պարզաբանում
Հրապարակումներ անելիս հանրային գործիչները պետք է միշտ հաշվի առնեն, որ կարող է խախտվել մարդու իրավունքը
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյան գրառում է կատարել Facebook-ում և անդրադարձել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կատարած հրապարակմանը, որը վաղ առավոտից բուռն քննարկման պատճառ է դարձել սոցիալական ցանցերում: «Մարդու իրավունքներին վերաբերող ցանկացած հարց գտնվում է իմ անմիջական ուշադրության ներքո՝ անկախ նրանից արձագանքում եմ հրապարակային, թե ոչ: Սոցիալական ցանցերի բոլոր օգտատերերին խնդրում եմ չտարածել աղջկա…
Տաթևիկ Ռևազյանը պարզաբանումներ է ներկայացրել Նիկոլ Փաշինյանին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանն այսօր հեռավար ռեժիմով կառավարությունում խորհրդակցություն է անցկացրել Հայաստանի քաղաքացիական ավիացիայի ոլորտի ներկա իրավիճակի և զարգացման հեռանկարների վերաբերյալ: Քննարկմանը տեսակապի միջոցով մասնակցել է նաև Քաղաքացիական ավիացիայի կոմիտեի նախագահ Տաթևիկ Ռևազյանը, հայտնում են ՀՀ վարչապետի պաշտոնական կայքից։ Նշվում է, որ Քաղավիացիայի կոմիտեի նախագահը վարչապետ Փաշինյանին պարզաբանումներ է ներկայացրել ոլորտում տեղի ունեցող գործընթացների մասին. նա…
Գագիկ Խաչատրյանը չի զրկվել առողջության պահպանման իրավունքից. ԱՆ պարզաբանում
ՀՀ Արդարադատության նախարարությունը հանդես է եկել հայտարարությամբ: Նախարարությունը պարզաբանել է Գագիկ Խաչատրյանի փաստաբանների տարածած հաղորդագրությունը: «Մամուլում տարածվել է հաղորդագրություն այն մասին, որ «Գագիկ Խաչատրյանին զրկել են առողջության պահպանման սահմանադրական իրավունքից»։ Արդարադատության նախարարությունը հարկ է համարում օբյեկտիվ իրականությունը չխեղաթյուրելու համար կրկին ներկայացնել պարզաբանում հաղորդագրությամբ ներկայացված տեղեկության վերաբերյալ. Արդարադատության նախարարությունը երեկ տարածած հաղորդագրությամբ նշել է, որ կալանավորված…
Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի հակամաճարակային պատկերի տարբերությունը
ՀՀ առողջապահության նախարարի խոսնակ Ալինա Նիկողոսյանն իր Facebook-ի էջում գրառում է կատարել։ «Նախարարը խոսել է համակարգերի տարբեր լինելու մասին‼️ Այսօր առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը խոսել է Հայաստանի և Վրաստանի հակամաճարակային համակարգերի մասին, մասնավորապես պատասխանելով հետևյալ հարցին. «Ինչո՞վ է պայմանավորված Հայաստանի և Վրաստանի տարբերությունը, որովհետև Վրաստանում կարծես թե թվերի նվազում կա։ Արդյո՞ք Վրաստանում ընդհանրապես տարբերվել է…
Կոնվենցիան տարրական դասարաններում սեռական կրթություն մտցնելու պահանջ չի պարունակում․ ԱՆ
ՀՀ արդարադատության նախարարությունը պարզաբանում է ներկայացրել՝ կապված Լանզարոտեի կոնվեցիայի ընդունումից հետո տարածված այն կարծիքի վերաբերյալ, որ կոնվենցիան պարունակում է տարրական դասարաններում սեռական կրթության ծրագիր մտցնելու պահանջ։ Պարզապանումն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Արդարադատության նախարարությունը շարունակում է բարձր գնահատել իրավաբանական համայնքի դիտարկումները՝ «Սեռական շահագործումից և սեռական բնույթի բռնություններից երեխաների պաշտպանության մասին» ԵԽ կոնվենցիայի (Լանզարոտեի կոնվենցիա) շուրջ։ Վերահաստատում…
Ոստիկանությունը պարզաբանում է ծածուկ ծառայության նպատակը
«Ծածուկ Ծառայություն» կոչվող վերահսկողական մեթոդի վերաբերյալ Ճանապարհային ոստիկանությունը պարզաբանող հայտարարություն է տարածել. «Օրեր առաջ հայտարարություն էր տարածվել, որ ճանապարհային ոստիկանությունն իրականացնելու է նաև ծածուկ ծառայություն, ինչը ենթադրում է՝ ճանապարհապարեկային ծառայության շարային ստորաբաժանման ծառայողների կողմից իրականացվող ծառայություն` գունագրաֆիկ երանգավորում չունեցող, առանց գրառումների և տարբերիչ նշանների ավտոմոբիլներով։ Հայտարարությունը հասարակության որոշ շրջանակներում և համացանցում անհարկի շահարկումների տեղիք է…
ՌՈ որևէ ծառայող Գավառի միջադեպում ներգրավված չի եղել․ ՊՆ խոսնակ
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը Facebook-ի իր էջի միջոցով պարզաբանում է ներկայացրել՝ կապված Գավառ քաղաքի միջադեպի հետևանքով մահացածերի թվում ՌՈ ծառայողի լինելու մասին լուրերի հետ։ «Գավառ քաղաքում տեղի ունեցած միջադեպի առնչությամբ տարածված տեղեկությունը, թե, իբր, մահացածներից մեկը ռազմական ոստիկանության քննիչ է, չի համապատասխանում իրականությանը։ Վերոնշյալ միջադեպում ՊՆ համակարգի, ներառյալ՝ ՌՈ, որևէ զինծառայող, ծառայող կամ…
Այն ամբողջությամբ հերյուրանք է․ ՊԵԿ-ի պարզաբանումը՝ օրաթերթի հրապարակման վերաբերյալ
ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» հրապարակման վերաբերյալ «Պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի ապրիլի 28-ի՝ «ՊԵԿ-ը ակտավորում է, հետո «ջրում» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում հայտնել, որ այն ամբողջությամբ հերյուրանք է և չի համապատասխանում իրականությանը։ Լրատվամիջոցը հերթական անգամ հրապարակել է չճշտված տեղեկատվություն:…
Մեկուսացված զինծառայողները տվել են իրենց համաձայնությունը․ ՊՆ խոսնակի պարզաբանումը
ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Շուշան Ստեփանյանը facebook-ի իր էջում գրել է․ «Քանի որ մեկուսացված (ընդգծեմ` ոչ վարակակիր) զինծառայողների անձնական տվյալները հանրայնացնելու մտահոգություններ են հնչում, ապա նպատակահարմար եմ գտնում պարզաբանել, որ զինծառայողները նախապես հայտնել են իրենց համաձայնությունը՝ նկարահանվելու տեսանյութում և իրենց խոսքը հղելու հանրությանը: Մեկուսացված զինծառայողների տրամադրությունը բարձր է, որևէ խնդիր չունեն, նրանք պաշտպանության նախարարության մշտական…
16:00-ից խախտողների նկատմամբ կիրառվող միջոցները կխստանան․ փոխոստիկանապետ
ՀՀ ոստիկանությունը, որին վստահված է արտակարգ իրավիճակի ընթացքում հրամանատարի հանձնարարականների կատարման մոնիտորինգի գործառույթները, մինչև 16:00-ն ավելի լոյալ վերաբերմունք կցուցաբերի խախտողների նկատմամբ, նշված ժամից հետո միջոցներն ավելի կխստանան: Այս մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՀՀ փոխոստիկանապետ Հայկ Մհրյանը: Ըստ նրա` այս կերպ ոստիկանությունը ձգտում է քաղաքացիներին պարզաբանել, կոչ անել կատարել պահանջները: Մհրյանը նշել է, որ ոստիկանությունը երեկվանից…
«Այո»-ի բրենդինգը հաղթած ընկերությունը տեղյակ է եղել պաստառի գոյության մասին․ հայտարարություն
Garoon գործակալությունը պարզաբանում է ներկայացրել «Այո»-ի լոգոյի վերաբերյալ: «Հանդիսանալով մարքեթինգային կազմակերպություն և ծանոթ լինելով հեղինակային իրավունքի խախտման մասին օրենքներին, ինչպես նաև տիրապետելով դիզայնի, առաջխաղացման և գովազդի բոլոր մանրամասների՝ պաշտոնապես հայտարարում ենք, որ մենք, իհարկե, տեղյակ ենք եղել պաստառի գոյությանը։ Պարզաբանում ենք, որ 1991 թվականի «Երեկոյան Երևան» թերթում տեղ գտած նկարազարդման/poster գաղափարը հանդիսացել է ոգեշնչման աղբյուր։…
ՊԵԿ պարզաբանումը «Ժամանակ» oրաթերթի հրապարակման վերաբերյալ
ՊԵԿ-ը պարզաբանում է «Ժամանակ» օրաթերթի փետրվարի 15-ի՝ «Սեր առ Ֆլեշի Բարսեղ. ՊԵԿ նախագահի եղբոր շեֆը «մաքուր» է դուրս եկել» հրապարակման առնչությամբ հայտնում ենք, որ դրանում առկա են փաստերի լուրջ աղավաղումներ: Հոդվածագիրը պնդում է, թե իբր «Արարատբանկ» ԲԲԸ-ում իրականացված ՊԵԿ-ի ստուգման արդյունքում ոչ մի խախտում չի հայտնաբերվել, մինչդեռ իրականում՝ ստուգման ընթացքում «Արարատբանկ» ԲԲԸ-ն ներկայացրել է ճշտված…
Վահրամ Ավագյանի մահվան գործով ԶԼՄ-ները սխալ տեղեկություն են տարածել․ ՔԿ պարզաբանումը
ՀՀ ՔԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը հայտնում է, որ նախօրեին զանգվածային լրատվության միջոցներում, թյուրըմբռնման արդյունքում, հրապարակվել է սխալ տեղեկատվություն: Այդ կապակցությամբ հարկ ենք համարում նշել, որ, ինչպես ավելի վաղ հայտնել էինք, պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վահրամ Մկրտիչի Ավագյանի մահվան դեպքի առթիվ առաջին կայազորային քննչական բաժնում քննվող քրեական գործով ՀՀ քրեական օրենսգրքի 359-րդ հոդվածի…
«Ժողովուրդ» օրաթերթի հրապարակումը հերյուրանք է․ ՊԵԿ-ը պարզաբանում է
«Ժողովուրդ» օրաթերթի փետրվարի 1-ի՝ «Մաքսակետի զուգարանները փակ են. երբ ՊԵԿ-ի համար վարչապետի հորդորները ոչինչ են» հոդվածի առնչությամբ ՀՀ պետական եկամուտների կոմիտեն անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հրապարակումը հերյուրանք է և դրանում առկա տեղեկատվությունը չի համապատասխանում իրականությանը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից։ ՀՀ ՊԵԿ Արևելյան մաքսատուն-վարչության Բագրատաշենի մաքսային-կետ բաժնի…
ՀՔԾ-ն հերքում է․ Հրայր Թովմասյանի պաշտպաններին թույլատրվել է ծանոթանալ որոշմանը
Հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է հրապարակել Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարության վերաբերյալ: Այն ներկայացնում ենք ստորև. «Հաշվի առնելով հանրության կողմից օբյեկտիվ տեղեկատվություն ստանալու իրավունքը` անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ Հրայր Թովմասյանի պաշտպան Ամրամ Մակինյանի հայտարարությունը, թե իբր Հրայր Թովմասյանին և նրա պաշտպանական թիմին հնարավորություն չի տրվում ծանոթանալ Հ. Թովմասյանի բնակարանում խուզարկություն իրականացնելու մասին դատարանի…















