Պետական պահպանության ծառայություն
ՊՊԾ զինծառայողները ևս կստանան կյանքին կամ առողջությանը պատճառված վնասի փոխհատուցում
Հայաստանի կառավարությունը փետրվարի 6-ի նիստում փոփոխություն է կատարել «ՀՀ պաշտպանության ժամանակ զինծառայողների կյանքին կամ առողջությանը պատճառված վնասների հատուցման մասին» օրենքում։ Այս փոփոխությամբ օրենքի կարգավորումները այսուհետև կտարածվեն նաև Պետական Պահպանության Ծառայության (ՊՊԾ) զինծառայողների վրա։ Այս որոշումը կարևոր քայլ է՝ ուղղված զինծառայողների սոցիալական ապահովության բարելավմանը։ ՊՊԾ-ի աշխատակիցները, ովքեր իրականացնում են կարևոր գործառույթներ պետության անվտանգության ապահովման գործում, այսուհետև…
Գևորգ Մովսեսյանը նշանակվել է պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ
ՀՀ վարչապետի որոշմամբ՝ Գևորգ Մովսեսյանը նշանակվել է պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ։ «Ղեկավարվելով «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 16.1-րդ հոդվածի 2-րդ մասով՝ Գևորգ Վաղարշակի Մովսեսյանին նշանակել պետական պահպանության ծառայության պետի առաջին տեղակալ», – ասված է որոշման մեջ։
Զանգեցին, ասեցին, որ պատուհանից ներս մտնող է եղել. ՊՊԾ գնդի գրավման գործով տուժողի ցուցմունքը
ՊՊԾ գնդի գրավման գործով դատաքննության ժամանակ ցուցմունք է տվել տուժող Էլյա Վարդանյանը, ով բնակվում է ՊՊԾ գնդի դիմաց գտնվող տանը: Դեպքի մասին նա պատմել է. «Տանն անչափահաս երեխաներ կային, հիմնականում իրենց հետ եմ եղել: Հաջորդ օրը տարածքը լքել եմ, քանի որ երեխեքը սթրեսի մեջ էին ՊՊծ գնդի կողմից լսվող կրակոցների պատճառով: Հաջորդ օրը ինձ զանգեցին,…