պետական տուրք
Քաղաքացիություն ստանալու էլեկտրոնային համակարգը. Կփոխի՞ անվտանգության և օրինականության սահմանները
Ազգային ժողովի ընդունած օրենսդրական նախաձեռնությունը, որը նախատեսում է քաղաքացիության ստացման և դադարեցման համար կիրառել միասնական էլեկտրոնային համակարգ, կարող է դառնալ ինչպես առաջադեմ վարչարարական լուծում, այնպես էլ պոտենցիալ սպառնալիք Հայաստանի անվտանգային և օրինականության հիմքերի համար։ Առաջին հայացքից այս նախագիծը նպատակ ունի պարզեցնել վարչարարական ընթացակարգերը՝ թղթային տարբերակից անցնելով թվային դարաշրջանին։ Ներքին գործերի նախարարի տեղակալ Արմեն Ղազարյանի ներկայացմամբ՝…
Խստացվելու է վերահսկողությունը վայրի կենդանիների անազատ պայմաններում պահման նկատմամբ
Կառավարությունն այսօրվա նիստում հավանության արժանացրեց «Կենդանական աշխարհի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում լրացում կատարելու մասին», «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մասին» և «Պետական տուրքի մասին» Հայաստանի Հանրապետության օրենքում լրացումներ կատարելու մասին» կառավարության որոշման նախագիծը։ Ինչպես տեղեկացնում են ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունից, «Կենդանական…
Հակասահմանադրական է ճանաչվել Բարձրագույն կրթության և գիտության մասին օրենքը և այլ օրենքներ
Օգոստոսի 5-ին Սահմանադրական դատարանը հաղորդագրություն է տարածել և հայտնում է, որ Սահմանադրական դատարանը ՀՀ Ազգային ժողովի կողմից 2021 թվականի մարտի 24-ին ընդունված «Բարձրագույն կրթության և գիտության մասին» օրենքը և մի շարք այլ տասնյակ օրենքներ ճանաչել է Սահմանադրությանը հակասող: Մասնավորապես, ելնելով գործի քննության արդյունքներից և ղեկավարվելով Սահմանադրության 168-րդ հոդվածի 1-ին կետով, 169-րդ հոդվածի 1-ին մասի 4-րդ…
Պետական տուրքի մասին ՀՀ оրենքում փոփոխություններ կկատարվեն
Հուլիսի 12-ին ՀՀ կառավարությունը հաստատել է «Պետական տուրքի մասին» ՀՀ Oրենքում փոփոխություն և լրացում կատարելու մասին որոշումը: Նախագծով առաջարկվում է պղնձի և մոլիբդենի միջազգային բարձր գների պարագայում սահմանել պետական տուրք պղնձի, մոլիբդենի խտանյութի և ֆեռոմոլիբդենի՝ դեպի երրորդ երկրներ արտահանելու լիցենզիաներ կամ թույլտվություններ կամ հավաստագրեր տրամադրելու համար։ Նախագծի իրականացման նպատակն է՝ երկրի ընդերքի շահագործումից գեներացվող բարձ…
Պետությանը պատճառվել է 5 մլրդ 500 մլն դրամի վնաս. կազմակերպվել են առանց լիցենզիայի շահումով խաղեր
Քրեական ոստիկանության գլխավոր վարչության կոռուպցիոն և տնտեսական հանցագործությունների դեմ պայքարի վարչությունում ստացված տեղեկությունների հիման վրա ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ են ստացվել, որ մի տղամարդ այս տարվա փետրվարից մինչև մայիսի 4-ը Երևանի Քեռու փողոցի տներից մեկում, առանց պետական գրանցման և առանց հատուկ թույլտվության լիցենզիայի, վարձու խաղավարի միջոցով կազմակերպել է կենդանի պոկեր տեսակի շահումով խաղեր,…
Դատարան դիմելու պետական տուրքի չափը առաջարկվում է դարձնել 6000 դրամ
ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության և հանրային հարցերի մշտական հանձնաժողովի ապրիլի 5-ի նիստում քննարկվեց ««Պետական տուրքի մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «ՀՀ քաղաքացիական դատավարության օրենսգրքում փոփոխություն և լրացումներ կատարելու մասին» և «ՀՀ վարչական դատավարության օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենսդրական փաթեթը երկրորդ ընթերցմամբ: 1990 թ. սկսած՝ դատարան ներկայացվող հայցադիմումների համար պետական տուրքը…
Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելով
ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը գրառում է կատարել Facebook-ում: Մարուքյանը քննադատաբար է մոտեցել իշխող կառավարության գործունեությանը և կառավարության նախագծին, որով բարձրացվում է դատարան դիմելու պետական տուրքի գործող դրույքաչափերը: «Իշխանության գալու օրվանից զբաղված են քաղաքացիներից ավել գումար գանձելու ճանապարհներ գտնելու գործով Տեղեկացնում եմ, որ կառավարությունը նախաձեռնել է օրենքի նախագիծ, որով բարձրացվում են դատարան դիմելու պետական տուրքի…
Տաքսու վարորդների տույժ-տուգանքները համաներելու նախագիծը հանձնաժողովի նիստում դրական եզրակացություն ստացավ
ՀՀ ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի հունիսի 14-ի նիստի օրակարգում էր նաև ընդգրկված մի հարց, որը վերաբերում էր մի շարք վարչական իրավախախտումների և պետական տուրքի համար կիրառված տույժերի օրենքի նախագծին, որով առաջարկվում է համաներում կիրառել: Օրինագիծը ներկայացրեց ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Հակոբ Արշակյանը՝ երկրորդ ընթերցումից առաջ դրական եզրակացություն ստանալու համար: Նախագծի հեղինակը ՀՀ կառավարությունն…
Կառավարությունը պետական տուրք սահմանեց մի շարք ապրանքների համար
Կառավարությունը որոշեց պետական տուրք սահմանել նաև ԱՏԳ ԱԱ 7201, 7204 ծածկագրերին դասվող ապրանքների համար, նույնիսկ հայկական ծագում ունենալու դեպքում։ ԱՏԳ ԱԱ 7201 – թուջ՝ վերամշակելի և հայելային՝ ձուլակոճղերով, մետաղակոճղերով կամ այլ առաջնային ձևերով ԱՏԳ ԱԱ 7204 – սև մետաղների մնացորդներ և ջարդոն. վերաձուլման համար սև մետաղների ձուլակտորներ (բովախառնուրդի ձուլակտորներ): Սույն օրենքի ընդունումը հնարավորություն կտա շուկայավարման…
Մարուքյանը ցեմենտի հարցի շուրջ շահերի բախում է տեսնում
Ազգային ժողովի «Լուսավոր Հայաստան» խմբակցությունը դեմ է կառավարության ներկայացրած Պետական տուրքի մասին օրենքում փոփոխությունների նախագծին, որը վերաբերում է ներկրվող ցեմենտի համար պետական տուրք սահմանելուն։ Խմբակցության դիրքորշումը հայտնելիս Էդմոն Մարուքյանը հայտարարեց, որ այսօր օրինագծի քննարկման մեջ կա երեք կողմ՝ կառավարություն-«Բարգավաճ Հայաստան»-«Իմ քայլը»։ ««Լուսավոր Հայաստանն» էլ էս կողմերի մեջ ուզում է հասկանալ՝ ինչ են անում։ Ինձ Վանաձորից…
ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել «Պետական տուրքի մասին»
«Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում օրենսդրական փոփոխություն է նախաձեռնվել Փետրվարի 1-ին կայացած Կառավարության նիստին Արցախի Հանրապետության արտաքին գործերի նախարար Մասիս Մայիլյանը ներկայացրել է «Պետական տուրքի մասին» ԼՂՀ օրենքում փոփոխություններ մտցնելու առաջարկ։ Նախատեսվում է պետական տուրք չգանձել հանրապետությունում մինչև 21 օր ժամկետով մեկ անգամվա զբոսաշրջային մուտքի արտոնագրի համար։ Նախատեսված օրենսդրական փոփոխությունը նպատակ ունի խթանել զբոսաշրջության՝ որպես…
ՊԵԿ-ը նախազգուշացնում է.
Մետաղադրամով շահագործվող խաղային ավտոմատները պետք է համապատասխանեն օրենքի պահանջներին։ Պետական եկամուտների կոմիտեն հիշեցնում է, որ ՀՀ ֆինանսների նախարարության պաշտոնական պարզաբանման համաձայն` ավտոմեքենաների լցակայաններում, զվարճությունների, հանգստի կազմակերպման և այլ վայրերում մետաղադրամով շահագործվող ավտոմատների միջոցով խաղերի («Хватайка») կազմակերպման գործունեություն է համարվում միայն այն ավտոմատների տեղադրումն ու շահագործումը, որոնցում շահումները բացառապես խաղալիքներ են: Ընդ որում, տարբեր տիպի լիցքավորման…