պատվաստում
Պատվաստվենք, որ վերջ դնենք համավարակին․ Ավանեսյան
Հայաստանում վերջին մեկ օրվա ընթացքում կորոնավիրուսից մահացել է 33 մարդ։ Այս մասին Facebook-ի իր էջում գրել է ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը։ Նա կոչ է արել պատվաստվել և փրկել կյանքեր, պատվաստվել և վերջ դնել համավարակին։ Ավանեսյանը նշել է, որ պետությունն անում է և շարունակելու է անել ամեն ինչ, որպեսզի քաղաքացիներին ապահովվի պատվաստանյութով։
Մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները
Հոկտեմբերի 7-ին ՀՀ առողջապահության նախարարությունը հայտնել է, որ մեկնարկել են սեզոնային գրիպի դեմ ամենամյա պատվաստումները։ «Պատվաստումը հիվանդության կանխարգելման լավագույն և արդյունավետ միջոցն է: Առողջապահության նախարարության աշխատակիցներն այսօր պատվաստվել են սեզոնային գրիպի դեմ: Առողջապահության նախարարությունը նոր գլխավոր քարտուղար ունի Առողջապահության նախարարությունն անդրադարձել է ՊՇՌ թեստերի էժանացման մասին հարցին Հիշեցնենք` սեզոնային գրիպի դեմ պատվաստումները կարող են կատարվել…
Կեղծ պատվաստումների մասին ահազանգ ես էլ չլսեմ․ Փաշինյանը դիմեց իրավապահներին
Կառավարության այսօրվա նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը շատ կոշտ անդրադարձ կատարեց կեղծ պատվաստումների թեմային։ Վարչապետը դիմելով Ոստիկանությանն ու ԱԱԾ-ին, ասաց․ «կեղծ պատվաստումների մասին ահազանգ ես էլ չլսեմ»։ Փաշինյանն ասաց, որ այն բժիշկների նկատմամբ, ովքեր մարդկանց չպատվաստելու առիթից օգտվում են ու փչացնում են պատվաստանյութը, պետք է շատ խիստ միջոցներ ձեռք առնվեն։ «Ձերբակալե՛ք, կալանավորե՛ք», – ընդգծեց վարչապետը։
Պատվաստումների հակաքարոզչությունը քաղաքական նպատակ է հետապնդում․ Փաշինյան
Կառավարության այսօրվա նիստի ընթացքում խոսվեց Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստումներից։ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասաց, որ Հայաստանում հակապատվաստումային քարոզ իրականացնողները քաղաքական նպատակներ են հետապնդում։ Փաշինյանը նշեց, որ «նրանց պետք է որքան հնարավոր է շատ մարդ մահանա, որ ասեն Կառավարությունը չի կարողանում պայքարել կորոնավիրուսի դեմ»։ Վարչապետն ասաց, որ պատվաստման թվերը շատ վատն են։ Փաշինյանը շեշտեց, որ պետական…
Անձը լիարժեք պատվաստված է, եթե կորոնավիրուսի դեմ ստացել է 2 դեղաչափ պատվաստում
ՀՀ առողջապահության նախարարությունը սեպտեմբերի 29-ին հայտարարություն է տարածել, որում մասնավորապես նշված է. «Հաշվի առնելով համացանցում և սոցիալական հարթակներում տարածվող մահերի պատճառների մասին չստուգված լուրերը` առողջապահության նախարարությունը կրկին հայտարարում է. Հայաստանի Հանրապետությունում կորոնավիրուսային հիվանդության (COVID-19) դեմ պատվաստման հետ պատճառահետևանքային կապ ունեցող մահվան դեպքեր չեն գրանցվել: Հարկ է ընդգծել, որ «պատվաստումից հետո» չի նշանակում «պատվաստման արդյունքում և…
Հայաստանում կորոնավիրուսի դեմ պատվաստվածների թիվն անցավ 400 հազարից
Հայաստանում շարունակվում է կորոնավիրուսի դեմ իրականացվող պատվաստումային գործընթացը։ Քովիդի դեմ պատվաստումների մեկնարկից ի վեր Հայաստանում սեպտեմբերի 26-ի դրությամբ` կատարվել է 408535 պատվաստում որոնցից առաջին դեղաչափ` 264695, իսկ երկրորդ դեղաչափ` 143840։ Այս մասին տեղեկանում ենք ՀՀ առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում պատվաստումներն անվճար են։
Լոս Անջելեսում 2022-ից 12 տարեկան աշակերտների պատվաստումը լինելու է պարտադիր
Լոս Անջելես իշխանությունները որոշում են ընդունել, որ 2022 թվականից նահանգի 12 տարեկանից բարձր աշակերտները պետք է պարտադիր պատվաստվեն։ Այս մասին հայտնում է Ամերիկայի ձայնը։ Նշվում է, որ որոշ ծնողներ դեմ են այս որոշմանը ու դուրս են եկել բողոքի ակցիաների։ Նրանք ասում են, որ ծնողը պետք է ինքը որոշի՝ պատվաստել իր երեխային, թե՝ ոչ։ Նրանք նշել…
Պատվաստանյութը հղիներին չի վնասում․ նախարար
ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանն այսօր ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկմանը խոսեց կորոնավիրուսային պատվաստանյութերի՝ վերարտադրողական առողջության վրա ազդեցության մասին։ Նա ասաց, որ որևէ գիտական հաստատված փաստ չկա, որ պատվաստավյութը կարող է նման ազդեցություն թողնել։ Ավանեսյանի խոսքով՝ հղիների պատվաստումն անհրաժեշտ է, որովետև Դելտա շտամը յուրաատկություն է ավելացրել․ եթե ժամանակին հղիները թեթև էին տանում վարակ, ապա Դելտա շտամի…
Պատվաստումների արագ աճող տեմպ ունենք․ Ավանեսյան
Այսօր ԱԺ-ում հրավիրված աշխատանքային քննարկմանը ՀՀ առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը խոսեց պատվաստումային գործընթացից։ Նա ասաց, որ պատվաստման տեմպերը բավական աճ են գրանցել ու երեկ ունեցել ենք 9924 պատվաստում։ Նախարարը նշեց, որ մինչ այս կատարվել է 377405 պատվաստում։ Ավանեսյանն ընդգծեց նաև, որ ապատեղեկատվության, հակաքարոզչության, մանիպուլյացիայի միջոցով մարդկանց մեջ սերմանվել է իռացիոնալ վերաբերմունք պատվաստումների նկատմամբ ու այն…
Հայաստանում կատարվել է քովիդի դեմ 366 հազարից ավել պատվաստում
Հայաստանի Հանրապետությունում շարունակվում է կորոնավիրուսի դեմ պատվաստումային գործընթացում։ ՀՀ-ում պատվաստումների մեկնարկից ի վեր կատարվել է 366779 պատվաստում, որոնցից 237454-ը առաջին դեղաչափ, իսկ 129325-ը՝ երկրորդ։ Այս մասին տեղեկանում ենք Առողջապահության նախարարությունից։ Հիշեցնենք, որ ՀՀ-ում պատվաստումներն անվճար են։
Պատվաստվողները խրախուսվում են․ ԱՆ
Սեպտեմբերի 19-ին հաղորդագրություն է տարածել է Հայաստանի առողջապահության նախարարությունը և հայտնում է, որ պատվաստվողները խրախուսվում են Այսօր Հյուսիսային պողոտայի շարժական պատվաստումային կետում պատվաստված քաղաքացիները ստացել են Երևանի Դրամատիկական թատրոնի ներկայացման տոմսեր։ Խրախուսական ակցիան կշարունակվի նաև վաղը Հյուսիսային պողոտայի և Կասկադի տարածքներում տեղակայված շարժական պատվաստումային կետերում, որտեղ պատվաստված քաղաքացիները կստանան մշակութային միջոցառման տոմսեր: Քաղաքացիների խրախուսման ակցիան…
Ֆրանսիայում 3000 չպատվաստված բժիշկ հեռացվել է աշխատանքից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Ֆրանսիայի առողջապահության նախարարության որոշմամբ՝ կորոնավիրուսի դեմ բոլոր չպատվաստված բուժաշխատողները հեռացվել են աշխատանքից։ Խոսվում է շուրջ 3000 բժշկի մասին։ Այս մասին հայտնում է BBC-ն։ Նշվում է, որ այս որոշումը բողոքի ակցիաների առիթ է դարձել ու բազմաթիվ բժիշկներ դուրս են եկել փողոցներ։ Երկրի որոշ հատվածներում բժիշկների հեռացումը հանգեցրել է նրանց քանակի սղության կոնկրետ տեղուն սղության։ https://twitter.com/TorturousTimes/status/1438591196264292353?ref_src=twsrc%5Etfw%7Ctwcamp%5Etweetembed%7Ctwterm%5E1438591196264292353%7Ctwgr%5E%7Ctwcon%5Es1_&ref_url=https%3A%2F%2Fwww.shantnews.am%2Fnews%2Fview%2F986720.html
Արմեն Սարգսյանը հանդիեպել է ԱՀԿ գլխավոր տնօրենին
ՀՀ նախագահի աշխատակազմից տեղեկանում ենք, որ Նախագահ Արմեն Սարգսյանը հանդեպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Պատվաստումը համավարակի դեմ պայքարի հիմնական միջոցն է. նախագահ Արմեն Սարգսյանը հանդիպել է ԱՀԿ գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ Հանրապետության Նախագահ Արմեն Սարգսյանը Ժնևում հանդիպել է Առողջապահության համաշխարհային կազմակերպության գլխավոր տնօրեն Թեդրոս Ադհանոմ Գեբրեյեսուսի հետ: Հայաստանի նախագահը…
Առողջապահական համակարգը կարող է չդիմանալ․ Քերոբյանը խոսեց պատվաստումների կարևորության մասին
ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանն այսօր Կառավարության նիստում անդրադարձավ պատվաստումների թեմային։ Նա մտավախություն հայտնեց, որ եթե բիզնեսն ու հասարակությունը չփոխեն իրենց վարքագիծը, հավանական է, որ առողջապահական համակարգը չդիմանա քովիդով հիվանդների ճնշմանը, որն էլ կբերի նոր սահմանափակումների։ Քերոբյանն ասաց, որ պետք է լինել առաջադեմ, գնալ և պատվաստվել։ Նրա խոսքով՝ մենք պատվաստման ամենավատ ցուցիշներից մեկն ունենք ու…
ԱՄՆ-ում չպատվաստվածներին հեռացնում են աշխատանքից
Ամերիկայի Միացյալ Նահանգներում շատ ընկերություններ իրենց աշխատակիցների համար պարտադիր են դարձնում կորոնավիրուսի դեմ պատվաստումը, իսկ հակառակ դեպքում՝ ազատում աշխատանքից։ Այս մասին հայտնում է CNBC News-ը։ Նշվում է, որ նման քայլի գնում են նաև ընկերություններ, որոնց աշխատակիցների ուղիղ շփում չունեն որևէ հաճախորդի հետ։ Նշենք, որ այսպիսի քայլը հաջորդել է ԱՄՆ նախագահ Ջո Բայդենի պատվաստումների վերաբերյալ հայտարարությանը,…















