պեկ

  • 2022թ-ի ընթացքում թույլատրվում է ՀՀ ներմուծել էլեկտրոմոբիլներ՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

    2022թ-ի ընթացքում թույլատրվում է ՀՀ ներմուծել էլեկտրոմոբիլներ՝ 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ 2022 թվականի ապրիլի 16-ին ուժի մեջ է մտել ՀՀ կառավարության 2022 թվականի ապրիլի 15-ի N 514-Ն որոշումը, որի համաձայն 2022 թվականի ընթացքում էլեկտրաշարժիչով շարժիչային տրանսպորտային միջոցների (ԵԱՏՄ ԱՏԳ ԱԱ 8703 80 000 2 ծածկագիր) ներմուծումը Հայաստանի Հանրապետություն թույլատրվում է զրո տոկոս ներմուծման մաքսատուրքի դրույքաչափի կիրառման պայմանով` 6400 հատից ոչ…

  • Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

    Հրապարակվել է 1000 խոշոր հարկ վճարողների ցանկը

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ հարկային մարմնի կողմից հրապարակվել է 2022 թվականի հունվար-մարտ ամիսների ընթացքում առաջին 1000 խոշոր հարկ վճարողների կողմից վճարված հարկերի վերաբերյալ տեղեկատվությունը: «1000 խոշոր հարկ վճարողների կողմից 2022թ. 1-ին եռամսյակի ընթացքում պետական բյուջե ընդհանուր առմամբ վճարվել է ավելի քան 327 մլրդ 72 մլն դրամ: Հարկային մարմին կատարված վճարումների գումարը կազմել է…

  • Հարկ վճարելը սահմանադրական պարտականություն է․ ՊԵԿ նախագահի շնորհավորանքը

    Հարկ վճարելը սահմանադրական պարտականություն է․ ՊԵԿ նախագահի շնորհավորանքը

    Այսօր Հարկ վճարողի օրն է։ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների նախագահ Ռուստամ Բադասյանը շնորհավորական ուղերձ է հղել Հարկ վճարողի օրվա առթիվ։ Ռուսաստանին դեֆոլտ է սպառնում Կայացել է Ֆասթ Կրեդիտ վարկային կազմակերպության Տարեկան ամփոփիչ ժողովը «Հարկ վճարելը սահմանված է որպես սահմանադրական պարտականություն։ Ժողովրդավարական հասարակությունում հարկ վճարելը հանդիսանում է պետության և քաղաքացու միջև կնքված համաձայնության կարևորագույն բաղկացուցիչ, որով…

  • ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է խախտումներ

    ՊԵԿ-ը ներմուծող-իրացնող հարկ վճարողների շրջանում բացահայտել է խախտումներ

    Պետական եկամուտների կոմիտենեն հայտնել է, որ ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբի հարկային կարգապահության բարելավման ծրագրի շրջանակում, 2022թ.-ի 1-ին եռամսյակի ընթացքում բացահայտել է գործարքների փաստաթղթավորման պարտադիր պահանջների խախտման մի շարք դեպքեր: «Ռիսկերի խորհրդի կողմից ընտրված ներմուծող-իրացնող հարկ վճարողների խմբում ընդգրկված տնտեսվարող սուբյեկտների մոտ իրականացվել է կարգապահական վարքագծի վերլուծություն: Արդյունքում՝ ՊԵԿ հետաքննության և օպերատիվ հետախուզության վարչության կողմից իրականացված…

  • ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը կարգավորվել են

    ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերը կարգավորվել են

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ ՀՀ ՊԵԿ էլեկտրոնային կառավարման համակարգերում առաջացած տեխնիկական խնդիրներն ապրիլի 13-ին՝ ժամը 11։30-ից սկսած, կարգավորվել են: Նշվում է, որ համակարգերը աշխատում են բնականոն ռեժիմով։

  • ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ ՊԵԿ

    ԱՄՆ-ից ՀՀ ներմուծված միջազգային փոստային առաքանու միջից հայտնաբերվել են տարբեր տեսակի թմրամիջոցներ․ ՊԵԿ

    ՊԵԿ-ը հայտնել է, որ Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչությունը շարունակում է անզիջում պայքարը թմրամիջոցների և հոգեմետ նյութերի` Հայաստանի Հանրապետության սահմանով անօրինական տեղափոխման ուղղությամբ: «Օրերս Պետական եկամուտների կոմիտեի մաքսանենգության դեմ պայքարի վարչության, Արևմտյան մաքսատուն-վարչության, ինչպես նաև «ՀայՓոստ» ՓԲ ընկերության աշխատակիցները համատեղ, փոստի փոխանակման կենտրոնում իրականացրած հսկողության արդյունքում` Ամերիկայի Միացյալ Նահանգներից ՀՀ ներմուծված…

  • Էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ․ ՊԵԿ

    Էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ․ ՊԵԿ

    ՊԵԿ-ը հայտնել է, որ հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման էլեկտրոնային համակարգի գերծանրաբեռնվածության հետևանքով համակարգում առաջացել են հաշվարկային փաստաթղթերի դուրս գրման խնդիրներ: «Մասնավորապես՝ 2022թ. ապրիլի 12-ին համակարգն աշխատել է գերծանրաբեռնված և որոշակի խափանումներով: Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ) Առցանց առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո և 31 կիլոգրամ․ ՊԵԿ…

  • Արդիականացվելու ու վերակառուցվելու է Մեղրիի անցակետը․ անցկացվել է մրցույթ

    Արդիականացվելու ու վերակառուցվելու է Մեղրիի անցակետը․ անցկացվել է մրցույթ

    Մեղրիի սահմանային անցակետի շինարարական աշխատանքներն իրականացնելու համար 2021 թվականի դեկտեմբերի 23-ին Վերակառուցման և զարգացման եվրոպական բանկի գնումների էլեկտրոնային համակարգում տեղադրվել էր մրցութային փաթեթ և հայտարարվել էր մրցույթ: Հայտերի ընդունելության վերջնաժամկետի լրանալով պայմանավորված՝ մրցութային ամբողջական փաթեթների ուսումնասիրման նպատակով գնահատող հանձնաժողովի կողմից պաշտոնապես բացվել են կազմակերպությունների ներկայացրած հայտերը։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ մամուլի ծառայությունից։ Հայաստանում…

  • Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը կազմում է 66,8 տոկոս․ ներկայացվել է զեկույց

    Հայաստանում ֆորմալ զբաղվածությունը կազմում է 66,8 տոկոս․ ներկայացվել է զեկույց

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեում ամփոփվել են «ՀՀ հարկային վարչարարության աջակցության» ծրագրի արդյունքները: Այս մասին տեղեկացնում են ՀՀ ՊԵԿ-ից։ ՀՀ-ը և ԱՄԷ-ը կխորացնեն համագործակցությունը կենտրոնական բանկերի միջև Կարևորվել է ՀՀ և ԱՄԷ-ի միջև ուղիղ ավիահաղորդակցության առկայություն «Ներկա են եղել ՀՀ ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը, ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոն, միջազգային կառույցների ներկայացուցիչներ:…

  • ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

    ՊԵԿ նախագահը հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպանին

    Պետական եկամուտների կոմիտեն հայտնել է, որ նախագահ Ռուստամ Բադասյանն ապրիլի 6-ին հյուրընկալել է ՀՀ-ում Ֆրանսիայի արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին: «Հանդիպման ընթացքում քննարկվել են երկկողմ հետաքրքրություն ներկայացնող հարցեր: Ընդգծվել է, որ հարկային և մաքսային վարչարարության ոլորտներում երկու երկրների միջև առկա իրավապայմանագրային հարաբերությունները հնարավորություն են տալիս ակտիվ փոխգործակցել երկկողմ, ինչպես նաև միջազգային հարթակներում: Հանդիպմանն անդրադարձ…

  • Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Տնտեսվարողները շուրջ մեկ ամիս է օգտվում են նախնական մաքսային հայտարարագրի համակարգից. ՊԵԿ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)

    Պետական եկամուտների կոմիտեում գործարկված նախնական մաքսային հայտարարագրի համակարգից արդեն օգտվում են մի շարք տնտեսվարողներ: Այս մասին հաղորդագրություն և տեսանյութ է տարածել ՀՀ ՊԵԿ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժինը: «Այն հեշտացնում է ներմուծման գործընթացը և տնտեսվարողներին հնարավորություն է տալիս շուրջօրյա ռեժիմով, առանց մաքսատուն կամ մաքսային պահեստ այցելելու, ստանալ ապրանքը և անմիջապես տնօրինել այն: Ընդ որում…

  • ՊԵԿ նախագահը քննարկել է տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործումը

    ՊԵԿ նախագահը քննարկել է տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործումը

    ՊԵԿ նախագահ Ռուստամ Բադասյանը հանդիպել է Հայաստանի Հանրապետությունում Ղազախստանի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Բոլատ Իմանբաևի հետ։ Այս մասին ՊԵԿ նախագահը հայտնել է Facebook-ի իր էջում: «Քննարկել ենք երկու պետությունների առևտրատնտեսական հարաբերությունների զարգացման, մաքսային և հարկային ոլորտներում երկկողմ վարչական փոխգործակցության, տեղեկատվության փոխանակման էլեկտրոնային համակարգերի կատարելագործման, տեղեկատվական տեխնոլոգիաների բնագավառում լավագույն փորձի փոխանակման վերաբերյալ մի շարք հարցեր:…

  • Առցանց առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո և 31 կիլոգրամ․ ՊԵԿ

    Առցանց առևտրի շեմը սահմանվել է 1000 եվրո և 31 կիլոգրամ․ ՊԵԿ

    Հայաստանի Հանրապետության պետական եկամուտների կոմիտեն 2022 թվականի մարտի 18-ին տեղեկացրել էր, որ 2022 թվականի մարտի 17-ին Մոսկվայում կայացած Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստի ընթացքում ընդունված որոշմամբ՝ ֆիզիկական անձանց կողմից անձնական օգտագործման համար առցանց անմաքս առևտրի շեմը՝ գործող 200 եվրոյի փոխարեն սահմանվել է 1000 եվրո և (կամ) 31 կգ: Այս մասին տեղեկացնում են ՊԵԿ-ի մամուլի ծառայությունից։…

  • ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց

    ՊԵԿ-ում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց

    Պետական եկամուտների կոմիտեում Համաշխարհային բանկի «Մաքսային վարչարարության զարգացման» ծրագրի շրջանակում անցկացվել է մաքսային ծառայության կարողությունների զարգացման դասընթաց՝ նոր ԱՏԳ կենտրոնների ներդրման և սահմանային անցման կետերում բիզնես գործընթացների արդիականացման ուղղությամբ։ Այս մասին հայտնել է ՊԵԿ-ը։ «Ծրագրում ներգրավված են տեղական և միջազգային փորձագետներ: Մշակվել են սահմանային անցման կետերի և ԱՏԳ կենտրոնների էտալոնային մոդելներ, որոնց հիման վրա առաջարկվել…