պեկ
Նոր սերնդի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ակտիվացման խնդիրները կարգավորված են. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեից տեղեկացնում են, որ ներկայում անկանխիկ գործարքները սպասարկելու համար հարկ վճարողների մոտ նոր սերնդի MF տիպի ՀԴՄ-ների վրա POS տերմինալի ֆունկցիոնալության ակտիվացման խնդիրները կարգավորված են: 2022 թ. հուլիսի 1-ից ուժի մեջ է մտնում «Անկանխիկ գործառնությունների մասին» ՀՀ օրենքը, որով պայմանավորված տարբեր հարթակներում դժգոհություններ են հնչել, որ այդ սարքերի ֆունկցիոնալությունն առևտրային բանկերը չեն ապահովում:
ՊԵԿ-ը կանխել է օդային ճանապարհով թմրամիջոցի ապօրինի ներմուծման փորձ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Օրերս ՀՀ քննչական կոմիտեի հատկապես կարևոր գործերի քննության գլխավոր վարչության մարդկանց թրաֆիքինգի, անչափահասների սեռական անձեռնմխելիության դեմ ուղղված և թմրամիջոցների ապօրինի շրջանառության հանցագործությունների քննության վարչությունում տեղեկություններ էին ստացվել, որ քաղաքացի Ա․Ս. պատրաստվում է Երևանի «Զվարթնոց»…
Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է ՊԵԿ նախագահի տեղակալի պաշտոնից
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի որոշմամբ Շուշանիկ Ներսիսյանն ազատվել է պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից: «Ղեկավարվելով «Հանրային ծառայության մասին» օրենքի 9-րդ հոդվածի 4-րդ մասով՝ Շուշանիկ Ներսիսյանին ազատել պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալի պաշտոնից»,- նշված է որոշման տեքստում։
Զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ էլեկտրամոբիլների և 900-ից ավել ապրանքների համար (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության կառավարության՝ ապրիլի 16-ից ուժի մեջ մտած որոշմամբ, էլեկտրական շարժիչով տրասնպորտային միջոցների ներմուծումն անմաքս է։ Սահմանվել է սակագնային քվոտա մինչև 6400 հատ քանակով: Նախկինում` 2021 թվականի հունվարի 1-ից, կիրառվում էր մաքսատուրքի 15 տոկոս դրույքաչափը։ Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը։ «Սակագնային արտոնություններ և սակագնային քվոտաներ սահմանված են նաև մի շարք այլ ապրանքների համար: Օրինակ՝ 60…
Հայտնաբերվել է խոշոր չափաքանակի թմրամիջոց. հարուցվել է քրգործ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի՝ Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊԵԿ-ը: «Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության և Արևմտյան մաքսատուն-վարչության աշխատակիցները համատեղ «ՀայՓոստ» ընկերության փոխանակման կենտրոնում Ավստրալիա ուղարկվող միջազգային երկու առաքանիների նկատմամբ իրականացրել են մաքսային…
ՊԵԿ-ի հարկային ստուգումների տարեկան ծրագրում նախորդ տարվա համեմատ 3,3 տոկոսով քիչ հարկ վճարող է ընդգրկվել
Պետական եկամուտների կոմիտեն հրապարակել է 2022 թ. հուլիսի 1-ից մինչև 2023 թ. հուլիսի 1-ն ընկած ժամանակահատվածի համալիր ստուգումների տարեկան ծրագիրը: Կոմիտեն, հավատարիմ մնալով որդեգրած քաղաքականությանը, այս տարի նույնպես նվազեցրել է համալիր հարկային ստուգումների քանակը, քանի որ առաջնահերթությունը տրվում է վերլուծական գործիքակազմի կիրառմանը՝ նպաստելով հարկ վճարողների ինքնահայտարարագրմանը: Հաստատված ծրագրով նախատեսված է համալիր հարկային ստուգումներ իրականացնել 725…
Ներկայացվել է արհեստական բանականության և մեքենայական ուսուցման գործիքակազմի կիրառման հայաստանյան փորձը
ՀՀ պետական եկամուտների կոմիտեի նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը մասնակցել է Համաշխարհային բանկի ներքին ռեսուրսների մոբիլիզացման համաշխարհային լուծումների խմբի կազմակերպած՝ հարկերին և տեխնոլոգիաներին վերաբերող առցանց աշխատաժողովի։ Միջոցառումն իրականացվում է արդեն երկրորդ տարին, որին մասնակցում են հարկային ծառայությունների և միջազգային կազմակերպությունների լավագույն մասնագետները: «Հարկային կեղծիքի բացահայտում արհեստական բանականության և մեքենայական ուսուցման կիրառմամբ» թեմայով շնորհանդեսի շրջանակում ՊԵԿ նախագահի…
Իրազեկում՝ թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխման վերաբերյալ
Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ցանկացած թմրամիջոց կամ հոգեմետ նյութ պարունակող դեղորայքի տեղափոխումը համարվում է մաքսանենգություն, իսկ տվյալ դեղորայքը՝ հանցագործության առարկա: Թմրամիջոցների և հոգեմետ նյութերի անվանացանկը սահմանված է ՀՀ կառավարության 2018թ. 707-Ն որոշմամբ: Թմրամիջոցների, հոգեմետ (հոգեներգործուն) նյութերի և դրանց պրեկուրսորների շրջանառության կանոնների համաձայն (ՀՀ կառավարության 18.03.2010թ. N 270-Ն որոշման 1-ին հավելվածի 26-րդ կետ), սահմանը…
Ապրիլ ամսվա հարկային եկամուտները գերակատարվել են 31 մլրդ դրամով. ՊԵԿ
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2022 թվականի ապրիլին պետական բյուջեի հարկային եկամուտների և պետական տուրքի գծով փաստացի մուտքերը կազմել են 231.3 մլրդ դրամ։ «2022թ․ ապրիլ ամսվա համար նախանշված ցուցանիշը գերակատարվել է 31 մլրդ դրամով կամ 15.5%-ով։ 2021թ․ ապրիլ ամսվա համեմատ հավաքագրված գումարն ավելի է 51.2 մլրդ դրամով կամ 28.4%-ով: ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական…
ՊԵԿ-ը բացահայտել է ծխախոտի անօրինական արտահանման դեպք (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ՊԵԿ-ը հայտնել է, որ Արևելյան մաքսատուն-վարչության աշխատակիցների մասնակցությամբ օրերս «Գոգավան-Պրիվոլնոյե» պետական սահմանային անցակետում հայտնաբերվել և կանխվել է 50 արկղ ծխախոտի անօրինական արտահանման փորձը: ««Գոգավան-Պրիվոլնոյե» մաքսային կետ-բաժին մուտք է գործել ՀՀ-ից դեպի ՌԴ մեկնող բեռնատար տրանսպորտային միջոց: Մաքսային տեսուչների մոտ որոշակի կասկածներ են ի հայտ եկել և որոշում է կայացվել ավտոմեքենան ենթարկել ռենտգեն զննման։ Սակայն վարորդի…
ՊԵԿ-ի ներկայացուցիչները մասնակցել են Հարկ վճարողների հետ շփման բարելավումը խորագրով առցանց աշխատաժողովին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ կառույցի ներկայացուցիչներն օրերս մասնակցել են հարկային մարմինների ներեվրոպական կազմակերպության (IOTA) «Հարկ վճարողների հետ շփման բարելավումը» խորագրով աշխատաժողովին։ «ՊԵԿ հարկային տեղեկատվության և ռիսկերի վերլուծության վարչության մասնագետները ներկայացրել են Հայաստանում գործող հարկ վճարողների հետ անմիջական շփումները նվազեցնելու նախաձեռնությունները և օրենսդրական փոփոխությունները։ ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի պատվիրակության…
Ի՞նչ է անհրաժեշտ իմանալ Հայաստան մուտք գործելիս (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
ԵԱՏՄ մաքսային տարածք օդային տրանսպորտով, առանց մաքսատուրքերի, հարկերի վճարման, մեկ ֆիզիկական անձը կարող է ներմուծել անձնական օգտագործման մի շարք ապրանքներ: Այս մասին հայտնել է ՀՀ ՊԵԿ-ը։ «Սակայն անհրաժեշտ է հիշել, որ կան որոշ ապրանքատեսակներ, որոնց տեղափոխման հետ կապված գործում են սահմանափակումներ: Մասնավորապես՝ – օտարերկրյա պետություն մեկնող և օտարերկրյա պետությունից ժամանող ֆիզիկական անձի բուժման կուրսի կամ…
ՊԵԿ նախագահն ընդունել է ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի պատվիրակության անդամներին
Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերի, այդ թվում՝…
ԵՏՀ մաքսային համագործակցության հարցերով նախարարը կայցելի ՀՀ սահմանային անցակետեր
Պետական եկամուտների կոմիտե հայտնել է, որ նախագահ Ռուստամ Բադասյանն ընդունել է երկօրյա աշխատանքային այցով Հայաստանում գտնվող Եվրասիական տնտեսական հանձնաժողովի մաքսային համագործակցության հարցերով Կոլեգիայի անդամ (նախարար) Մակսատ Մամիտկանովի գլխավորած պատվիրակությանը: «Հանդիպման ընթացքում քննարկվել են Հայաստանի Հանրապետության և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի միջև ակտիվ փոխգործակցության, Եվրասիական տնտեսական միության շրջանակներում նախատեսված մի շարք նախաձեռնությունների իրականացմանն ուղղված քայլերը։ Հարկ վճարելը…













