոյում հնարավոր կլինի անցկացնել օլիմպիական խաղերը: Իսկ, եթե տվյալ հարցում գիտական առաջընթաց չլինի, ապա խաղերի անցկացումն իրատեսական չէ: Այս մասին տեղեկացնում են ՀԱՕԿ պաշտոնական կայքից։

  • Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուբար Աֆեյանի հետ

    Նախագահ Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել Նուբար Աֆեյանի հետ

    Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը հեռախոսազրույց է ունեցել ամերիկահայ հայտնի գործարար և բարերար, «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության համահիմնադիր Նուբար Աֆեյանի հետ: Ամերիկյան Moderna Therapeutics կենսատեխնոլոգիական ընկերությունը, որի համահիմնադիրն ու նախագահը Նուբար Աֆեյանն է, ստեղծել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ, որը մարտի 17-ից կլինիկական փորձարկումներ է անցնում Միացյալ Նահանգների Վաշինգտոն նահանգի Սիեթլ քաղաքում գտնվող Kaiser Permanente առողջապահության հետազոտական ինստիտուտում:…

  • Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքները

    Ռուսաստանը սկսել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի փորձարկման աշխատանքները

    Պատվաստանյութի նախատիպերը մշակել է «Վեկտոր» ընկերությունը, որոնք ունեն տեխնոլոգիական 6 հիմք: Այս պատվաստանյութի արդյունավետությունը կորոշվի նրանով, թե ինչ կերպ դրան կարձագանքի մարդու իմունային համակարգը: Փորձարկման ժամանակ մասնագետները կորոշեն, թե որն է առավել արդյունավետ  չափը և կհստակեցնեն պատվաստման սխեման: Կորոնավիրուսի տարածման համաշխարհային վիճակագրությանը իրական ժամանակում կարող եք հետևել այս էջում՝ azat.tv/coronavirus, իսկ ախտանիշների և պաշտպանվելու հիմնական միջոցառումների…

  • ԱՀԿ-ն կազմակերպում է բուժման դեռ չստուգված միջոցների ուսումնասիրում և հետազոտություն

    ԱՀԿ-ն կազմակերպում է բուժման դեռ չստուգված միջոցների ուսումնասիրում և հետազոտություն

    Ժնևում մամուլի ասուլիսի ժամանակ Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը հայտարարել է․ «Սկսվել են COVID-19-ի դեմ պատվաստանյութի առաջին թեսթավորումները»: Թեդրոս Ադհան Գեբրեեսուսը հայտնել է, որ պատվաստանյութի առաջին թեսթավորումները սկսվել են ընդամենը 60 օր անց այն բանից, երբ հայտնի դարձավ վիրուսի գենետիկ հաջորդականությունը։  Սա աներևակայելի ձեռքբերում է։ Մենք խորհուրդ ենք տալիս աշխարհի հետազոտողներին պարբերաբար…

  • Թրամփը պահանջել է կարճ ժամանակում կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել

    Թրամփը պահանջել է կարճ ժամանակում կորոնավիրուսի պատվաստանյութ ստեղծել

    Daily Mail պարբերականը հայտնում է, որ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը դեղագործական ընկերությունների ղեկավարներին պահանջել է մի քանի ամսվա ընթացքում կորոնավիրուսի դեմ պայքարող պատվաստանյութ պատրաստել: Թոնի Ֆաոսինը, ով ավագ փորձագետ է զգուշացրել է նախագահին, որպատվաստանյութի պատրաստման և փորձարկումների իրականացնելու համար նրանցից կպահանջվի ամենաքիչը մեկ տարի: «Մենք ջանք չենք խնայում պատվաստանյութ ստեղծելու ընթացքն արագացնելու համար, նաև առավելագույնն ենք…

  • ԱՄՆ-ն հաստատել է էբոլայի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործումը

    ԱՄՆ-ն հաստատել է էբոլայի դեմ առաջին պատվաստանյութի օգտագործումը

    ԱՄՆ-ի Սննդամթերքի ու դեղորայքի որակի հսկողության վարչությունը (FDA) հավանություն է տվել էբոլա տենդի մահացու վտանգավոր վիրուսի դեմ երկրում առաջին պատվաստանյութի օգտագործմանը: Այս մասին հաղորդում են գերատեսչությունից: «Այսօր FDA-ն հայտարարել է Ervebo-ի օգտագործման թույլտվության մասին, որը գերատեսչության կողմից հավանության արժանացած առաջին պատվաստանյութն է 18 և ավելի բարձր տարիքի անձանց շրջանում էբոլա վիրուսով պայմանավորված հիվանդությունը կանխելու համար»,-նվում…

  • ՄԻԱՎ-ը 2021-ին կլինի բուժվող հիվանդություն

    ՄԻԱՎ-ը 2021-ին կլինի բուժվող հիվանդություն

    Գիտնականները  խոստացել են ՄԻԱՎ-ի դեմ պատվաստանյութ մշակել արդեն 2021 թվականին: Երեք պատվաստանյութերի՝ HVTN 702-ի, Imbokodo-ի և Mosaico-ի կլինիկական փորձարկումների աշխատանքները մոտ են ավարտին: Այս մասին ասել է Սան Ֆրանցիսկոյի առողջապահության դեպարտամենտի ՄԻԱՎ-ի կանխարգելման ծրագրի ղեկավար Սյուզան Բուխբինդերը: Պատվաստանյութերից HVTN 702-ը ստեղծված է RV144 պատվաստանյութի հիմքի վրա, որը հնարավորություն տվեց Հարավային Աֆրիկայում 30 տոկոսով նվազեցնել վարակի…

  • Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն երկրում է․ Առողջապահության նախարարություն

    Սեզոնային գրիպի դեմ պատվաստանյութն արդեն երկրում է․ Առողջապահության նախարարություն

    Առողջաահության նախարարությունը հայտարարություն է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Հայցում ենք Ձեր ներողամտությունը սեզոնային գրիպի դեմ պատվաստումների ուշացման համար: Պատվաստանյութն արդեն երկրում է: Ներկայումս կազմակերպվում է մաքսազերծումը և առողջության առաջնային պահպանման հաստատություններին բաշխելու գործընթացը: Այս և նախորդ սեզոններին պատվաստումների ուշացման համար կան մի շարք հիմնավոր պատճառներ: Առողջապահության նախարարության կողմից 2019-2020 թվականների սեզոնի համար մի քանի…