Պատվաստանյութ
ՀՀ-ում կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ կարտադրվի
Հայաստանում կարտադրվի կորոնավիրուսի դեն «Սպուտնիկ լայթ» պատվաստանյութը։ Այս մասին այսօր հայ-ռուսական գործարար համաժողովին ասաց ՀՀ փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը։ Նա նաև շնորհակալություն հայտնել ՌԴ-ին կորոնավիրուսի դեմ պայքարում աջակցելու համար, որովհետև ռուսական ուղղակի ներդրումների հիմնադրամի միջոցով հնարավոր է եղել Sputnik V պատվաստանյութի մի քանի խմբաքանակ ձեռք բերել։
Ներկրվել է ԱստրաԶենեկա պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Սեպտեմբերի 6-ին առողջապահության նախարարությունը հայտնում է, որ ներկրվել է «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը։ Կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի շրջանակներում Բելգիայի Թագավորության կողմից Հայաստանի առողջապահության նախարարությանը, որպես նվիրատվություն, տրամադրվել է «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութի հերթական խմբաքանակը՝ 187 200 դեղաչափ։ Ներկրված խմբաքանակն առաջիկայում հասանելի կլինի առողջության առաջնային պահպանման օղակում և շարժական պատվաստումային կետերում` հանրապետության ողջ տարածքում: Ինչպես Հայաստանում կիրառվող…
Բելգիան Հայաստան է ուղարկել 187 200 հազար դեղաչափ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութ
Բելգիայի խոշոր քաղաքների զարգացման և քաղաքականության ոլորտում համագործակցության նախարար Մերիամե Կիտիրը հայտնել է, որ Հայաստան է ուղարկվել «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի առաջին խմբաքանակը` 187 200 հազար դեղաչափ: Մերիամե Կիտիրը նշել է, որ համավարակը հաղթելու միակ միջոցը միջազգային համագործակցությունն է։
ԱստրաԶենեկա պատվաստանյութի 27500 դեղաչափը է ներկրվել Հայաստան
Այսօր Հայաստան է հասցվել Լիտվայի նվիրատվությունը՝ «ԱստրաԶենեկա» պատվաստանյութի 27500 դեղաչափը։ ԵՄ քաղաքացիական պաշտպանության մեխանիզմների շնորհիվ հնարավոր է եղել կազմակերպել պատվաստանյութ պարունակող բեռների ապահով տեղափոխումը Հայաստան, տեղեկացնում են Հայաստանում ԵՄ գրասենյակից։ ՀՀ-ում Լիտվայի հանրապետության դեսպան Ինգա Ստանիտե-Տոլոչկիենեն, Եվրոպական միության պատվիրակության ղեկավարի պաշտոնակատար Յան Պլեշինգերը և ՀՀ առողջապահության նախարարի տեղակալ Լենա ՆանուշյանըՀիվանդությունների վերահսկման և կանխարգելման ազգային կենտրոնում…
Հռոմի Պապը կորոնավիրուսի դեմ պատվաստվելն անվանել է՝ սիրո դրսևորման ձև
Հռոմի Ֆրանցիսկոս Պապը Twitter-ի իր էջում տեսաուղերձ է հրապարակել, որով կոչ է արել հանրությանը պատվաստվել կորոնավիրուսի դեմ։ Պապը պատվաստվելը համարել է բարոյական պարտականություն ու նշել, որ «սիրո դրսևորման ձև է»։ Նա նշել է, որ պատվաստնյութերը համավարակը կանգնեցնելու հույս են տալիս, բայց միայն այն դեպքում, երբ այն հասանելի լինի բոլորին։ Հռոմի Պապը նույնպես պատվաստվել է կորոնավիրուսի…
ՀՀ-ն չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի խմբաքանակ է ձեռք բերել
ՀՀ առողջապահության նախարարությունը ձեռք է բերել կորոնավիրուսի դեմ չինական «Սինոֆարմ» պատվաստանյութի 200 հազար նոր խմբանակ, որը նախատեսված է 100 հազար հոգու համար։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա նշել է, որ պատվաստանյութից կարող են օգտվել 18 տարեկանից բարձր բոլոր անձինք՝ առանց սահմանափակումների։
Ֆրանսիայում մտադիր են 3-րդ դեղաչափով պատվաստվելու հնարավորություն տալ
Ֆրանսիայում մտադիր են ռիսկի խմբում ընդգրկված բոլոր մարդկանց, այդ թվում՝ տարեցներին, առաջարկել կորոնավիրուսի դեմ պատվաստման երրորդ դեղաչափ։ Այս մասին տեղեկացնում է France24-ը։ Նշվում է, որ նման մտադրությունը կապված է գիտական տվյալների հետ։ Բանն այն է, որ որոշ պատվաստանյութերի դեպքում անհրաժեշտ է վերապատվաստում, որովհետև ձևավորված իմունիտետը ժամանակի ընթացքում թուլանում է։
Ֆրանսիան Հայաստան է ուղարկել 200 հազար դեղաչափ պատվաստանյութ․ Մակրոն
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Twitter-ի իր էջում հայտնել է՝ կորոնավիրուսի դեմ 200 հազար դեղաչափ պատվաստանյութ Ֆրանսիայից Հայաստան ուղարկելու մասին։ Ավելի վաղ այս մասին խոսվել էր ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Մակրոնի հեռախոսազրույցի ընթացքում։ Մակրոնը նշել է, որ հայերն անթիվ փորձանքների են դիմակայում։ Նա ընգծել է, որ Ֆրանսիան միշտ կլինի Հայաստանի կողքին։ Ֆրանսիայի նախագահը հավելել է,…
Հայաստան է ներկրվել քովիդի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակը
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի հերթական խմբաքանակ։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարության պաշտոնական կայքից։ Նշվում է, որ ներկրվել է 50400 դեղաչափ «ԱստրաԶենեկա/Վաքսզևրիա» պատվաստանյութ։ ԱՆ-ից հայտնում են, որ պատվաստանյութը ձեռք է բերվել «COVAX FACILITY» նախաձեռնության շրջանականերում: Այս պատվաստանյութը նախատեսված է 18 և բարձր տարիքի անձանց համար:
Առանց պատվաստանյութի երկրներում քովիդի նոր շտամերի հայտնվելու ռիսկը մեծ է․ ԱՀԿ
Առողջապահության համաշխարհային կազմակերպությունից կրկին խոսել են պատվաստանյութերի ու դրանք հավասարաչափ բաշխելու կարևորության մասին։ ԱՀԿ-ի պաշտոնական ներկայացուցիչը հայտարարել է, որ կան պետություններ, որոնք շատ բարդ կացության մեջ են՝ պատվաստանյութեր չունենալու պատճառով, բայց միևնույն ժամանակ կան երկրներ, որոնք պատվաստանյութերի դեղաչափեր շատ ունեն։ Այս համատեքստում կարևորվում է, որ պատվաստնյութերը բաշխվեն հավասարաչափ։ ԱՀԿ ներկայացուցչի խոսքով՝ այս իրավիճակում, առանց պատվաստանյութի…
Իսրայելում կտրվի նաև կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի 3-րդ դեղաչափը
Իսրայելը առաջին պետություններից էր, որը մեկնարկեց քաղաքացիների՝ կորոնավիրուսի դեմ մասսայական պատվաստման գործընթաց։ Այն մեկնարկել է նախորդ տարվա դեկտեմբերի 20-ից։ Մինչ այս Իսրայելում արդեն 5,3 միլիոն մարդ ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկու դեղաչափ։ Սակայն, այդ երկրում որոշել են նաև 60-ից բարձր տարիքի մարդկանց տալ երրորդ դեղաչափը։ Նման որոշում է կայացվել, որովհետև հիվանդացության օրական դեպքերի աճ…
Սովորողները կամ պետք է ներկայացնեն սերտիֆիկատ, կամ 14 օրը մեկ ՊՇՌ թեստ հանձնեն. նախագիծ
Հուլիսի 31-ին Առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել, որում հայտնել է, որ հուլիսի 30-ին կայացել է առողջապահության նախարարին կից կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պայքարի մասնագիտական հակահամաճարակային խորհրդատվական խմբի հանդիպում-քննարկում, որին առցանց մասնակցել են նաև Հայաստանից դուրս աշխատող մասնագիտական խմբի անդամները: «Օրակարգում COVID-19-ի կանխարգելմանն ուղղված սահմանափակումների հարցն էր և պատվաստումային գործընթացի ներկա իրավիճակը, հիվանդության տարածվածությունը: Խմբի անդամները մտքեր…
Հարավկովկասյան երկաթուղու աշխատակիցները կպատվաստվեն
Հավաքական իմունիտետի ձևավորման և հիվանդացության կանխարգելման համար Հարավկովկասյան երկաթուղում սկսվում է աշխատակիցների պատվաստման գործընթացը: Այս մասին տեղեկանում ենք ընկերության Facebook-ի պաշտոնական էջից։ «Երկաթուղայինների առողջությունը ընկերության համար առաջնային խնդիր է: Կորոնավիրուսի համաճարակի պատճառով երկաթուղում շարունակում են գործել կանխարգելիչ միջոցներ, ինչը, սակայն, բավարար չէ մեր աշխատակիցներին COVID-19-ով վարակվելուց առավելագույնս պաշտպանելու համար», – ասվում է գրառման սկզբում: Նշվում,…
Հայաստան է ներկրվել Sputnik-V-ի նոր խմբաքանակ
Հուլիսի 7-ին առողջապահության նախարարությունը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Հայաստանում Sputnik-V-ի նոր խմբաքանակ է ներկրվել: «Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Այսօր Հայաստան է ներկրվել ռուսական Sputnik-V (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ` 15000 անձի համար 15000 առաջին բաղադրիչ: Հայաստան է ներկրվել Sputnik-V պատվաստանյութի 14…
Վրաստանում մեկ օրվա ընթացքում հայտնաբերվել Է կորոնավիրուսի 964 նոր դեպք
Stopcov.ge-ի հաղորդմամբ՝ Վրաստանի համաճարակաբանները հրապարակել են երկրում կորոնավիրուսով վարակման վիճակագրությունը. անցած օրվա ընթացքում արվել Է կորոնավիրուսի 28 հազար 190 թեստ և հայտնաբերվել վարակման 964 դեպք: Դրականության ցուցանիշը (թեստավորում անցածների ընդհանուր թվից ախտահարվածների բաժինը), հուլիսի 1-ի տվյալներով, կազմում Է 3,42 տոկոս, երկու շաբաթվա ընթացքում՝ 2,74 տոկոս, յոթ օրվա ընթացքում՝ 3,09 տոկոս:














