ՊԲ
Դրվագներ՝ մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Արցախի Հանրապետության պաշտպանության նախարարությունը Դրվագներ է հրապարակել՝ Պաշտպանության բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում բանակի հակահարվածային խմբավորման հետ անցկացված մարտական հրաձգությամբ մարտավարական զորախաղերից։
Ադրբեջանական կողմի դիվերսիոն ներթափանցման փորձը կանխած զինծառայողները պարգևատրվել են
Պաշտպանության բանակում սեպտեմբերի 24-ից մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում, բանակի հակահարվածային խմբավորման և հարավային ուղղությունում գործող մի շարք զորամասերի հետ, հոկտեմբերի 3-ին խաղարկվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող մարտավարական զորավարժություններ: Զորավարժության մարտական հրաձգության փուլին բանակի «Տիգրանակերտ» զորավարժարանում հետևել է նաև Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանը: Մինչ զորավարժությունների մեկնարկը, Բակո Սահակյանը «Մարտական ծառայություն» մեդալով պարգևատրել է սեպտեմբերի 23-ին…
Զորաշարժեր և վերախմբավորումներ Պաշտպանության բանակում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Համաձայն ռազմավարական զորավարժության ղեկավարության կողմից իջեցված համապատասխան ներմուծականների՝ սեպտեմբերի 28-ին և 29-ին ՊԲ-ի ստորաբաժանումները իրականացրել են զորաշարժեր ու վերախմբավորումներ, ծավալվել պայմանական մարտական իրադրության փոփոխություններով պայմանավորված նոր բնագծերում և անցել հետագա խնդիրների կատարմանը: Նույն ժամանակահատվածում հյուսիսային ուղղությամբ գործող միավորման ենթակա մի շարք ստորաբաժանումներ, գիշերային ու ցերեկային ժամերին, ներգրավվել են մարտական հրաձգությամբ ուղեկցվող վաշտային-մարտավարական զորավարժություններում, որոնց ընթացքում,…
Կադրեր ՊԲ-ում ընթացող ռազմավարական զորավարժությունից (ՏԵՍԱՆՅՈւԹ)
ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները: Տեսանյութում ներկայացված են կադրեր՝ աննախադեպ ռազմավարական զորավարժությունից:
ՀՀ ԶՈւ ներկայացուցիչն այցելել է Պաշտպանության բանակ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության ծրագրի շրջանակում սեպտեմբերի 26-ին պաշտպանության բանակի՝ ռազմավարական զորավարժությանն ընդգրկված միավորումներից մեկն է այցելել ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի պետի 1-ին տեղակալ, գեներալ-լեյտենանտ Օնիկ Գասպարյանը: Արցախի Հանրապետության պաշտպանության նախարար, ՊԲ հրամանատար, գեներալ-լեյտենանտ Կարեն Աբրահամյանի հետ Օնիկ Գասպարյանը մասնակցել է միավորման հրամանատարական կետերում տեղի ունեցած լսումներին, որի ժամանակ միավորման հրամանատարը ներկայացրել է…
ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ռազմավարական զորավարժության շրջանակում նախանշված խնդիրները
Սեպտեմբերի 25-ի վաղ առավոտից ՊԲ զորամասերը շարունակում են կատարել ընթացող ռազմավարական զորավարժության շրջանակներում նախանշված խնդիրները: Սահմանված ժամկետներում համալրվելով զորահավաքային պաշարներով՝ բանակի զորամասերը, ըստ ներդաշնակման պլանի, իրականացնում են պարապմունքներ և կատարում ձևավորված իրադրությունից բխող նոր խնդիրներ: Այդ նպատակով տեղի են ունենում ստորաբաժանումների և ռազմական տեխնիկայի պլանավորված տեղաշարժեր դեպի մարտական կիրառման նոր շրջաններ: Այս մասին տեղեկացնում են…
Խոցվել է հակառակորդի՝ հետախուզական թռիչք իրականացնող անօդաչու թռչող սարքը
Սեպտեմբերի 25-ին՝ ժամը 10:15-ի սահմանում, ՊԲ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների կողմից Ակնայի հատվածում խոցվել է հետախուզական թռիչք իրականացնող հակառակորդի «ORBITER-2» տիպի անօդաչու թռչող սարքը: Այդ մասին հայտնել են ԱՀ ՊՆ մամուլի ծառայությունից:
ՊԲ-ում մեկնարկած զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքների համալրում
ՊԲ-ում մեկնարկած ռազմավարական զորավարժությունների շրջանակում տեղի է ունենում պատերազմական հաստիքներին կցագրված անձնակազմով համալրում: Հանրապետության ողջ տարածքում բացազատված պահեստազորայինների ընդունման կետերում, տարածքային և տեղական կառավարման մարմինների գործուն աջակցությամբ, իրականացվում են զորահավաքային պատրաստությունից բխող գործընթացներ: Կատարվում են պահեստազորում գտնվող սպայական և շարքային կազմի դիմավորման ու կցագրման աշխատանքներ: Հարկ է նշել, որ զորահավաքային ռեսուրսի մի մասը մասնակցելու է…
ՊԲ-ում ռազմավարական զորավարժություններ են մեկնարկել
Սեպտեմբերի 24-ի վաղ առավոտից պաշտպանության բանակում մեկնարկել են ‹‹Զինված ուժերի ծավալումը, հակառակորդի ագրեսիայի դիմագրավումը›› թեմայով ռազմավարական զորավարժությունները: Զորախաղերի այս փուլում պաշտպանության բանակի զորամասերը տագնապով բերվել են մարտական պատրաստականության ‹‹ԼՐԻՎ›› աստիճանի, սկսվել է բացազատման շրջանների զբաղեցման, հրամանատարական և ղեկավարման կետերի ծավալման ու կահավորման գործընթացները:
Հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ․ Արցախի ՊԲ
Սեպտեմբերի 22-ին՝ ժամը 16:15-ի սահմաններում, արցախաադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հարավ-արևելյան հատվածում տեղակայված մարտական դիրքերից մեկի ուղղությամբ հակառակորդը ձեռնարկել է դիվերսիոն ներթափանցման փորձ: ՊԲ դիրքապահ անձնակազմի գրագետ գործողությունների արդյունքում՝ հակառակորդը, չեզոք գոտում թողնելով մեկ դիակ, հետ է շպրտվել իր ելման դիրքերը: ՊԲ-ն որևէ կորուստ չի ունեցել: Դեպքի մանրամասները ճշտվում են: Այս մասին հայտնել են Արցախի…
Արցախում զինծառայող է վիրավորվել․ հայտնի է, թե ինչու
Սեպտեմբերի 22-ին` ժամը 03:35-ի սահմաններում, ՊԲ հյուսիսային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում, նախնական տվյալներով, զենքի օգտագործման կանոնների խախտման հետևանքով հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 2000թ. ծնված Հայկ Վահեի Խաչատրյանը: Վիրավորում ստացած զինծառայողն անմիջապես տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, նրա վիճակը գնահատվում է ծանր: Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն: Այս մասին տեղեկացնում են…
Շաբաթվա ընթացքում հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է շուրջ 700 կրակոց
Սեպտեմբերի 1-ից 7-ն ընկած ժամանակահատվածում արցախա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գոտում հակառակորդը հրադադարի պահպանման ռեժիմը խախտել է ավելի քան 110 անգամ, որի ընթացքում, տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակել է շուրջ 700 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը տիրապետում են օպերատիվ-մարտավարական իրադրությանը եւ շարունակում անհրաժեշտ քայլեր ձեռնարկել մարտական դիրքերի պահպանությունը հուսալիորեն կազմակերպելու համար:
ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետի աշխատանքային այցը ՊԲ
Հայկական երկու հանրապետությունների ռազմական համագործակցության, փորձի փոխանակման և գործողությունների համադրման ծրագրի շրջանակում, սեպտեմբերի 5-ից 6-ը աշխատանքային այցով պաշտպանության բանակում էր գտնվում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետ, գեներալ-լեյտենանտ Արտակ Դավթյանը: Այցի ընթացքում ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի պետը ներկա է գտնվել ԱՀ ՊՆ, ՊԲ հրամանատար, գեներալ-մայոր Կարեն Աբրահամյանի ղեկավարությամբ Արցախի հյուսիսային, հյուսիս-արևելյան և հարավային ուղղություններում իրականացված օպերատիվ…
Արցախի պաշտպանության նախարարի շնորհավորական ուղերձը՝ անկախության օրվա առթիվ
Սիրելի հայրենակիցներ, 1991 թ. սեպտեմբերի 2-ին Արցախի ժողովուրդը միահամուռ ընտրեց իր ապագան անկախ պետականության պայմաններում կառուցելու ուղին: Չնայած անկախության հանրաքվեի կազմակերպման ընթացակարգերն իրավական առումով խստորեն համապատասխանում էին կազմալուծվող Խորհրդային Միության օրենսդրության պահանջներին՝ Ադրբեջանն արցախահայության ժողովրդավարական կամաարտահայտությանը հակադրեց բիրտ ուժը՝ լայնածավալ ռազմական ագրեսիա սկսելով նորանկախ պետության դեմ: Արցախի անկախությունը, որպես համահայկական արժեք, երիտասարդ պետության պաշտպանության համար…














