պրոթեզավորում
Ջեսիկա Սիմփսոնի վեցժամյա կերպարանափոխությունը Hulu-ի «All’s Fair»-ում
Ջեսիկա Սիմփսոնը դերասանական մեծ վերադարձ է կատարել Hulu-ի «All’s Fair» սերիալում՝ անցնելով վեցժամյա պրոթեզավորման բարդ գործընթաց։ Այս նոր դերը զգալիորեն տարբերվում է նրա նախորդ կերպարներից՝ նշանավորելով կարիերայի նոր փուլ։
Հայաստան հիմնադրամում քննարկվել է զինծառայողների պրոթեզավորման ընթացքը
«Հայաստան» համահայկական հիմնադրամը հյուրընկալել էր Հիմնադրամի Նիդերլանդների տեղական մարմնի ղեկավար Հարություն Սիմոնյանին, Ամստերդամի Սուրբ Հոգի առաքելական եկեղեցու տնօրեն Տիգրան Մղդեսյանին և պրոթեզավորման մասնագետ և Նիդերլանդների Հայաստան հիմնադրամի խորհրդական Գարիկ Խաչատրյանին: Քննարկվել են զինծառայողների պրոթեզավորման ընթացքը և ձեռքի պրոթեզների առաջիկա ձեռքբերման բանակցությունների արդյունքները: Նիդերլանդներից ժամանած հյուրերը ներկայացրել են մի շարք ծրագրային առաջարկներ, այդ թվում նաև զորացրված…
Սկսվել է պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների գնահատման գործընթացը
Այսօրվանից սկսվել է պատերազմի ընթացքում վիրավորված և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը։ Տարբեր մասնագետներից բաղկացած խմբերն այցելում են շահառուների բնակարաններ, տեղում ճշտում պրոթեզի տեսակի, ֆունկցիոնալության մանրամասները։ Նպատակն է անձի մասնագիտական վերականգնման, բնակարանի, հարակից միջավայրի հարմարեցման և այլ անհրաժեշտ ծառայությունների վերաբերյալ տրամադրել եզրակացություն։
Պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցողների կարիքների գնահատումը կսկսվի փետրվարի 3-ից
ՀՀ աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունը հայտնում է, որ 2020թ․պատերազմի ընթացքում վիրավորում ստացած և պրոթեզավորման անհրաժեշտություն ունեցող անձանց կարիքների բազմակողմանի գնահատման գործընթացը կիրականացվի փետրվարի 3-ից։ Այն նպատակ ունի հատուկ ստեղծված գնահատման գործիքակազմի միջոցով ոչ միայն ստանալ ամբողջական և համապարփակ տեղեկատվություն անձին անհրաժեշտ պրոթեզի տեսակի, դրա ֆունկցիոնալության մասին, այլև տրամադրել եզրակացություն՝ մասնագիտական վերականգնման, բնակարանի ու հարակից միջավայրի…
Ավինյանը խորհրդակցություն է անցկացրել զինծառայողների պրոթեզավորման մասին
Հունվարի 21-ին փոխվարչապետ Տիգրան Ավինյանի գլխավորությամբ տեղի է ունեցել հաշմանդամություն ունեցող զինծառայողների պրոթեզավորման գործընթացի վերաբերյալ խորհրդակցություն: «Այս գործը պետք է իրականացնենք ամենաբարձր մակարդակով. դա նվազագույնն է, որ կարող ենք անել հայրենիքի պաշտպանության համար ոչինչ չխնայած մեր զինծառայողների համար»,- նշել է Տիգրան Ավինյանը։ https://www.facebook.com/tigran.avinyan/videos/483883386339801
Վիրավորների վերականգնում և պրոթեզավորում (ՏԵՍԱՆՅՈւԹ)
Վիրավորների վերականգնում և պրոթեզավորում. գործընթացի մանրամասները վերականգնողական կենտրոնից: Տեսանյութը` Հայկական մասնական տեղեկատվական կենտրոնից: https://www.facebook.com/ArmenianUnifiedInfoCenter/videos/838839230198366






