պարզաբանում
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում եղած ծեծկռտուքի վերաբերյալ
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ «168 ժամ» կայքի 21.06.2019 թ. «Ոստիկանությունը համառորեն թաքցնում է Ջերմուկում հերթական ծեծկռտուքի կարևոր հանգամանքները» վերտառությամբ հրապարակման մեջ նշվում է, որ վիճաբանություն և ծեծկռտուք է տեղի ունեցել Ամուլսարի ճանապարհը փակող խմբի ներսում, որի արդյունքում կան լուրջ տուժածներ։ Այնինչ՝ ոստիկանության Ջերմուկի բաժնում կա արձանագրված դեպք. հունիսի 21-ին, ժամը 01.55-ին, «Ջերմուկի Ա/Կ»…
Լրագրողը ՃՈ պաշտոնատար անձից պահանջել է 800.000 դրամ՝ վարկաբեկիչ տեղեկությունները չհրապարակելու համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հունիսի 19-ին ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացվել է ճանապարհային ոստիկանության պաշտոնատար անձի զեկուցագիրը, ըստ որի՝ հունիսի 18-ին նրա աշխատասենյակ է ներկայացել մի լրագրող կին ու հայտնել է, թե իբրև պաշտոնատար անձի վերաբերյալ ունի վարկաբեկիչ տեղեկություններ և սպառնացել է, որ տեղեկատվությունը չորս լրատվամիջոցով կհրապարակվի։…
ՊԵԿ-ը պարզաբանում է տարածել «Ժամանակ» օրաթերթի «Հարկային տեռոր» հրապարակման վերաբերյալ
ՀՀ պետական եկամուտների կոմիտեն «Ժամանակ» օրաթերթի հունիսի 19-ի «Հարկային տեռոր» վերնագրով հրապարակման վերաբերյալ անհրաժեշտ է համարում պարզաբանել, որ հարկային մարմինը ռիսկերի կառավարման համակարգի միջոցով վարչարարությունն իրականացնում է իրավախախտումներ (այդ թվում` ՀԴՄ շահագործման կանոնների) թույլ տվող բոլոր տնտեսվարող սուբյեկտների նկատմամբ` անկախ հարկ վճարողի այս կամ այն խմբին պատկանելու հանգամանքից: 2019թ. հունվար-մայիս ամիսների ընթացքում շուրջ 2600 դեպքով…
ՔԿ-ն պարզաբանում է տարածել 2016 թվականին երկու զինծառայողների սպանության հանգամանքների մասին
ՀՀ Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել, որտեղ նշվում է. «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության ««ՀՀ Քննչական կոմիտեի նախաձեռնությամբ ստեղծված հասարակական մոնիթորինգի աշխատանքային խմբում» «Խաղաղության երկխոսություն» հասարակական կազմակերպության գործունեությունը դադարեցնելու վերաբերյալ»» տարածած հայտարարության վերաբերյալ հայտնում ենք, որ 06.04.2016թ. ՀՀ ՔԿ հինգերորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 104-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին և 6-րդ կետերով նախատեսված հանցագործության…
Քննչական կոմիտեն պարզաբանում է տարածել՝ կալանավոր Վահե Մելոյանի հացադուլում գտնվելու վերաբերյալ
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում գրված է․ 2019թ. հունիսի 12-ին «Forrights.am» կայքում հրապարակվել է «Ահազանգ. 43 օր հացադուլի մեջ. Քրեակատարողական ծառայությունը առողջական վիճակը գնահատում է «նորմալ»» վերտառությամբ հոդվածը, ըստ որի`զենքի գործադրմամբ ավազակային հարձակման գործով մեղադրյալ, «Արմավիր» ՔԿ կալանավոր Վահե Մելոյանը 43 օր է հացադուլի մեջ է: Հոդվածում նշված է, որ նա ծայրահեղ այս քայլով իր…
Ավագյանի սպանությունը որևէ առնչություն չունի Մարտի 1-ի գործի հետ. ՔԿ
ՀՀ քննչական կոմիտեի պաշտոնական կայքում գրված է․ Սարգիս Ավագյանի սպանության պատճառների վերաբերյալ փաստաբան Սեդա Սաֆարյանի կողմից այսօր արված հայտարարության կապակցությամբ տեղեկացնում ենք, որ այս պահին նախաքննական մարմնի կողմից ձեռք բերված բավարար ապացույցները բացառում են, որ Ավագյանի սպանությունը որևէ առնչություն ունի Մարտի 1-ի գործով ընթացող դատավարության ընթացքի հետ: Հորդորում ենք՝ խուսափել չճշտված և չստուգված տեղեկատվություն հրապարակելուց:…
Վահե Տեր-Մինասյանը տուգանվել է վարչական իրավախախտման համար․ տեսչական մարմին
ՀՀ Առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի ֆեյսբուքյան էջում գրված է․ Վերջին օրերին մամուլում տեղ են գտել մի շարք հրապարակումներ, ՀՀ առողջապահական և աշխատանքի տեսչական մարմնի կողմից բժիշկ Վահե Տեր-Մինասյանին վարչական պատասխանատվության ենթարկելու փաստի առնչությամբ, ինչի մասին իր ֆեյսբուքյան էջում գրառում էր կատարել նաև Վ. Տեր-Մինասյանը: Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ վերոնշյալ բժիշկը տուգանվել է ոչ…
Ինչու Յուրի Խաչատուրովին թույլ չեն տվել հատել սահմանը․ պարզաբանում է ոստիկանությունը
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Բազմաթիվ լրատվամիջոցներ, հղում կատարելով քրեական գործով պաշտպանին, տեղեկատվություն են հրապարակել այն մասին, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովին թույլ չի տրվել հատել ՀՀ սահմանը՝ չնայած այն հանգամանքին, որ առկա է եղել ելքը թույլատրելու վերաբերյալ դատարանի օրինական որոշում։ Անհրաժեշտ ենք համարում պարզաբանել, որ ամբաստանյալ Յուրի Խաչատուրովի ելքը չի թույլատրվել այն պատճառով, որ…
ԲԴԽ-ի պարզաբանումը Հայկ Ալումյանի հնչեցրած եզրահանգումների մասին
Բարձրագույն դատական խորհուրդն անհրաժեշտ պարզաբանում է ներկայացրել «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի՝ հունիսի 1-ին կայացած մամուլի ասուլիսի ընթացքում հնչեցրած կանխատեսումների, դիտարկումների ու եզրահանգումների կապակցությամբ: «Անհրաժեշտ պարզաբանում՝ «Ռոբերտ Քոչարյանը և մյուսները» քրեական գործով մեղադրյալ ներգրավված Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Հայկ Ալումյանի հունիսի 1-ին լրատվամիջոցներին տված ասուլիսի ընթացքում այդ քրեական…
Արձանը վնասելու դիտավորություն չի եղել. ոստիկանությունը պարզաբանում է տարածել
Սոցցանցերում լուր էր տարածվել, որ վնասել են մայրաքաղաքի նորաբաց այգու բրոնզաձույլ արձանը: Տարատեսակ վարկածներ առաջադրող հրապարակումների հետքով ոստիկանությունը ստուգումներ է իրականացրել, վերցվել և ուսումնասիրվել են տարածքի տեսախցիկների տեսագրությունները, ստուգվել է՝ գույքի դիտավորյալ վնասում առկա՞ է, թե՞ ոչ, բացատրություն է վերցվել այգու տեխնիկական սպասարկող աշխատակցից: Վերջինս նշել է, որ այգու մենեջերն իրեն տեղեկացրել է, որ վնասվել…
Ոստիկանության պարզաբանումը պատգամավոր Էդգար Առաքելյանի ելույթի վերաբերյալ
Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Այսօր Ազգային ժողովում պատգամավոր Էդգար Առաքելյանն իր ելույթում մի շարք մեղադրանքներ է հնչեցրել անձնագրային ծառայությունների աշխատանքների կազմակերպման առումով։ ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է։ 1. Պատճենահանման հարցի վերաբերյալ։ ՀՀ ոստիկանության պետի կողմից տրվել էր հանձնարարական խնդիրը կարգավորելու համար։ Այն իրականացվում է երկու փուլով։ Թեև մրցույթի արդյունքում հաղթող ճանաչված կազակերպության կողմից պայմանագրի համաձայն…
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Արթուր Իսպիրյանի դեպքի հետ կապված
Զանգավածային լրատվության միջոցներում տեղեկատվություն էր տարածվել, որ մի խումբ անձինք «Կասկադի» տարածքում մոտեցել են Երևանի ավագանու «Իմ քայլը» խմբակցության անդամ Արթուր Իսպիրյանին, քաշքշել, հայհոյանքներ հնչեցրել նրա հասցեին: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանի հանձնարարությամբ՝ հրապարակումից անմիջապես հետո կապ է հաստատվել Արթուր Իսպիրյանի հետ, և նրան հրավիրել են ոստիկանություն՝ լրացուցիչ պարզաբանումների համար: Կարճ ժամանակում ճշտվել է միջադեպի մասնակիցների…
Իսլամ ընդունած հայ տղան և մայրը պարզաբանում են եղելությունը
Օրեր առաջ լրատվամիջոցների ուշադրության կենտրոնում հայտնվեց Արթուր անունով 13-ամյա հայ տղան, որը թուրքական հեռուստաալիքներից մեկի ուղիղ եթերում փոխել էր իր կրոնն ու անունը: Այս տեսանյութը բուռն արձագանք ստացավ: SHANTNEWS.am-ը կապ է հաստատել Արթուրի և նրա մոր հետ, որոնք պարզաբանումներ ու մանրամասներ են ներկայացրել: «Սյուզան անունով մի կին էր, ասաց՝ ինչ ասեմ նրան: Ասաց՝ էսօր ծնունդն…
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ ՀՀ վարչապետին ուղղված բաց նամակում հիշատակված խախտումների առնչությամբ
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ «Թերթ.ամ» կայքը հրապարակել է բաց նամակ ՀՀ վարչապետին՝ զինծառայողին ծառայության վայրում ծառայողական բնակարանով չապահովելու դեպքում այլ բնակելի տարածություն վարձակալելու դիմաց դրամական փոխհատուցում վճարելու կարգի խախտումների առնչությամբ: Ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ուսումնասիրել բաց նամակում հիշատակված հանգամանքները: Ուսումնասիրության արդյունքներով պարզվել է, որ 2019 թվականին ոստիկանության Երևան քաղաքի վարչության ենթակա…
Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Dodge Charger ավտոմեքենաների գնման վերաբերյալ
ՀՀ ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ «Հարգելի՛ քաղաքացիներ, սոցիալական ցանցերում քննադատություններ են հնչում ՀՀ ոստիկանության կողմից իբր Dodge Charger ավտոմեքենաներ գնելու կամ գնման նախապատրաստություն տեսնելու կապակցությամբ: Առանձին քաղաքացիների մտահոգվելու տեղիք է տվել այն, որ նշված ավտոմեքենայի շարժիչի հզորությամբ պայմանավորված՝ վառելիքի ծախսը չհիմնավորված շատ է և հանգեցնելու է բյուջետային միջոցների անարդյունավետ ծախսի: Հայտնում ենք, որ ոստիկանության…















