Պատվաստանյութ
Ռուսական Sputnik V-ով պատվաստման տարիքային շեմը հանվել է
Հուլիսի 1-ից Հայաստանի Հանրապետությունում Sputnik V պատվաստանյութով պատվաստումները կարող են իրականացվել ինչպես ռիսկի խմբերում, այնպես էլ 18 տարեկան և բարձր տարիքի անձանց շրջանում` ըստ դիմելիության, կամավորության սկզբունքով: Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ ԱՆ-ից հիշեցնում են, որ նախկինում Sputnik V պատվաստանյութով պատվաստումները նախատեսված էին միայն 18 տարեկան և բարձր տարիքի քրոնիկ հիվանդների, 18-54 տարեկան…
Կարտադրվի կորոնավիրուսի դեմ ճապոնական պատվաստանյութ
Ճապոնական Shionogi ընկերությունը որոշել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութ արտադրել։ Այս մասին հայտնում է Sankei թերթը։ Նշվում է, որ արտադրությունը ծրագրվում է սկսել 2022 թվականի հունվարից։ Ըստ աղբյուրի՝ այս պահին ընթանում են դեղամիջոցի կլինիկական փորձարկումները։ Նշվում է նաև, որ ընկերությունը նախատեսում է՝ մեկ տարվա ընթացքում 60 միլիոն մարդու համար դեղաչափ արտադրել։
Իրանում մեկ օրում կորոնավիրուսից մահացել է 136 մարդ
IRNA-ի հաղորդմամբ՝ Իրանում կորոնավիրուսից մահերի թիվը հասել է 83 հազար 101-ի, վերջին 24 ժամում մահացել է 136 քաղաքացի: Իրանում վերջին 24 ժամում հայտնաբերվել է կորոնավիրուսի 10 հազար 485 նոր դեպք: Նրանցից 1259-ը հոսպիտալացվել են: Իրանի առողջապահության նախարարությունը տեղեկացրել է, որ երկրում գրանցված ընդհանուր 3 մլն 105 հազար 620 դեպքից 2 մլն 760 հազար 229-ը առողջացել կամ…
«Սպուտնիկ Վի»-ի նոր խմբաքանակ է ձեռք բերել Հայաստանը
Հայաստան է ներկրվել կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ «Սպուտնիկ Վի» (Գամ-Կովիդ-Վակ) պատվաստանյութի նոր խմբաքանակ: Տեղեկացնում է ՀՀ առողջապահության նախարարությունը։ Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) համաճարակային իրավիճակի կայունացման նպատակով շարունակվում է պատվաստանյութերի նոր խմբաքանակների ձեռքբերումն ու ներկրումը։ Հայաստան է ներկրվել ռուսական «Սպուտնիկ Վի» պատվաստանյութի նոր խմբաքանակ` 30000 անձի համար (30000 առաջին բաղադրիչ, 30000 երկրորդ բաղադրիչ): Հիշեցնենք, որ COVID-19-ի…
Ղազախստանը պատրաստ է իր արտադրած պատվաստանյութը տրամադրել Հայաստանին
Առողջապահության նախարարի պաշտոնակատար Անահիտ Ավանեսյանն ընդունել է Հայաստանում Ղազախստանի արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևին: Անահիտ Ավանեսյանը կարևորել է երկու երկրների միջև գործակցությունը, երկարամյա հարաբերությունների զարգացումն ու երկկողմ կապերի շարունակական ակտիվացումը: Երկուստեք հաջողված և արդյունավետ է գնահատվել կորոնավիրուսային հիվանդության դեմ պատվաստանյութերի ձեռքբերումը, համավարակի տարածման դեմ կանխարգելիչ միջոցառումներն ու պատվաստումների ակտիվ գործընթացը: «Շատ ուրախ եմ Ձեզ…
Ռուսաստանում կորոնավիրուսով վարակման 8 832 դեպք է հայտնաբերվել մեկ օրում
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը մեկ օրում ավելացել Է 8 832-ով, հասնելով մինչև 5 090 249: Այս պահին Ռուսաստանում բուժումը շարունակում է 265 383 մարդ: Կորոնավիրուսից հետո ապաքինված ռուսաստանցիների թիվը մեկ օրում ավելացել Է 9 020-ով, ընդհանուր դեպքերի թիվը 4 702 599 է։ Կորոնավիուսի հետևանքով մահվան…
Լենա Նազարյանը ստացել է կորոնավիրուսի դեմ պատվաստանյութի երկրորդ դեղաչափը
ԱԺ փոխնախագահ Լենա Նազարյանն այսօր ստացել է կորոնավիրուսի դեմ չինական «ԿորոնաՎակ» պատվաստանյութի երկրորդ դեղաչափը: Այս մասին Նազարյանը գրառում է կատարել Facebook-ում։ «Բարեկամներ, այսօր ստացա կորոնավիրուսային հիվանդության դեմ Սինովակ ընկերության ԿորոնաՎակ (CoronaVac) պատվաստանյութի երկրորդ դեղաչափը։ Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը հաստատել է կորոնավիրուսի դեմ չինական այս պատվաստանյութի կիրառումը, այն ճանաչել է անվտանգ ու արդյունավետ։ Պատվաստվի՛ր և կանխարգելի՛ր COVID-19-ը»,-…
ԿորոնաՎակ պատվաստանյութն արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն է ստացել
ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնում է, որ կորոնավիրուսային հիվանդության դեմ (COVID-19) չինական «Սինովակ» ընկերության «ԿորոնաՎակ» պատվաստանյութն Առողջապահության համաշխարհային կազմակերպության (ԱՀԿ) կողմից ստացել է արտակարգ իրավիճակներում կիրառման թույլտվություն՝ հավաստիացնելով, որ այն համապատասխանում է անվտանգության, արդյունավետության և արտադրության միջազգային ստանդարտներին: ԱՀԿ-ի իմունականխարգելման գծով ռազմավարական խորհրդատվական խումբը (SAGE) նույնպես ավարտել է պատվաստանյութի վերաբերյալ իր ուսումնասիրությունը: Համաձայն ուսումնասիրության արդյունքների՝ պատվաստանյութը…
Մակրոնը պատվաստվել է կորոնավիրուսի դեմ
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը հայտարարել է, որ պատվաստվել է կորոնավիրուսի դեմ։ «Պատվաստվել եմ», – գրել է Մակրոնը Twitter-ում ՝ չհայտնելով` որ պատվաստանյութն է օգտագործվել: Ֆրանսիայի առաջնորդը կոչ է արել պատվաստվել նաև մյուսներին։ «Ինչպես ես և Բրիջիթը (Մակրոնը նախագահի կինն է), ինչպես արդեն 25 մլն ֆրանսիացիներ, եկեք պատվաստվենք, որպեսզի պաշտպանենք մեզ և մեր հարազատներին», – հավելել…
Ռուսաստանում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 9 289 դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբը հայտնում է, որ երկրում կորոնավիրուսի 9 289 նոր դեպք է հաստատվել: Դեպքերի ընդհանուր թիվը 5 053 748 է: Մեկ օրում ապաքինվել է 9 250 մարդ: Ապաքինվածների ընդհանուր թիվը 4 670 484 է: Երկրում համավարակի հետևանքով մահացածների թիվը մեկ օրում ավելացել է 401-ով: Մահացությունների ընդհանուր թիվը 120 807 է:
Հայաստանում կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում է կատարվել
Առողջապահության նախարարությունից հայտնում են, որ մայիսի 27-ի դրությամբ Հայաստանում արդեն կատարվել է կորոնավիրուսի դեմ 33 109 պատվաստում: Նախարարույթյան հաղորդմամբ՝ ամենաշատը պատվաստվել են AstraZeneca-ով: Հիշեցնենք, որ Հայաստանում ներկա պահին կորոնավիրուսի դեմ պատվաստումը կատարվում է կամավորական հիմքով, ընդ որում՝ պատվաստվել կարելի է ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև Երեւանի մի շարք կետերում։ Ներկա պահին Հայաստանի բնակիչների համար հասանելի են…
Չինաստանը սատարում է ՀՀ տարածքային ամբողջականությանն ու ինքնիշխանությանը
Մայիսի 26-ին ՀՀ և ՉԺՀ արտաքին գործերի նախարարությունների միջև տեղի ունեցան քաղաքական խորհրդակցություններ։ Հայկական կողմից խորհրդակցությունները վարում էր ԱԳ նախարարի տեղակալ Ավետ Ադոնցը, չինական կողմից՝ ՉԺՀ ԱԳ նախարարի տեղակալ Լը Յուչընը։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկեցին միջազգային, տարածաշրջանային և երկկողմ օրակարգի հարցերի լայն շրջանակ։ ՀՀ ԱԳ նախարարի տեղակալը հանգամանալից կերպով ներկայացրեց Հայաստանի ինքնիշխան տարածք ադրբեջանական զինված…
Ի՞նչ կողմնակի ազդեցություններ կարող են թողնել կորոնավիրուսի դեմ պատվաստանյութերը
Երևանի բոլոր պոլիկլինիկաներում այս պահի դրությամբ հասանելի են կորոնավիրուսի դեմ 3 պատվաստանյութ՝ AstraZeneca, Sputnik V և CoronaVac: Այս մասին հայտնում է Երևանի քաղաքապետարանը։ Երևանի 13 պոլիկլինիկայի տնօրեն Ռուզաննա Դուրգարյանը նշել է, որ բոլոր 3 պատվաստանյութերն էլ կարող են առաջացնել միևնույն կողմնակի ազդեցությունները՝ թեթև ջերմություն, թուլություն, գլխացավ։ Նյարդաբան Արա Հակոբյանն էլ հայնտել է, որ պատվաստանյութերն օտար…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար քաղաքացի է պատվաստվել
Հայաստանում կորոնավիրուսի դեմ արդեն մոտ 26 հազար պատվաստում է կատարվել: Մեզ հասանելի 3 պատվաստանյութերը՝ «ԱստրաԶենեկա», «Սպուտնիկ-Վի», «Կորոնավակ», ներարկվում են ոչ միայն պոլիկլինիկաներում, այլև շարժական կայաններում։ Երևանում՝ 9, մարզերում՝ 4, այդպիսի խմբեր են աշխատում։ Պարզապես պետք է մոտենալ անձը հաստատող փաստաթղթով, բուժզննում անցնել ու ստանալ Covid-19-ի դեմ համապատասխան դեղաչափը։ Մանրամասները՝ կառավարության ներկայացրած տեսանյութում։ https://www.facebook.com/armgovernment/videos/1152498415227249
Ռուսաստանում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք
Ռուսաստանում կորոնավիրուսի դեմ պայքարի օպերատիվ շտաբից հայտնում են, որ երկրում մեկ օրում հաստատվել է կորոնավիրուսի 8709 նոր դեպք, հաստատված դեպքերի թիվը հասնել է 4 մլն 992 հազար 554-ի: Վերջին մեկ օրվա ընթացքում Ռուսաստանում կորոնավիրուսային վարակի (COVID-19) հաստատված դեպքերի թիվը 85 տարածաշրջաններում 8 709 է, ակտիվ դեպքերը 1042-ի մոտ կլինիկական դրսևորումներ չեն հայտնաբերվել։ Մեկ օրում ՌԴ-ում…













