պարզաբանում

  • Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացիների հայտնած մտահոգության վերաբերյալ

    Ճանապարհային ոստիկանության պարզաբանումը՝ քաղաքացիների հայտնած մտահոգության վերաբերյալ

    Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է․ Որոշ քաղաքացիներ մտահոգություն էին հայտնել, որ մայրաքաղաքի փողոցների հորիզոնական գծանշումները թարմացված չեն, երբեմն՝ գրեթե անտեսանելի: Ճանապարհային ոստիկանությունը տեղեկացնում է, որ խնդիրը պայմանավորված է եղել ներկման աշխատանքների համար եղանակային անբարենպաստ պայմաններով: Ի գիտություն ընդունելով քաղաքացիների մտահոգությունը, ճանապարհային ոստիկանությունը հայտնում է, որ կարճ ժամանակում մայրաքաղաքի բոլոր փողոցների գծանշումները կթարմացվեն և կբերվեն պատշաճ վիճակի:

  • Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել

    Արարատի մարզպետարանը պարզաբանում է տարածել

    Արարատի մարզպետարանի պաշտոնական կայքը գրում է․ Լրատվական դաշտում տարածում գտած այն տեղեկատվությունը, թե «Արարատի մարզպետն իրեն 1 րոպե ուշացումով արձագանքելու համար ազատման դիմում է պահանջել», չի համապատասխանում իրականությանը։ Տեղեկացնում ենք, որ Արարատի մարզպետարանի գլխավոր քարտուղարի տեղակալի ժամանակավոր պաշտոնակատար Արման Դերմոյանն առաջին անգամ չէ, որ թերանում է իր աշխատանքում, նրան քանիցս զգուշացվել է, հերթական թերացման դեպքում…

  • Ոստիկանությունը պարգևավճարների մասին պարզաբանում է տարածել

    Ոստիկանությունը պարգևավճարների մասին պարզաբանում է տարածել

    ՀՀ ոստիկանությունն արձագանքել է սոցցանցում արված գրառումներից մեկին, որ վերաբերել է ոստիկանության համակարգում աշխատողներին տրվող պարգևավճարներին: «Սոցցանցում օգտատերերից մեկը, հղում անելով ոստիկանությունում ծառայող ընկերոջը, ոստիկաններին տրվող պարգևավճարների մասին տեղեկատվություն է տարածել՝ նշելով, թե նախկինում համակարգում պարգևավճարները եղել են աշխատավարձի հարյուր տոկոսի չափով: Սա չի համապատասխանում իրականությանը և բացարձակ ապատեղեկատվությոն է: Ոստիկանությունում վերջին տասնամյակներում երբեք կայուն…

  • Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Քաղաքացու տոնին փողոցների փակ լինելու կապակցությամբ

    Ոստիկանությունը պարզաբանում է տարածել՝ Քաղաքացու տոնին փողոցների փակ լինելու կապակցությամբ

    Այս օրերին սոցցանցում որոշ օգտատերեր դժգոհություն են հայտնում, թե ոստիկանությունը Քաղաքացու տոնի կապակցությամբ որոշել է փակել մայրաքաղաքի կենտրոնական փողոցները: Հայտնում ենք, որ ոստիկանությունը երթևեկությունը դադարեցնելու որոշումներ չի կայացնում, այլ պատկան մարմինների որոշումների շրջանակում իրականացնում է իր գործառույթները՝ հասարակական կարգի պահպանման և միջոցառումներին մասնակցող քաղաքացիների անվտանգությունն ապահովելու նպատակով: Ի դեպ, մայրաքաղաքի փողոցներում երթևեկության դադարեցումը աննախադեպ չէ.…

  • Ոստիկանության պարզաբանումը «Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ

    Ոստիկանության պարզաբանումը «Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են» վերտառությամբ հոդվածի վերաբերյալ

    Լրատվամիջոցներից մեկում հրապարակված «Լի՛լ, ես որ գնամ Ոստիկանություն, չեմ կարա էլ հետ գամ, գլխիս սարքելու են» վերտառությամբ հոդվածում նշվում է, թե Արմավիրի ոստիկանությունում ծեծի են ենթարկել Օմար Ազմանյանին, ջարդել կողոսկրը՝ ստիպելով ընդունել չկատարած հանցանքը: Իրականում, 2018 թ. նոյեմբերի 29-ին, ոստիկանության Մեծամորի բաժնում ահազանգ է ստացվել, որ երկու հոգի, դիմակավորված մտել են Զարթոնք գյուղի բնակիչներից մեկի…

  • ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության մասին

    ՔԿ-ն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարում նշանակված համալիր փորձաքննության մասին

    Քննչական կոմիտեն պարզաբանում է ներկայացրել Ամուլսարի ոսկեբեր քվարցիտային հանքի շահագործման նպատակով նշանակված համալիր փորձաքննության վերաբերալ: «Հայտնում ենք, որ Earth link & Advanced Resources Development (ELARD) ընկերությունը ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության վարույթում քննվող քրեական գործով նշանակված համալիր փորձաքննության կատարմանը ներգրավվել է ՀՀ ՔԿ-ի կողմից այդ նպատակով հայտարարված մրցույթում հաղթող ճանաչվելու արդյունքում:…

  • ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու մասին

    ՊԵԿ-ը պարզաբանում է ներկայացրել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի վերաբերյալ տեղեկատվություն չտրամադրելու մասին

    Պետական եկամուտների կոմիտեի լրատվական ծառայությունից հայտնում են, որ «Հետք» թերթից ՀՀ պետական եկամուտների կոմիտե հարցում էր ներկայացվել ՀԴՄ սարքերի գնման գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում կնքված պայմանագրերի վերաբերյալ: Քանի որ նշված գործընթացի կազմակերպումը և դրա արդյունքում պայմանագրերի կնքումն իրականացվել է Հայաստանի Հանրապետության կառավարության գաղտնի որոշումների շրջանակներում, ՊԵԿ-ի կողմից պահանջվող տեղեկատվությունը չի տրամադրվել: Միաժամանակ, ՀԴՄ սարքերի…

  • Ոստիկանությունը պարզաբանում է տարածել` ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության մասին

    Ոստիկանությունը պարզաբանում է տարածել` ոստիկանների կողմից քաղաքացուն ծեծի ենթարկելու վերաբերյալ տեղեկատվության մասին

    ՀՀ ոստիկանությունն իր պաշտոնական կայքում պարզաբանում է տարածել, որն ամբողջությամբ ներկայացնում ենք ստորև․ «Սոցցանցում տեղեկատվություն է տարածվել, թե իբր ոստիկանության Նոր Նորքի բաժնում դաժան ծեծի է ենթարկվել Երևանի բնակիչ Էդգար Ծատինյանը, ապա կուլ է տվել թմրանյութով տոպրակը, որն իբր ոստիկանները փորձել են «գրպանը գցել», այնուհետև տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, այնտեղից՝ «Արմենիա» բ/կ,…

  • ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարության վերաբերյալ

    ՀՔԾ-ն պարզաբանում է տարածել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպանի հայտարարության վերաբերյալ

    ՀՀ հատուկ քննչական ծառայությունը պարզաբանում է տարածել՝ Ռոբերտ Քոչարյանի պաշտպան Արամ Օրբելյանի այն հայտարարության վերաբերյալ, թե ներկայում արգելված է երեխայի տեսակցությունը Ռոբերտ Քոչարյանի հետ։ «Հաշվի առնելով Մարտի 1-ի քրեական գործով մեղադրյալ Ռոբերտ Քոչարյանի հետ նրա ընտանիքի անդամների, մասնավորապես 2,5 տարեկան թոռնիկի տեսակցության արգելքի վերաբերյալ զանգվածային լրատվամիջոցներում տարածված հակասական մեկնաբանությունները` անհրաժեշտ ենք համարում պարզաբանել հետևյալը. Մարտի…

  • Դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը․ ոստիկանությունը պարզաբանում է

    Դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը․ ոստիկանությունը պարզաբանում է

    Ապրիլի 8-ից ոստիկանության հաշվառման-քննական ստորաբաժանումներում դադարեցվել է ավտոմեքենաների հաշվառման համարանիշերի տրամադրումը: Պատճառը տեխնիկական է. ավտոմեքենաների մեծ ներհոսքով պայմանավորված՝ ծագել է համարանիշերի մատակարարման ընդհատում: Հայցում ենք քաղաքացիների ներողամտությունը և հայտնում, որ փոխարենը ՃՈ-ն տրամադրում է ժամանակավոր համարանիշեր, իսկ խնդիրը շաբաթվա վերջին կլուծվի, և համարանիշերի տրամադրումը կշարունակվի բնականոն ընթացքով: Հանրությանը լրացուցիչ տեղեկատվություն կտրամադրվի: Տեղեկացնում է ՀՀ ոստիկանության…

  • Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

    Ոստիկանությունը պարզաբանում է տարածել

    ՀՀ ոստիկանությունը պարզաբանում է տարածել, որը ներկայացնում ենք ստորև․ «Մարտի 27-ին լրատվական կայքերից մեկը՝ «6-րդ վարչության աշխատակիցները զինված մտել են Արմաշի ալյուրի գործարան» վերտառությամբ հոդված է հրապարակել: Վերոգրյալի մասին հայտնում ենք, որ ՀՀ ԱԱԾ-ից ստացված օպերատիվ տեղեկությունների հիման վրա ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման…

  • Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Բորիս Մուրազիի գրառման վերաբերյալ

    Ոստիկանությունը պարզաբանում է ներկայացրել Բորիս Մուրազիի գրառման վերաբերյալ

    Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազին այսօր իր ֆեյսբուքյան էջում գրառում է արել, թե «Ոստիկանապետ Օսիպյանը սպառնում է ինձ և ընտանիքիս»: Մինչ այդ նա նամակ էր ուղարկել ոստիկանության պետին՝ ակնարկելով, թե ինչ-որ ֆեյքեր սպառնացել են իրեն: Դրանից հետո Հասարակայնության հետ կապի ու լրատվության վարչության պետը ոստիկանության պետի հանձնարարությամբ կապ է հաստատել Մուրազիի հետ և առաջարկել, որ նա…

  • ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանումը

    ՀՀ գլխավոր դատախազի խորհրդականի պարզաբանումը

    ՀՀ գլխավոր դատախազի խորհրդական Գոռ Աբրահամյանը ֆեյսբուքյան իր էջում պարզաբանել է Հարություն Մաշադյանի նշանակման մասին աղմկոտ լուրերը. «Երկուշաբթի մանրամասն պարզաբանում կտրվի։ Բայց այս պահին՝ զուտ ապատեղեկտվության ու մանիպուլյացիայի հերթական արշավի տարածումը կանխելու համար նշեմ, որ Հարություն Մաշադյանը ոչ թե կայազորի դատախազ է, այլ՝ կայազորի դատախազության դատախազ, որի նշանակման բոլոր իրավական չափանիշներն ու ընթացակարգերը պահպանված են»,-գրել է…

  • ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի

    ՊՊԾ գնդի գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի

    ՀՀ ոստիկանության պարեկապահակային ծառայության գնդի գրավման գործով ամբաստանյալների վրա համաներումը չի կիրառվի, քանի որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձությունների ժամանակ տուժողներից մեկը առարկել է համաներումը կիրառելու դեմ. այս դեպքում առարկողը ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանն է: «Արմենպրես»-ի հետ զրույցում իրավաբան Հարութ Ակլունցը պարզաբանեց, որ ՊՊԾ գնդի տարածքում տեղի ունեցած իրադարձություններին ենթադրաբար մասնակցած անձանց համաներման…

  • Ոստիկանությունը պարզաբանում է մամուլում տարածված տեղեկությունները՝ ոստիկանապետի պաշտոնանկության վերաբերյալ

    Ոստիկանությունը պարզաբանում է մամուլում տարածված տեղեկությունները՝ ոստիկանապետի պաշտոնանկության վերաբերյալ

    Ոստիկանության պաշտոնական կայքը գրում է․ Որոշ լրատվամիջոցներ կրկին Հայաստանի ոստիկանության պետի պաշտոնանկության մասին լուրեր են շրջանառում՝ հղում անելով անփաստարկ ու ինքնահնար տեղեկությունների: Նպատակը պարզ է՝ բարձրագոչ հայտարարություններով ընթերցող գայթակղել, իսկ նպատակին հասնելու համար օգտագործվում են ճղճիմ ու ցածրակարգ միջոցներ, որոնք հակասում են քաղաքացու իրազեկված լինելու իրավունքին ու լրատվության ճշմարիտ առաքելությանը: Կրկին կոչ ենք անում լրատվամիջոցներին՝…