Ջակա
Արսենալն արժանի չէ ոչ ՉԼ-ին, ոչ էլ ԵԼ-ին. Ջակա
«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական դժգոհ է մնացել ԱՊԼ-ում «Նյուքասլից» կրած պարտությունից (0:2). «Դժվար է բառեր գտնել: Մենք նույնիսկ արժանի չէինք խաղադաշտում հայտնվելուն։ Չեմ կարող բացատրել, թե ինչու: Մենք չարեցինք այն, ինչ պլանավորել էինք, չլսեցինք մարզչին: Մենք աղետալի խաղացինք: Մենք արժանի չենք մտնելու ոչ միայն Չեմպիոնների լիգա, այլև նույնիսկ Եվրոպա լիգա։ Դժվար է ընդունել այս ամենը։…
Ջական մոտ է Ռոմա տեղափոխությանը
«Արսենալի» կիսապաշտպան Գրանիտ Ջական մոտ է «Ռոմա» տեղափոխությանը։ Ֆուտբոլիստն արդեն համաձայնեցրել է հռոմեական ակումբի հետ պայմանագրի կետերը։ Պայմանագիրը նախատեսված կլինի 4 մրցաշրջանի համար։ Ջական տարեկան կվաստակի 2,5 մլն եվրո։ Տրանսֆերի արժեքը կկազմի 17-18 մլն եվրո։ Այս մասին հաղորդում է Corriere dello Sport-ը։