ՊՎԾ
Պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից. Դավիթ Սանասարյան
Դավիթ Սանասարյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել՝ անդրադառնալով Միհրան Պողոսյանի՝ Ռուսաստանից քաղաքական ապաստան խնդրելուն: «Ամեն մի հանցագործի ու փսլնքոտի գեներալ են տվել, դրա պատճառով է, որ այս օրերին այլ երկրներում մեզ խայտառակ են անում։ Սպայական լուրջ մշակույթ ունեցող երկրներում պատիվ ունեցող գեներալը կտտանքների ենթարկվելու գնով էլ ապաստան չի խնդրում այլ երկրից, հանձնվում է իր…
Դավիթ Սանասարյանի ուղերձը ՊՎԾ աշխատակիցներին
Դավիթ Սանասարյանը, ում լիազորությունները ժամանակավորապես դադարեցվել են, որպես ՊՎԾ պետ, իր ֆեյսբուքյան էջում գրառում է կատարել՝ ուղերձ հղելով ՊՎԾ աշխատակիցներին։ «Ուղերձս ՊՎԾ աշխատակիցներին Սիրելի թիմակիցներ, կոռուպցիայի դեմ պայքարող իմ զինակիցներ, Գիտեմ, որ դժվարին ժամանակաշրջան է ու անհանգստացած եք կառույցի ու իմ անվան հետ կապված այս անցանկալի քրեական գործով։ Սակայն խնդրանքս է. երբեք չվարանեք, մի վայրկյան…
Թող որևէ մեկը չկասկածի, թե Դավիթ Սանասարյանը սայթաքել է. պաշտպան
ՀՀ ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանի պաշտպան Ինեսսա Պետրոսյանը ֆեյսբուքյան իր էջում գրառում է կատարել Դավիթ Սանասարյանի մեղադրանք հետ կապված: Գրառման մեջ ասվում է. «Դավիթ Սանասարյանի դեմ իրականացվող քրեական հետապնդումն անհիմն է։ Նրա դեմ ցավոք գործ են սարքել և կարում են այդ գործը օգտագործելով հին մեթոդները, որոնք տասնյակ տարիներ ի վեր իրականացրել է հայտնի կառույցը։ Արդյունքում…
Արթուր Դավթյանը ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց ՊՎԾ աշխատակիցների գործով Սանասարյանի ներգրավված լինելու մասին լուրերը
ՀՀ գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը լրագրողների հետ ճեպազրույցում ո՛չ հերքեց, ո՛չ հաստատեց Պետական վերահսկողության ծառայության աշխատակիցների գործով ՊՎԾ պետ Դավիթ Սանասարյանին որպես կասկածյալ ներգրավվելու մասին շրջանառվող լուրերը։ «Այդ գործով շարունակվում է նախաքննությունը, բնականաբար, բոլոր վարկածներն են ստուգվում, թույլ տվեք ձեր հարցին այս պահին ուղիղ պատասխան չտամ` խոստանալով, որ առաջիկայում ավելի համապարփակ տեղեկատվություն կտրամադրվի։ Կարծում եմ՝…
Արգիշտի Քյարամյանը՝ ՊՎԾ պետի տեղակալ
Արգիշտի Քյարամյանը նշանակվել է Պետական վերահսկողական ծառայության պետի տեղակալ: Որոշումը ստորագրել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
Սանասարյանը` Էթիկայի հանձնաժողովի որոշման մասին ․ «Այդ վարույթը չպետք է հարուցվեր»
Այսօր կառավարության անդամների ճեպազրույցի ժամանակ Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը ասաց, որ չի ընդունում Բարձրաստիճան պաշտոնական անձանց էթիկայի հանձնաժողովի որոշումը։ «Նախ՝ մենք հիմնավորում ունենք, որ այդ վարույթը չպետք է հարուցվեր, երկրորդը այն հիմնավորումները որ կան մեզ համար հիմնավոր չեն»,-նշեց Սանասարյանը։ Նա նաև ասաց, որ վարչապետ Փաշինյանը այս հարցի վերաբերյալ իրեն ոչինչ չի ասել։ ՊՎԾ…
Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովի որոշման վերաբերյալ
ՀՀ Պետական վերահսկողական ծառայությունից հայտնում են, որ Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի հանձնաժողովը ԵՊՀ ռեկտորի դիմումի հիման վրա 2019 թվականի փետրվարի 26-ին որոշում է կայացրել Պետական վերահսկողական ծառայության ղեկավար Դավիթ Սանասարյանի վերաբերյալ էթիկայի կանոնի առերևույթ խախտման հատկանիշներով վարույթ հարուցելու մասին: Օրենքով սահմանված կարգով Դավիթ Սանասարյանը առարկություններ և վարույթի կարճման հիմքեր է ներկայացրել Բարձրաստիճան պաշտոնատար անձանց էթիկայի…
Կալանավորվել են ՀՀ ՊՎԾ երկու պաշտոնատար անձինք և նրանց հետ փոխկապակցված ընկերության ներկայացուցիչը. ԱԱԾ
Հայաստանի Հանրապետության ազգային անվտանգության ծառայությունն օրենքով իրեն վերապահված գործառույթների շրջանակներում հետևողական և անզիջում պայքար մղելով ՀՀ տնտեսական անվտանգության դեմ ուղղված հանցավորության և կոռուպցիայի տարաբնույթ դրսևորումների դեմ, ձեռնարկված լայնածավալ օպերատիվ-հետախուզական միջոցառումների և քննչական գործողությունների արդյունքում տվյալներ են ստացել ՀՀ պետական վերահսկողության ծառայության պաշտոնատար անձանց կողմից պաշտոնեական դիրքի չարաշահմամբ պետական գնումների գործընթացին առերևույթ ապօրինի միջամտելու և օրինական…
Ուրցաձորցիները կառավարության շենքի դիմաց բողոքում են. ըստ նրանց, գյուղապետը կաշառք է բաժանել
Մի խումբ ուրցաձորցիներ բողոքի ակցիա են իրականացնում ՀՀ կառավարության շենքի դիմաց: Նրանք հայտարարում են, որ գյուղում ապօրինություններ են տեղի ունենում: Պահանջում են, որ ՀՀ Վերահսկողության պետական ծառայությունը շարունակի ուսումնասիրությունները Ուրցաձորում: «Ով է իրենց թույլ տվել դադարեցնել ստուգումները: 20 տարի շարունակ թալանել են գյուղը»,-բողոքում են գյուղացիները: «Կոչ եմ անում Նիկոլ Փաշինյանին հետամուտ լինել, ինքը որ կոչ…
«ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորեցնում է հանրությանը ու մանիպուլացնող հայտարարություններ անում», – Դավիթ Սանասարյան
«Այս ճչացող, իրականությունից կտրված մանիպուլացնող երևույթը որևէ ձևով չի կարող իրավիճակ փոխել: Ներկա և նախկին պաշտոնյաներին խորհուրդ չեմ տալիս Արամ Սիմոնյանի օրինակին հետևել և ասել, թե ենթադրում են, որ սա քաղաքական որակում է: ԵՊՀ ռեկտոր Արամ Սիմոնյանը մոլորեցնում է հանրությանը ու մանիպուլացնող հայտարարություններ անում՝ ասելով, թե իբրև ընկած են իր հետևից, որովհետև ՀՀԿ անդամ է»,…
Բազմամիլիոնանց չարաշահումներ սպորտի և երիտասարդության նախարարությունում
«Ժամանակ» թերթը գրում է. «Պետական վերահսկողական ծառայությունը ստուգումներ է իրականացրել սպորտի և երիտասարդության հարցերի նախարարությունում, հայտնաբերել բազմամիլիոնանց չարաշահումներ: Այս բացահայտումներին առայժմ հանրային հնչողություն չի տրվում: Իշխանությունները սպասում են նոր կառավարության ձևավորմանը, երբ այս նախարարությունը կլուծարվի և կմիանա մշակույթի նախարարությանը, և նախարար Գաբրիել Ղազարյանը կդառնա շարքային քաղաքացի: Այդ դեպքում քրեական գործի հարուցումը չի ազդի կառավարության հեղինակության…










