Պիեր-էմերիկ օբամեյանգ

  • Լոնդոնի «Արսենալի» ավագ Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լա Լիգա։ Այս մասին հատնել է Goal-ը։ Գաբոնցու ծառայություններով հետաքրքրված է կատալոնական «Բարսելոնան»։ Ըստ աղբյուրի՝ «կապտանռնագույնների» ղեկավարությունը կփորձի գործարքն իրականացնել արդեն առաջիկա ձմռանը։  

    Պիեր-Էմերիկ Օբամեյանգը կարող է տեղափոխվել Լա Լիգա
  • ESPN-ի հաղորդմամբ՝ «Արսենալը»  իր հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգին նոր պայմանագիր չի առաջարկել։ Օբամեյանգը ակումբում հանդես էր գալիս 2018 թվականի հունվարից։ Մինչ այս տեղեկություններ կային, որ «Արսենալը» 30-ամյա Օբամեյանգին նոր պայմանագիր էր առաջարկելու։  

    Արսենալը թիմի հարձակվողին նոր պայմանագիր չի առաջարկել
  • «Արսենալի» նախկին հարձակվող Տիերի Անրի խոսել է թիմի ֆուտբոլիստ Պիեր-Էմերիկ Օբամեյանգի հնարավոր տրանսֆերի մասին։ «Ամեն մեկն անելու է այն, ինչ ցանկանում է: Ինչպե՞ս ես կարող եմ մեկին ասել, որ չհեռանա թիմից, եթե ինքս այդպես եմ վարվել: «Արսենալի» երկրպագուները ցանկանում են, որ նա մնա թիմում, բայց որպես ֆուտբոլիստ կասեմ՝ նա կխորհի ընտանիքի անդամների հետ, գլխավորը՝ հոր…

    Չեմ ցանկանում, որ Օբամեյանգը հեռանա․ Անրի
  • «Բարսելոնայի» ղեկավարությունը ձեմռային տրանսֆերային պատուհանի ընթացքում ցանկանցել է գնել Պիեր-Էմերիկ Օբամեյանգին ու գաղտնի հանդիպել է նրա ներկայացուցիչներին հետ։ Հանդիպումը կայացել է հունվարին։ Այս մասին հաղորդում է Sport պարբերականը։ Նշվում է, որ կողմերը համաձայնության չեն եկել ու գործարքը տեղի չի ունեցել։

    Բարսայի ղեկավարությունը գաղտնի հանդիպել է Օբամեյանգի ներկայացուցիչներին
  • «Մանչեսթեր Յունայթեդը» հարձակվող Պիեր-էմերիկ Օբամեյանգին ձեռք բերելու համար առաջարկ է արել Լոնդոնի «Արսենալին»: Ակումբը 62 միլիոն է առաջարկել հարձակվողի համար։ Այս մասին հայտնում է Tuttosport-ը: Ըստ աղբյուրի՝ գաբոնացին համաձայնել է տեղափոխվել «Մանչեսթեր Յունայթեդ»։ Պարբերականը նաև հաղորդում է, որ դա կարող է արագացնել Ռոմելու Լուկակուի «Ինտեր» տեղափոխությունը: Հիշեցնենք, որ գաբոնցի հարձակվողը ավարտված մրցաշրջանում մասնակցել է 36…

    Մանչեսթեր Յունայթեդը Օբամեյանգի համար առաջարկ է արել Արսենալին
  • Պիեր-Էմերիկ Օբամեյանգը մեկնաբանել է  Հենրիխ Մխիթարյանի՝ Եվրոպա լիգայի եզրափակիչին  չմասնակցելը: «Մենք գիտենք, որ սա խայտառակություն է, բայց հարգում ենք Մխիթարյանի որոշումը: Քաղաքական խնդիրների պատճառով նրա համար հեշտ չի լինի այնտեղ մեկնել: Սա մեծ խայտառակություն է, բայց այժմ մենք հաղթելու համար հավելյալ մոտիվացիա ունենք: Բոլորս ցանկանում ենք վերադառնալ Չեմպիոնների լիգա: Մրցաշրջանի մեկնարկից դա եղել է մեր…

    Քաղաքական խնդիրների պատճառով Մխիթարյանի համար հեշտ չէր լինի մեկնել Բաքու․ Օբամեյանգ
  • Լոնդոնի «Արսենալը» ՈՒԵՖԱ-ի Եվրոպա լիգայի կիսաեզրափակիչ պատասխան խաղում հյուրընկալվեց «Վալենսիային»: Առաջին խաղում լոնդոնյան ակումբը հաղթել էր 3:1 հաշվով: «Մեստալիայում» գոլառատ խաղ ստացվեց: Նախ հաշիվը բացեցին տանտերերը՝ Գամեյրոյի գոլի շնորհիվ: Այնուհետ «Արսենալը»  Օբամեյանգի գոլի օգնությամբ հավասարեցրեց հաշիվը: Առաջին խաղակեսն այդպես էլ ավարտվեց՝ 1-1։ Երկրորդ կեսում կողմերն ավելի գոլառատ ֆուտբոլ էին պատրաստել: 50-րդ րոպեին «զինագործները» Լակազետի գոլի…

    «Արսենալը» եզրափակչում է. Մխիթարյանը`գոլային փոխանցման հեղինակ (ՏԵՍԱՆՅՈՒԹ)
  • Անգլիայի առաջնության 24-րդ տուրում «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»: Հաղթողների կազմից գոլերով առանձնացել են Պիեր-Էմերիկ Օբամեյանգը (66-րդ րոպե) և Ալեքսանդր Լյաքազեթը (83-րդ րոպե):  

    «Արսենալը» 2:1 հաշվով հաղթել է «Քարդիֆին»
  • Լոնդոնի «Արսենալի» հարձակվող Պիեր-Էմերիկ Օբամեյանգը նույնպես շնորհավորել է Հայաստանի հավաքականի ավագ Հենրիխ Մխիթարյանի ծննդյան տարեդարձը` իր Ինստագրամյան էջում տեղադրելով վերջինիս հետ լուսանկարներ։ Մեր ընտրանու կիսապաշտպանն այսօր դառնում է 30 տարեկան: Մխիթարյանը Օբամեյանգի հետ հանդես է եկել Դորտմունդի «Բորուսիայում», իսկ այժմ միասին պաշտպանում են «Արսենալի» գույները:

    Օբամեյանգը շնորհավորել է Մխիթարյանին